Թեման՛Նյութի խտություն

Նպատակը՛ խորացնել սովորողների գիտելիքները նյութի խտության մասին:
Մատուցվող նոր նյութի բովանդակությունը
<<նյութի խտություն>> հասկացությունը( սահմանումը,ձևակերպումը,չափման միավորը):

Ցուցադրումներ
Ունենք տարբեր նյութերից պատրաստված հավասար ծավալներով 2 մարմին,կշռելով պարզում ենք,որ նրանց զանգվածները տարբեր են :Ունենք տարբեր նյութերից պատրաստված հավասար զանգվածներով 2 մարմին,տեսնում ենք,որ տարբեր են նրանց ծավալները:

Մեթոդական ցուցումներ
<<Նյութի խտություն>> հասկացությունը սերտորեն կապված է<< զանգված >>հասկացության հետ,բայց պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա,որ <<զանգված>> հասկացությունը բնութագրում է մարմինը,իսկ <<խտությունը>> այն նյութը,որից պատրաստված է այդ մարմ:

Ակնկալվող արդյունքներ
Այս թեման ուսումնասիրելուց հետո սովորողը պետք է՛
.իմանա ինչ է նյութի խտությունը,զանգվածի և խտության կապը,խտության միավորները;
.կարողանա հաշվել նյութի խտությունը՛իմանալով մարմնի զանգվածը և ծավալը,օգտվելով նյութերի խտությունների աղյուսակից,գտնել կոնկրետ նյութի խտությունը ,համեմատել զանազան նյութերի խտությունննները,արտահայտել տարբեր միավորներով,տարբերել <<նյութի խտությունը>> և<< մարմնի խտուրյուն>> հասկացությունն:

Տնային հանձնարարություն՛ &15,հարց.4,5

Դասի ընթացքը
Խթանում( 5 րոպե)
Վերհիշել զանգվածի հասկացությունը,նրա չափման միավորը:

Իմաստի ընկալում (20 րոպե)
Կատարում են նկարագրված ցուցադրումները և երեխաներից հարցնում են,,Ինչպես է կախված մարմնի զանգվածը նյութի տեսակից:
Այդ հարցին պատասխանելու նպատակով պարբերություն առ պարբերություն իմ ուղղորդմամբ աշակերտները կարդում են դասագրքի &15-ը:

Կշռադատում( 20 րոպե).Ինքնուրույն կամ զույգերով աշակերտները լրացնում են <<Քառաբաժանը>>:
1.Ինչ է խտությունը: 2.Որն է խտության ֆիզիկական իմաստը

3.Ինչ է նշանակում,որ ջրի խտությունը
հավասար է 1000 կգ/մ 3 4.Ինչից է կախված նյութի խտությունը:

Հստակեցնել դասի սկզբում տրված հարցի պատասխանը:
Աշակերտները լրացնում են<< Քառաբաժանը>> և գնահատվում:

Հարգելի գործընկերներ՛ծանոթացեք և գնահատեք: