Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի ուսուցիչներ,իմ համար շատ կարևոր է դուք որ մեթոդը կընտրեիք դասի կշռադատման փուլում

    Comment


    • #32
      Օրինակ,10-րդ դասարանում երեխաները անցնում են<< Տիեզերական ձգողության օրենք>>,իսկ 11-րդ դասարանում <<Կուլոնի օրենքը>>անցնելուց հետո,ես օգտագործում եմ << Վենի դիագրամի>> մեթոդը գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով:Եթե փորձենք համեմատել <<Վենի դիագրամը>><< T-աձև >>աղյուսակի հետ,ակնհայտ կլինի,որ <<Վենի դիագրամով>> հստակ առանձնացվում և կարևորվում են երկու,երեք... հասկացությունների ընդհանրությունները և շեշտվում են յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունները:

      Comment


      • #33
        Հարգելի գործընկերներ,ես ինքս դասավանդում եմ կոմպլեկտ դասարաններում:Փորձում եմ անել այնպես,որ ինչքան հնարավոր է դասը արդյունավետ անցնի:Պետության կողմից հատուկ մշակված ծրագիր այդ դասարանների համար չկա:Այդ պատճառով ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը:

        Comment


        • #34
          Հարգելի կոլեգա,թույլ տուր չհամաձայնվել Ձեր հետ:Պասիվ մեթոդը ես համոզված եմ պահպանվել է որոշ ուսուցիչների մոտ: Իսկ դա անարդյունավետ է:

          Comment


          • #35
            Հարգելի կոլեգա,շնորհակալություն Ձեր աշխատանքի համար:Այդ թեմաները այնքան հետաքրքիր և ծավալուն են,որ կարելի է կազմել տարբեր աշխատանքներ:

            Comment


            • #36
              Հարգելի գործընկերներ,ամեն առարկան ունի հեշտ և բարդ առաջադրանքներ:Այդ պատճառով մենք դրանք բաժանու ենք ըստ բարդության աստիճանի:Առաջին աստիճանի բարդության խնդիրը պետք է կարողանան լուծել բոլորը:

              Comment


              • #37
                Սիրելի՛ Մարիամ, շատ կոկիկ և բոլոր պահանջներին բավարարող աշխատանք եք կատարել: Մեծ հետաքրություն առաջացրեց գնահատումը՝ պարզ, թափանցիկ և հասկանալի:

                Comment


                • #38
                  Սիրելի՛ Կարինե, շատ շնորհակալ եմ գնահատանքի համար:

                  Comment


                  • #39
                    Հարգելի Կարինե,ինչպես ես հասկացա,դուք ֆիզիկայի ուսուցչուհի եք:Մեխանիկայում տահտանման օրենքները մենք ստանում ենք Նյուտոնի օրենքների օգնությամբ,սակայն դրանք ճշմարտացի են նաև ոչ միայն մեխանիկական երևույթներում,ուստի,ընդհանուր դեպքում,Նյուտոնի օրենքների հետևանք լինել չեն կարող:Նյուտոնի օրենքների նման պահպանման օրենքները փորձնական փաստերի տեսական ընդհանրացման արդյունք են:Պահպանման օրենքները ֆիզիկայի հիմնական օրենքներ են:Դրանք բացառիկ կարևոր դեր ունեն,որովհետև կիրառելի են ոչ միայն մեխանիկայում,այլև ֆիզիկայի մյուս բայիններում:Դուք ինչպես եք կարծում:

                    Comment


                    • #40
                      Հարգելի կոլեգաններ,շնորհակալ եմ շնորհակալությունների համար:Ակնկալում եմ ստանալ գրառումներ:

                      Comment


                      • #41
                        Հարգելի կոլեգաներ,ինտերակտիվ մեթոդը ,երբ միշտ պահպանվում է ուսուցիչ-աշակերտ , աշակերտ-աշակերտ և աշակերտ-ուսուցիչ կապը միշտ եղել է ու կլինի ամենա արդյունավետ մեթոդը:

                        Comment


                        • #42
                          Ալվարդ ջան շնորհակալ եմ շնորհակալության համար:Դուք ինչ մեթոդներ եք օգտագործում հաճախ:
                          Վերջին խմբագրողը՝ Rosi; 20-08-17, 13:00.

