Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ,ՖԻԶԻՈԼՈԳԻԱ և ՀԻԳԻԵՆԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ,ՖԻԶԻՈԼՈԳԻԱ և ՀԻԳԻԵՆԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ

    ՀԱՐԳԵԼԻ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ,ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԻԴԱԿՏԻՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ։ԴՐԱՆՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ,ԱՄՐԱՊՆԴՄԱՆ և ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ։ԻՆՉՊԻՍԻ ՆՊԱՏԱԿ ԷԼ ՈՐ ՀԵՏԱՊՆԴԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ,ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼԱՎ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ,ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԲԱՇԽԻՉ ՆՅՈՒԹԵՐ/ՄՈՒԼՅԱԺՆԵՐ,ՄՈԴԵԼՆԵՐ,ՄԱՆՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ,ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐ/։ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՆՔՆԱԴԻՏԱՐԿՈՒՄ,ՄՅՈՒՍ ՄԱՍԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ՓՈՐՁԵՐԻՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ։/Շարունակելի/

  • #2
    ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ <<ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳ>> ԹԵՄԱՅԻՑ
    1․Ողերի և ողնաշարի կառուցվածքը
    1․1․Դիտեք ողի մուլյաժը,նկարեք նրա կառուցվածքը,գրեք ողի կառուցվածքային մասերը
    1․2․Համեմատեք պարանոցային,կրծքային և գոտկային ողերը։Գրեք եզրակացություն ողերի տարբեր կառուցվածքների նշանակության մասին
    1․3․Ըստ նկարի1-ի համեմատեք ողնաշարի տարբեր բաժինների ողերը
    2․Պատասխանեք գրավոր
    ա․Դրանց կառուցվածքում որն է ընդհանուր և տարբերը
    բ․Ինչ կապ կա ողնաշարի տարբեր բաժինների ողերի կառուցվածքի և դրանց կատարած ֆունկցիաների միջև
    3․Դիտեք մարդու կմախքը։Վերլուծեք նրա կառուցվածքը
    3․1․Դիտեք կաթնասունների կմախքը/նկար 2/,վերլուծեք կառուցվածքը
    3․2․Օգտվելով նկար 1-ից,համեմատեք մարդու և գորիլլայի կմախքը։
    3․3․Ըստ նկար 2-ի համեմատեք մարդու և կաթնասուն կենդանու/շան/ կմախքը։
    3․4․Կատարած համեմատության հիմնան վրա լրացրեք աղյուսակը
    Կմախքի բաժինները Նմանություն Տարբերություն
    1․Գանգ
    2․Ողնաշար
    3․Ուսագոտի
    4․Կոնքագոտի
    5․Վերին վերջույթ
    6․Ստորին վերջույթ
    Կատարեք եզրակացություն
    ա/մարդու կմախքի որ առանձնահատկություններն են կտրուկ տարբերում նրան կաթնասունների կմախքից
    բ/ինչպիսի հետևություն կարելի է անել ելնելով մարդու և կենդանիների կմախքների նմանությունից

    Comment


    • #3
      Հարգելի ընկեր Գևորգյան բավականին հետաքրքիր ինքնուրույն աշխատանք եք ներկայացրել։ Մենք նույնպես դպրոցում շատ ենք կատարել գործնական աշխատանքներ ամրապնդելով տեսական գիտելիքները, քանի որ գործնական աշխատանքները ավելի են ամբողջացնում մեր գիտելիքները տեսական նյութի վերաբերյալ։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։

      Comment


      • #4
        Ա․Գևորգյան59-ի խոսքերից Նայել գրառումը
        ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ <<ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳ>> ԹԵՄԱՅԻՑ
        1․Ողերի և ողնաշարի կառուցվածքը
        1․1․Դիտեք ողի մուլյաժը,նկարեք նրա կառուցվածքը,գրեք ողի կառուցվածքային մասերը
        1․2․Համեմատեք պարանոցային,կրծքային և գոտկային ողերը։Գրեք եզրակացություն ողերի տարբեր կառուցվածքների նշանակության մասին
        1․3․Ըստ նկարի1-ի համեմատեք ողնաշարի տարբեր բաժինների ողերը
        2․Պատասխանեք գրավոր
        ա․Դրանց կառուցվածքում որն է ընդհանուր և տարբերը
        բ․Ինչ կապ կա ողնաշարի տարբեր բաժինների ողերի կառուցվածքի և դրանց կատարած ֆունկցիաների միջև
        3․Դիտեք մարդու կմախքը։Վերլուծեք նրա կառուցվածքը
        3․1․Դիտեք կաթնասունների կմախքը/նկար 2/,վերլուծեք կառուցվածքը
        3․2․Օգտվելով նկար 1-ից,համեմատեք մարդու և գորիլլայի կմախքը։
        3․3․Ըստ նկար 2-ի համեմատեք մարդու և կաթնասուն կենդանու/շան/ կմախքը։
        3․4․Կատարած համեմատության հիմնան վրա լրացրեք աղյուսակը
        Կմախքի բաժինները Նմանություն Տարբերություն
        1․Գանգ
        2․Ողնաշար
        3․Ուսագոտի
        4․Կոնքագոտի
        5․Վերին վերջույթ
        6․Ստորին վերջույթ
        Կատարեք եզրակացություն
        ա/մարդու կմախքի որ առանձնահատկություններն են կտրուկ տարբերում նրան կաթնասունների կմախքից
        բ/ինչպիսի հետևություն կարելի է անել ելնելով մարդու և կենդանիների կմախքների նմանությունից
        Եզրակացություն կատարելով , որպես նմանություն կարող ենք նշել, որ մարդու և կաթնասուն կենդանիների կմախքը կազմված է միևնույն բաժիններից։ Մարդու , ինչպես նաև կաթնասունների ողնաշարի պարանոցային բաժինը կազմված է 7 ողերից։
        Շնորհակալություն։

