Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վիրտուալ լաբորատորիայի կիրառումը քիմիայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Վիրտուալ լաբորատորիայի կիրառումը քիմիայի դասերին

    Այսօր ուսուցիչներից շատերը գործնական աշխատանքների իրականցման այլընտրանքային ձև ընտրում են վիրտուալ լաբորատորիաները։ Որքանով է արդյունավետ գործնականի այս տեսակը քիմիայի դասերին։

  • #2
    Հարգելի Մ.Հակոբյան շատ կարևոր թեմա եք առաջարկում:
    Փորձերի միջոցով աշակերտները թափանցում են նյութերի զարմանահրաշ աշխարհը, առարկան կապում կյանքի,կենցաղի հետ.մեծանում է հետաքրքրությունն առարկայի նկատմամբ: Այսօր շատ դպրոցներում ուսուցիչների համար վիրտուալ լաբորատորիան ուղղակի փրկություն է, քանի որ այդ դպրոցներում բացակայում են քիմիայի լաբորատորիաները համապատասխան սարքավորումներով և նյութերով::

    Գործնական աշխատանքները գնահատելու համար հարմար է օգտագործել գնահատման թեստ:ներկայացնում եմ գնահատման թեստի օրինակ յոթերորդ դասարանի առաջին գործնական աշխատանքի համար:
    gocnakan 7-1.doc
    Վերջին խմբագրողը՝ manush; 19-06-18, 18:26.

    Comment


    • #3
      Հարգելի Մ. Հակոբյան, ինքս դասավանդելով չափազանց աղքատիկ քիմիայի լաբորատորիա ունեցող դպրոցում, կարող եմ փաստել, որ քիմիայի դասապրոցեսին վիրտուալ լաբորատորիայի կիրառումը մասամբ փոխհատուցում է բացը:

      Comment


      • #4
        Հարգելի Մետաքսյա Հակոբյան, վիրտուալ լաբորատորիան այսօրվա սուղ պայմաններում փրկություն է:
        Սակայն այն դպրոցները, որոնք չունեն համապատասխան համակարգչային սարքավորումներ և արագ ինտերնետ կապ, դրա կիրառումը դառնում է գրեթե անհնար:
        Վերջին խմբագրողը՝ Varduhi Ohanjanyan; 04-09-17, 22:07.

        Comment


        • #5
          Հարգելի Մետաքսյա, վիրտուալ լաբորատորիայի կիրառումը անհրաժեշտություն է, սակայն, ցավոք, դա ևս ոչ բոլոր դպրոցներին է հասանելի:
          Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
          <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

          Comment


          • #6
            Հարգելի Մետաքսյա ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է ոչ միայն քիմիայի այլ նաև ֆիզիկայի, կենսաբանության ինչու չէ նաև մաթեմատիկայի որոշ թեմաների ուսումնասիրության ժամանակ :

            Comment


            • #7
              Համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Հասմիկ Հակոբյան, բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում խիստ կարևոր է ճիշտ կազմակերպել գործնական աշխատանքները: Դրանով էլ կարևորում է առարկաների կիրառական անհրաժեշտությունը:

              Comment


              • #8
                Հարգելի Մ. Հակոբյան շնորհակալ եմ այս թեմային անդրադարձ կատարելու համար: Այսօր քիմիա առարկայի դասավանդման գործընթացում՝ նյութերի բացակայության պայմաններում, վիրտուալ լաբորատորիան մեզ թթվածնի նման անհրաժեշտ է :

                Comment


                • #9
                  Հարգելի Մ.Հակոբյան ձեր առաջարկած թեման շատ կարևոր է:
                  Ցավոք այսօր շատ դպրոցներում բացակայում են քիմիայի լաբորատորիաները կամ կահավորված են մասնակի:Վիրտուալ լաբորատորիան կձևավորի աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն և սեր այս առարկայի նկատմամբ և կդարձնի այն ավելի հասանելի յուրացնելու քիմիայի զարմանահրաշ փոխարկումները:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Մ. Հակոբյան, առաջարկված թեման շատ արդիական է: Սակայն ելնելով քիմիա առարկայի գործնական ուղղվածությանը, կարելի է ասել, որ այս եղանակով կազմակերպվող գործնական դասերը դեռևս թերի են մնում:

                    Comment


                    • #11
                      Հարգելի Մ. Հակոբյան, ողջունում եմ Ձեր կողմից առաջարկված թեման... Ես գտնում եմ կենդանի փորձին ոչ մի վիրտուալ լաբորատորիա չի կարող փոխարինել:
                      Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                      Comment


                      • #12
                        Հարգելի Saqo ես համամիտ եմ Ձեզ հետ:Բազմիցս շեշտվում է՝քիմիան փորձարարական գիտություն է:Հետևապես միայն փորձ կատարելով երխայի մոտ կզարգանա ինքնուրույն մտածողություն, համեմատելու,,համադրելու,եզրահանգումներ անելու կարողություններ: Երեխան պետք է տեսնի ,հարկ եած դեպքում շոշափի,զգայարաններով զգա այն ինչ կատարում է:Իսկ այս ամենը կնպաստի ,որ քիմիան որպես առարկա, դառնա հետաքրքիր և սիրելի: Բայց քիմիայի ուսուցիչներից շատերը դժգոհում են, որ նվազագույն պայմաններ ունեցող լաբորատորիաներ չկան դպրոցներում: Ես ցավով , համաձայնվում եմ,որ վիրտուալ լաբորատորիան ուղղակի փրկություն է ուսուցիչների համար:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Ա. Մարգարյան, շնորհակալ եմ գրառման համար և համաձայն Ձեր կարծիքին. երբ հայտնվում ես այն իրավիճակում, երբ երեխան նայում է աչքերիդ մեջ և ասում. փորձ չենք անելու?.... Ուսուցիչը հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ ձորձում է առանց կենդանի լաբոերատորիայի իրականացնի երեխայի ցանկությունները: Այդ պատճառով էլ վիրտուալ լաբորատորիայի կիրառումը միակ և հարմար տարբերակն է:

                          Comment


                          • #14
                            Հարգելի Մետաքսյա, արդիական և կարևոր հարց եք քննարկման դրել: Իհարկե շատ կարևոր է վիրտուալ լաբորատորիայի կիրառումը քիմիայի դասերի և ոչ միայն քիմիայի: Վիրտուալ լաբորատորիան աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն կձևավորի: Ցավոք, այն դեռևս շատ դպրոցներում հասանելի չէ:

                            Comment


                            • #15
                              Հարգելի կոլեգաներ բավականին հետաքրքիր աշխատանքներ կարող տեսնել և դասապրոցեսում կրառել,եթե օգտվեք <<Edu Application>> կայքի ընձեռնած հնարավորությունից:Կայք կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ.http://esource.armedu.am/app/?subject=2&grade=11

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X