Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սահմանումների բազմազանության մեջ,այնուամենայնիվ նկատելի են որոշակի ընդհանրություններ:Այսպես օրինակ,համարյա բոլոր սահմանումներում մեթոդը բնութագրվում է որպես նպատակին հասնելու միջոց,ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեությունե:

    Comment


    • Առաջադրանքների ճիշտ դասակարգումը մեթոդներից մեկն է:Երբ մենք աշակերտի նվաճումներն արտահայտում ենք թվերով,ենթադրվում է,որ որոշակի չափումներ ենք կատարել և այդ թվերը մեզ որոշակի տեղեկություն են տալիս աշակերտի վիճակի մասին:

      Comment


      • Լայն տարածում են ստացել հետևյալ տիպի դասեր.
        .գիտելիքների ստուգման դաս,
        .նոր փաստերի ու երևույթների հետ ծանոթացման դաս,
        .գիտելիքների ամրապնդման ու կրկնության դաս,
        .գիտելիքների ընդհանրացման ու համակարգման դաս,
        .ամրապնդման դաս,
        .համակցված կամ խառը դաս:

        Comment


        • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ինչ է դիագնոստիկ թեստը

          Դիագնոստիկ թեստը սովորաբար կիռարվում է որև է թեմայի ուսուցման ընթացքում՛ սովորողների կարիքները հստակեցնելու նպատակով:Այն ունի հետևյալ կարևոր առանձնահատկությունները.
          -բոլոր առաջադրանքներն ունեն խիստ որոշակի ուղվածություն,
          -սովորողների մեծամասնությունը թեստը համարում է հեշտ,
          -խիստ կարևոր է արդյունքների վերլուծությունը:
          Դիագնոստիկ թեստը պետք է կազմվի այնպես,որ նրա կատարումը,ստուգումն ու գնահատումը
          շատ ժամանակ չպահանջեն:Եթե կատարման արդյունքները վատ են,ապա դրա պաճառները կարող են լինել վատ ուսուցումը,աշակերտների անուշադիր լինելը,թեստի բարդության աստիճանը կամ մեթոդապես ճիշտ կազմված չլինելը:
          Դիագնոստիկ թեստը նպատակահարմար է գնահատել ոչ թե նիշերով,այլ յուրաքանչուր սովորողի ներկայացնել նրա կողմից թեմայի յուրացման աստիճանը:
          Հարգելի Հայրապետյան, հայտորոշիչ թեստը իսկապես շատ է օգնում և մեզ, և աշակերտներին։ Ժամաքանակի առումով 7,8,9,-րդ դասարաններում ստացվում է այն կիրառել։Բայց 10,11,12-րդ դասարաններում մի փոքր դժվար է,ժամերը քիչ են։

          Comment


          • Հասկանում եմ Ձեզ,հաշվի առնելով,որ 10,11,12-րդ դասարաններում թեմաները շատ ծավալուն են:Բայց,հնարավոր է:Պարտադիր չէ,որ այդ թեստը լինի ծավալուն:Հնարավոր է, ինչու ոչ,
            այդ թեստը անցկացնել բանավոր:

            Comment


            • Դասերի ժամանակ պետք է աշակերտներին կարողանալ ստիպել զարմանալ ու ուրախանալ : Կարելի է կազմակերպել բանաձևերի և գրաֆիկների աճուրդ` ինչ տեղեկություններ է հնարավոր ստանալ տրված բանաձևից կամ գրաֆիկից:Իսկ երբ երեխաների հնարավորությունը կսպառվի, ուսոցիչը կարող է բանաձևի կամ գրաֆիկի մեջ լրացում անել, ավելացնելով, օրինակ, որևէ այլ մեծություն կամ կատարելով գրաֆիկի տեղաշարժ:Եվ սովորողները ոչ միայն կտեսնեն, այլև կզգան այն վիթխարի հնարավորությունները, որ նրանց է ընձեռնումֆիզիկա գիտությունը` բնության գաղտնիքնքրը իմանալու ճանապրհին:

              Comment


              • Հարգելի LiannaT,Ձեր կողմից առաջարկած տարբերակը,կարող է կիրառվել <<Ջերմային երևույթներ>> թեմայում:Օրինակ,սառույցի հալման գործընթացը:Սառույցը վերցված է,օրինակ,-20 աստիճանով:Գծապատկերի տարբեր հատվածներում տարբեր գործընթացներ են առաջանում,դրանցից յուրաքանչյուրի համար կիրառվում է բանաձև:

                Comment


                • Բնության երևույթների յուրաքանչյուր դիտում պահանջում է նաև երևակայություն և եզրահանգումներ անելու կարողություն,առանց որոնց անհնար է բացահայտել ճշմարտությունը:Սակայն միայն դատողություններով և վարկածների առաջադրմամբ հաճախ հնարավոր չէ բացահայտել ճշմարտությունը:

                  Comment


                  • Թեստը որոշակի նպատակով ընտրված առաջադրանք է , որի նպատակն է ճիշտ գնահաել սովորողների ձեռքբերումները և արժևորել նրանց ուսումնական գործունեությունը: Թեստ կազմելիս կարևոր է պարզ պատկերացնել այն ուսումնական նպատակը, որի համար այն նախատեսված է: Առանց դրա թեստը վերածվում է առաջադրանքների անհասկանալի մի համախմբի:

