Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենսաբանության և գրականության միջառարկայակն կապը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կենսաբանության և գրականության միջառարկայակն կապը

    Ուսուցման գործընթացի արդյունավետության գրավականներից մեկը դասավանդման ընթացքում միջառարկայական կապի ստեղծումն է:Շատ կարևոր է,որ գիտելիքների ձեռքբերումը,կարողությունների ու հմտությունների ընդլայնումն ուղեկցվի սովորողների մտահորիզոնի ընդլայնմամբ:Որպես կենսաբանության և գրականության միջառարկայական կապի պարզագույն,բայց հետաքրքիր օրինակ ներկայացնում եմ ՙՙԶվարճալի առածանի՚՚խաղը:Հարգելի գործընկերներ ինձ համար շատ հետաքրքիր է ձեր կարծիքը:Շնորհակալություն: https://learningapps.org/display?v=pdpcjf04521

  • #2
    E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի կոլեգա, իրավացի եք: Ինտեգրված ուսուցման միջոցով դասի գործընթացի կազմակերպումը մանկավարժին հնարավորություն է տալիս իրականացնել նպատակաուղղված աշխատանք՝ դրդելով սովորողներին կատարել տրամաբանորեն շաղկապված գործողություններ՝ համեմատում, ընդհանրացում, համադրում, զուգորդում, դասակարգում, վերլուծում: Նշված գործողությունները ապահովում են հաղորդվող նյութի լիարժեք ու բազմաշերտ ընկալումը՝ խորացնելով և ընդլայնելով առարկայի նկատմամբ սովորողների պատկերացումների շրջանակը, ուսուցման գործընթացը դարձնելով ավելի հետաքրքիր:Այս պարագայում ինձ հետաքրքրեց Ձեր ներկայացրածՙ << Զվարճալի առածանի>> խաղը, որն իր բովանդակությամբ հետաքրքիր լուծումներ է ենթադրում:

    Comment

    • #3
      Հարգելի Վ.Հովհաննիսյան շնորհակալ եմ արձագանքի համար:

      Comment

      • #4
        E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Ուսուցման գործընթացի արդյունավետության գրավականներից մեկը դասավանդման ընթացքում միջառարկայական կապի ստեղծումն է:Շատ կարևոր է,որ գիտելիքների ձեռքբերումը,կարողությունների ու հմտությունների ընդլայնումն ուղեկցվի սովորողների մտահորիզոնի ընդլայնմամբ:Որպես կենսաբանության և գրականության միջառարկայական կապի պարզագույն,բայց հետաքրքիր օրինակ ներկայացնում եմ ՙՙԶվարճալի առածանի՚՚խաղը:Հարգելի գործընկերներ ինձ համար շատ հետաքրքիր է ձեր կարծիքը:Շնորհակալություն: https://learningapps.org/display?v=pdpcjf04521
        Հարգելի Մելքոնյան, հետաքրքիր և ուսանելի մոտեցում է.կենսաբանության կապը առկա է նաև հայոց լեզվի հետ,ինչը կնպաստի նաև մեր լեզվի հարատևությանը:
        շնորհակալություն

        Comment

        • #5
          Հարգելի gohar66 շնորհակալ եմ արձագանքի համար:Առաջիկայում կփորձեմ ներկայացնել հայոց լեզվի և կենսաբանության միջառարկայական կապը ներկայացնող աշխատանք:

          Comment

          • #6
            E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուսուցման գործընթացի արդյունավետության գրավականներից մեկը դասավանդման ընթացքում միջառարկայական կապի ստեղծումն է:Շատ կարևոր է,որ գիտելիքների ձեռքբերումը,կարողությունների ու հմտությունների ընդլայնումն ուղեկցվի սովորողների մտահորիզոնի ընդլայնմամբ:Որպես կենսաբանության և գրականության միջառարկայական կապի պարզագույն,բայց հետաքրքիր օրինակ ներկայացնում եմ ՙՙԶվարճալի առածանի՚՚խաղը:Հարգելի գործընկերներ ինձ համար շատ հետաքրքիր է ձեր կարծիքը:Շնորհակալություն: https://learningapps.org/display?v=pdpcjf04521
            Հարգելի Մելքոնյան, ես միշտ կարևորում եմ միջառարկայական կապերը, որոնք խթանում են ուսման գործընթացը ։ Իսկ գրականության հետ օրինակը Ես և շրջակա աշխարհը դասընթացի <<Բնությունը մարդու ստեղծագործություններում >> աշակերտները մեծ ոգևորությամբ են արտասանում բազմաթիվ ստեղծագործություններից հատվածներ, երգ -երաժշտության հետ երգում, կերպարվեստի հետ նկարում ։Մի խոսքով միջառարկայական կապերը հետաքրքրություն ներկայացնող գործընթաց է։Ձեր ներկայացրած խաղը շատ հետաքրքիր է ։

            Comment

            • #7
              Հարգելի Վարդումյան ուրախ եմ,որ խաղը Ձեզ հետաքրքրեց:Ուզում եմ իմանալ,թե դուք գործնական աշխատանքների փորարեն ինչ հանձնարարում ձեր սաներին կիսվող դասարաններով աշխատելիս:Շնորհակալություն արձագանքի համար:

              Comment

              • #8
                Հարգելի Էմմա շատ հետաքրքրիր մոտեցում եք դրսևորել։Նման ձևով կազմակերպված կենսաբանության դասերին աշակերտները կլինեն ավելի ակտիվ և մասնակցային։Շնորհակալ եմ։

                Comment

                • #9
                  Հարգելի Գայանե նմանատիպ գործնական աշխատանքներ օգտագործում եմ նաև բնագիտության դասավանդման ընթացքում: Ցանկալի է իմանալ ձեր կարծիքը հետևյալ գործնական ածխատանքի մասին:Սիրով կընդունեմ ձեր դիտողություններն ու առաջարկությունները:Շնորհակալություն: https://learningapps.org/display?v=p3c8nzwck21

                  Comment

                  • #10
                    Հարգելի Էմմա նման ձևով կազմված աշխատանքները երեխաները հաճույքով են կատարում ։ Լավ հիշում են։Ես նույնատիպ գործնական աշխատանքներ հաճախակի եմ կատարում եմ։ Երեխաներին մոտիվացնելու լավ ձև եք ընտրել։

                    Comment

                    • #11
                      E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Վարդումյան ուրախ եմ,որ խաղը Ձեզ հետաքրքրեց:Ուզում եմ իմանալ,թե դուք գործնական աշխատանքների փորարեն ինչ հանձնարարում ձեր սաներին կիսվող դասարաններով աշխատելիս:Շնորհակալություն արձագանքի համար:
                      Հարգելի Մելքոնյան, գործնական տալիս եմ երկու խմբերին հետազոտական աշխատանք, օրինակ 7-րդ դասարանում սերմերի ուսումնասիրում, բաղադրության, արտաքին առանձնահատկությունների:Կենդանիների բաժնից օրինակ ձկների արտաքին և ներքին կառուցվածքի ուսումնասիրում, շատ լավ զուգադիպություն է լինում զատիկի տոնի հետ , սիրով ուսումնասիրում են: 8- րդ դասարանում օրինակ շնչառական շարժումների թվի, առանձնահատկությունների, սեփական մաշկի առանձնահատկությունների ուսումնասիրում:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Նարինե իսկ նման աշխատանքներն ինպես եք ստուգում և գնահատում։

                        Comment

                        • #13
                          E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Նարինե իսկ նման աշխատանքներն ինպես եք ստուգում և գնահատում։
                          Հարգելիս, բոլորին մի օրում չեմ գնահատում, նաև խրախուսում եմ, որ ավելի խոր հետազոտություններ անեն ։

                          Comment

                          • #14
                            Հենց դա էլ ուզում էի իմանալ,քանի որ մեր կարծիքները համընկնում են,ես էլ եմ այդպես անում։Գնահատումը միայն թվանշանով չի որոշվում,երբեմն խրախուսանքն ու գովեստն ավելի շատ են ոգևորում երեխային,քան թվային գնահատականի ամենաբարձր միավորը։Կարևորն այն,որ երեխան շարունակ սովորելու,իր իմացական պաշարն ընդլայնելու մոտիվացիա ունենա։Շնորհակալություն հարգելի Վարդումյան։

                            Comment

                            • #15
                              E_Melqonyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ուսուցման գործընթացի արդյունավետության գրավականներից մեկը դասավանդման ընթացքում միջառարկայական կապի ստեղծումն է:Շատ կարևոր է,որ գիտելիքների ձեռքբերումը,կարողությունների ու հմտությունների ընդլայնումն ուղեկցվի սովորողների մտահորիզոնի ընդլայնմամբ:Որպես կենսաբանության և գրականության միջառարկայական կապի պարզագույն,բայց հետաքրքիր օրինակ ներկայացնում եմ ՙՙԶվարճալի առածանի՚՚խաղը:Հարգելի գործընկերներ ինձ համար շատ հետաքրքիր է ձեր կարծիքը:Շնորհակալություն: https://learningapps.org/display?v=pdpcjf04521
                              Հարգելի՛ Մելքոնյան, հետաքրքիր օրինակ եք ներկայացրել։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information