Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Սրտի կառուցվածքը>> թեմայի դասավանդումը <<Շրջված դասարան>>մանկավարժական մոտեցմամբ:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    marieta76-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն եմ, երեխաները պետք է սովորեն ինքնուրույն աշխատել, եթե ուսուցանվող թեման հետաքրքիր ու մատչելի լինի, աշակերտները սիրով կաշխատեն
    Հարգելի Մարիետա, համաձայն եմ ձեր հետ, նման մոտեցմամբ նպաստում ենք սովորողների ինքնուրույն աշխատելու հմտությունների զարգացմանն ու խորացմանը, նաև ուսուցիչ- աշակեր հարաբերությունների ամրապնդմանը:

    Comment


    • #92
      seda.sargsyan.54-ի խոսքերից Նայել գրառումը
      Դասի տիպը - Նոր նյութի հաղորդման դաս

      Այս թեմայի ուսուցուման նպատակով ավանդական դասընթացը շրջելու համար նախ պատրաստում եմ կարճ տեսանյութ սրտի տեղադրության , կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ և առաջադրանքներ, որոնք նպատակաուղղված են նյութի յուրացմանը:
      Շնորհակալություն հետաքրքիր տեսանյութի համար, այդ կարճ ժանակահատվածում իսկապես կարողացել եք ներկայացնել այս բարդ և ծավալուն թեման առավել հասկանալի և հետաքրքիր։Կարծում եմ , որ այս տեսանյութը դիտելուց հետո աշակերտները կամրապնդեն իրենց գիտելիքները և առավել պատկերավոր ուսումնասիրելով սրտի տեղադրությունը , կառուցվածքը կհետևեն թե իրենց և թե իրենց ծնողների առողջությանը։
      Վերջին խմբագրողը՝ Կարինե Մելքոնյան; 15-09-20, 23:28.

      Comment


      • #93
        Հարգելի Սեդա Սարգսյան Ձեր ընտրած թեման շատ արդիական է, իսկ "շրջված դասարան " մեթոդը ուսանելի է և կիրառելի։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։

        Comment


        • #94
          seda.sargsyan.54-ի խոսքերից Նայել գրառումը
          Դասի տիպը - Նոր նյութի հաղորդման դաս

          Այս թեմայի ուսուցուման նպատակով ավանդական դասընթացը շրջելու համար նախ պատրաստում եմ կարճ տեսանյութ սրտի տեղադրության , կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ և առաջադրանքներ, որոնք նպատակաուղղված են նյութի յուրացմանը:
          Շատ հետաքրքիր տեսանյութ եք առաջարկել, այն և մեզ համար է ուսանելի ու հետաքրքրաշարժ, և երեխաների համար։ Յուրաքնչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ինչ դեր և նշանակություն ունի սիրտը ՝ մարդու գլխավոր օրգաններից մեկը։ Եվ ուզում եմ նշեմ , որ շատ հաճելի էր, որ տեսանյութը հայերեն է։
          Վերջին խմբագրողը՝ Anna Sargsyan; 16-09-20, 00:33.

          Comment


          • #95
            Հարգելի Սեդա Սարգսյան հետևելով ձեր ներկայացրած դասի ընթացքին ես շատ յուրահատուկ մոտեցումներ նկատեցի, որը ինձ շատ դուր եկավ և նշեմ նաև,որ հետաքրքիր տեսանյութ էիք պատրաստել, այն մանրակրկիտ բացատրում էր սրտի դերը և նշանակությունը։

            Comment


            • #96
              Հարգելի Սեդա Սարգսյան, հետաքրքիր է Ձեր կողմից ընտրված թեման <<Շրջված դասարան>> մանկավարժական մոտեցմամբ ներկայացնելու համար, այս մեթոդով նյութի հաղորդումը․ ըստիս, խթանում է աշակերտների կողմից գիտելիքների ինքնուրույն ձեռքբերումը, հուսով եմ թեմայի շարունակությունը խոստումնալից կլինի։ Արմենուհի Հարությունյան

              Comment


              • #97
                Հարգելի Սեդա Սարգսյան, շատ հետաքրքիր տեսանյութ եք տեղադրել, բավականին մատչելի բացատրությամբ, համոզված եմ, որ աշակերտների համար նույնպես այն կլինի արդյունավետ և հասկանալի։ Միշտ համակարծիք եմ եղել հայոց լեզվի ասացվածքին՝ <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>>, որը հաճախ եմ օգտագործում իմ կողմից դասավանդած ինֆորմատիկա առարկայի ժամանակ։ Երբ հաղորդվող թեման համեմվում է հետաքրքիր և մատչելի, նաև հայերեն թարգմանությամբ տեսանյութերով, ապա այն ընկալվում է ավելի լավ և մտապահվում է ավելի երկար ժամանակ։ Արմենուհի Հարությունյան։
                Վերջին խմբագրողը՝ arm.150yan; 16-09-20, 04:02.

                Comment


                • #98
                  seda.sargsyan.54-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ակնկալվող արդյունքները .
                  • սրտի գործունեության բնականոն ընթացքի դերը արժևորելու կարողություն
                  • սրտում արյան միակողմանի հոսքն ու դրա նշանակությունը բացատելու ունակություն
                  • տարբեր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում սրտի աշխատանքի փոփխությունը վերլուծելու ունակություն
                  • առաջադրանքի կատարման ընթացքում համագործակցված աշխատելու հմտությունների զարգացում
                  • մտածելու, տրամաբանելու, վերլուծոիթյուններ կատարելու ունակությունների խթանում
                  • դասանյութից գլախավորն առանձնացնելու հմտությունների զարգացում
                  • ԿԱՊԿՈԻ սովորողներին խմբային աշխատանքներին մասնակից դարձնելը:
                  Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ

                  Մարդու ներքին օրագաններով կաղապարվածք(տորս), սրտի կաղապարվածք, ցուցապաստառներ, նկարներ, աղյուսակներ, համակարգիչ , սմարթ գրատախտակ, դասագիրք , ատլաս
                  Շատ հետաքրքրված եմ ակնկալվող արդյունքով, հետաքրքիր է նաև համագործակցված աշխատելու ընթացքում ԿԱՊԿՈւ սովորողների ճիշտ ներգրավածությունն ապահովելու հարցը։

                  Comment


                  • #99
                    seda.sargsyan.54-ի խոսքերից Նայել գրառումը
                    Նույն մոտեցումն եմ ցուցաբերել նաև <<Սրտի կառուցվածքը, աշխատանքը և ինքնավարությունը>> թեմայի ուսուցման ժամանակ:
                    Ստորև ներկայացնում եմ վերը նշված թեմայի դասավանդման ընթացքը:

                    Դասի նպատակը և խնդիրները.

                    • ընդլայնել գիտելիքները սրտի կատուցվածքի մասին
                    • ծանոթացնել սրտի աշխատանքի առանձնահատկություններին և կագավորմանը
                    • պարզաբանել սրտի աշխատանքի ինքնավարության հատկությունը
                    • կարևորել սրտի գործունեության նշանակությունը
                    • նպաստել գիտական աշխարհայացքի ձևավորմանը
                    • զարգացնել ինքնուրույն աշխատանք կատարալու հմտությունները
                    Հետաքրքիր քայլաշար եք նշել, հաճույքով կհետևեմ դասավանդման ընթացքին։

                    Comment


                    • seda.sargsyan.54-ի խոսքերից Նայել գրառումը
                      <<Սրտի կառուցվածքը, աշխատանքը և ինքնավարությունը>> թեմայի ուսուցումը հիմնական դպրոցում (8-րդ դասարանում) արդյունավետ է համագործակցային մեթոդով , քանի որ խմբային աշխատանքը , խմբային քննարկումները , << Մտագրոհը>>, << Մտավոր փորձը>> , <<Հետևանքների քարտերը >> , <<Ամփոփող քարտերը>>, <<Հասկացությունների քարտեզ>> փոխգործուն մեթոդը նպաստում են թեմայի արդյունավետ և լիարժեք յուրացմանը: Կարևոր է նաև այն հանգմանքը , որ խմբային քննարկումներին մասնակցում են նաև ԿԱՊԿՈՒ աշակերտները ՝ ինտեգրվելով ուսուցման գործընթացին և նրանց լսում ու քննարկումներին մասնակից են դարձնում դասընկերները: Նրանց աջակցում է նաև ուսուցիչը:
                      Շատ գովելի է,ընկեր Սարգսյան,որ վերը նշված մեթոդներում ընդգրկում եք նաև ԿԱՊԿՈՒ աշակերտներին,նրանց ուսուցումը դարձնելով ավելի մատչելի ու արդյունավետ։