        Comment


        • #5
          Մարդու կմախքը
          Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:

          Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:

          Գլխի կմախքը (գանգ)
          Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։
          Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։
          Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։
          Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։
          Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերը, կենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։
          Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։


          Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։
          Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։

          Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։
          Իրանի կմախք



          Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

          Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։

          Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։



          Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։



          Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

          Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։



          Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից:
          Վերին վերջույթների կմախքը

          Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։
          Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։

          Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։



          Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։

          Ստորին վերջույթների կմախքը


          Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։
          Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։

          Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։



          Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը:

          Comment


          • #6
            Որպես տարբերություն էլ կարող ենք նշել, որ ուղղաձիգ դիրքի հետ կապված մարդու ողնաշարը ձեռք է բերել 4 նորություններ , որոնք նշել էի նախորդ գրառման մեջ։
            Շնորհակալություն։

            Comment


            • #7
              Հարգելի տիկին Գևորգյան,բավականին հետաքրքիր և կարևոր թեմա եք ներկայացրել:Որպես ապագա մասնագիտություն ընտրելով բժշկությունը,շատ կարևոր եմ համարում գործնական աշխատանքների կատարումը,քանի որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ ամրապնդել և հասկանալ տեսական նյութը:Իսկ Ձեր ընտրած գործնական աշխատանքները հնարավորություն կտան աշակերտներին ամրապնդելու սեփական գիտելիքները և ձեռք բերել նորը:Շնորհակալություն:

              Comment


              • #8
                Հարգելի ընկեր Գեւվորգյան բավականին հետաքրքիր ինքնուրույն աշխատանք եք ներկայացրել։Գործնական աշխատանքները ամրապնդում են տեսական գիտելիքները եւ այդ պատճառով դասապրոցեսում այն պետք է կարեւորել ցանկալի արդյունքի հասնելու համար։
                Շնորհակալություն։

                Comment


                • #9
                  Դպրոցներում կատարվող գործնական աշխատանքներին անհրաժեշտ է շատ մեծ կարևորություն տալ։Դրանք ամրապնդում են աշակերտների գիտելիքները և նպաստում փորձի ձեռքբերմանը։Դրանց միջոցով աշակերտները հնարավորություն են ստանում կատարել տարբեր եզրակացություններ նյութի վերաբերյալ և սովորել ուսուցչից փորձեր կատարելու հմտությունները,ինչը բավականին կարևոր է։Շնորհակալություն։

                  Comment


                  • #10
                    Հարգելի տիկին Գևորգյան ուսուցողական բնույթի, տեսական գիտելիքները հիմնավորող և ամրապնդող գործնական աշխատանք եք ներկայացրել: Գործնական առաջադրանքները կոչված են նպաստելու դասի ընթացքում տեսական նյութի յուրացմանը և կարող են օժանդակել աշակերտներին ինքնուրույն հանգել եզրակացությունների:

                    Comment


                    • #11
                      Գործնական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար ուսուցիչը պետք է

                      •նախապատրաստական աշխատանք տանի աշակերտների հետ, որպեսզի նրանք ոչ միայն իմանան տեսական այն նյութը, որի հիման վրա պետք է կատարեն գործնական աշխատանքը, այլև ծանոթ լինեն այն իրականացնելու հնարներին ու միջոցներին,

                      •ապահովի աշակերտներին գործնական աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներով (ուսումնական օժանդակ նյութ,մոդելներ, գործիքներ, սարքեր և այլն),

                      •վերահսկի աշխատանքի կատարման ընթացքը, անհրաժեշտության դեպքում ինքը ևս ներգրավվի այդ աշխատանքում,

