Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մեթոդների կիրառություն ֆիզիկայի ուսուցման գործընթացում

    Ինչ է դիագնոստիկ թեստը

    Դիագնոստիկ թեստը սովորաբար կիռարվում է որև է թեմայի ուսուցման ընթացքում՛ սովորողների կարիքները հստակեցնելու նպատակով:Այն ունի հետևյալ կարևոր առանձնահատկությունները.
    -բոլոր առաջադրանքներն ունեն խիստ որոշակի ուղվածություն,
    -սովորողների մեծամասնությունը թեստը համարում է հեշտ,
    -խիստ կարևոր է արդյունքների վերլուծությունը:
    Դիագնոստիկ թեստը պետք է կազմվի այնպես,որ նրա կատարումը,ստուգումն ու գնահատումը
    շատ ժամանակ չպահանջեն:Եթե կատարման արդյունքները վատ են,ապա դրա պաճառները կարող են լինել վատ ուսուցումը,աշակերտների անուշադիր լինելը,թեստի բարդության աստիճանը կամ մեթոդապես ճիշտ կազմված չլինելը:
    Դիագնոստիկ թեստը նպատակահարմար է գնահատել ոչ թե նիշերով,այլ յուրաքանչուր սովորողի ներկայացնել նրա կողմից թեմայի յուրացման աստիճանը:

  • #2
    Շնորհակալություն Օլգա <<դիագնոստիկ թեստ>> եզրույթի համար․ ես նմանատիպ աշխատանքներ կիրառել եմ հայոց լեզվից ընդհանուր բաժինների ամփոփման ժամանակ, սակայն չգիտեի, որ աշխատանքի այդ եղանակը կոչվում է <<դիագնոստիկ թեստ>>։
    Ի․ Մարգարյան

    Comment


    • #3
      Առաջադրանքների դասակարգումն ըստ բարդության աստիճանի ֆիզիկայից

      Հարգելի գործընկերներ,առաճարկում եմ Ձեզ խնդիրների դասակարգումն ըստ բարդության աստիճանի և խնդրում եմ գրել Ջեր կարծիքը:
      1.Պարզ առաջադրանքներ.
      ա)Հրթիռը դադարի վիճակից սկսում է շարժվել 60 մ/վ^ արագացումով:Ինչ արագություն կունենա այն 750 մ ճանապարհ անցնելիս:
      բ)Գծեք փակ էլեկտրական շղթայի սխեմա,որի արտաքին մասը կազմված է սպառիչից,ամպերմետրից և վոլտմետրից:
      2.Միջին բարդության.
      ա)Երկու հեծանվորդների արագությունները համապատասխանաբար հավասարեն 8 մ/վ և
      6 մ/վ:Գտեք նրանց հարաբերական արագությունը,եթե նրանք շարժվում են
      -իրար ընդառաջ,
      -նույն ուղությամբ:
      բ)Բացասական լիցքավորված մասնիկը տեղադրեցին համասեռ էլեկտրաստատիկ դաշտում և բաց թողեցին:Ընտրել մասնիկի շարժման ուղությունը և տեսակը.
      -ձախ,ուղղագիծ հավասարաչափ;
      -աջ,ուղղագիծ հավասարաչափ;
      -ձախ,ուղղագիծ հավասարաչափ արագացող;
      -աջ,ուղղագիծ հավասարաչափ արագացող:
      3.Բարդ առաջադրանքներ.
      ա)Կշրաքարը մտցնում են կշեռքի նժարին դրված ջրով լցված բաժակի մեջ այնպես,որ այն չի դիպչում անոթի հատակին:Կփոխվի արդյոք կշեռքի ցուցմունքը:Ինչու:
      բ)Էլեկտրոնը շարժվում է B=0,004 Տլ ինդուկցիա ունեցող համասեր մագնիսական դաշտում:Գտնել էլեկտրոնի պտտման պարբերությունը:

      Comment


      • #4
        Դիագնոստիկ (հայտորոշիչ ) թեստն ընթացիկ ստուգման ձեւ է, որի նպատակը կոնկրետ գիտելիքի կամ հմտության ուսուցման կամ յուրացման հարցում առաջացած դժվարությունների վերհանում ու հաղթահարումն է։ Դրանով էլ այն տարբերվում է թեմայի ամփոփիչ ու տարեվերջյան ամփոփիչ թեստերից։ Հայտորոշիչ թեստի արդյունքը բարելավված ուսուցումն է ։

        Comment


        • #5
          Թեմատիկ աշխատանք «Պահպանման օրենքները մեխանիկայում»

          Ներկայացնում եմ Ձեզ թեմատիկ աշխատանք «Պահպանման օրենքները մեխանիկայում»
          N Պնդում այո ոչ
          1 F հաստատուն ուժի կատարած աշխատանքը S տեղափոխությոան վրա հավասար է F .S սկալյար արտադրյալին
          2 Հաստատուն ուժի աշխատանքը փակ հետագծով չէ զրոյի
          3 Աշխատանքի չափման միավորը ՄՀ-ում 1 Ջ-ն է



          2. Դահուկորդը լեռան M կետից իջնում է N կետը: Նկարում պատկերված հետագծից որի՞ դեպքում ծանրության ուժի կատարած կլինի ավելի մեծ: (միավոր)
          1) a հետագծի
          2 )b հետագծի
          3) c հետագծի
          4) Բոլոր հետագծերի դեպքում կատարվում է միևնույն աշխատանքը:

          3. Ո՞ ր պնդումն է սխալ: (միավոր)
          1) Մարմնի իմպուլսը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալին,
          2) Մարմնի իմպուլսը հավաար է նրա վրա ազդող ուժի և ազդեցության ժամանակ արտադրյալին կետում,
          3) Մարմնի իմպուլսը վեկտորում մեծություն է,
          4) Փակ համակարգի լրիվ իմպուլսը պահպանվում է:

          4. Ո՞ րքան է m զանգվածով և v արագությամբ շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմնի իմպուլսի փոփոխության մոդուլը քառորդ պարբերության ընթացքումմիավոր)
          1)0: 3)mv√2
          2) mv 4)mv:

          5. Ո՞ րքան է մեքենայի հզորությունը, եթե այն 2 վ-ում կատարում է 4000 Ջ աշխատանք: (միավոր)
          1) 8000վտ 3)2000վտ
          2) 4000վտ 4)200վտ
          6. Հաստատուն հզորության դեպքում ավտոմեքենայի արագությունը մեծացավ 2 անգամ:
          Ի՞ նչպես փոխվեց քարշի ուժը: (1 միավոր)

          1)Մեծացավ 2 անգամ: 3) Փոքրացավ 2 անգամ
          2)Մեծացավ 4 անգամ: 4) Չփոխվեց:

          7. Ի՞ նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան: (1 միավոր)
          1) Միայն մարմնի զանգվածից:
          2) Միայն մարմնի արագությունից:
          3) Մարմնի զանգվածից և արագությունից:
          4) Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից:

          8. Նկարում պատկերված է հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման հետագիծը: Հետագծի վրա նշված ո՞ ր կետում մարմինը ունի առավելագույն պոտենցիալ և նվազագույն կինետիկ էներգիա: (1 միավոր)

          A կետում: 3)B կետում:
          C կետում: 4) A և C կետերում: C
          A B


          9. Ի՞նչպես կպոխվի զսպանակի պոտենցիալ էներգիան, եթե դեֆորմացիայի x չափը մեծացվի 2անգամ: (1 միավոր)

          10. Չորս աշակերտ լաբորատոր աշխատանք կատարելիս թեք հարթության ՕԳԳ-ի համար ստացան ստորև բերված արդյունքները: Ո՞ր արդյունքն է հաստատ սխալ:
          (1 միավոր)


          11. Ի՞նչն է բնութագրում պոտենցիալ էներգիան: (1 միավոր)
          1) Մարմնի շարժումը:
          2) Մարմնի իներտությունը:
          3) Մարմնի խտությունը:
          4) Մարմինների կամ նրանց մասերի փոխազդեսությունը:

          12. Մարմնի կինետիկ էներգիան E է, իսկ իմպուլսի մոդուլը p: Ո՞րքան է մարմնի զանգվածը: (1 միավոր)
          1E/p: 3) p2/2E:
          22E/p2: 4) 2Ep2 :


          13. 2 մ/վ արագությամբ վազող 60կգ զանգվածով տղան ցատկում է նույն ողղությամբ 1 մ/վ արագությամբ շարժվող 40կգ զանգվածով սայլակի վրա: Ի՞նչ արագությամբ կշարժվի սայլակը դրանից հետո: (1 միավոր)

          14. Մարմնի վրա ազդող ուժը կատարող 121 Ջ աշխատանք, որի հետևանքով նրա կինետիկ էներգիան դարձավ 185 Ջ: Գտնե՛լ մարմնի ակզբնական կինետիկ էներգիան:
          (2 միավոր)


          15. Ի՞նչ v0 սկզբնական արագությամբ պետթ է գնդակը հ բարձրությունից ուղղաձիգ վայր առանետել, որպեսզի այն ետ թռչի 2հ բարձրության վրա: Հարվածը համարել բացարձակ առաձգկական: Ի՞նչի է հավասար գնդակի արագությունը հ բարձրության վրա ետ թռչելիս: Օդի դիմադրությունն անտեսել: (4 միավոր)

          Քայլ 1. Ուսուցիչը տեստի յուրաքանչյուր առաջագրանք համեմատում է չափորոշչի պահանջներին և պարզում է,թե առաջադրանքներից որոնք են համապատասխանում չափորոշչի յուրաքանչյուր մակարդակին: Այս եղանակով նա կարող է պարզել, որ 22 միավոչից 7-ը նվազագույն ընդունելի միավոր է: Այսպիսով որոշվում է «4» բնահատականին համապատասխանող միավորը:
          Քայլ 2. Այնունետև ուսուցիչը համադրում է չափորոշիչների առավելագույն պահանջները և թեստի առաջադրանքները, որըի արդյունքում նա որոշում է չափորոշչի առավելագույն մակարդակին համապատասխանող միավորների նվազագույն շեմը: Դիցուք, դա 19 է:

          Քայլ 3. Նույն եղանակով ուսուցիչը որոշում է միջին մակարդակին գնահատականը: Դա է 12:

          Քայլ 4. Այսպես ուսուցիչը ստանում է երեք նշաձողային կետերին համապատասխանող միավորները:


          1 2 3 4 5 6 7 8 9 10
          7 12 19
          Նվազագույն ընդունելի մակարդակ Ակնկալվող միջին արդյունք Առավելագույն մակարդակի շեմը

          Այնուհետև մնացած գնահատականներին (1,2,3,5,7,8 և 10) համապատասխանող միավորները կարելի է որոշել` նշաձողային միավորների տարբերությունը բաժանելով մոտավորապես հավասար մասերի:
          1 2 3 4 5 6 7 8 9 10
          0 3 5 7 9 12 15 17 19 21
          Նվազագույն ընդունելի մակարդակ Ակնկալվող միջին արդյունք Առավելագույն մակարդակի շեմը
          Քայլ5. Այսպիսով պահանջվող սանդղակը կունենա հետևյալ տեսքը:
          1 2 3 4 5 6 7 8 9 10
          0-2 3-4 5-6 7-8 9-11 12-14 15-16 17-18 19-20 21-22
          Նվազագույն ընդունելի մակարդակ Ակնկալվող միջին արդյունք Առավելագույն մակարդակի շեմը


          Ամփոփում
          Սանդղակավորման վերը նշված մեխանիզմը ոթւյլ է տալիս իրականացնել չաթորոշիչների վրա հիմնված գնահատում: Այն առավել տրամաբանական, քանի որ կապ ք հաստատում չափորոշչային պահանջներ, թեստի առաջադրանքների և գնահատման սանդղակի միջև: Մնան ձևով ստացված սաբդղակը հավասարահեռ չէ:
          Դա պարզապես մաթեմատիկական գործողություն չէ. Այն ուսուցչից պահանջում է գործի դնել իր մասնագիտական փորձը, որպեսզի թեստի արդյունքները կապի չափորոշչային պահանջների հետ:

          Comment


          • #6
            Թեմատիկ գրավոր աշխատանք ֆիզիկայից
            Թեմա 1 - Պահպանման օրենքները մեխանիկայում
            Թեմա 2 -Ուղղագիծ հավասարաչափ և անհավասարաչափ շարժում
            http://lib.armedu.am/resource/18261

            Comment


            • #7
              Գործնական աշխատանք ֆիզիկայից

              Գործնական աշխատանք ֆիզիկայից. «Պատկերի ստացումը հավաքող ոսպնյակի միջոցով»

              Փորձի նպատակը.ստանալ առարկայի պատկերը հավաքող ոսպնյակում և նկարագրել այն առարկայի մի քանի տարբեր դիրքերի համար:
              Անհրաժեշտ պարագաներ.երկուռուցիկ ոսպնյակ,վառվող մոմ,էկրան,քանոն միլիմետրական բաժանումներով:
              Փորձի կատարման ընթացքը
              1.Վառվող մոմը,ոսպնյակը և եկրանը տեղակայեք հորիզոնական սեղանին իրար նկատմամբ տեղաշարժելով այնպես,որ եկրանին ստացվի մոմի հստակ պատկերը:
              2.Չափեք ոսպնյակի հեռավորությունները մոմից (d) և եկրանից (f):
              3.F=df/(d+f) բանաձևով հաշվեք ոսպնյակի F կիզակետային հեռավորությունը:Արդյունքները գրառեք տետրում:
              4.Մոմը տեղաշարժեց այնքան,որ նրա հեռավորությունը ոսպնյակից մեծ լինի կրկնակի կիզակետային հեռավորությունից d>2F:Եկրանը տեղահարժելով ստացեք մոմի հստակ պատկերը:Չափեք d-ն և f-ը:Նկարագրեք պատկերը:Արդյունքները գրառեք տետրում:
              5.Մոմը դարձյալ տեղաշարժեք այնպես,որ այն լինի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև F<d<2F:Նորից եկրանին ստացեք մոմի հստակ պատկերը,չափեք d-ն և f-ը:Նկարագրեք պատկերը՛արդյունքները գրառելով տետրում:

              Comment


              • #8
                Հագելի գործնկեր, գործնական աշխատանքները մեծ խթանեն առաջացնում աշակերտների մոտ թեմայի յուրացման գործընթացում : Ես կարծում եմ ,առանձնահատուկ բնագիտական առարկաներում գործնականի պահանջը ավելի զգալի է:

                Comment


                • #9
                  Օրվա դասի պլան ֆիզիկայից 7-րդ դասարանի համար

                  Թեման՛Նյութի խտություն

                  Նպատակը՛ խորացնել սովորողների գիտելիքները նյութի խտության մասին:
                  Մատուցվող նոր նյութի բովանդակությունը
                  <<նյութի խտություն>> հասկացությունը( սահմանումը,ձևակերպումը,չափման միավորը):

                  Ցուցադրումներ
                  Ունենք տարբեր նյութերից պատրաստված հավասար ծավալներով 2 մարմին,կշռելով պարզում ենք,որ նրանց զանգվածները տարբեր են :Ունենք տարբեր նյութերից պատրաստված հավասար զանգվածներով 2 մարմին,տեսնում ենք,որ տարբեր են նրանց ծավալները:

                  Մեթոդական ցուցումներ
                  <<Նյութի խտություն>> հասկացությունը սերտորեն կապված է<< զանգված >>հասկացության հետ,բայց պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա,որ <<զանգված>> հասկացությունը բնութագրում է մարմինը,իսկ <<խտությունը>> այն նյութը,որից պատրաստված է այդ մարմ:

                  Ակնկալվող արդյունքներ
                  Այս թեման ուսումնասիրելուց հետո սովորողը պետք է՛
                  .իմանա ինչ է նյութի խտությունը,զանգվածի և խտության կապը,խտության միավորները;
                  .կարողանա հաշվել նյութի խտությունը՛իմանալով մարմնի զանգվածը և ծավալը,օգտվելով նյութերի խտությունների աղյուսակից,գտնել կոնկրետ նյութի խտությունը ,համեմատել զանազան նյութերի խտությունննները,արտահայտել տարբեր միավորներով,տարբերել <<նյութի խտությունը>> և<< մարմնի խտուրյուն>> հասկացությունն:

                  Տնային հանձնարարություն՛ &15,հարց.4,5

                  Դասի ընթացքը
                  Խթանում( 5 րոպե)
                  Վերհիշել զանգվածի հասկացությունը,նրա չափման միավորը:

                  Իմաստի ընկալում (20 րոպե)
                  Կատարում են նկարագրված ցուցադրումները և երեխաներից հարցնում են,,Ինչպես է կախված մարմնի զանգվածը նյութի տեսակից:
                  Այդ հարցին պատասխանելու նպատակով պարբերություն առ պարբերություն իմ ուղղորդմամբ աշակերտները կարդում են դասագրքի &15-ը:

                  Կշռադատում( 20 րոպե).Ինքնուրույն կամ զույգերով աշակերտները լրացնում են <<Քառաբաժանը>>:
                  1.Ինչ է խտությունը: 2.Որն է խտության ֆիզիկական իմաստը

                  3.Ինչ է նշանակում,որ ջրի խտությունը
                  հավասար է 1000 կգ/մ 3 4.Ինչից է կախված նյութի խտությունը:

                  Հստակեցնել դասի սկզբում տրված հարցի պատասխանը:
                  Աշակերտները լրացնում են<< Քառաբաժանը>> և գնահատվում:

                  Հարգելի գործընկերներ՛ծանոթացեք և գնահատեք:

                  Comment


                  • #10
                    Թեմատիկ աշխատանք ֆիզիկայից

                    Թեմատիկ աշխատանք ֆիզիկայից 9-րդ դասարանի համար հետևյալ թեմայով«Էլեկտրական երևույթներ»
                    http://lib.armedu.am/profile/8993/resource

                    Comment


                    • #11
                      Ձեր կողմից ներկայացված թեմատիկ գրավոր աշխատանքները կարող են որպես ուսումնական նյութ ծառայել ֆիզիկայի ուսումնասիրման համար։ Շնորհակալություն, օրինակելի աշխատանք է։

                      Comment


                      • #12
                        Մեթոդներ

                        1.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում.

                        .Մտագրոհ
                        .Խմբավորում
                        .Պրիզմա
                        .Մտածիր-զույգ կազմիր-քննարկիր
                        .Ձնակույտ

                        2.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում.

                        .T-աձև աղյուսակ
                        .Գաղափարների քարտեզ
                        .Վենի դիագրամ
                        .Փոխգործում նշանների համակարգ
                        .Բանավեճ
                        .Զրույց
                        .Համառոտ դասախոսություն
                        .Խորանարդում
                        .Խձանկար
                        .Զբոսանք պատկերասրահում
                        .Երեք բանալի և մեկ կողպեք
                        .Կարուսել

                        3.Մեթոդներ,որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում.

                        .Քառաբայան
                        .Խորանարդում

                        Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը

                        Comment


                        • #13
                          Այս բոլոր մեթոդները կիրառելի են,բայց նշեմ, որ ոչ բոլոր թեմաների հետ կարելի է կիրառել վերը թվարկված մեթոդները։

                          Comment


                          • #14
                            Բոլոր մեթոդներն էլ կիրառելի են և օգտակար, եթե գործածվի ճիշտ ժամանակ` թեմայից ելնելով։
                            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                            Comment


                            • #15
                              Այս մեթոդները օգնում են ուսուցչին,որպեսզի հասնի նախապես ծրագրված իր նպատակին:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X