Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հարգելի կոլեգաներ,շնորհակալ եմ Ձեր ակտիվ մասնակցությանը:Ճիշտ են հետևյալ ասույթները.<<Չկա ավելի վտանգավոր բան,քան այն միտքը,որը միակն է:>>կամ<< Լավ մտահղացումներ ունենալու լավագույն ձևը շատ մտահղացումներ ունենալն է:>>

    Comment


    • #77
      Հարգելի ուսուցիչներ, ձեր ներկայացրած մեթոդները բոլորն էլ կիրառելի են և արդյունավետ:Կավելացնեմ թեմայի ամփոփման մի քանի արդյունավետ եղանակներ.
      Բացառման մեթոդով մտագրոհ
      մեկը՝ տուր,մեկը՝ ստացիր
      բինգո
      կարուսելաձև մտագրոհ
      մարդկային մարմնի ուրվագիծ
      ռեստորան
      երիցուկ

      Comment


      • #78
        Մեթոդը՝ դա ճանապարհ է ,ուղի դեպի գիտելիք:Այդ ուղին պետք է լինի հստակ,ճիշտ ընտրված:

        Comment


        • #79
          Ժամանակակից պատկերացումների համաձայն ուսուցման պրոցեսը դիտվում է որպես ուսուցչի և աշակերտների միջև փոխազդեցության մի պրոցես,որի նպատակն է սովորողներին հասցնել որոշակի գիտելիք:

          Comment


          • #80
            Բարև Ձեզ, իհարկե այս մեթոդները կիրառելի են, ուղղակի պետք է ուշադրություն դարձնել, թե որն է դասի թեման, ինչպիսի դասապրոցես է պլանավորել ուսուցիչը, և ինչպիսի վերջնանպատակ կա:

            Comment


            • #81
              Հարգելի Ալվարդ,իհարկե ուսուցիչն ազատ է մեթոդների ընտրության հարցում:Բայց այդ ընտրությունը չի կարող կամայական բնույթ կրել:Մանկավարժական գրականության մեջ առանձնացված են ուսուցման մեթոդների ընտրության վրա ազդող մի շարք գործոններ:Թվարկենք դրանցից մի քանիսը
              - ուսուցման նպատակները և խնդիրները,
              - բովանդակությունը,
              - ուսումնական նյութի քանակը և բարդությունը,


              - սովորողների պատրաստվածության մակարդակը.

              Comment


              • #82
                Լայն տարածում է ստացել դասատիպերի դասակարգումն ըստ նպատակների.
                - գիտելիքների ստուգման դաս,
                - նոր փաստերի ու երևույթների հետ ծանոթացման դաս,
                - գիտելիքների ամրապնդման ու կրկնության դաս,
                - գիտելիքների ընդհանրացման ու համակարգման դաս,
                - կաչողությունների,հմտությունների ձևավորման ու ամրապնդման դաս,
                - համակցված կամ խառը դաս:

                Comment


                • #83
                  Արագացման մասին իմածությունը մեզ օգնում է արօրյա կյանքում:Բնությունը կարծես մի վիթխարի<< բեմ է>>,որտեղ տեղի են ունենում տարբեր իրադարձություններ,որոնք էլ բնության երևույթներն են:

                  Comment


                  • #84
                    Ինչքան մեթոդը պարզ է,այնքան հեշտ է հասկանալ և հեշտ է կիրառել:

                    Comment


                    • #85
                      Հարգելի կոլեգաներ,ինձ թվում է ամեն դասից հետո դասի վերաբերյալ տպավորությունները հակիրճ գրառել առանձին տետրում:Վերլուծել դասի ուծեղ և թույլ կողմերը.
                      . Ինչը և ինչպես կարելի է ավելի լավ անել հաջորդ անգամ:
                      . Արդյոք ճիշտ էր հաշվարկված ժամանակը:
                      . Արդյոք իրականացան դասի նպատակները որն ինչ չափով:
                      Վերչում ամրագրել հաղթանակները և հաջողությունները:

                      Comment


                      • #86
                        Հարգելի Բելա,լիովին համաձայն եմ Ձեր հետ:Գործնական աշխատանքի ժամանակ աշակերտը ազատ է սեփական ընտրության մեջ,ստեղծագործական աշխատանքների կատարման մեջ:

                        Comment


                        • #87
                          Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          1.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում.

                          .Մտագրոհ
                          .Խմբավորում
                          .Պրիզմա
                          .Մտածիր-զույգ կազմիր-քննարկիր
                          .Ձնակույտ

                          2.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում.

                          .T-աձև աղյուսակ
                          .Գաղափարների քարտեզ
                          .Վենի դիագրամ
                          .Փոխգործում նշանների համակարգ
                          .Բանավեճ
                          .Զրույց
                          .Համառոտ դասախոսություն
                          .Խորանարդում
                          .Խձանկար
                          .Զբոսանք պատկերասրահում
                          .Երեք բանալի և մեկ կողպեք
                          .Կարուսել

                          3.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում.

                          .Քառաբայան
                          .Խորանարդում

                          Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը
                          Հարգելի Օլգա, հաճախ ենք նշում, որ մեթոդներին ամբողջությամբ տիրապետում ենք, բայց երբ սկսում ենք կիրառել, գործընթացը լի է թերություններով: Ինձ թվում է, որ, կախված թեմայից, Վենի դիագրամը կարելի է կիրառել նաև կշռադատման փուլում:

                          Comment


                          • #88
                            Հարգելի Օլգա Հայրապետյան շատ հետաքրքիր թեմա եք ընտրել,ինձ շատ հետաքրքրեց,եթե հնարավոր է մեկ դասի պլան տեղադրեք ինտերակտիվ մեթոդով,որպեսզի ավելի պարզ դառնա:Կանխավ շնորհակալություն:

                            Comment


                            • #89
                              Հարգելի Լիլիթ Խաչատրյան նայիր այստեղ http://lib.armedu.am/resource/18540

                              Comment


                              • #90
                                Հարգելի Kara16,Վենի դիագրամը կարելի է նաև օգտագործել գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով:Եթե փորձենք համեմատել Վենի դիագրամը T-աձև աղյուսակի հետ,ակնհայտ կլինի,որ Վենի դիագրամով հստակ առանձնացվում և կարևորվում են մի քանի հասկացությունների ընդհանրությունները և շեշտվում են յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունները:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X