                      •վերլուծի և գնահատի կատարված աշխատանքը:


                      Սկզբնական փուլում ցանկալի չէ փորձել իրականացնել գործնական աշխատանքների բարդ տեսակներ. պետք է պարզ աշխատանքների իրականացումից աստիճանական անցում կատարել դեպի բարդերը: Նման մոտեցումը կօժանդակի աշակերտների մեջ պարզագույն այնպիսի հմտությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են լինելու առավել բարդ առաջադրանքներ կատարելիս` ընդհուպ ինքնուրույն որոշակի հետազոտական աշխատանքների ժամանակ: Մաթեմատիկայի գործնական առաջադրանքները կարելի է հանձնարարել ինչպես թեմայի ուսուցումը սկսելուց առաջ, այնպես էլ թեմայի (տեսական նյութի) ուսուցումն ավարտելուց հետո: Ուսուցողական բնույթի գործնական առաջադրանքները կոչված են նպաստելու հենց դասի ընթացքում տեսական նյութի յուրացմանը և կարող են օժանդակել աշակերտին ինքնուրույն հանգել տեսական այն հետևություններին, որոնց մասին խոսք է գնում ուսումնական թեմայում: Որպես կանոն, դրանք առաջադրվում են դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցչի կողմից պարտադիր ուղղորդման կարիք են զգում: Դրանք գնահատման ենթակա չեն: Տեսական գիտելիքը հիմնավորող և ամրապնդող գործնական առաջադրանքներ Այս խմբի մեջ կարելի է դասել բոլոր այն առաջադրանքները, որոնք կարող են նպաստել այս կամ այն տեսակի հմտության ձևավորմանը (թվաբանական գործողությունների կատարում, հանրահաշվական արտահայտությունների ձևափոխում և պարզեցում, տրված նախնական պայմաններին բավարարող մոդելների պատրաստում, երկրաչափական պարզագույն կառուցումների վրա հենված խնդիրներ, շրջապատող առարկաների բնութագրիչների չափում և դրանցով պայմանավորված հաշվարկներ և այլն):
                      Գործնական աշխատանքները շատ կարևոր դեր են խաղում ցանկացած դասապրոցեսում, և հատկապես մաթեմատիկայի դասերին, քանի որ դրանք, բացի այն որ թույլ չեն տալիս դասը վերածել միապաղաղ, ձանձրալի ժամի և աշակերտներին հոգել, նաև նպաստում են տրամաբանական մտածողության զարգացմանը: Գիտելիքների ստուգումը կարելի է իրականացնել տարբեր ձևերով` հարցարանով, որը կանվանենք ուսուցանող թեստ, ինքնուրույն աշխատանքներով, ուսուցչի կողմից կազմված քարտերի միջոցով: Սրանք կարող են նախատեսված լինել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանքների համար: Ուսուցանող ստուգման համար կարելի է կիրառել տարբեր աշխատանքներ: Կարևորը ուսուցանող բնույթի պահպանումն է:

                      Comment


                      • #12
                        Իսկապես գործնական աշխատանքները շատ կարևոր են տեսական գիտելիքները ամրապնդելու համար։ Շնորհակալություն։

                        Comment


                        • #13
                          Ա․Գևորգյան59-ի խոսքերից Նայել գրառումը
                          ՀԱՐԳԵԼԻ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ,ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԻԴԱԿՏԻՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ։ԴՐԱՆՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ,ԱՄՐԱՊՆԴՄԱՆ և ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ։ԻՆՉՊԻՍԻ ՆՊԱՏԱԿ ԷԼ ՈՐ ՀԵՏԱՊՆԴԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ,ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼԱՎ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ,ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԲԱՇԽԻՉ ՆՅՈՒԹԵՐ/ՄՈՒԼՅԱԺՆԵՐ,ՄՈԴԵԼՆԵՐ,ՄԱՆՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ,ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐ/։ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՆՔՆԱԴԻՏԱՐԿՈՒՄ,ՄՅՈՒՍ ՄԱՍԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ՓՈՐՁԵՐԻՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ։/Շարունակելի/
                          Հարգելի ընկեր Գևորգյան,ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում եք սկսել Ձեր այս նոր թեման,ինչպես գիտենք այս համավարակի հետ կապված նոր ուսումնական տարին տարբերվելու է նախորդ տարիներից,և տարբերություններից մեկն այն է,որ ուսուցիչը ինքը պետք է որոշի,թե որ թեմաները դասարանում դասավանդի,իսկ որ թեմաները տրվի ինքնուրույն աշխատանքների միջոցով։Ձեր կողմից ներկայացված ինքնուրույն աշխատանքները այս օրերին կարող են օգնել մեր ուսուցիչներին։Շնորհակալություն։

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X

                          Debug Information