Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԱՆԳԱՂԱՁԵՎ ԱՆԵՄԻԱՆ ՈՐՊԵՍ ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՄԱՆԳԱՂԱՁԵՎ ԱՆԵՄԻԱՆ ՈՐՊԵՍ ՄՈԼԵԿՈՒԼՅԱՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

    Այն երկրներում , որտեղ սևամորթ բնակչությունը գերակշռում է, այս հիվանդությունը լուրջ հիմնահարց է առողջապահության ոլորտում: Սևամորթների մոտ մանգաղաձև անեմիան հանդիպում է հետևյալ հաճախականությամբ՝ 4 դեպք 1000 մարդու մոտ:
    Անցյալում մանգաղաձև անեմիան սովորաբար ավարտվում էր հիվանդի մահվամբ: Մանգաղաձև էրիթրոցիտները խցանում են մազանոթները: Արդյունքում խանգարվում է արյան մատակարարումը, որը բերում է տարբեր օրգանների, հատկապես երիկամների և ոսկորների ախտահարման: Մանգաղաձև բջիջները արյան նորմալ բջիջներից տարբերվում են մեծ փխրունությամբ, որոնք հեշտությամբ հեմոլիզվում են: Նրանց կյանքի տևողությունը կարճ է: Արդյունքում զարգանում է ծանր անեմիա: Հիվանդության խրոնիկական ընթացքը անցնում է նոպայով, երբ արյան մեջ մանգաղաձև բջիջների բաժինն աճում է շատ արագ: Նոպայի ժամանակ հիվանդի մոտ կարող է առաջանալ շոկ: Մանգաղաձև անեմիան փոխանցվում է ժառանգաբար:

  • #2
    Հարգելի Սուսաննա, ինձ հետաքրքրում է ինչպես են արտահայտվում այս հիվանդության ախտանիշները, որոնք սովորաբար ի հայտ չեն գալիս:

    Comment


    • #3
      Դուք ճիշտ եք, իրոք հիվանդության ախտանիշներն ի հայտ չեն գալիս, սակայն մանգաղաձևության հատկանիշ կրելը, որը հիմնականում հանդիպում է սևամորթների մոտ, այնքան էլ բարենպաստ չէ օրգանիզմի համար: Այդ հատկանիշը կրողի համար կարող է վտանգ ներկայացնել աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությունը, բարձր լեռնայնության պայմաններում բնակվելը, հղիությունը, ծննդաբերությունը և այլն:
      Թթվածնի կոնցետրացիայի նվազման դեպքում հիվանդի էրիթրոցիտները ձեռք են բերում մանգաղանման ձև: Պարզվում է, որ այս բջիջներում դեֆեկտավոր է հենց հեմոգլոբինը: Մանգաղանման բջջի դեզօքսիհեմոգլոբինի լուծելիությունը մոտավորապես 25 անգամ ցածր է նորմալ հեմոգլոբինի լուծելիությունից: Մանգաղաձև բջիջների հեմոգլոբինի խիտ լուծույթի դեզօքսիգենիրացման ժամանակ առաջանում է է թելանման նստվածք: Հատկապես այդպիսի նստվածքն է դեֆորմացնում էրիթրոցիտին, տալով նրան մանգաղանման ձև:

      Comment


      • #4
        Ինչ բարդություններ կարող են առաջանալ մանգաղաձև անեմիայով հիվանդների մոտ վիրահատությունների դեպքում :

        Comment


        • #5
          Հարգելի Մարիամ, մանգաղաձև բջջային անեմիայով հիվանդները կարող են վիրահատական միջամտության կարիք ունենան ինչպես մանգաղաձև բջջային անեմիայի բարդությունների հետ կապված դեպքերում, այնպես էլ այլ դեպքերում: Վիրահատության ժամանակ հիմնական բարդությունները կապված են ընդհանուր անզգայնացման հետ: Այս դեպքում բարդությունները կապված են հիմնականում առկա անեմիայի հիպօքսիայի անոթների խցանման և ներքին օրգանների խրոնիկ վնասման հետ:
          Վիրահատման ժամանակ հիմնական ռիսկերը կապված են արյան մեծ կորստի հետ: Ներվիրահատական բարդությունները կանխարգելու նպատակով անհրաժեշտ է հեմատոկրիտի հսկողութուն, վիրահատությունից ութ ժամ առաջ անհրաժեշտ է հեղուկների և էրիթրոցիտար մասսայի ներերակային ներմուծում: Վիրահատության ընթացքում անհրաժեշտ է հսկել զարկերակային ճնշումը, ջերմաստիճանը և սրտի կծկումների հաճախականությունը:

          Comment


          • #6
            Շնորհակալություն լիարժեք պատասխանի համար:Կցանկանայի մի հարց էլ տալ:Հիվանդության կրիզների կանխարգելման նպատակով կիրառվում է մասնակի կամ տոտալ սպլենէկտոմիան:Բուժման էլ ինչ մեթոդներ են կիրառվում նեկայում:

            Comment


            • #7
              Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար.
              Հիվանդության բուժման նպատակներն են.
              1. Կանխարգելել գրիպները
              2. Անեմիայի հսկողությունը
              3. Սիմպտոմների թեթևացումը
              Ցողունային բջիջների տրանսպլանտացիան կիրառվում է հազվադեպ, քանի որ շատ վտանգավոր է և ռեցիպիենտը ամբողջ կյանքում պիտի ստանա իմուն համակարգը ընկճող դեղորյաք: Այս դեպքում կատարվում է ցողունային բջիջների կամ ոսկրածուծի տրանսպլատացիա՝ դոնորից կամ ընտանիքի անդամներից, որոնք չունեն հիվանդության զարգացմանր նպաստող գենը:
              Ներկայումս փորձեր են կատարվում հիվանդությունը բուժել գենային թերապիայի միջոցով, երբ նորմալ գեները իմպլատացվում են էրիթրոցիտներին նախորդող բջիջներ: Կրիզների կանխարգելման նպատակով, հիվանդները պետք է խուսափեն այն վիճակներից, որոնք բերում են արյան մեջ թթվածնի մակարդակի նվազման: Ցանկացած վիրուսային ինֆեկցիայի դեպքում, շտապ դիմել բժշկի և ստանալ պատվաստումներ պնևմոկոկային մենինգոկոկային ինֆեկցիաների և գրիպի դեմ: Անեմիայի հսկողության նպատակով հիվանդները ստանում են ֆոլաթթու, որը նպաստում է նոր էրիթրոցիտների սինթեզին: Անեմիայի կոռեկցիայի նպատակով կատարվում են նաև արյան փոխներակումներ:
              Վերջին խմբագրողը՝ Սուսաննա Գասպարյան; 15-02-20, 14:10.

              Comment


              • #8
                Նյութն անչափ հետաքրքիր էր եւ դյուրըմբռնելի։Հարց առաջացավ՝ մանգաղաձեւ բջջային անեմիայի ժամանակ ինչպե՞ս են դրսեւորվում ցավային կրիզները եւ ինչպե՞ս է կատարվում սիմպտոմատիկ բուժումը։

                Comment


                • #9
                  Կրիզի ժամանակ ուժեղ ցավեր են դիտվում, երկար խողովակավոր ոսկրերում, դաստակների և ոտնաթաթերի շրջանում, գոտկատեղում և հոդերում: Կոնքազդրային հոդում ցավը կարող է պայմանավորված լինել ազդոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզով: Էպիգաստրալ շրջանում ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով: Կրիզների ժամանակ ցավերը կարող են պահպանվել մինչև 5 օր: Ցավային կրիզի ժամանակ հիմնականում օգտագործվում են օփիոիդային ցավազրկումներ: Կատարվում են մորֆինի ներերակային ներարկումներ: Շրջանառվող արյան ծավալի և զարկերակային ճնշման պահպանման նպատակով կատարվում է նաև ռեհիդրատային թերապիա:

                  Comment


                  • #10
                    Թթվածնի կոնցետրացիայի իջեցման դեպքում հիվանդի էրիթրոցիտները ձեռք են բերում մանգաղանման ձև: Պարզվում է, որ այս բջիջներում դեֆեկտավոր է հենց հեմոգլոբինը: Մանգաղանման բջիջի դեզօքսիհեմոգլոբինի լուծելիությունը մոտավորապես 25 անգամ ցածր է նորմալ հեմոգլոբինի լուծելիությունից: Մանգաղաձև բջիջների հեմոգլոբինի խիտ լուծույթի դեզօքսիգենիրացման ժամանակ առաջանում է թելանման նստվածք: Հատկապես այդպիսի նստվածքն է դեֆորմացնում էրիթրոցիտին, տալով նրան մանգաղանման ձև:

                    Comment


                    • #11
                      Բարև Ձեզ։Ուզում եմ իմանալ,ի՞նչ բարդություններ կարող են լինել մանգաղաձև բջիջների անեմիայով տառապող հիվանդների մոտ հղիության դեպքում։

                      Comment


                      • #12
                        Շնորհակալություն հարցի համար: Մանգաղաձև բջջային անեմիայով հղիների մոտ կարող են առաջանալ հետևյալ բարդությունները.
                        1.Պրեէկլամպսիա 2.Էկլամպսիա, 3.Անեմիա 4.Պիելոնեֆրիտ 5.Վաղաժամ ծննդաբերություն, 6.Հետծննդաբերական ինֆեկցիաներ:
                        Ամենածանր բարդությունը ցավային կրիզն է, որը հաճախ դիտվում է հետծննդաբերական շրջանում:

                        Comment


                        • #13
                          Շնորհակալություն շատ հարցի համար,ևս մեկ հարց ունեմ։Իսկ պտղի մոտ ի՞նչ բարդություններ կարող են լինել։

                          Comment


                          • #14
                            Շնորհակալություն շատ պատասխանի համար,ևս մեկ հարց ունեմ։Իսկ պտղի մոտ ի՞նչ բարդություններ կարող են լինել։

                            Comment


                            • #15
                              Պտղի մոտ կարող են առաջանալ հետևյալ բարդությունները.
                              1.Ծնվելիս երեխայի ցածր քաշը
                              2.Ներարգանդային զարգացման հապաղում
                              3.Մեռելածնություն

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information