Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անահիտ ջան իսկ դասը արդյո՞ք կունենա արդյունավետություն կախված է ուսուցչի ստեղծագործական հնարամտությունից...

    Comment


    • Այս բոլոր մեթոդները դասը դարցնում են առավել հետաքրքիր և ոչ ստանդարտ:Իհարկե յուրաքանչյուրը տեղին ու ժամանակին օկտագործելու դեպքում:

      Comment


      • Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Անահիտ ջան իսկ դասը արդյո՞ք կունենա արդյունավետություն կախված է ուսուցչի ստեղծագործական հնարամտությունից...
        համաձայն եմ լիովին տիկին Վ. Հովհաննիսյան
        Վերջին խմբագրողը՝ Էլեոնորա Հովհաննիսյան; 05-02-18, 20:01.

        Comment


        • Հարգելի կոլեգաներ,ուսուցման մեթոդը պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ:Մեթոդը իրար է կապում ուսուցման նախարես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը:Ուսուցման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:

          Comment


          • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի կոլեգաներ,ուսուցման մեթոդը պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ:Մեթոդը իրար է կապում ուսուցման նախարես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը:Ուսուցման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:
            Մեթոդը ուսուցչից դեպի աշակերտը գնացող ճանապարհն է:Այն սովորողների ճանաչողական գործունեության կազմակերպման հիմքում ընկած տրամաբանական կատեգորիա է,մանկավարժի և սովորողի ՝ուսուցման նպատակներին ուղղված և որոշակիորեն կարգավորված գործունեություն,ուսուցչի և աշակերտի համագործակցության եղանակ:Մեթոդների դասակարգման հիմքում հետևյալ հատկանիշներն են՝
            .ճանաչողության աղբյուրները/ուսուցման խոսքային,դիտողական,գործնական մեթոդներ/
            .տրամաբանական սկզբունքը/ուսուցման վերլուծական- համադրական,ինդուկտիվ-դեդուկտիվ մեթոդներ/
            .ուսուցման տիպը/ուսուցման բացատրական-մեկնաբանական, պրոբլեմային-զարգացնող մեթոդներ/
            .դիդակտիկ նպատակները և գործառույթները/խթանման, կազմակերպման և վերահսկման մեթոդներ/
            .ուսուցչի գործունեության տեսակը/շարադրման,ինքնուրույն ուսումնական գործունեության կազմզկերպման մեթոդներ/ ևայլն:

            Comment


            • Հարգելի Արմինե,ի վերջո,կարող են ծագել նաև չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ,որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը ստեղծված իրավիճակը շտկելու կամ հաղթահարելու նպատակով:Բոլոր դեպքերում չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ,և որևէ մեթոդ,եղանակ,սկզբունք,հնար չի կարող համարվել միակ ճշմարիտը:

              Comment


              • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Արմինե,ի վերջո,կարող են ծագել նաև չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ,որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը ստեղծված իրավիճակը շտկելու կամ հաղթահարելու նպատակով:Բոլոր դեպքերում չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ,և որևէ մեթոդ,եղանակ,սկզբունք,հնար չի կարող համարվել միակ ճշմարիտը:
                Հարգելի՛ Օլգա, խոսքը մեթոդի ընտրության կամ փոխելու մասին չէ, ես միայն անդրադարձել եմ մեթոդների հատկանշային բնութագրմանը,իսկ դրանց ընտրության,հանգամանքներից ելնելով փոփոխելը, ուսուցչի հայեցողությամբ է:Ձեզ հետ համամիտ եմ:
                Վերջին խմբագրողը՝ manush; 22-02-18, 17:27.

                Comment


                • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Արմինե,ի վերջո,կարող են ծագել նաև չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ,որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը ստեղծված իրավիճակը շտկելու կամ հաղթահարելու նպատակով:Բոլոր դեպքերում չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ,և որևէ մեթոդ,եղանակ,սկզբունք,հնար չի կարող համարվել միակ ճշմարիտը:
                  Հարգելի՛ Օլգա,ես անդրադարձել եմ մեթոդների հատկանշային բնութագրմանը,իսկ հանգամանքներից կամ ստեղծված իրավիճակից ելնելով մեթոդի փոփոխությունը՝ ուսուցչի հայեցողության տակ է:

                  Comment


                  • Հարգելի Արմինե,ես շատ շնորհակալ եմ իմ հետ գործաքցելու համար: Իսկապես մեթոդների հատկանշային բնութագրերը կարևոր են:

                    Comment


                    • Հարգելի Օլգա,թեմայի ամփոփման ժամանակ կարելի է օգտագործել Շրջագայություն պատկերասրահում մեթոդը:Այս մեթոդի նպատակն է փոխանակել տեղեկություններ,մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ ,նաև զարգացնել լսելու,ինքնուրույն աշխատելու,աշխատանքի աևդյունքը ներկայացնելու հմտություններ:

                      Comment


                      • Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Օլգա,թեմայի ամփոփման ժամանակ կարելի է օգտագործել Շրջագայություն պատկերասրահում մեթոդը:Այս մեթոդի նպատակն է փոխանակել տեղեկություններ,մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ ,նաև զարգացնել լսելու,ինքնուրույն աշխատելու,աշխատանքի աևդյունքը ներկայացնելու հմտություններ:
                        Հարգելի ՛Օլգա, ուզում եմ անդրադառնալ Անահիտի առաջարկած մեթոդին:<<Ոչ ստանդարտ դասերը տարրական դասարանների մայրենիի դասընթացում>> թեմայում/իմ էջում/ տեղադրել եմ այդ մեթոդի կիրառությամբ դաս,որը կարծում եմ Ձեզ կհետաքրքրի:Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին:

                        Comment


                        • Հարգելի Անահիտ,շնորհակալ եմ առաջարկի համար:Իրոք,այս մեթոդի նպատակն է փոխանակել տեղեկություններ,մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ,ինչպես նաև զարգացնել լսելու,ինքնուրույն աշխատելու աշխատանքի արդյունքը:

                          Comment


                          • Պայմանականորեն ուսուցման մեթոդներն այսոր երկու խումբ են կազմում ավանդական և ժամանակակից մեթոդներ:Ավանդական են համարվում բացատրական այն մեթոդները,որոնց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության պարզ փոխանցումը սովորողին:
                            Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած են հետևյալ առանձնահատկությունները.
                            - աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով
                            -աշակերտը ապավինում է ինքնուրյուն,ստեղծագործական մտածողությանը
                            -աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում խմբային աշխատանքի համար
                            -նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ամփոփել,ակտիվացնել ու կիրառել սովորածը:

                            Comment


                            • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Պայմանականորեն ուսուցման մեթոդներն այսոր երկու խումբ են կազմում ավանդական և ժամանակակից մեթոդներ:Ավանդական են համարվում բացատրական այն մեթոդները,որոնց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության պարզ փոխանցումը սովորողին:
                              Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած են հետևյալ առանձնահատկությունները.
                              - աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով
                              -աշակերտը ապավինում է ինքնուրյուն,ստեղծագործական մտածողությանը
                              -աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում խմբային աշխատանքի համար
                              -նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ամփոփել,ակտիվացնել ու կիրառել սովորածը:
                              Հարգելի՛ Օլգա՛, ուզում եմ անդրադառնալ մի մեթոդի,որը լայն կիրառություն ունի տարրական դասարաններում:
                              Խորանարդում
                              Սա մի մեթոդական հնար է,որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից:Այն կիրառելու համար օգտագործում ենք ստվարաթղթե խորանարդիկ,որի նիստերից յուրաքանչյուրի վրա գրված են առաջադրանքի կատարման հետևյալ կողմնորոշիչները:
                              .Նկարագրիր
                              .Համեմատիր
                              .Վերլւծիր
                              .Զուգորդիր
                              .Կիրառիր
                              .Թեր և դեմ փաստարկներ բեր
                              Սկզբում անհրաժեշտ է ներկայացնել ուսումնասիրվելիք առարկան,հասկացությունը կամ ձևակերպել առաջադրանքը:Առաջադրանքի բնույթից կախված՝աշխատանքը կարելի է կատարել գրավոր կամ բանավոր:
                              Տարրական դասարաններում ,որպեսզի հասկանալի լինի,կողմնորոշիչները ավելի պարզաբանվում են:
                              Նկարագրիր-զննիր առարկան կամ հասկացությունը և նկարագրիր այն
                              Համեմատիր-Ինչի՞ է նման, ինչի՞ց է տարբեր
                              Զուգորդիր-Ի՞նչ մտքեր են ծագում նրա հետ կապված:Ինչպիսի՞ նման կամ տարբեր առարկաներ կարեղ են լինել
                              Վերլուծիր-Պատմիր ինչի՞ց է պատրաստված, ի՞նչ կառուցվածք ունի
                              Կիրառիր-Ինչպե՞ս կարելի է այն օգտագործել
                              Թեր և դեմ փաստարկներ բեր-Ցանկացած տեսանկյուն ընտրիր քեզ համար, տարբեր փաստարկներով պատճառաբանիր տեսակետդ

                              Comment


                              • Հարգելի Արմինե,հասկանալի է որ տարրական դասարաններում կիրառվող մեթոդները տարբերվում են այն մեթոդներից,որոնք կիրառվում են հիմնական և ավաք դասարաններում:Պարզապես,այո, յուրաքանչյուր դասարանում մեթոդը օգնում է հարցը կամ մի ամբողջ թեման դիտարկել տարբեր տեսանկյուններից:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information