Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի կոլեգա,համաձայն եմ Ձեր հետ:Ինչքան ուսուցիչը ակտիվ է,այնքան աշակերտներները նույն պես ակտիվ են:Եթե ուսուցչի հարցը մնում է անպատասխան կամ աշակերտների մասնակցությունը պասիվ է,ուրեմն ուսուցիչը պետք է հարցի ձևակերպումը փոխի:

    Դասախոսությունը պասիվ դասի ամենատարածման տեսակն է:Դասի այս տեսակը լայն տարածում են ստացել բուհերում թերևս այն պատճառով,որ այստեղ սովորում են մեծահասակ,լիարժեքորեն ձևավորված,առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակներ ունեցող մարդիկ:

    Ինտերակտիվ դասի հիմքում դրվում է նաև ուսուցման մատչելիությոան և պարզից դեպի բարդն անցնելու:
    Վերջին խմբագրողը՝ manush; 06-03-18, 15:22.

    Comment


    • #47
      Հարգելի կոլեգաներ,գիտական իմացության մեթոդներում կարելի է առանձնացնել փիլիսոփայական,ընհանուր գիտական,մասնավոր գիտական,դիսցիպլինար և միջդիսցիպլինար մեթոդների խմբեր:Խնդրում եմ պատասխանել,համաձայն եք իմ հետ:

      Comment


      • #48
        Ճիշտ է ցանկացած մեթոդ ունի իր առավելությունները և սահմանափակությունները:Օրինակ,մտագրոհ մեթոդի առավելություններից մեկը -միտքը միտք է ծնում,իսկ սահմանափակումներից-եթե խումբը ասելիք չունի,ապա ժամանակը կանցնի անպտուղ լռության մեջ:

        Comment


        • #49
          Քառաբաժանի միթոդը, իմ կարծիքով բավականին հետաքրքիր է, հարմար է տեքստի հետ աշխատելիս: Այն կարելի է կիրառել մեծ կամ փոքր խմբերով: Անհրաժեշտ է մտքերը համապատասխանաբար մուտքագրել չորս բաժիններից յուրաքանչյուրում: Բաժինների հանձնարարությունները պետք է համապատասխանեն նյութի ընկալման և մտքի զարգացման ընթացքին:

          Comment


          • #50
            Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
            1.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում.

            .Մտագրոհ
            .Խմբավորում
            .Պրիզմա
            .Մտածիր-զույգ կազմիր-քննարկիր
            .Ձնակույտ

            2.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում.

            .T-աձև աղյուսակ
            .Գաղափարների քարտեզ
            .Վենի դիագրամ
            .Փոխգործում նշանների համակարգ
            .Բանավեճ
            .Զրույց
            .Համառոտ դասախոսություն
            .Խորանարդում
            .Խձանկար
            .Զբոսանք պատկերասրահում
            .Երեք բանալի և մեկ կողպեք
            .Կարուսել

            3.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում.

            .Քառաբայան
            .Խորանարդում

            Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը
            Հարգելի Օլգա Ձեր թվարկած մեթոդները կիրառելի ու արդյունավետ են,արդեն բազմիցս կիրառում ենք դասապրոցեսի ժամանակ,իհարկե այն մեթոդն ենք կիրառում,որն ավելի նպատակահարմար ենք գտնում:
            Ձեր թվարկած մեթոդների շարքին կավելացնեմ նաև հետևյալները՝
            1.Էստաֆետ
            2.Հնգյակ
            3.Ազդակ-հակազդեցություն
            Նպատակահարմար է կիրառել կշռադատման փուլում:Այս մեթոդները իհարկե ուսուցիչների փորձի փոխանակման արդյունքում են ստեղծվել:

            Comment


            • #51
              Հարգելի Rosi,համաձայն եմ Ձեր հետ:Քառաբաժանը հիմնականում գրավոր աշխատանքի ձև է,քանի որ անհրաժեշտ է մտքերը համապատասխանաբար գրառել չորս բաժիններից յուրաքանչյուրում:Անհատական աշխատանքի դեպքում զույգերն իրենց գրարումները ներկայացնում են միմյանց,ապա ողջ թիմին:Զույգի կամ թիմի ընտրությամբ աշխատանքը ներկայացվում է նաև ամբողջ դասարանին:

              Comment


              • #52
                Հարգելի Սիրանուշ,համաձայն եմ Ձեր հետ:Ուսուցման մեթոդն ուսուցման գործընթացում ուսուցչի և սովորողների միջև փոխազդեցությունն արտացոլող մոտեցումների ու հնարների համախումբ է:

                Comment


                • #53
                  Մասնագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև գաղափարների քարտեզ կամ հասկացությունների քարտեզագրում:Քարտեզագրման ընթացքում առավելագույնս բազմաճյուղ պատկեր ստանալուց հետո սովորողներին առաջարկվում է պայմանական նշաններ օգտագործել,ինչպես ընդունված է ցանկացած քարտեզ կազմելիս:Այսպիսով,ընդգծվում են այն գաղափարները,որոնց շուրջ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն հավաքել:

                  Comment


                  • #54
                    Կան մեթոդներ,օրինակ Մտագրոհ մեթոդը երբ մասնակիցների մեծ խմբի ներգրավվածության դեպքում ոչ բոլոր հնարավորություն կունենան իրենց ցանկացած մտքերն արտահայտել և մի քանի անգամ խոսել:

                    Comment


                    • #55
                      Ես համարում են որ այս դեպքում կարող ենք աշակերտներին առաջարկել կազմել թեստեր,ինչպես իրենց,այնպես էլ դասընկերների համար:Թեստ կազմելու և գնահատման չափանիշներ մշակելու գործընթացը նպաստում է նյութն ավելի լավ յուրացնելուն:

                      Comment


                      • #56
                        Որևէ նպատակի համար նախատեսված թեստ ստեղծելուց առաջ անհրաժեշտ է նախ կազմել նրա հատկորոշիչը:Դիագնոստիկ թեստի հատկորոշիչը պետք է պարունակի նաև ուսուցչի կողմից արդյունքների հաղորդման և մեկնաբանման կարգը:Թեստի հատկորոշիչը սովորաբար ներկայացվում է աղյուսակի տեսքով,որում բերվում է վերը նշված տեղեկատվությունը:

                        Comment


                        • #57
                          Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Օրինակ,10-րդ դասարանում երեխաները անցնում են<< Տիեզերական ձգողության օրենք>>,իսկ 11-րդ դասարանում <<Կուլոնի օրենքը>>անցնելուց հետո,ես օգտագործում եմ << Վենի դիագրամի>> մեթոդը գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով:Եթե փորձենք համեմատել <<Վենի դիագրամը>><< T-աձև >>աղյուսակի հետ,ակնհայտ կլինի,որ <<Վենի դիագրամով>> հստակ առանձնացվում և կարևորվում են երկու,երեք... հասկացությունների ընդհանրությունները և շեշտվում են յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունները:
                          Օլգա ջան ճիշտ թեմաներ և թեմային համապատասխան մեթոդներ եք ընտրել:

                          Comment


                          • #58
                            Կավելացնեմ նաև <<Ապագայի անիվ>>, 5 օղակների մեթոդները, որոնք կիրառում եմ դասի կշռադատման փուլում:

                            Comment


                            • #59
                              Անդրադարձ կատարելիս շատ արժեքավոր է <<Քառաբաժան >> մեթոդի կիրառումը:
                              Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 02-09-17, 14:53.

                              Comment


                              • #60
                                Ես համամիտ եմ ձեզ հետ,բացի այդ թեստերը ավելի արդյունավետ են դարձնում նյութի ընկալումը և յուրացումը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X