Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի կոլեգաներ,առաջարկում եմ խնդիր արագացող շարժման թեմայով:
    << Տրված է մարմնի շարժման օրենքը x=40t-0,1t(քառակուսի):Ժամանակի հաշվարկի սկզբից որքան ծամանակ հետո մարմինը կանգ կառնի:>>
    Լուծում:
    Մարմնի շարժման օրենքը համեմատելով հավասարաչափ արագացող շարժման՝x=x(0)+v(0)t+at(քառակուսի)/2 օրենքի հետ՝կարող ենք եզրակացնել,որ սկզբնական պահին մարմինը գտնվել է կոորդինատների սկզբնակետում,ունեցել է առանցքի դրական ուղղությամբ ուղղված 40մ/վ սկզբնական արագություն և կատարում է հավասարաչափ արագացող շարժում:Ընդ որում,արագացման պրոյեկցիան x առանցքի վրա՝ a(x)=-0,2 մ/վ(քառակուսի):Ուրեմն՝t պահին արագության պրոյեկցիան հավասար է v(x)=v(0)+a(x)t=40-0,2t:Այն պահին,երբ մարմինը կանգ է առնում,v(x)=0, ուրեմն 40-0,2t=0,որտեղից՝ t=200վ:

    Comment


    • Հարգելի Օլգա,իմ կարծիքով այս առաջադրանքը կարելի է օգտագործել որպես հայտորոշիչ թեստ

      Comment


      • Հարգելի avagyan.s,համամիտ եմ Ձեզ հետ:Յուրաքանչյուր նոր թեմա անցնեելուց հետո,խնդրի լուծումը կարելի է ներկայացնել որպես հայտորոշիչ թեստ:Երեխաները միմյաննցից զանազանվում են ոչ թե ուսումնական ծրագրերի յուրացման կարողությունների սկզբունքային տարբերություններով,այլ իրենց մտածելակերպով,որը զարգացնում են խնդիրներ լուծելով::

        Comment


        • 10-րդ դասարանում անցնում ենք «Տիեզերական ձգողության օրենքը»:
          11-րդ դասարանում մենք անցնում ենք էլեկտրոստատիկայի հիմնական օրենքը «Կուլոնյան օրենք»: Այնուհետեւ կարող ենք օգտագործել << Վենի դիագրամ>> մեթոդը,որը կառուցվում է երկու պատկերների միջոցով,որոնք հատման մեծ մակերես ունեն կենտրոնում: Առաջին շրջանակի մեջ աշակերտները գրում են Տիեզերական ձգողության օրենքի առանձնահատկությունները իսկ երկրորդում Կուլոնյան օրենքի:

          Հատման մասում նրանց ընդհանրությունները.
          Ուսուցիչը հատուկ ուշադրություն է դարձնում այդ երկու օրենքների ընդհանրությանը և տարբերությանը:
          Նրանց տարբերությունը.
          1) Տիեզերական ուժը ուսումնասիրում է միայն ձգողականություն մարմինների միջև իսկ Կւլոնյան ուժը՝և ձգողականություն ,և վանողականություն;
          2) Նրանց համար տարբեր են համաչափության գործակիցները.
          3)Տիեզերական ձգողության օրենքում մարմինների զանգվածները միշտ դրական են, իսկ Կուլոնի օրենքում լիցքերը կարող են լինել և դրական, և բացասական:
          Այս երկու օրենքների ընդհանրությունը.
          1) Երկու ուժերն էլ հակադարձ համեմատական են նրանց միջեւ հեռավորության քառակուսին.
          2) Տիեզերական ձգողության ուժը ուղիղ համեմատական է մարմինների զանգվածների արտադրյալին, իսկ Կուլոնյան ուժը -լիցքերի մոդուլների արտադրյալին .
          3) Տիեզերական ձգողողության ուժը ուսումնասիրում է երկու կետային մարմինների միջև փոխազդեցությունը իսկ Կուլոնյան ուժը - փոխազդեցությունը կետային լիցքերի միջև:

          Այս ամենից հետո երեխաններին հանձնարարվում է լուծել խնդիր.
          Որոշեք էլեկտրոնի փոխազդեցության ուժը ջրածնի ատոմի միջուկի հետ, եթե նրանց միջեւ հեռավորությունը հավասար է 0.5 * 10-8 սմ: Քանի անգամ է Կուլոնյան փոխազդեցության ուժը էլեկտրոնի և միջուկի միջև գերազանցում է նրանց գրավիտացիոն փոխազդեցության ուժը?
          Էլեկտրոնի զանգվածը me=9,11*10-31կգ,իսկ պրոտոնի զանգվածը mp=1,67*10-27կգ.Գրավիտացիոն հաստատունը G=6,67*10-11Ն*մ2/կգ2:
          Վերջին խմբագրողը՝ manush; 05-04-18, 18:09.

          Comment


          • Հարգելի Օլգա, հենքային խնդիրների դիտարկումով ,նպաստում ենք սովորողի մսածողության զարգացմանը և դրանով խթանում նմանատիպ խնդիրների լուծումը:

            Comment


            • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ինչ է դիագնոստիկ թեստը

              Դիագնոստիկ թեստը սովորաբար կիռարվում է որև է թեմայի ուսուցման ընթացքում՛ սովորողների կարիքները հստակեցնելու նպատակով:Այն ունի հետևյալ կարևոր առանձնահատկությունները.
              -բոլոր առաջադրանքներն ունեն խիստ որոշակի ուղվածություն,
              -սովորողների մեծամասնությունը թեստը համարում է հեշտ,
              -խիստ կարևոր է արդյունքների վերլուծությունը:
              Դիագնոստիկ թեստը պետք է կազմվի այնպես,որ նրա կատարումը,ստուգումն ու գնահատումը
              շատ ժամանակ չպահանջեն:Եթե կատարման արդյունքները վատ են,ապա դրա պաճառները կարող են լինել վատ ուսուցումը,աշակերտների անուշադիր լինելը,թեստի բարդության աստիճանը կամ մեթոդապես ճիշտ կազմված չլինելը:
              Դիագնոստիկ թեստը նպատակահարմար է գնահատել ոչ թե նիշերով,այլ յուրաքանչուր սովորողի ներկայացնել նրա կողմից թեմայի յուրացման աստիճանը:
              Ֆիզիկայի դասավանդման ընթացքում գիտական մեթոդի կիրառումը խաղում է երկակի դեր, նախ' հնարավորություն է տալիս սովորողներին ծանոթացնել ֆիզիկայի գիտության տարրերին, երկրորդ' դրանով իսկ դառնալով գիտելիքների հաղորդման արդյունավետ մեթոդ: Գիտական մեթոդների բնորոշ օրինակներ են սկզբունքների մեթոդը, վարկածների մեթոդը, մոդելավորումը, մտային գիտափորձը և այլն: Ուստի միանգամայն օրինաչափ է նշված գիտական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը դրանց հնարավորությունների բացահայտումը ֆիզիկայի ուսուցման գործրնթացում: Այն նա լայն ասպարեզ է բացում դպրոցում ֆիզիկայի հոսքային խորացված ուսուցման համար: Ֆիզիկայի հոսքային ուսուցմամբ դասարաններում այնպիսի խնդիրներ չեն առաջադրվում, որոնք սկզբունքորեն տարբերվեն սովորական դասրնթացի առաջ ծառացած խնդիրներից: Այստեղ հիմնական տարբերությունը սովորական դասրնթացից ոչ թե ծավալն է, այլ քննվող երույթի վերլուծությունը:
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ


              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment


              • Հարգելի Heghin,համամիտ եմ Ձեր հետ:Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու,ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումն է:

                Comment


                • Դասերին մեթոդների կիրառումը թույլ է տալիս.
                  1) ավելի լավ է տիրապետել նյութին;
                  2) կրկնել անցած նյութը;
                  3) աշակերտի ուշադրությունը հրավիրել թեմայի ամենակարեւոր կետերին;
                  4) եւ ընդհանրապես, նյութը ավելի հմուտ տիրապետել:

                  Comment


                  • Ուսուցանող գնահատման տեսակները

                    Ուսուցանող գնահատումը հնարավորություն է տալիսուս ուցչին պարզելու ուսումնական գործընթացում յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները: Գնահատման այս տեսակն ապահովում է հետադարձ կապն ուսուցման գործընթացում: Ուսուցանող գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա մշակվում է հետագա գործողությունների պլան, իրականացվում են աշխատանքներ յուրաքանչյուր աշակերտի և ամբողջ դասարանի առաջադիմությունը բարելավելու ուղղությամբ:
                    Ուսուցանող գնահատման համար երաշխավորվում են հետևյալ տեսակները.
                    • կարճ ժամանակի համար նախատեսված գրավոր աշխատանք/հայտորոշիչ թեստ, ֆիզկական թելադրություն/,
                    • բանավոր հարցում,
                    • տնային աշխատանք,
                    • խմբային աշխատանք /համագործակցություն/,
                    • բաց հարցերով քննարկում,
                    • գործնական աշխատանք
                    • ռեֆերատ
                    • նախագիծ
                    • ինքնագնահատում և փոխադարձ գնահատում:
                    Նշված տեսակների կիրառման անհրաժեշտությունը և հաճախությունը որոշում է ուսուցիչը` ելնելով կոնկրետ իրավիճակից:
                    Ուսուցանող գնահատման դեպքում օգտագործվում են սովորողի առաջընթացը բնութագրող որակումներ, վերլուծություններ և մեկնաբանություններ: Այս դեպքում միավորային գնահատում չի կատարվում:

                    Comment


                    • Հարգելի Սոնա,սովորողների պատրաստոածությունը հիմնականում բացահայտվում է բանավոր հարցումների,գրավոր աշխատանքների և գործնական աշխատանքների միջոցով:Բանավոր հարցումը կարող է լինել և որպես ծավալուն հարցում,և խնդիրների լուծում գրատախտակի մոտ:Որպես գործնական աշխատանքի տեսակներ կարող են կիռարվել պարզագույն ֆիզիկական երևույթների ինքնուրույն ուսումնասիրությունը:Գրավոր աշխատանքը կարող է ներառել տարբեր բարդության որակական և հաշվարկային խնդիրներ,վարժություններ,հարցեր և այլն:

                      Comment


                      • Հարգելի կոլեգաներ,դասի ժամանակ հայտորոշիչ թեստը շատ կարևոր է:Օրինակ,ուսուցիչն աշակերտնեին սովորեցնում է ինչպես հաշվել ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժման արագությունը և պատրաստվում է սովորեցնել,թե ինչպես կարելի է գրաֆիկորեն պատկերել ուղղագիծ հավասարաչափ շարժումը բնութագրող մեծությունների կախումը ժամանակից:
                        Դրա համար,մինչ դա անելը,նա դասարանին տալիս է 10 հարցից բաղկացած հայտորոշիչ թեստ:
                        Այն աշակերտները,որոնք ստանում են 8,9,10՝ այդ աշակերտները յուրացրել են <<արագություն>> հասկացությունը և պատրաստ են առաջ շարժվելու:
                        6 կամ 7 ստացող աշակերտների համար ուսուցիչը որոշում է,որ այդ աշշակերտները լրացուցիչ պարապելու կարիք ունեն և նրանց համար նախատեսում է որոշակի աշխատանքներ,որպեսզի նրանք կարողանան հասնել յուրացման ավելի բարձր մակարդակի:
                        5-ից պակաս ստացող աշակերտների համար ուսուցիչը որոշում է,որ նրանք չեն հասկացել նյութը,և,օգտագործելով մեկ այլ մոտեցում,նորից է բացատրում նյութը,որպեսզի նրանց էլ օգնի հասնելու յուրացման ավելի բարձր մակարդակի:

                        Comment


                        • Հայտորոշիչ թեստը հնարավորություն է տալիս ուսուցչին և աշակերտներին պարզել ինչքանով է յուրացվել տվյալ գիտելիքը:

                          Comment


                          • Նունե ջան,հասկանալի է որ մեթոդների կիրառումը դասերին շատ կարեվոր է և դա չի կարող ինքնանպատակ լինել:Այսինքն՝բուն նպատակը առաջին հերթին՝մեթոդական ողջ զինանոցի կիրառմամբ հասնել ուսուցման նպատակների իրականացմանը:Եթե մեր կողմից կիրառված մեթոդները չեն տանում դեպի այդ նպատակը,ուրեմն պետք է փոխել կամ կատարելագործել դրանք:

                            Comment


                            • Յուրաքանչյուր դասին, մենք, ուսուցիչներս, կիրառում ենք որոշ մեթոդներ `պասիվ կամ ակտիվ: Կարևորը արդյունք լինի: Իսկ դրա համար մենք պետք է որոշակի ժամանակ հատկացնենք յուրացրածը ստուգելու համար:

                              Comment


                              • Առաջարկում եմ դաս աշխատանքային փորձից:

                                Խնդիրների լուծում <<Հաստատուն հոսանքի օրենքները:>>

                                Դասի նպատակը՝

                                Խնդիրների լուծում հետևյալ թեմաներով.<<Հաստատուն հոսանքի օրենքները>>,<<Ջոուլ-Լենցի օրենքը>>,<<Օհմի օրենքը տեղամասի համար>>,<<Հոսանքի աշխատանքը և հզորությունը:>>Հաջորդական և զուգահեռ հաղորդիչների միացման բանաձևերի կիրառում:

                                Դասարանը բաժանվում է խմբերի,հաշվի առնելով նրանց հոգեբանական համատեղելիությունը և ճանաչողական գործունեության մակարդակները՝մի խմբից մյուսին անցնելու հնարավորությամբ:

                                Դիտարկենք խնդիրներից մեկը:

                                Ուսուցիչ՝

                                Ենթադրենք,որ մեր դպրոցում փոխարինվել է 100 լամպ:Լյումինիսցենտ լամպի հզորությունը կազմում է 15 Վտ,իսկ շիկացած լամպի հզորությունը,100 Վտ:Համեմատենք սպառվող էլեկտրականության արժեքը մեկ ամսում,եթե ամեն օր լամպերը այրվում են 12 ժամվա ընթացքում:Էլեկտրական հաշվիչները ցույց են տալիս էլեկտրական հոսանքի աշխատանքը:Հետևաբար անհրաժեշտ է հաշվել մեկ ամսվա ընթացիկ աշխատանքը և սպարված էլեկտրաէներգիայի արժեքը 1կՎտ*ժ/ժամի 46 դրամ սակագնով:

                                Խնդրի լուծումից առաջ ֆիզիկական թելադրություն է անցկացվում հիմնական հասկացություններն և բանաձևերը ստուգելու համար:

                                Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ բացատրում է խնդրի լուծումը իսկ մյուսները հետևում են քննարկումներին և փոփոխություններ են կատարում լուծման մեջ:Մենք ընտրում ենք խնդրի լուծման ամենա արդյունավետ մեթոդը:Խնդրի քննարկման ընթացքում ուսուցիչն գնահատում է աշակերտներին:

                                Խնդիր:

                                Տված է Լուծում

                                A=P*t*N

                                N=100 հատ A(1)=15*1296000*100=540կՎտ*ժ*46=24840 դրամ
                                P(1)=15 Վտ
                                P(2)=100 Վտ A(2)=100*1296000*100=3600կՎտ*ժ *46=165600դրամ
                                t=1296000 վ
                                1 կՎտ*ժ=46 դրամ Ամսվա տնտեսումը կազմում է A(2)-A(1)=165600-24840=140760 դրամ
                                A(1)-?,A(2)-? Տարվա տնտեսումը կազմում է 140760*12=1 689 120 դրամ

                                Ինչպես եք կարծում իմաստ ունի տնտեսել.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X