                    Comment


                    • Այո,հարգելի Նելլի,կախված նպատակից թեստերը կարող են տարբերվել իրենց բովանդակությամբ,կառուցվածքով,միավորները հաշվելու մեթոդներով և այլ
                      պարամետրերով:Յուրաքանչյուր թեստ կազմված է առանձին առաջադրանքներից:Նպատակային թեստեր կազմելու,նրանցում ընդգրկվող առաջադրանքների թիվը,գնահատման չափանիշները հստակեցնելու նպատակով ուսուցիչը պետք է կարողանա դասակարգել առաջադրանքները.
                      1.Ըստ բովանդակային բաղադրիչների
                      2.Ըստ ներկայացման ձևի
                      3.Ըստ ստուգվող գործունեության տեսակի
                      4.Ըստ բարդության աստիճանի
                      Բերեմ թեստի օրինակ ըստ բարդության աստիճանի.
                      ա) Պարզ առաջադրանքը նպատակաուղղված է աշակերտների գիտելիքների ստուգմանը հենքային մակարդակով՝պարտադիր նվազագույն պահանջներին համապատասխան.
                      1.Անոթում պարունակվում է 4 գ ջրածին:Ջրածնի քանի մոլեկուլ կա այդ անոդում:
                      բ) Միջին բարդության առաջադրանքների միջոցով ստուգվում են ֆիզիկական երևույթները վերլուծելու,ծանոթ իրավիճակներում նույն թեմային վերաբերող ֆիզիկական օրենքներ և սահմանումներ կիրառելու կարողությունը.
                      2.Անոթում եղած 0,324 կգ ջուրը լրիվ գոլորշացավ 20 օրում:Միջին հաշվով քանի մոլեկուլ էր դուրս թռչում ջրի մակերևույթից 1 վ-ում:
                      գ) Բարդ առաջադրանքները ստուգում են ֆիզիկական օրենքների և տեսությունների կիրառման կարողությունները փոփոխված կամ նոր իրավիճակներում.
                      3.Շտեռնի սարքը պտտվում է 45 Հց հաճախությամբ:Պտտման հետևանքով արծաթի շերտը շեղվեց 1,12 սմ-ով:Ներքին և արտաքին գլանների շարավիղները համապատասխանաբար 1,2 և 16 սմ են:Ելնելով փորձի տվյալներից՝ գտնել արծաթի ատոմների միջին քառակուսային արագությունը և այն համեմատել տեսական արժեքի հետ՝ թելի շիկացման 1500 Կ ջերմաստիճանի համար:

                      Comment


                      • Պայմանականորեն ուսուցման մեթոդներն այսոր երկու խումբ են կազմում ավանդական և ժամանակակից մեթոդներ:Բացատրական մեթոդը համարվում է ավանդական և հրանց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության պարզ փոխանցումը սովորողին և վերչինիս կողմից դրա պարզ վերարտադրումը:Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը:Նրանց առանձնահատկություններն են.
                        -աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով,մասնակցելով որոշակի գործընթացի
                        -աշակերտը ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը,որքան ինքնուրյուն մտածողությանը
                        -աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի համար
                        -նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել,ամփոփել,ակտիվացնել ու կիրառել սովորածը:

                        Comment


                        • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Պայմանականորեն ուսուցման մեթոդներն այսոր երկու խումբ են կազմում ավանդական և ժամանակակից մեթոդներ:Բացատրական մեթոդը համարվում է ավանդական և հրանց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության պարզ փոխանցումը սովորողին և վերչինիս կողմից դրա պարզ վերարտադրումը:Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը:Նրանց առանձնահատկություններն են.
                          -աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով,մասնակցելով որոշակի գործընթացի
                          -աշակերտը ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը,որքան ինքնուրյուն մտածողությանը
                          -աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի համար
                          -նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել,ամփոփել,ակտիվացնել ու կիրառել սովորածը:
                          Ուսուցման մեթոդն առաջին հերթին ենթադրում է ուսուցչի նպատակը և նրա գործունեությունը՝ ունեցած միջոցներով։ Արդյունքում ծագում է աշակերտի նպատակը և նրա գործունեությունը, որն իրականացվում է նրա մոտ եղած միջոցներով։ Այդ գործունեության ազդեցության տակ ծագում է ուսումնասիրվող բովանդակության յուրացման գործընթացը և սովորողը հասնում է դրված նպատակին, որն էլ հանդիսանում է ուսուցման մեթոդի և նպատակի համապատասխանության չափանիշը։
                          Ըստ կրթության բովանդակության յուրացման ձևերի առաջարկել են մեթոդների հետևյալ դասակարգումը.
                          • բացատրական-ցուցադրական կամ տեղեկատվական (պատմվածք, դասախոսություն, բացատրություն, աշխատանք դասագրքի հետ, նկարների և ֆիլմերի ցուցադրում).
                          • վերհիշական, վերարտադրողական (ռեպրոդուկտիվ), գործունեություն ըստ քայլաշարի (ծրագրավորում),
                          • մասնակի որոնողական կամ էվրիստիկական,
                          • պրոբլեմային շարադրանք,
                          • հետազոտական

                          Comment


                          • Հարգելի Նարինե,համաձայն եմ Ձեր հետ:Ավելացնեմ՝ առանձնակի կարևորվում են ճանաչողության հետևյալ մեթոդները՝ վերլուծում,մասնավորում,համադրում,վերացարկում,անդրադարձում,մակացում(ինդուկցիա),արտածում(դեդուկցիա),ընդհանրացում,կանխատեսում:
                            Կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները,հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը,զարգացնել տրամաբանական,հաղորդակցական,համագործակցային,ինքնուրույն գործունեութև ստեղծագործական ունակություները,նպաստում է նրա սոցիալականացմանը:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X

                            Debug Information