Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Տառուսուցման ժամանակ ի՞նչ մեթոդներ կարելի օգտագործել: Նախապես շնորհակալություն:

    Comment


    • Հարգելի Արևիկ,ես դասավանդում եմ հիմնական և ավագ դասարաններում ֆիզիկա առարկան և մեթոդները տարբեր են:Ուսուցիչն ազատ է մեթոդների ընտրության հարցում:Մանկավարժական գրականության մեջ առանձնացված են ուսուցման մեթոդների ընտրության վրա ազդող մի շարք գործոններ.
      -ուսուցման նպատակները և խնդիրները,
      -բովանդակությունը,
      -ուսումնական նյութի քանակը և բարդությունը,
      -ուսումնական ժամաքանակը,
      -ուսումնական պարապմունքների տիպը և կառուցվածքը.

      Comment


      • Ընդհանրապես դասընթացը կառուցվում է շրջանային մեթոդով:Հիմնական դպրոցում ուսումնասիրված գրեթե բոլոր թեմաներն ավագ դպրոցում ուսումնասիրվում են ավելի ընդլայնված և խորացված:Հատկապես կարևորվում է տարբեր ֆիզիկական օրենքների,տեսությունների կիրառելիության սահմանների պարզաբանումների և դրանց հիման վրա նոր տեսությունների ստեղծման պայմանների քննարկումը:

        Comment


        • Հարգելի ֆորումցիներ,ներկայացնում եմ քառաբաժան աղյուսակի ձև,որը կիրառում եմ Նյուտոնի 1-ին օրենքը թեմայի եզրափակիչ փուլում:Քառաբաժան մեթոդը հետաքրքիր հնար է,որը հարմար է հատկապես տեքստի հետ աշխատելիս:Քառաբաժանն արդեն ներկայացված շատ մեթոդական հնարների նման կարելի է կիրառել մեծ կամ փոքր խմբերով,կամ անհատական աշխատանք կատարելիս:Աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է մաքուր թուղթ կամ հենց գրատախտակ,որն անհրաժեշտ է բաժանել չորս մասի:Քառաբաժանը հիմնականում գրավոր աշխատանքի ձև է,քանի որ անհրաժեշտ է մտքերը համապատասխանաբար գրառել չորս բաժիններից յուրաքանչյուրում:Բաժինների հանձնարարությունները պատահական չեն ընտրված,դրանք համապատասխանում են նյութի ընկալման և մտքի զարգացման ընթացքին,հետևաբար,նպատակահարմար չէ դրան փոփոխել:
          Բաժանված յուրաքանչյուր մասում ներկայացնում ենք հանձնարարությունները.
          1.Բնության մեջ դիտվող ինչ կարևոր երևույթի և օրենքի հետ ծանոթացանք:
          2.Ձեր շրջապատում երևույթի դրսևորման ինչ օրինակներ գիտեք:
          3.Իներցիան երբ է օգուտ տալիս:
          4.Իներցիան երբ է վնասում:
          Քառաբաժան աղյուսակը նպատակահարմար է լրացնել ըստ համարակալման:Անհատական աշխատանքի դեպքում զույգերն իրենց գրառումները ներկայացնում են միմյանց,ապա ողջ թիմին:Զույգի կամ թիմի ընտրությամբ աշխատանքը ներկայացվում է նաև ամբողջ դասարանին:Հնարավոր է,որ ըստ ուսումնասիրվող նյութի կարևորվի տեքստի,պատմվածքի կամ նյութի դիտարկումը որոշակի տեսանկյունով,ինչը կնպաստի,որ հատկապես ուշադրություն դարձվի քառաբաժնի այս կամ այն հատվածի գրառումների վրա,որոնք հատուկ պետք է առանձնացնել,ներկայացնել և քննարկել:Հարկ է նշել,որ քառաբաժանը նպատակահարմար է օգտագործել դասի կշռադատման փուլում:

          Comment


          • Հարգելի կոլեգաներ,բնության երևույթների յուրաքանչյուր դիտում պահանջում է նաև երևակայություն և եզրահանգումներ անելու կարողություն:Օրինակ,երկու մեծ մտածողներ՛Արիստոտել և Գալիլեյ, դիտելով ծանր և թեթև մարմինների անկման երևույթը՛ Արիստոտելը եկել է այն եզրահանգման,որ ծանր մարմիններն ընկնում են ավելի արագ,քան թեթևները:Ուստի՛Արիստոտելի ենթադրության ճշմարտացիությունը պարզելու նպատակով Գայիյեյն առաջարկել է ծանր և թեթև մարմինները կապելով իրար,բաց թողնել:Համաձայն Արիստոտելի տրամաբանության՛կապված մարմինների համակցությունը պետք է ավելի արագ ընկնի,քան թեթև և ծանր մարմիններն առանձին-առանձին:Բայց,մյուս կողմից,եթե մարմինները կապված են,ապա թեթևը պետք է ընկնի դանդաղորեն՛խոչընդոտելով ծանր մարմնի անկումը:Իսկ այդ դեպքում մարմինների համակցությունը չի կարող ավելի արագ ընկնել,քան ծանր մարմինը:Այսպիսով՛հանգեցինք հակասության:Ուրեմն՛Արիստոտելի վարկածը ծիշտ չէ.բոլոր մարմինները նույն բարձրությունից գետին են ընկնում նույն ժամանակում:

            Comment


            • Հարգելի ֆորումցիներ,ներկա ժամանակներում կոմպլեկտ դասարանները նորություն չէ մեր համար:Երեխանների համար երևի ավելի հետաքրքիր է այն պատճառով որ անցած նյութը կրկնվում է:Ուղակի,ուսուցման արդյունավետությունը ցաձր մակարդակի վրա կլինի:

              Comment


              • Հարգելի կոլեգաներ,մենք ուսուցիչներս,գիտենք որ դասի պլանը օգնում է ուսուցչին նախապատրաստել հետաքրքիր և արդյունավետ դաս:Յուրաքանչյուր անգամ դասի պատրաստելիս մտածել նոր նյութի մատուցման համար հետաքրքրաշարժ մուտք:Այն պետք է առաջացնի սովորողի հետաքրքրությունը,զարմանքը,հիացմունքը՛մի խոսքով,այնպիսի մի բան,որը սովորողները կհիշեն,անգամ եթե շատ բաներ մոռանան:Դա կարող է լինել հետաքրքիր փաստ,անսպասելի հայտնագործություն,գեղեցիկ փորձ,հայտնի փաստերին ոչ ստանդարտ մոտեցում:

                Comment


                • Հարգելի Օլգա , կոմպլեկտ դասարաններում աշխատանքի փորձ արդեն իհարկե ունենք ,բայց ամեն դասը պլանավորելիս միշտ շեղումներ է լինում դասի ընթացքում , ինչը պայմանավորված է նյութի յուրացման աստիճանից սովորողների կողմից , այդ պատչառով աշխատում եմ մի դասարանի հետ վերջացնել անելիքս, ցանկալի է ցածր դասարանը , հետո նոր բարձր դասարանի հետ եմ աշխատում :

                  Comment


                  • Հարգելի Նունե,շնորհակալ եմ փորձի փոխանակման համար:Կաշխատեմ օգտագործել:Ես նույն պես ցածր դասարանից եմ սկսում դասը և հետո աշխատանք եմ հանձնարարում ու անցնում մյուս դասարանի հետ աշխատելու:Այդպես շարունակ:

                    Comment


                    • Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ուսուցիչն ազատ է մեթոդների ընտրության հարցում:Բայց այդ ընտրությունը չի կարող կամայական բնույթ կրել:Գոյություն ունեն մեթոդների ընտրության վրա ազդող մի շարք գործոններ.
                      . ուսուցման նպատակներն ու խնդիրները
                      . նյութի քանակը և բարդությունը
                      . սովորողների պատրաստվածության մակարդակը
                      . սովորողների թվաքանակը դասարանում և այլն:
                      Այստեղ արդեն դասին ընտրված մեթոդի արդյունավետության գործակիցը հմուտ ուսուցչի ձեռքում է :
                      Հարգելի Անահիտ Ձեր կողմից նշված գործոններից բացի կարելի է ավելացնել նաև հետևյալ գործանները, որոնք պետք է հաշվի առնել մեթոդը ընտրելիս․
                      ․ սովորողների տարիքը ու աշխատունակությունը
                      ․ ուսուցման նյութատեխնիկական ու կազմակերպչական պայմանները
                      ․ ուսումնական ժամաքանակը
                      ․ բովանդակությունը
                      ․ նախորդ դասերին կիրառվող մեթոդները։

                      Comment


                      • Հարգելի կոլեգաներ,ուզում եմ ներկայացնել համագործակցային դասի պլանի օրինակ.
                        1.Ընտրել թեման.
                        2.Հրահանգներ տալուց առաջ հստակեցնել նպատակները և միջոցները.
                        1)ակադեմիական նպատակները(ուսուցիչը պետք է հստակեցնի բովանդակային նպատակները).
                        2)սոցիալական հմտությունների ձևավորման նպատակները(զարգացնել աշակերտների մոտ մյուսներին օգնելու նպատակը).
                        3)միջոցները(առաջադրանքը ներկայացվում է թերթիկի վրա համառոտ շարադրված).
                        4.տևողությունը.
                        5.դասասենյակի դասավորությունը(յուրաքանչյուր խումբ պետք է նստի մեկ սեղանի շուրջ).
                        6.խմբի չափը և կառուցվածքը.
                        7.դերերը(ընթերցող-հարցեր տվող;ժամանակին հետևող;խրախուսող).
                        3.Բացատրել առաջադրանքը և համագործակցության նպատակը.
                        4.Վերահսկում,միջամտում և առաջադրանքի ներկայացում.
                        5.Գնահատում և հաջողության տոնումը:
                        Դասից հետո դասի վերաբերյալ տպավորությունները հակիրճ գրառել առանձին տետրում:Վերլուծել դասի ուժեղ և թույլ կողմերը:
                        Համագործակցային դասի հիմնական նպատակը.
                        1.Ջերմացում(ուսուցչի հրահանգները).
                        2.Համագործակցային կառույց.
                        3.Գնահատում և անդրադարձ:

                        Comment


                        • ՀՀարգելի կոլեգաներ,Դուք երևի ծանոթ եք T-աձև աղյուսակ մեթոդի հետ:Դրան ես անդրադառնում եմ երբ պատրաստվում ենք անհատական կամ խմբովի քննարկել իներցիայի կամ շփման երևույթների դրական և բացասական կողմերը:T- աձև աղյուսակ օգտագործումը շատ արդյունավետ է դասերի տարբեր փուլերի ընթացքում:

                          Comment


                          • Հարգելի կոլեգաներ,ինչպես անել,որ դասը լինի ոչ միայն կարողություններով զինելու,ինչի կարևորությունը հնարավոր չէ վիճարկել,այլ նաև առաջացնի բուռն հետաքրքրություն,ձևավորի ստեղծագործական մտածողություն:

                            Comment


                            • Հարգելի ֆորումցիներ,կոմպլեկտ դասարաններում աշխատելիս,պետք է մտածել,թե ինչ հաջորդականությամբ տանել աշխատանքն ուսումնական նյութի շուրջը,ինչպես իրականացնել աշակերտների գործողությունների հաջորդականությունը:Շատ կարևոր է դասը կազմակերպել այնպես,որի ընթացքում աշակերտները կցուցաբերեն ակտիվ գործունեություն:

                              Comment


                              • Մեթոդը,ըստ փիլիսոփայական բառարանի,բառացի նշանակում է<< որևէ բանի հասցնող ուղի>>,լայն իմաստով՛ <<նպատակին հասնելու եղանակ,որոշակի ձևով կարգավորված գործունեություն>>:Առանց մեթոդի տեսություն չկա,կարելի է ասել,որ մեթոդը միշտ թաքնված ձևով առկա է տեսության մեջ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X