Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մերի Հովսեփյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Covid-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա։ Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր , և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու, սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ծանր դրսևորվել և նույնիսկ հանգեցնել մահվան։ Շնորհակալություն։

    Ինչ է կորոնավիրուը Կորոնավիրուսը սովորական վիրուսի մի տեսակ է, որը կարող է վարակել ձեր քիթը, կամ վերին կոկորդը: Նրանք կարող են տարածվել շատ նման սառը վիրուսների: Գրեթե բոլորն իրենց կյանքի առնվազն մեկ անգամ կորոնավիրուսային վարակ են ստանում, ամենայն հավանականությամբ, որպես երիտասարդ( երեխա):Կորոնավիրուսների մեծ մասը վտանգավոր չէ, բայց ոմանք էլ, որ առաջացնում են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS) կամ սուր սուր շնչառական համախտանիշ (SARS), կարող են մահացու լինել:

    Comment


    • Պահպանե՛ք շնչառական հիգիենայի կանոնները

      Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քի՛թը փակեք անձեռոցիկով կամ արմունկի ծալվածքով, որից հետ անձեռոցիկն անմիջապես շպրտե՛ք փակվող աղբամանի մեջ ու մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկով կամ լվացե՛ք օճառով։

      Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Հազալիս կամ փրշտալիս բերանը փակելը թույլ է տալիս կանխել վիրուսների ու այլ հիվանդածին մանրէների տարածումը։ Բայց եթե հազալիս կամ փրշտալիս բերանն ու քիթը փակել եք ձեռքով, մանրէները կարող են հայտնվել Ձեր ձեռքերի վրա, իսկ այնուհետև՝ իրերի կամ մարդկանց վրա, որոնց հետ շփում ենք ունենում։

      Հասարակական վայրերում հեռավորությո՛ւն պահպանեք Ձեր ու այլ մարդկանց միջև

      Մարդկանցից առնվազն 1 մետր հեռավորությո՛ւն պահպանեք, հատկապես եթե նրանք ունեն հազի, հարբուխի համ ջերմության նշաններ։

      Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։

      Խուսափե՛ք ձեռքերով աչքերին, քթին ու բերանին կպչելուց

      Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Ձեռքերը հպվում են տարբեր իրերի, որոնք կարող են վիրուս կրել։ Աչքերին, քթին կամ բերանին վարակ պարունակող ձեռքերով կպչելու դեպքում վիրուսը մաշկից կարող է թափանցել օրգանիզմ։ Շնորհակալություն։

      Comment


      • Կորոնավիրուսի մասին կան մի շարք միֆեր,որոնք իրականությանը չեն համապատասխանում։Կցանկանայի ներկայացնել դրանցից մի քանիսը։Շնորհակալություն։

        1.Կորոնավիրուսը գոյություն ունեցող վիրուսներից ամենավտանգավորն է։(միֆ)
        1.Սովորական գրիպը սպանում է 60 անգամ ավելի շատ մարդ ,քան կորոնավիրուսը։(փաստ)
        2.Եթե վարակվեմ կորոնավիրուսով,ապա մահն անխուսափելի է։(միֆ)
        2.Դեպքերի միայն 2%-ն է ավարտվել մահացությամբ։Մահանում են հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ։(փաստ)
        3.Ապահով լինելու համար պետք է գնել պաշտպանիչ համազգեստ և դիմակ։(միֆ)
        3.Լավագույն պաշտպանությունը ձեռքերը լվանալն է ,իսկ փռշտալիս դեմքն արմունկով ծածկելը։(փաստ)

        Comment


        • ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՄԱՀԱՑՈՒ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

          Գրանցված ավելի քան 2800 մավան արդյունքներով՝ նոր տիպի կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 2002-2003 թվականների SARS-ի բռնկման ցուցանիշներին, որը նույնպես ծագել էր Չինաստանում:

          SARS-ը սպանել էր վարակվածների մոտ ինը տոկոսին՝ ամբողջ աշխարհում գրեթե 800 մարդ և միայն Չինաստանում ավելի քան 300 մարդ: MERS-ը, որն այնքան էլ տարածված չէր, ավելի մահացու էր՝ սպանելով վիրուսով վարակվածների մեկ երրորդին:

          Չնայած նոր կորոնավիրուսը Չինաստանում ավելի տարածված է, քան SARS-ը, դեպքերի թվով, մահացության մակարդակը մնում է զգալիորեն ցածր՝ մոտավորապես երկու տոկոսով, նշում է ԱՀԿ-ն:
          Շնորհակալություն։

          Comment


          • Միացյալ Նահանգները գնել է գրեթե ամբողջ աշխարհի ռեմդեսիվիրի մատակարարումը, ընդամենը երկու դեղամիջոցներից մեկը, որն ապացուցված է COVID-19-ի բուժման համար:

            ԱՄՆ-ի Gilead biotech ֆիրմայի կողմից արտոնագրված հակավիրուսային դեղամիջոցը միակն է, որը հաստատվել է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից` նոր կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար:

            ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունների դեպարտամենտից (HHS) հայտարարությունը ենթադրում է, որ եվրոպական առողջապահական մարմինները կարող է մինչև աշուն չկարողանան ձեռք բերել այն։

            Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները մինչև սեպտեմբեր ապահովովել են դեղամիջոցի ավելի քան 500,000 բուժման կուրս, որը կազմում է ընկերության արտադրության մոտ 100 տոկոսը(%)։
            Շնորհակալություն։

            Comment


            • ՓԱՍՏ
              Նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել շոգ և խոնավ կլիմայական պայմաններում

              Առկա ապացույցների համաձայն՝ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել բոլոր վայրերում,այդ թվում տաք և խոնավ կլիմայական պայմաններում։Անկախ կլիմայից անհրաժեշտ է կիրառել պաշտպանիչ միջոցներ։Լավագույն միջոցը ձեռքերը հաճախակի լվանալն է։Ոչնչացնելով վիրուսները,որոնք կարող են առկա լինել ձեր ձեռքերի վրա՝դուք կխուսափեք ձեր աչքերին,քթին և բերանին դիպչելու պարագայում վարակի ներթափանցումից։Շնորհակալություն։

              Comment


              • Վերջերս կարդացել եմ Լևոն Աբրահամյանի հետ հարցազրույցը , կցանկանայի կիսվել հետաքրքիր նյութով նաև այս հարթակում։

                Comment


                • Հաճախ տրվող հարցերից COVID -19-ի վերաբերյալ։

                  Հարց- Կարո՞ղ է արդյոք ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպը սպանել վիրուսին։

                  Պատասխան- Ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպը չպետք է օգտագործվի ձեռքերն ախտահանելու նպատակով կամ կիրառվի մաշկի որևէ այլ հատվածում։Այն կարող է մաշկի գրգռում առաջացնել։

                  Հարց- Սխտոր ուտելը պաշտպանու՞մ է նոր կորոնավիրուսից։

                  Պատասխան-Սխտորն օգտակար սնունդ է և կարող է ունենալ հակամանրէային հատկություններ։Այնուամենայնիվ,վարակի այս բռնկման ընթացքում չի եղել վկայություն այն մասին,որ այն պաշտպանում է նոր կորոնավիրուսից։
                  Շնորհակալություն։

                  Comment


                  • Կորոնավիրուսը կարող է ախտահարել
                    Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։

                    Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։

                    Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։
                    Շնորհակալություն։

                    Comment


                    • Հարց- Դոկտոր Ֆարլի, մենք տեղեկացել ենք, որ Միացյալ Նահանգներում պատվաստանյութի առաջին փորձարկումները սկսել են փետրվարի վերջում Մոդերնա ընկերության կողմից (ամերիկահայ Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը): Այդ ամերիկյան ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա փարձարկումներ անցկացնելու մասին: Մենք տեղյակ ենք նաև,որ առնվազն ևս 20 այլ ընկերություններ աշխատում են պատվաստանյութի մշակման վրա: Սակայն, մենք հնարավոր է պատվաստանյութ չունենանք առնվազն մեկ-մեկ ու կես տարի: Օգնեք, խնդրում եմ, մեր լսարանին հասկանալ, թե ինչպե՞ս է որոշվում պատվաստանյութի մշակման ժամանակացույցը։

                      Պատասխան-Առաջինը՝ մեզ անհրաժեշտ են անձինք, ովքեր համաձայն են ստանալ պատվաստանյութը, անձինք, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով: Պատվաստանյութի փորձարկումների ընթացքում ավանդաբար մի խումբը ստանում է դատարկ պատվաստանյութ կամ պլացեբո, իսկ մյուսը՝իրական պատվաստանյութ, և մենք հետևում ենք այդ անձանց: Սակայն, այս փարձարկումներում բարոյական չի լինի մասնակիցներին չսովորեցնել, թե ինչպես պաշտպանվել վիրուսից: Ուստի երկու խմբի մասնակիցներն էլ ստանում են տեղեկատվություն, թե ինչպես պաշտպանվել և չվարակվել վիրուսով. Այնուհետև մենք հետեւում ենք այդ մարդկանց: Եվ եթե մասնակիցներից մեկը վարակվում է վիրուսով, մենք կարող ենք տեսնել, թե արդյոք պատվաստանյութ ստացածներն ավելի լավ են հաղթահարում վիրուսը քան նրանք, ովքեր այն չեն ստացել: Սակայն, եթե փորձարկման բոլոր մասնակիցները հետևեն պաշտպանության մեր խորհուրդներին՝ լվացվեն, պահպանեն սոցիալական տարածությունը, ապա հնարավոր է փորձարկման և ոչ մի մասնակից չվարակվի վիրուսով, ինչի արդյունքում փարձարկման արդյունքներ չենք ունենալու: Ուստի անհրաժեշտ կլինի հավելյալ մասնակիցների ներգրավել, որպեսզի պարզվի, թե արդյոք պատվաստանյութն աշխատում է։

