Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Համաձայն եմ,հարգելի Ռուզաննա:Այս մեթոդը հետաքրքիր հնար է,որը հարմար է հատկապես տեքստի հետ աշխատելիս:

    Comment


    • #62
      Անդրադարձ կատարելիս,սովորողներին տալիս ենք հետևյալ բնույթի հարցեր.
      .Ինչ զգացումներ ունեիք աշխատելիս:
      .Որն էր երկուսով աշխատելու առավելությունը մենակ աշխատելու համեմատ:
      .Որ փուլում էին բոլորը հավասար և ակտիվ մասնակցում:

      Comment


      • #63
        Հարգելի գործընկերներ ոսուցման այս կամ այն մեթոդն ոչ թե նպատակ է , այլ միջոց, որի օգնությամբ հաջորդվող նյութը դառնում է մատչելի, զարգացնում է աշակերտի տրամաբանական մտածողությունը: Պարզապես ուսուցիչը պետք է ընտրի ինչից պետք է հրաժարվել, ինչը պահել:
        Առաջարկում եմ կիրառել նաև պրոբլեմային ուսուցման մեթոդը:Պրոբլեմային ուսուցման մեթոդի կիրառման համար կարևոր նշանակություն ունի հարցերի բնույթը: Իհարկե հարցերն ըստ պրոբլեմայնության սկզբունքի` բաժանվում են երկու խմբի` տեղեկատվական և պրոբլեմային: Տեղեկատվական են այն հարցերն որոնք տրվում են պատասխան ստանալու նպատակով և այս հարցերը չեն առաջացնում սովորողների ակտիվ մտավոր գործունեություն, քանի որ նրա մոտ առկա է պատրաստի տեղեկությունները: Իսկ պրոբլեմայինը հարցը տվյալ սովորողի համար պետք է ունենա տրամաբանական կապ նախկինում յուրացված գիտելիքների և նրանց միջև, որոնք դեռևս ենթակա են յուրացման որոշակի ուսումնական իրավիճակում, պարունակի իր մեջ իմացական դժվարություններ, առաջացնի զարմանքի զգացում` նորը հնի հետ համադրելիս: Պրոբլեմային հարցը պարունակում է չբացահայտված խնդիր, անհայտ բնագավառ, նոր գիտելիք: Պրոբլեմ նշանակում է հանձնարարություն, խնդիր, տեսական կամ գործնական հարց, որը ձևավորվում է սովորողի գիտակցության մեջ զարմացնելով, մտահոգելով և խթանելով մտավոր որոնումները: Պրոբլեմային խնդիրներն ու հարցերն պետք է հետաքրքրություն առաջացնի իր անսովորությամբ, անսպասելիությամբ, ոչ ստանդարտ լինելով, հատկապես պետք է գրավի սովորողներին, պետք է առաջացնի զարմանք, ստեղծի հուզական միջավայր: Թվում է թե լուծումը տեսանելի է, բայց <<խանգարում>> է դժվարությունը, որն, անշուշտ առաջ է բերում աշակերտների մոտ մտավոր ակտիվություն:
        Պրոբլեմային իրավիճակի ստեղծման դասի ընթացքում կարելի է հասնել որակական խնդիրներ առաջարկելու և լուծելու միջոցով: Դրանցից են օրինակ այն հարց-խնդիրները, որոնց լուծման համար գրեթե հաշվարկ չի պահանջվում:
        Վերջին խմբագրողը՝ Կարինե Մարգարյան; 04-09-17, 22:11.

