Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Համամիտ եմ ձեր հետ , հարգելի Օլգա, շատ դժվարությունների էս հանդիպում, երբ աշակերտների գործունեությունը ինքնուրույն չի ընթանում դասին:Բայց և այնպես պետք չէ խուճապի մատնվել, իրավիճակը մեկ-մեկ այնպիսին է լինում , որ չես հասցնում անես այն ինչ որ պլանավորել ես:

    Comment


    • Համաձայն եմ,հարգելի Նունե,դժվարությունները,անշուշտ շատ են,որոնց հաղթահարումը մեծ չափով կախված է այն բանից,թե ինչ խորությամբ են դրանց պատճառներն ընկալվում ուսուցչի կողմից,և ինչ արժեքներով է առաջնորդվում ուսուցիչը:

      Comment


      • Եթե փորձենք ընդհանրացնել և մեկ անգամ ևս բնութագրել մեթոդը,ապա կարող ենք ասել,որ այն ուսուցչի և աշակերտի համագործակցությունն է ուսումնական միջավայրում,նրանց համատեղ գործունեությունն է միտված ուսումնական նպատակների իրականացմանը:

        Comment


        • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
          1.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում.

          .Մտագրոհ
          .Խմբավորում
          .Պրիզմա
          .Մտածիր-զույգ կազմիր-քննարկիր
          .Ձնակույտ

          2.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում.

          .T-աձև աղյուսակ
          .Գաղափարների քարտեզ
          .Վենի դիագրամ
          .Փոխգործում նշանների համակարգ
          .Բանավեճ
          .Զրույց
          .Համառոտ դասախոսություն
          .Խորանարդում
          .Խձանկար
          .Զբոսանք պատկերասրահում
          .Երեք բանալի և մեկ կողպեք
          .Կարուսել

          3.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում.

          .Քառաբայան
          .Խորանարդում

          Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը
          Հարգելի Օլգա,հետաքրքիր թեմա եք ընտրել:ՈՒսուցիչը ազատ է թեմայի ընտրության հարցում,սակայն այն չի կարող կամայական բնույթ կրել:Մեթոդների կամ մեթոդական հնարների կիրառումը չի կարող ինքնանպատակ լինել,այսինքն `պետք է հասնել դասի նախապես ծրագրված նպատակին:

          Comment


          • Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Օլգա,հետաքրքիր թեմա եք ընտրել:ՈՒսուցիչը ազատ է թեմայի ընտրության հարցում,սակայն այն չի կարող կամայական բնույթ կրել:Մեթոդների կամ մեթոդական հնարների կիրառումը չի կարող ինքնանպատակ լինել,այսինքն `պետք է հասնել դասի նախապես ծրագրված նպատակին:
            Մեթոդների ընտրությունը պայմանավորված է մի շաչք հանգամանքներով։ Կարևոր է դասի ծավալը, բովանդակությունը, նպատակները։

            Comment


            • Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
              ՀՀարգելի կոլեգաներ,Դուք երևի ծանոթ եք T-աձև աղյուսակ մեթոդի հետ:Դրան ես անդրադառնում եմ երբ պատրաստվում ենք անհատական կամ խմբովի քննարկել իներցիայի կամ շփման երևույթների դրական և բացասական կողմերը:T- աձև աղյուսակ օգտագործումը շատ արդյունավետ է դասերի տարբեր փուլերի ընթացքում:
              Հարգելի կոլեգաներ, ես կներկայացնեմ m-աձև աղյուսակը ևս գծագրական դասակարգիչ է, կառուցվածքով T- աձև աղյուսակի մեկ այլ տարբերակ, որը միևնույն հասկացության, խնդրի վերաբերյալ երեք տարբեր վերաբերմունք / դրական, բացասական, չեզոք / արտահայտելու հարմար միջոց է: Այն նույնպես կարող է կիրառել անհատապես կամ խմբով աշխատելիս:
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ


              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment


              • Հարգելի Heghin,համամիտ եմ Ձեր հետ:m-աձև աղյուսակը կառուցվածքով T-աձև աղյուսակի մեկ այլ տարբերակն է,որը միևնույն հասկացության,խնդրի վերաբերյալ երեք տարբեր վերաբերմունք արտահայտելու հարմար միջոց է:

                Comment


                • Սիրելի Հեղինե, ասեմ, որ այն մեծ ոգրորությամբ է ընդունվում սովորողների կեղմից:

                  Comment


                  • Իրավացի ես Օլգա ջան, ու դասին հետաքրքիր մոտեցում է հաղորդում:

                    Comment


                    • Հարգելի Վ.Հովհաննիսյան,հետաքրքիր մեթոդներից է նաև<< Էքսկուրսիա>> մեթոդը:Էքսկուրսիան դասավանդման և ուսումնառության այն մեթոդն է,որի ընթացքում մասնակիցները կատարում են պլանավորված այցելություններ:Այցելությունները կարող են լինել էլեկտրակայան,աստղադիտարան,թանգարան և այլն:Մեթոդի կիրառման արդյունքում սովորողը կարողանում է զարգացնել վերլուծողական կարողություններ,ընկալել փաստերի կարևորությունը:

                      Comment


                      • 7-րդ դասարանում<< Շփման ուժ>> կամ<< Իներցիա>> թեմանները ուսումնասիրելիս,կարող ենք <<T-աձև աղյուսակ>> մեթոդը կիրառել:Իր ձևով T տառը հիշեցնող աղյուսակը կազմված է երկու բաժնից,որտեղ գրանցվում են միևնույն հասկացության,դրական կամ բացասական կողմերը:T-աձև աղյուսակը ճկուն է նաև այն իմաստով,որ դրա օգտագործումը արդյունավետ է դասերի տարբեր փուլերի ընթացքում:

                        Comment


                        • Շատ մեթոդներ գոյություն ունեն և կիրառելի են դասերին , իմ կարծիքով մեթոդը ընտրելիս պետք է առաջնորդվել թեմայի առանձնահատկություններից և աշակերտների ունակությունների մակարդակից:

                          Comment


                          • Հաշվի առնելով թեմայի բարդությունը և աշակերտների ընկալման աստիճանը մի դասի ընթացքում չհասցնելով նյութի մատուցումը ստիպվածես լինում լրացուցիչ աշխատել որպեսզի սովորողներին հասցնես միջին մակարդակի:

                            Comment


                            • Նունե ջան,ես համամիտ եմ Ձեր հետ:Դուք գիտեք,մեր դպրոցում կան մի քանի կոմպլեկտ դասարաններ:Շատ դժվար է աշխատել այնտեղ:Ես կազմում եմ պլան ամեն դասի ժամանակ:Օրինակ,5-րդ և 6-րդ դասարաններում:Դասը սկսում եմ 5-րդ դասարանից,6-դի համար դա կրկնություն է:Տնային աշխատանքը պատասխանում է 5-րդ դասարանի աշակերտը,հետո 6-րդ դասարանի աշակերտը և այսպես շարունակ:Հետո բացատրում եմ դասը 5-րդ դասարանին,հանձնարանում եմ աշխատանք և անցնում 6-րդ դասարանի հետ աշխատելու:

                              Comment


                              • Համամիտ եմ Ձեր հետ,Նունե ջան:Բայց կարող են ծագել նաև չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ,որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը՝ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X