                      Comment


                      • Միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակը հանրային առողջապահության ոլորտում դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտնական հայտարարությունն է (ԱՀԿ) «արտակարգ դեպքի մասին, որը վտանգ է ներկայացնում ուրիշ պետությունների բնակչության համար հիվանդության միջազգային տարածման արդյունքում և պահանջում է միջազգային կորդինացված արձագանք»։

                        Միջազգային բուժա-սանիտարական կանոնների համաձայն, պետությունները իրավաբանական պարտավորություն ունեն արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Շնորհակալություն։

                        Comment


                        • Նշեմ նաև, որ այն անձիք, ովքեր կարծում են, որ իրենք վիրուսը կրողներ են, բժշկական դիմակ կրեն և բժշկական խորհուրդ փնտրեն կանչելով բժշկին, անձամբ հիվանդանոց այցելելու փոխարեն: Դիմակների կրումը խորհուրդ չի տրվում ընդհանուր հասարակության շրջանում:ԱՀԿ հայտարարել է, որ 2019-20 կորոնավիրուսային համաճարակը Հանրային Առողջությանը սպառնացող Անհետաձգելի Միջազգային Խնդիր է (PHEIC): 2020-ի փետրվարի 19-ի դրությամբ միայն Մայրցամաքային Չինաստանն է ներառված որպես հիվանդության հայտնի շարունակական հանրային տարածում ունեցող երկիր:
                          Շնորհակալություն։

                          Comment


                          • Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի նոր մուտացիայի վտանգավորությունը

                            Առկա է կորոնավիրուսի առանձնահատուկ մուտացիա, որը կարող Է արագացնել դրա տարածումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ, Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

                            «Տվյալները ցույց են տալիս որ առկա է որոշակի մուտացիա, որն արագացնում է վիրուսի ռեպլիկացիան և ավելացնում դրա կուտակումն օրգանիզմում»,-ասել է Ֆաուչին Journal of the American Medical Association թերթին տված հարցազրույցում:

                            Վարակաբանը նշել է, որ այդ մուտացիայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել։
                            Շնորհակալություն։

                            Comment


                            • Հայկական սփյուռքը հայ բժիշկների կողքին է` COVID-19-ի դեմ պայքարում

                              Ի աջակցություն ՀՀ առողջապահության նախարարության` ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի գրասենյակը կազմակերպեց հեռավար քննարկում՝ հայ առաջատար բժիշկ-ճառագայթաբանների և ԱՄՆ առաջնակարգ բժշկական հաստատություններից մեկի` Նյու Յորքի համալսարանի բժշկագիտության դպրոցի բժիշկների միջև:

                              Այս նախաձեռնությունը և քննարկումը սփյուռքահայ մասնագետներին Հայաստանի ոլորտային նախաձեռնություններին ներգրավման ուղղությամբ ձեռնարկվող հաջողված օրինակներից մեկը կարելի է համարել, երբ, ՄՄԿ-ի վերջերս իրականացված մեծածավալ տվյալների շտեմարանների օնոմաստիկ վերլուծության արդյունքների հիման վրա, հաջողվեց գտնել և կապ հաստատել Նյու Յորքի բժշկագիտության դպրոցի ասիստենտ-պրոֆոսոր, անոթային և ինտերվենցիոն ռադիոլոգիայի հետազոտական ​​ծրագրի ղեկավար, բժիշկ Բեդրոս Թասլակյանի հետ: Վերջինս իր հերթին հեռավար քննարկմանը մասնակցելու հրավիրեց նույն բժշկական հաստատության այլ առաջատար մասնագետ, ճառագայթաբան, պրոֆ. Ուիլյամ Մուրին, ով հայ մասնագետներին ներկայացրեց իր մոտեցումները և պրակտիկ փորձը` COVID-19-ի դեմ պայքարում:

                              Comment


                              • f440912c08e74c3782d1612b5cf9b563_6.jpg

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information