        Comment


        • #64
          Հարգելի Կարինե,պրոբլեմային ուսուցման մեթոդը օգտագործվում է գրեթե ամին դասին:Յուրաքանչյուր թեման յուրացնելու համար լինում են տարբեր հարցեր ,նաև բարդ,տրամաբանական:Խնդիրներ լուծելու համար բացի կոնկրետ անցած թեմայի ,պետք է նորը հնի հետ համադրել:

          Comment


          • #65
            Յուրաքանչյուր դասարանում քիչ քանակությամբ աշակերտները ունեն մտավոր ակտիվություն:

            Comment


            • #66
              Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Յուրաքանչյուր դասարանում քիչ քանակությամբ աշակերտները ունեն մտավոր ակտիվություն:
              Հարգելի Օլգա դասի ժամանակ աշակերտներին ակտիվացման եղանակները բազմազան են, և շատ կարևոր է դրանց ճիշտ ընտրությունը հատկապես բնագիտական առարկաների դասաժամերին: Դրանց իրականացման ժամանակ հնարավոր է նաև թույլ տալ մի փոքր շեղում, որի հետևանքով դասի ընթացքը փոփոխվի պլանավորածից: Հետևաբար վերահսկողությունը պարտադիր է: Դասի միօրինակությունը փոփոխելու համար անհրաժեշտ է այնպիսի մեթոդներ և միջոցներ կիրառել, որպեսզի աշակերտները միշտ լինեն զբաղված, և աշակերտներին զբաղված պահելու համար կարելի է կիրառել
              • Նոր նյութը լրացնող խաղեր, հետաքրքրաշարժ վարժություններ—> տաղանդավոր աշակերտներին խրախուսելու նպատակով։
              • Գիտելիքների լրացուցիչ գործնական կիրառում ապահովող խաղային վարժություններ —> դասընկերներից հետ չմնալու նպատակով։
              • Միջին ընդունակության տեր աշակերտի համար նախատեսված պարզ, կարճ վարժություններ՝ հանձնարարված նյութի ընկալմանն օժանդակելու նպատակով։

              Comment


              • #67
                Հարգելի Կարինե,կրթության կազմակերպման այժմեական խնդիրներից մեկն այն է,որ ուսումնական գործընթացում ակտիվ մասնակցություն ունենան բոլոր աշակերտները,և ոչ թե միայն նրանց մի մասը:Սակայն սովորողների ակտիվության բարձրացումը ինքնաբերաբար լինել չի կարող:Որպեսզի բոլոր աշակերտները կարողանան մասնակցել ուսումնական գործընթացին,անհրաժեշտ է,որ ուսուցիչը դասավանդման ընթացքում ստեղծի համապատասխան իրադրություն և ապահովի անհրաժեշտ պայմաններ նկատի ունենալով,որ բարենպաստ դրդապատճառների ձևավորումը ուսուցման առաջնային պայման է:

                Comment


                • #68
                  Արդյունավետ ուսումնառության մյուս կարևոր պայմանն այն է,որ աշակերտը վստահ է լինելու,որ կարող է յուրացնել այն,ինչը սովորեցնում են իրեն:

                  Comment


                  • #69
                    Դասընթացի գլխավոր նպատակը ոչ թե աշակերտին,օրինակ մաթեմատիկա,սովորեցնելն է,այլ մաթեմատիկա ուսումնասիրելու միջոցով աշակերտի ունակությունների զարգացումը:

                    Comment


                    • #70
                      Բոլոր աշակերտներն էլ կարող են սովորել,սակայն առաջընթացը մեկի մոտ արագ է լինում,մյուսի մոտ դանդաղ:Դասարանում ուսումնառության ընթացքում աշակերտները,բնականաբար,ցուցաբերում են տարբեր առաջընթացներ:Հաձախ ուսուցիչը,պարզելով,որ դասարանում իրավիճակն այդպիսին է,հեշտությամբ հաշտվում է դրա հետ համարելով սովորական երևույթ:Արդյունքում աշակերտների մի մասը,ովքեր արագ են ընկալում նյութը,անտեղի ժամանակ են կորցնում երկարատև կրկնությունների վրա քանի դեռ մյուսները հետ են մնացել ուսումնառության ընթացքից:Այդ դեպքում շատ կօգնի դիագնոստիկ թեստը:

                      Comment


                      • #71
                        Հարգելի Օլգա , բնագիտական առարկաներ դասավանդելիս, իմ կարծիքով, նախընտրելի է համագործակցային և նախագծային ժամանակակից մեթոդները: Համագործակցային ուսուցումը սովորողների մոտ հաղորդակցման կարողությունները զարգացնելու լավագույն եղանակն է՝դասը վերածելով ակտիվ սոցիալական շփման: Նախագծային մեթոդի կիրառումը նպաստում է սովորողների պատասխանատվության, ինքնուրույնության զարգացմանը ,որովհետև աշխատանքի ընթացքում սովորողները սովորում են, թեմային համապատասխան տեղեկատվություն որոնել ու գտնել հետազոտություններ կատարել, համակարգել ու վերլուծել այն:

                        Comment


                        • #72
                          Հարգելի Օլգա, T-աձև աղյուսակը և Վեննի դիագրամը կարելի է կիրառել կշռադատման փուլում :

                          Comment


                          • #73
                            Հարգելի Հասմիկ , ինձ թվում է ,մեթոդների ընտրությունը և կիրարությունը ինքնանպատակ լինել չի կարող:Այն կապված է բազմաթիվ խնդիրների և նպատակների հետ,որոնք իրական լուծում կարող են ստանալ միայն հատուկ պլանավորված և կազմակերպված ուսումնական գործընթացի միջոցով:

                            Comment


                            • #74
                              Հարգելի Օլգա ներկայացնում եմ մի մեթոդ, որն ինձ օգնում է աշակերտների մոտ ձևավորել միևնույն խնդրի հանդեպ տարբեր մոտեցումներ ցուցաբերելու ունակությունը:
                              ,,Վեց գլխարկ,,-ի մեթոդը:

                              Սպիտակ գլխարկը կրողը ներկայացնում և քննարկում է մանրակրկիտ և անհրաժեշտ ինֆորմացիան: Միայն փաստեր… Անհրաժեշտության դեպքում պարզաբանվում են, կոնկրետացվում:

                              Սև գլխարկը կրողը ցուցաբերում է քննադատողական վերաբերմունք դեպքերի և երևույթների հանդեպ: Անհրաժեշտ է համարում տարակուսել, բերել դեմ փաստեր:

                              Դեղին գլխարկը կրողը ուսումնասիրում է հնարավոր օգուտը և դրական կողմերը: Ոչ միայն դրական գնահատական տալն է կարևոր, այլ նաև բերվում է ապացուցող արգումենտներ:

                              Կարմիր գլխարկը կրողը ցուցաբերում է զգացմունքայնություն, արտահայտում է իր ենթադրությունները և ինտուիտիվ տեսանկյունները: Այսինքն, արտահայտվում է էմոցիոնալ շեշտադրումներով, առանց հիմնավորումների:

                              Կանաչ գլխարկը կրողը կենտրոնանում է ստեղծագործական մտքի, ալտերնատիվների, նոր հնարավորությունների և իդեաների վրա: Ցուցաբերում է փիլիսոփայական մոտեցումներ:

                              Կապույտ գլխարկը կրողը ղեկավարում է մտավոր գործընթացը, շեշտադրում է ձեռքբերումները, անհրաժեշտ քայլերը, հանդես է գալիս հաշտարարի դերում:
                              Վերջին խմբագրողը՝ Balasan; 21-09-17, 16:05.

                              Comment


                              • #75
                                Մեթոդը հունարեն բառ է,որ բառացի թարգմանած նշանակում է ինչ- որ տեղ տանող ուղի,ճանապարհ:Ուսուցման մեթոդը ուսուցչի և աշակերտների հետևողական,փոխկապակցված գործողությունների համակարգն է,որն ապահովում է կրթության բովանդակության յուրացումը:Այսպիսով ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information