image_10390.jpgԻնֆորմացիոն հասրակարգին անցնելու ներկայիս փուլում զգալիորեն մեծացել է միջավայրի ինֆորմացիոն հագեցվածությունը: <<Մարդ-ինֆորմացիա>> համակարգում փոխազդեցությունները խիստ բարդ բնույթ են կրում, երբեմն նաև կոնֆլիկտային են:
Սա է պատճառը, որ ինֆորմացիոն գործոնն այսօր արդեն իր տեղն է գտել միջավայրի այլ անբարենպաստ գործոնների շարքում, իսկ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ինֆորմացիոն սթրեսները, նևրոզները, համակարգչային կախվածությունը և այլն, առօրեական են դարձել: Հետզհետե աճող ինֆորմացիոն ճնշման պայմաններում ինֆորմացիոն միջավայրի հետ շփման կուլտուրայի բացակայությունը, նրա հետ փոխհամագործակցելու կանոնների խախտումը ծանր հետևանքների կարող է բերել:
Ներկայիս ինֆորմացիոն միջավայրի անբաժան մասն է կազմում երաժշտությունը: Ինֆորմացիայի բազմաթիվ տեսակներ հրամցվում են հենց երաժշտության ուղեկցությամբ: Երիտասարդության, հատկապես, ուսանողության շրջանում լայն տարածում է գտել գիտելիքների ձեռքբերման գործընթացն երաժշտության ունկնդրմամբ համեմատելու սովորությունը:
Պարզվում է, որ ձայնայն ալիքները որոշակի ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Շատերը, լսելով տարբեր ոճի և ժանրի երաժշտություն, նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն է թողնում այն մարդու հոգեկանի և վարքագծի վրա:
Հիշենք, որ ձայնային ալիքները կարող են տարածվել տարբեր ագրեգատային վիճակներում և ընկալվել մեր լսողությամբ: Այն կարող է արտահայտվել ներդաշնակ դրսևորմամբ` երաժշտությամբ և աղմուկի ձևով: Մարդու օրգանիզմի վրա կարող են ազդել ինչպես երաժշտությունն ու աղմուկը, այնպես էլ ինֆրաձայնը: Ստորև կքննարկենք այդ ազդեցությունները:
Comment