AlinaHakobyan75-ի խոսքերից
Նայել գրառումը
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները
Collapse
X
-
- Մեջբերում
-
Հարգելի մասնակիցներ,շնորհակալ եմ իմ կողմից առաջարկած «Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները» թեմայի քննարկումներին ձեր ակտիվ մասնակցության համար,հուսով եմ կարողացել եմ բավարարել ձեր հարցադրումները,որոնց սպառիչ պատասխան տալու համար օգտվել եմ համապատասխան գրառումների տակ նշված հղումներից և ստորև ներկայացված գրականությունից․
Արմեն Թռչունյան -«Կենդանի բջիջների աշխարհում»
Ենգիբարյան,Կրասնիկով,Մանուչարյան -«Ուսուցողական կենսաբանություն»
Ազնաուրյան,Բախշինյան Թումանյան - «Հյուսվածքաբանություն»
Գևորգյան,Դանիելյան,Եսայան - «Կենսաբանություն»՝ 7-րդ,8-րդ,10-րդ դասարան
В.Бетина - «Путишествие в страну микробов»
В.Лысак - «Микробиология»
«Բնագետ» ամսագրեր - 2002(3-4 ),2008 (3-4 ),2007(3-4 ),2012(1,3 ) ,2016(1 )
- Մեջբերում
- 2 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Ա․Գևորգյան59-ի խոսքերից Նայել գրառումըՀետաքրքիր թեմա եք սկսել,իմ թեման էլ վերաբերում է վիրուսներին՝ մասնավորապես կորոնավիրուսին,ինչ կասեք կորոնավիրուսի մասին։
Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը:
Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։
- Մեջբերում
- 4 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Հարգելի Ալինա ,ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերս մանրամասն,հանգամանալից պատասխանելու համար։Հետաքրքիր էին նաև հարցերի պատասխանները տեսահոլովակի և նկարների տեսքով։Հաճելի էր թեմայի քննարկումը այս հարթակում։
- Մեջբերում
- 1 Հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Հետաքրքիր թեմա եք սկսել,իմ թեման էլ վերաբերում է վիրուսներին՝ մասնավորապես կորոնավիրուսին,ինչ կասեք կորոնավիրուսի մասին։
- Մեջբերում
- 2 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Ալինա ի՞նչ առանձնահատկություն ունենպլազմոդիումները որպես միաբջիջ կենդանիներ։
Ներկայացված է մալարիայի զարգացման ցիկլը՝մարդու օրգանիզմում՝ շիզոգոնիան՝անսեռ բազմացում,իսկ մոծակի օրգանիզմում ՝ սպորոգոնիան ՝ սեռական բազմացումը։
- Մեջբերում
- 3 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Ալինա ի՞նչ առանձնահատկություն ունենպլազմոդիումները որպես միաբջիջ կենդանիներ։
Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս՝ կլանում է մալարիայի հարուցիչները և նրա ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ սպորոզիտներով,որոնք էլ կարող են փոխանցվել առողջ մարդուն և առաջացնել հիվանդություն՝ մալարիա։
Ցավոք Հայաստանում ևս տարածված է այս հիվանդությունը։Այն կանխելու համար կիրառվում են համապատասխան միջոցառումներ՝ մոծակների դեմ պայքար,ճահիճների չորացում,դեղորայքային համապատասխան բուժում՝ հիվանդանոցային պայմաններում։
- Մեջբերում
- 3 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Հարգելի Ալինա ի՞նչ առանձնահատկություն ունենպլազմոդիումները որպես միաբջիջ կենդանիներ։
- Մեջբերում
Թողնել հաղորդագրություն:
-
astx.chobanyan.93@mail.ru-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Ալինա, խնդրում եմ պատասխանեք նաև հետևյալ հարցին: Արքեյան դարաշրջանի կարևորագույն արոմորֆոզներից մեկը սեռական բազմացման առաջացումն էր: Ստացվում է որ բակտերիաները բազմանում են նաև սեռական ճանապարհով, կներկայացնեք ինչպե՞ս է նրանց մոտ կատարվում այդ գործընթացը:
Սովորաբար բակտերիաները բազմանում են անսեռ եղանակով՝ 20-30 րոպեն մեկ կիսվելով։Բակտերիաներին բնորոշ է նաև սեռական գործընթացը,այն սեռական բազմացում չի համարվում, քանի որ առանձնյակների թվի ավելացում չի կատարվում,սակայն կատարվում է ժառանգական նյութի փոխանակում,հետևաբար ժառանգական նյութը նորանում և հարստանում է ,ինչը կարևորվում է էվոլյուցիոն գործընթացում։Այս գործընթացը կոչվում է գենետիկական ռեկոմբինացիա,որն ընթանում է 3 եղանակով՝ տրանսֆորմացիա,կոնյուգացիա,տրանսդուկցիա։
Տրանսֆորմացիան այն է,երբ դոնոր բջջից դուրս է գալիս ԴՆԹ-ի մի փոքր հատված և կլանվում ռեցիպիենտ բջջի կողմից։
Կոնյուգացիայի ժամանակ տեղի է ունենում միմյանց միացած բջիջների ժառանգական նյութի փոխանակում։
Տրանսդուկցիայի ժամանակ դոնորից ռեցիպիենտ ԴՆԹ-ի անցումը կատարվում է միջնորդի՝ բակտերիոֆագի միջոցով։
- Մեջբերում
- 4 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Հարգելի Ալինա, խնդրում եմ պատասխանեք նաև հետևյալ հարցին: Արքեյան դարաշրջանի կարևորագույն արոմորֆոզներից մեկը սեռական բազմացման առաջացումն էր: Ստացվում է որ բակտերիաները բազմանում են նաև սեռական ճանապարհով, կներկայացնեք ինչպե՞ս է նրանց մոտ կատարվում այդ գործընթացը:
- Մեջբերում
- 1 Հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
gbekchyan-ի խոսքերից Նայել գրառումըԳաղտնիք չէ,որ լողափամփուշտը հիդրոստատիկ դեր է կատարում:Իսկ ինչով է պայմանավորված խորջրյա ձկների մեծամասնության մոտ լողափամփուշտի բացակայությունը:
4555.jpg
- Մեջբերում
- 3 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Գաղտնիք չէ,որ լողափամփուշտը հիդրոստատիկ դեր է կատարում:Իսկ ինչով է պայմանավորված խորջրյա ձկների մեծամասնության մոտ լողափամփուշտի բացակայությունը:
- Մեջբերում
- 1 Հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Gayane76-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Ալինա, Ինչո՞վ է պայմանավորված ամորֆոֆալուսի մեկ այլ անվանումով հանդես գալը՝ <<մահվան ծաղիկ>>:
2.jpg3.jpgՎերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 09-07-20, 09:41.
- Մեջբերում
- 4 հավանում
Թողնել հաղորդագրություն:
-
Հարգելի Ալինա, Ինչո՞վ է պայմանավորված ամորֆոֆալուսի մեկ այլ անվանումով հանդես գալը՝ <<մահվան ծաղիկ>>:
- Մեջբերում
Թողնել հաղորդագրություն:
-
astx.chobanyan.93@mail.ru-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Ալինա իսկ ի՞նչ առանձհատատկության հիման վրա է, որ սպորառաջացումը բնորոշ է միայն գրամդրական բակտերիաներին
- Մեջբերում
- 4 հավանում
Թողնել հաղորդագրություն:
Թողնել հաղորդագրություն: