Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կամավոր ատեստավորում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կամավոր ատեստավորում

    Հարգելի ուսուցիչներ կամավոր ատեստավորման հետ կապված մեր բոլորի մտահոգությունները,տեսակետները,համոզմունքները լսելու,բարձրաձայնելու,քննարկելու նպատակով սկսել եմ այս խնդրահարույց թեման և ակնկալում եմ ակտիվ մասնակցություն:Ես ինքս կփորձեմ ներկայացնել կենսաբանություն առարկայի վերաբերյալ իմ տեսակետները:

  • #2
    AnnaBalyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի՛ Աննա, լավ թեմա եք ընտրել,խնդրում եմ պատասխանեք,թեմայի քննարկմանը միայն բնագետնե՞րն են մասնակցելու,թե՞ բոլոր ուսուցիչները

    Comment

    • #3
      gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի՛ Աննա, լավ թեմա եք ընտրել,խնդրում եմ պատասխանեք,թեմայի քննարկմանը միայն բնագետնե՞րն են մասնակցելու,թե՞ բոլոր ուսուցիչները
      Շնորհակալություն տիկին Մանուկյան,ակնկալում եմ բոլոր մասնագետների ներգրավածությունը քննարկմանը::

      Comment

      • #4
        AnnaBalyan-ի խոսքերից Նայել գրառումը

        Շնորհակալություն տիկին Մանուկյան,ակնկալում եմ բոլոր մասնագետների ներգրավածությունը քննարկմանը::
        Հարգելի՛ Բալյան, լինելով հայոց լեզվի մասնագետ՝ կարող եմ փաստել, որ թեստի ծավալը և տրված ժամանակահատվածը հակադարձ համեմատական էին իրար,այսինքն՝ թեստում տրված էին 39 առաջադրանքներ՝ իրենց ենթահարցերով, ընդհանուրը դառնում էր 60 հարց, իսկ 180ր-ում, գրեթե անհնար էր 3ր-ում կարդալ հարցն ամբողջությամբ,մտածել , պատասխանել ու անցկացնել ձևաթղթում;Շարունակելի,,,

        Comment

        • #5
          Կամավոր ատեստավորումը ինքնին ողջունելի էր իմ կողմից ,և ես որպես կենսաբանության 20 և ավելի տարիների փորձ ունեցող ուսուցիչ,ով դասավանդել է 7ից 12-րդ դասարաններում, թե բնագիտական և թե հումանիտար հոսքերում մեծ ոգևորությամբ մասնակցեցի:ինչ արձանագրեցի ես,որ
          1. թեստերը բարդ էին միասնական քննությունների թեստերի համեմատությամբ,սակայն իրենց բարդությամբ զիջում էին օլիմպիադայի մարզային փուլի թեստերի բարդությանը
          2. բնականաբար չվհատվեցի,հասկացա,որ դժվար էր,բայց հաղթահարելի կլինի,բնականաբար կպատրաստվեմ հաջորդ տարի կրկին փորձելու
          3.հասկացա նաև,որ ֆիզիկա առարկայի թեստերը հաղթահարելի էին եղել և ուսուցիչների զգալի մասը հաջողություններ էր գրանցել,ինչը չէր կարելի ասել կենսաբանության,քիմիայի,աշխարհագրության պարագայում
          4.հասկացա,որ ֆիզիկան ճշգրիտ գիտություն է,իսկ կենսաբանություն առարկան ՝ ոչ,հսկայական բազմազանություն ունեցող բուսական և կենդանական աշխարհի մեկ ներկայացուցիչ չիմանալը կարող է խնդրի առաջ կանգնեցնել
          5.բնականաբար ցածր արդյունքներ էին գրանցվել վերը նշված առարկաների մասով,որը մտածելու տեղիք էր տվել կազմակերպիչներին,իսկ առջևում մաթեմատիկայի ատեստավորումն էր,բնականաբար կայացավ,թեստերը միջին բարդության էին եղել միասնական քննությունների համեմատությամբ,սա 100 տոկոս արդյունք ունեցող ուսուցիչների օբյեկտիվ կարծիքն էր
          6.ինչ հետևություն արեցի ես,ցածր արդյունքները չբարձրաձայնելու նպատակով մաթեմատիկա առարկայի թեստերը համեմատաբար հեշտացրել էին,որը անընդունելի է իմ կողմից,բոլոր առարկաների բարդությունը պետք լիներ նույնը,անկախ գրանցած արդյունքներից
          7.իջեցվեց շեմը,որը ըստ իս անընդունելի էր,քանի որ եթե շեմը չիջեցվեր արդյունքները վերը նշված առարկաների մասով իրական պատկերը կտեսնեինք
          .Բնականաբար բողոքարկել եմ ես ինքս ու այսօր ստացել եմ պատասխանը,հաջորդ գրառման մեջ կներկայացնեմ նաև բողոքարկման վերաբերյալ իմ նկատառումները/շարունակելի/

          Comment

          • #6
            gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի՛ Բալյան, լինելով հայոց լեզվի մասնագետ՝ կարող եմ փաստել, որ թեստի ծավալը և տրված ժամանակահատվածը հակադարձ համեմատական էին իրար,այսինքն՝ թեստում տրված էին 39 առաջադրանքներ՝ իրենց ենթահարցերով, ընդհանուրը դառնում էր 60 հարց, իսկ 180ր-ում, գրեթե անհնար էր 3ր-ում կարդալ հարցն ամբողջությամբ,մտածել , պատասխանել ու անցկացնել ձևաթղթում;Շարունակելի,,,
            Ընկեր Մանուկյան շնորհակալություն գրառման համար,հայոց լեզու և գրականություն առարկայի պարագայում գտնում եք,որ ժամանակը քիչ էր այդ ծավալի աշխատանքի համար,իսկ բարդությամբ այն զիջում էր միասնական թեստերին,թե ոչ:Սա կցանկանայի իմանալ:

            Comment

            • #7
              AnnaBalyan-ի խոսքերից Նայել գրառումը

              Ընկեր Մանուկյան շնորհակալություն գրառման համար,հայոց լեզու և գրականություն առարկայի պարագայում գտնում եք,որ ժամանակը քիչ էր այդ ծավալի աշխատանքի համար,իսկ բարդությամբ այն զիջում էր միասնական թեստերին,թե ոչ:Սա կցանկանայի իմանալ:
              Բարև՛ հարգելի Բալյան, հայոց լեզվի թեստում ոչ միայն կար ծավալի ևժամանակի անհամապատասխանություն,այլև իր բարդությամբ գերազանցում էր և՛ միասնական ,և՛ օլիմպիադայի թեստերին.բառարանախեղդ էին արել՝մոռանալով դպրոցական դասագիրքն ու ծրագիրը;

              Comment

              • #8
                Իսկ այդ թեստերի հղումները ո՞նց կարող ենք գտնել,ես ոնց փորձում եմ,փակ է: Եթե մաթեմատիկայի թեստերն ու պատասխաններն ունեք,խնդրում եմ արձագանքեք:

                Comment

                • #9
                  Աննկա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Իսկ այդ թեստերի հղումները ո՞նց կարող ենք գտնել,ես ոնց փորձում եմ,փակ է: Եթե մաթեմատիկայի թեստերն ու պատասխաններն ունեք,խնդրում եմ արձագանքեք:
                  http://www.atc.am/level1_.php?id_2=2...եղադրել եմ հղումը:

                  Comment

                  • #10
                    Բարև Ձեզ հարգելի ուսուցիչները:Ես Հայոց պատմության համար կարող եմ ասել,որ նման աշխատանքի համար հատկացված ժամանակը քիչ էր: Հարցեր կային,որ գոնե 15 րոպե ժամանակ էր հարկավոր պատասխանը որոշելու համար:Միգուցե ավագ դպրոցի ուսուցիչները դասագրքերի նյութին լավ ծանոթ լինելով բարձրաձայնեն,որ հեշտ էր,բայց իրականում այդպես չէր:

                    Comment

                    • #11
                      Ես կարծում է եմ ,որ ցածր միավորները հավաքել են այն ուսուցիչները,ովքեր դասավանդում են հիմնական դպրոցներում: Խնդիրներ այն չի, որ հիմնական դպրոցի ուսուցիչները առարկան վատ գիտեն,այլ այն է,որ ստուգվում էր ,թե որքանով են ուսուցիչներըստ ծանոթ ավագ դպրոցի դասագրքերի մեջ եղած նյութերին:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Աննա, բոլորիս համար կարևոր և հետաքրքրող թեմա եք առաջ քաշում, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ և չեմ մասնակցել, ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ թեստերը մեր առարկայի մասով նորմալ էին, ես ավելի բարդ էի պատկերացնում:
                        Հասմիկ Հակոբյան

                        Comment

                        • #13
                          hasmikh-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Աննա, բոլորիս համար կարևոր և հետաքրքրող թեմա եք առաջ քաշում, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ և չեմ մասնակցել, ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ թեստերը մեր առարկայի մասով նորմալ էին, ես ավելի բարդ էի պատկերացնում:
                          Շնորհակալություն գրառման և քննարկմանը մասնակցելու համար,այո մաթեմատիկայի թեստերը հաղթահարելի էին անգամ 100 տոկոսով,դա չի խոսում նրա մասին,որ մեր հանրապետության մաթեմատիկայի ուսուցիչները ամենալավ պատրաստվածներն էին,դա ընդամենը վկայեց,որ թեստերը չեն եղել նույն բարդության,որին ես միանշանակ դեմ եմ:Բարդության աստիճանը պետք ՝է հավասար լիներ բոլոր առարկաների շրջանակներում,ու թող արդյունքը լիներ ցածր,չէ որ փորձարկվում էր նախագիծը,իսկ փորձարկվող և առաջին անգամ իրականացվող ցանկացած նախագիծ պետք է թերություններ ունենա,իսկ թերությունները բացահայտելը վաղը կբերի լիակատար նախագիծ ունենալուն:

                          Comment

                          • #14
                            Նելլի Նազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ես կարծում է եմ ,որ ցածր միավորները հավաքել են այն ուսուցիչները,ովքեր դասավանդում են հիմնական դպրոցներում: Խնդիրներ այն չի, որ հիմնական դպրոցի ուսուցիչները առարկան վատ գիտեն,այլ այն է,որ ստուգվում էր ,թե որքանով են ուսուցիչներըստ ծանոթ ավագ դպրոցի դասագրքերի մեջ եղած նյութերին:
                            Շնորհակալություն գրառման և քննարկմանը մասնակցելու համար,սակայն ես կարող եմ փաստել,որ իրականում կապ չուներ հիմնական,թե ավագ դպրոցի ուսուցիչ ես,կենսաբանություն առարկայի թեստերը կազմվել էին ալտերնատիվ 2013 թվականի լույս տեսած և ներկայումս չերաշխավորված դասագրքերից,ու ամենազավեշտալին այն էր,որ ուսուցիչը հսկայական բազմազանություն ունեցող բուսական և կենդանական աշխարհի մեկ կամ երկու ներկայացուցիչ չիմանալով չհաղթահարեց շեմը:

                            Comment

                            • #15
                              Հարգելի Աննա կարևոր թեմա եք ընտրել քննարկման համար, շատ առարկաներ դեռևս ընդգրկված չեն ցանկում, ուստի այս պահին շատ բան չեմ կարող ասել, բայց ընթացքում կլինեն հուզող հարցեր, որոնք կքննարկենք միասին։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information