Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

    /ԿԱՐևՈՐ/Հարգելի կենսաբաններ և ոչ կենսաբաններ՝ Ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնում համավարակի այս օրերին գերխնդիր առաջացրած՝ կորոնավիրուսի մասին ունեցած տեղեկատվության փոխանակություն։Վիրուսը չէր կարող այսքան վտանգավոր լինել,եթե այն ուսումնասիրված լիներ,եթե նրա մասին ունենայինք տեղեկատվություն,ներկայումս շատ երկրներ հաղթահարել և հաղթահարում են վիրուսը,քանի որ շատ տեղեկատվություն են կուտակել վիրուսի մասին,ես կփորձեմ ներկայացնել ամենավերջին տեղեկատվությունը վիրուսի մասին և ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը։

  • #2
    ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
    Անունը կապված է վիրուսի կառուցվածքի հետ,թաղանթի ասեղանման ելուստները նման են արևային թագապսակի/լատ․՝ Coronaviridae/ վիրուսների ընտանիք է,որը 2020 թվականի մայիսի դրությամբ ներառում է ՌՆԹ-ի վիրուսների 43 տեսակ։
    ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԱՅՏՆԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
    ․CoV-229E-Alphacoronavirus,առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ականների կեսերին։
    ․HCoV-NL63-Alphacoronavirus,պաթոգեն հայտնաբերվել է Նիդեռլանդներում 2004թ․
    ․HCoV-OC43-Betacoronavirus A,պաթոգեն հայտնաբերված1967
    Կորոնավիրուսները հիվանդություններ են առաջացնում կաթնասունների /մարդկանց,չղջիկների,կատուների,շների,խոզերի,խոշոր եղջերավոր անասունների/ և թռչունների,երկկենցաղների մոտ։
    ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
    >հիվանդ մարդը
    >կենդանիները
    ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԵՆ
    > օդակաթիլային
    >օդային փոշիների
    >արտաթորանք,բերանի լորձաթաղանթ
    >կոնտակտային
    Դեպքերը մեծանում են ձմռանը և գարնան սկզբին։ Սուր շնչառական հիվանդություններով հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակը միջինում կազմում է 12%։
    Հիվանդությունից հետո ձեռք բերած իմունիտետը կարճատև է և որպես կանոն,չի պաշտպանում վերավարակումից։
    Վերջին խմբագրողը՝ Ա․Գևորգյան59; 17-07-20, 19:56.

    Comment


    • #3
      Արդիական թեմա եք սկսել տիկին Գևորգյան,իմ և Ձեր թեմաները շաղկապված են,այսօր ամբողջ աշխարհը այս մեծ խնդրի առաջ է կանգնած,ու խնդիրը այս պահին ոչ թե վիրուսն է,այլ այն,որ մարդիկ չեն ցանկանում լսել վիրուսի և նրա դեմ պայքարի մեթոդների մասին,սակայն մեծ սիրով ապատեղեկատվություն են տարածում հորինված վիրուսի,հորինված թեստերի մասին,մեր բոլորի խնդիրն է տալ այն բոլոր հնարավոր տեղեկատվությունը,որ այս օրերին կարող է փրկել մեր ազգաբնակչությանը համավարակից։Շնորհակալություն։

      Comment


      • #4
        Շնորհակալություն Աննա ջան,միանշանակ ճիշտ ես։

        Comment


        • #5
          Հարգելի Ա․Գևորգյան ,հետաքրքիր թեմա եք քննարկման դրել,թեմա,որը վերջին ամիսներին ցնցել է ողջ աշխարհը։
          Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:
          2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը:
          Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։(Սա էլ մի փոքրիկ հավելում իմ կողմից)

          Comment


          • #6
            Շնորհակալություն Ալինա ջան,թե հավելման և թե մեկնաբանության համար։

            Comment


            • #7
              Վերջին ամիսների ամենաքննարկվող թեման եք բարձրաձայնել, այն քննարկում և ուսումնասիրում է ամբողջ աշխարհը:

              Comment


              • #8
                Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են, որոնք կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ՝ սկսած այնպիսի մեղմ դրսևորումներից, ինչպիսին է սովորական մրսածությունը, մինչև ծանր ձևեր, օրինակ՝ թոքաբորբ:

                Comment


                • #9
                  Այո ճիշտ եք,միանշանակ,ավելացնեմ նաև,որ մարդու կորոնավիրուսն առաջին անգամ առանձնացվել է 1965թ․ սուր շնչառական հիվանդների քթըմպանից։
                  1975թ կորոնավիրուսն հայտնաբերվել է մանկական աղիքային ինֆեկցիաների դեպքում կղանքի մեջ
                  2002-2003թ Չինաստանում գրանցվել է ոչ տիպիկ թոքաբորբ,սա էլ մինչև համավարակը տարածվածության պատմությունն է։

                  Comment


                  • #10
                    Մեր շատ սիրելի ընկեր Գևորգյանը միշտ տարբերվում է իր հետաքրքիր մտքերով և յուրահատուկ առաջարկներով։

                    Comment


                    • #11
                      Քննարկման համար բավականին արդիական թեմա է ընտրված։ Ցանկացած պարագայում խիստ անհրաժեշտ է մարդկանց զգոնությունը , որն ի սկզբանե պատճառ կհանդիսանար վիրուսի տարածումը կանխարգելման համար։ Թեման բավականին քննարկվող է և բանիմաց մարդկանց կողմից տրված տեղեկատվությունն էլ ավելի լիարժեք է դարձնում մարդկանց պատկերացումները։ Շնորհակալություն։

                      Comment


                      • #12
                        Բավականին արդիական թեմա եք ընտրել հետազոտության համար:Վիրուսի մասին ցանկացած տեղեկատվություն կստիպի մարդկությանը ավելի լրջորեն մոտենալ ստեղծված իրավիճակին։Շնորհակալություն։

                        Comment


                        • #13
                          Հարգելի տիկին Գևորգյան հետաքրքիր, արդիական քննարկման թեմա եք ընտրել: Համոզված եմ, որ հանրությանը կորոնավիրուսի մասին հնարավորինս ճիշտ և գիտական փաստեր հաղորդելը կօգնի հաղթահարելու համավարակի տարածումը, կնվազեցնի վարակվելու հավանականությունը, ինչպես նաև հիվանդանալու ռիսկը: Ձեր կարծիքով ինչը կարող է վիրուսի ծագման համար պատճառ հանդիսանալ: Շնորհակալություն

                          Comment


                          • #14
                            Շնորհակալություն արձագանքելու և ճիշտ նկատառման համար։

                            Comment


                            • #15
                              Siranusha-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մեր շատ սիրելի ընկեր Գևորգյանը միշտ տարբերվում է իր հետաքրքիր մտքերով և յուրահատուկ առաջարկներով։
                              Շնորհակալություն գրառման համար

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information