                          Comment


                          • #43
                            Դասի յուրացումը լիարժեք է, եթե բոլոր կողմերը մասնակցում են: Ուսուցչի նպատակը պետք է լինի աշակերտին օբեկտիվ վիճակից բերել սուբեկտիվ վիճակի, որը բերում է կողմերի ակտիվության: Անհրաժեշտ է , որ այսօրվա ուսուցիչը արթնանա և դասապրոցեսում օգտագործի առաջադրված նոր մեթոդները ու ուսուցման նոր ձևերը:
                            Վերջին խմբագրողը՝ ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ; 22-06-17, 22:41.

                            Comment


                            • #44
                              Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ,առաճարկում եմ Ձեզ խնդիրների դասակարգումն ըստ բարդության աստիճանի և խնդրում եմ գրել Ջեր կարծիքը:
                              1.Պարզ առաջադրանքներ.
                              ա)Հրթիռը դադարի վիճակից սկսում է շարժվել 60 մ/վ^ արագացումով:Ինչ արագություն կունենա այն 750 մ ճանապարհ անցնելիս:
                              բ)Գծեք փակ էլեկտրական շղթայի սխեմա,որի արտաքին մասը կազմված է սպառիչից,ամպերմետրից և վոլտմետրից:
                              2.Միջին բարդության.
                              ա)Երկու հեծանվորդների արագությունները համապատասխանաբար հավասարեն 8 մ/վ և
                              6 մ/վ:Գտեք նրանց հարաբերական արագությունը,եթե նրանք շարժվում են
                              -իրար ընդառաջ,
                              -նույն ուղությամբ:
                              բ)Բացասական լիցքավորված մասնիկը տեղադրեցին համասեռ էլեկտրաստատիկ դաշտում և բաց թողեցին:Ընտրել մասնիկի շարժման ուղությունը և տեսակը.
                              -ձախ,ուղղագիծ հավասարաչափ;
                              -աջ,ուղղագիծ հավասարաչափ;
                              -ձախ,ուղղագիծ հավասարաչափ արագացող;
                              -աջ,ուղղագիծ հավասարաչափ արագացող:
                              3.Բարդ առաջադրանքներ.
                              ա)Կշրաքարը մտցնում են կշեռքի նժարին դրված ջրով լցված բաժակի մեջ այնպես,որ այն չի դիպչում անոթի հատակին:Կփոխվի արդյոք կշեռքի ցուցմունքը:Ինչու:
                              բ)Էլեկտրոնը շարժվում է B=0,004 Տլ ինդուկցիա ունեցող համասեր մագնիսական դաշտում:Գտնել էլեկտրոնի պտտման պարբերությունը:
                              Հարգելի Օլգա. Ֆիզիկական խնդիրները բարդության ինչպիսի աստիճանի էլ որ լինեն , սովորողներին պետք է առաջադրել քայլերի հետևյալ հաջորդականությունը.
                              1.Պարզել խնդրի բովանդակությունը և պահանջը:
                              2.Համառոտագրել խնդրի պայմանները:
                              3.Պատկերել նկարագրող գծագիրը , սխեման, նկարը:
                              4. Գրել հայտնի և անհայտ մեծությունների կապն արտահայտող բանաձևերը:
                              5. Ֆիզիկական խնդիրը բերել մաթեմատիկական տեսքի:
                              6.Հայտնի մեծությունների արժեքները արտահայտել ՄՀ միավորներով:

                              Comment


                              • #45
                                Հարգելի Անահիտ,համամիտ եմ Ձեր հետ:Բայց այդ աշխատանքներից հետո,եթե աշակերտը խնդիրը չի լուծում,չենք գնահատում դրական:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information