                      Comment


                      • Կարինե Մելքոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Շնորհակալություն հետաքրքիր տեսանյութի համար, այդ կարճ ժանակահատվածում իսկապես կարողացել եք ներկայացնել այս բարդ և ծավալուն թեման առավել հասկանալի և հետաքրքիր։Կարծում եմ , որ այս տեսանյութը դիտելուց հետո աշակերտները կամրապնդեն իրենց գիտելիքները և առավել պատկերավոր ուսումնասիրելով սրտի տեղադրությունը , կառուցվածքը կհետևեն թե իրենց և թե իրենց ծնողների առողջությանը։
                        Հարգելի Կարինե Մեիքոնյան, շնորհակալություն ձեր մեկնաբանության համար: Գիտենք որ յուրաքանչյուր ուսուցչի հիմնական նպատակներից մեկը դասը հետաքրքիր ձևով մատուցելն է, որի համար պետք է կարողանանք սովորողների բազմակողմանի գործունեության համար ստեղծել որոշակի պայմաններ և խթանել նրանց ճանաչողական հետաքրքրությունների զարգացումը:

                        Comment


                        • arm.150yan-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հետաքրքիր քայլաշար եք նշել, հաճույքով կհետևեմ դասավանդման ընթացքին։
                          Հարգելի Արմենուհի Հարությունյան, շնորհակալություն արձագանքելու համար:
                          Վերջին խմբագրողը՝ seda.sargsyan.54; 16-09-20, 23:06.

                          Comment


                          • arm.150yan-ի խոսքերից Նայել գրառումը

                            Շատ հետաքրքրված եմ ակնկալվող արդյունքով, հետաքրքիր է նաև համագործակցված աշխատելու ընթացքում ԿԱՊԿՈւ սովորողների ճիշտ ներգրավածությունն ապահովելու հարցը։
                            Հարգելի arm.150yan, հուսով եմ արդյունքները կգոհացնեն ձեզ, իսկ հասարակության մեջ, այդ թվում նաև դասապրոցեսի ընթացքում ԿԱՊԿՈՒ սովորողների ներգրավվածության ապահովումը բոլորիս պարտքն է:

                            Comment


                            • Ջեմմա Մխոյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Շատ գովելի է,ընկեր Սարգսյան,որ վերը նշված մեթոդներում ընդգրկում եք նաև ԿԱՊԿՈՒ աշակերտներին,նրանց ուսուցումը դարձնելով ավելի մատչելի ու արդյունավետ։
                              Հարգելի Ջեմմա Մխոյան,յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է ապահովել նման սովորողների մասնակցությունը դասին:

                              Comment


                              • arm.150yan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Սեդա Սարգսյան, շատ հետաքրքիր տեսանյութ եք տեղադրել, բավականին մատչելի բացատրությամբ, համոզված եմ, որ աշակերտների համար նույնպես այն կլինի արդյունավետ և հասկանալի։ Միշտ համակարծիք եմ եղել հայոց լեզվի ասացվածքին՝ <<լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>>, որը հաճախ եմ օգտագործում իմ կողմից դասավանդած ինֆորմատիկա առարկայի ժամանակ։ Երբ հաղորդվող թեման համեմվում է հետաքրքիր և մատչելի, նաև հայերեն թարգմանությամբ տեսանյութերով, ապա այն ընկալվում է ավելի լավ և մտապահվում է ավելի երկար ժամանակ։ Արմենուհի Հարությունյան։
                                Հարգելի Արմենուհի Հարությունյան, շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանության համար: Ես համաձայն եմ ձեր հետ տեսանյութերի ընտրության հարցում: Ես ընտրում եմ հակիրճ ներկայացվող,բայց նաև հետաքրքիր ու մատչելի տեսանյութեր՝ ապահովելով դրանց հայերեն թարգմանությունը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information