Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ,թե ինչով է բացատրվում շատ միկրոօրգանիզմների,օրինակ գրիպի վիրուսի ընդունակությունը արագ հարմարվելու շրջապատող միջավայրի տարբեր պայմաններին։

    Comment


    • #77
      Բարև Ալինա ջան ։ Նախ շնորհակակ եմ հարցերիս պատասխանելու համար ու խնդրում եմ այս մի հարցիս էլ պատասպանես։ Եթե ցողունային բջիջներից կարելի է ցանկացած օրգան ստանալ , ինչի՞ համար են օրգանների փոխպատվաստման համար խաչասերումներ անում խոզերի հետ։

      Comment


      • #78
        AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ,թե ինչով է բացատրվում շատ միկրոօրգանիզմների,օրինակ գրիպի վիրուսի ընդունակությունը արագ հարմարվելու շրջապատող միջավայրի տարբեր պայմաններին։
        Հարգելի Անահիտ ,վիրուսները հարմարվում են շրջապատող միջավայրի պայմաններին ժառանգական փոփոխականության և բնական ընտրության շնորհիվ,այն օրգանիզմները,որոնք շրջապատող միջավայրի փոփոխման դեպքում չեն կարող հարմարվել ՝ զանգվածաբար ոչնչանում են,իսկ նրանք,որոնց մոտ մուտացիաների շնորհիվ նոր հատկանիշներ են առաջանում ,օրինակ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն,չեն ոչնչանում ,բնական ընտրությամբ պահպանվում են և բազմանում՝ սկիզբ տալով նոր պայմաններին հարմարված միկրոօրգանիզմների։

        Comment


        • #79
          AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ,թե ինչով է բացատրվում շատ միկրոօրգանիզմների,օրինակ գրիպի վիրուսի ընդունակությունը արագ հարմարվելու շրջապատող միջավայրի տարբեր պայմաններին։

          Comment


          • #80
            5594538-ի խոսքերից Նայել գրառումը
            Բարև Ալինա ջան ։ Նախ շնորհակակ եմ հարցերիս պատասխանելու համար ու խնդրում եմ այս մի հարցիս էլ պատասպանես։ Եթե ցողունային բջիջներից կարելի է ցանկացած օրգան ստանալ , ինչի՞ համար են օրգանների փոխպատվաստման համար խաչասերումներ անում խոզերի հետ։
            Հարգելի Լիլիթ,շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար։
            Ընտանի խոզերը ներկայումս համարվում են քսենոտրանսպլանտացիայի համար ամենահամապատասխան դոնոր։Քսենոտրանսպլանտացիան ծագել է ,<<քսենոս>>՝ օտար և <<տրանսպլանտացիա>>՝ փոխպատվաստում բառերից,այսինքն սա փոխպատվաստում է կենդանուց մարդուն։Բացահայտված է ,որ բոլոր կենդանիներից ,բացառությամբ պրիմատների ,խոզի գենոմն ամենամոտն է մարդու գենոմին։Խոզերը քանի որ ֆիլոգենետիկ տեսակետից ավելի հեռու են գտնվում մարդկանցից,ապա փոխպատվաստման դեպքում տեսակների միջև հիվանդության փոխանցման ռիսկը ավելի ցածր է ։Որպես դոնոր այս կենդանիները բավականին հասանելի են և դրանց օրգանների չափերն անատոմիական տեսակյունից համեմատելի են մարդկային օրգանների չափերի հետ։(շարունակելի)

            Comment


            • #81
              Հարգելի Ալինա, ինչպես է իրականանում տարբեր կենդանի օրգանիզմների բջիջների փախազդեցությունը: Կանխավ շնորհակալություն, ձեր մեկնաբանությունները շատ հետաքրքիր են:

              Comment


              • #82
                Հարգելի Լիլիթ,շարունակում եմ Ձեր հարցի մեկնաբանությունը,կենդանուց մարդուն օրգանի փոխպատվաստման և ոչ մի փորձ ներկայումս հաջողությամբ չի ավարտվել,քանի որ կան խոչընդոտներ ռեցիպիենտի օրգանիզմի իմուն համակարգի պատասխանի հետևանքով,այն կարող է հանգեցնել ռեցիպիենտի հանկարծամահության,իսկ քանի որ խոզերը կյանքի ավելի կարճ տևողություն ունեն,քան մարդիկ,կարելի է ենթադրել ,որ դրանց հյուսվածքները կարող են ավելի արագ <<ծերանալ>>։Մտահոգիչ են նաև հիվանդությունների փոխանցման հնարավորությունը և կենդանիների գենետիկական կոդի մնայուն փոփոխությունները։Ճիշտ է խոզի սրտի փականներով փոխպատվաստում կատարվել է ,բայց այնուամենայնիվ քսենոտրանսպլանտացիայի և թե ցողունային բջիջների առումով հետազոտությունները շարունակվում են,երկու դեպքում էլ ռիսկայնությունը բարձր է։

                Comment


                • #83
                  Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Ալինա, ինչպես է իրականանում տարբեր կենդանի օրգանիզմների բջիջների փախազդեցությունը: Կանխավ շնորհակալություն, ձեր մեկնաբանությունները շատ հետաքրքիր են:
                  Հարգելի Գայանե,բազմաբջիջ օրգանիզմներում հյուսվածքների տարբեր բջիջների միջև դիտվում են միջբջջային հպումներ ,որոնք ստեղծվում են սպիտակուցների միջոցով։Բույսերում դրանք առաջանում են ցիտոպլազմային կամրջակների հաշվին և կոչվում են պլազմոդեսմներ,որոնց տրամագիծը չի գերազանցում 40նմ,իսկ քանակը հասնում է հազարների։
                  Կենդանիների բջիջներում միջբջջային փոխազդեցությունները կոչվում են դեսմասոմներ,որոնց առաջացմանը մասնակցում են բջջակմախքի սպիտակուցային թելիկները։
                  Նյարդային բջիջների միջև նման հպումները կոչվում են սինապսներ,տարբերում են քիմիական սինապս,որն իրականանում է միջնորդանյութերի միջոցով՝ացետիլխոլին,նորադրենալին,սերոտոնին և այլն և էլեկտրական սինապս,որն իրականանում է իոնների միջոցով։Ամեն դեպքում միջբջջային փոխազդեցությունների վրա ազդում են տարբեր գործոններ,այդ թվում ՝ որոշ աղեր։

                  Comment


                  • #84

                    • Կենտրոնական նյարդային համակարգի սինապսի սխեմա.

                    • Սինապս և միջնոդանյութերի շրջապտույտ

                    • Քիմիական սինապսի հաղորդակցություն հիմնական տարրերը.

                    Comment


                    • #85
                      Հարգելի Ալինա,քննարկումներից պարզ դարձավ,որ նույնիսկ էքստրեմալ պայմաններում կենդանի օրգանիզմներ կարող են գոյություն ունենալ,բայց այնուամենայնիվ կա արդյոք անկենդան վայր Երկրի վրա։

                      Comment


                      • #86
                        AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Ալինա,քննարկումներից պարզ դարձավ,որ նույնիսկ էքստրեմալ պայմաններում կենդանի օրգանիզմներ կարող են գոյություն ունենալ,բայց այնուամենայնիվ կա արդյոք անկենդան վայր Երկրի վրա։
                        Հարգելի Անահիտ,քննարկումներից իմացանք,որ իրոք կյանք գոյություն ունի նաև էքստրեմալ պայմաններում՝ գերտաք,գերթթու,գերաղի միջավայրերում,բայց գիտնականների մի խումբ հետազոտություններ են կատարել և հանգել այն եզրահանգման,որ<< կյանքն անհետանում է ,երբ այս երեք գործոնները միաժամանակ մի տեղում են լինում>>։Բարձր ջերմաստիճանի ,թթվայնության և մագնեզիումի աղերի բարձր կոնցենտրացիայի մշտական ներկայությունը կյանքի համար չափազանց բարդ պայմաններ են,քանի որ դրանք վտանգավոր են կենսաբանական օրգանիզմների համար,հատկապես նմանատիպ միջավայրը կարող է ոչնչացնել բջիջների թաղանթները։Երկրի վրա ամենաանկենդան վայրը ,որտեղ կենսաբանական կյանքը բացակայում է ,դա հյուսիս-արևելյան Եթովպիայի Դալոլ հրաբխի հարևանությամբ ընկած տարածքն է։

                        Comment


                        • #87
                          AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ալինա,քննարկումներից պարզ դարձավ,որ նույնիսկ էքստրեմալ պայմաններում կենդանի օրգանիզմներ կարող են գոյություն ունենալ,բայց այնուամենայնիվ կա արդյոք անկենդան վայր Երկրի վրա։
                          vulkan-dallol-v-efiopii1 (1).jpg

                          Comment


                          • #88
                            Հետաքրքիր է իմանալ․
                            Կենսաբանները երկար ժամանակ համոզված էին, որ արևի լույսը անհրաժեշտ պայման է բոլոր կենդանի օրգանիզմների համար, սակայն Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերվեց մի օազիս, որի «բնակիչները» երբեք արևի լույս չէին տեսել: Մինչև այժմ անհայտ այդ էկոհամակարգերը կազմավորվել են ստորջրյա գեյզերի կողքին: Տասնյակ տեսակի բակտերիաներ աճում ու զարգանում են երկաթի , ծծմբի, մանգանի, ծծմբաջրածնի շնորհիվ: «Քիմիական» սննդի կարիք այս օրգամիզմները չեն զգում: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ բազմաթիվ երկփեղկանի փափկամարմիններ, ծովախեցգետիններ, ձկներ: Այս համակարգում ամենատարօրինակը հսկա որդերն են, որոնք չունեն ո'չ աչք, ո'չ բերան, ոչ էլ ստամոքս, նրանք ապրում են իրենց ներսում գտնվող բակտերիաների շնորհիվ, որոնք սինթեզում են բոլոր անհրաժեշտ նյութերը: Կան նաև այնպիսի կենդանիներ, որոնք ապրում են բացարձակ էքստրեմալ պայմաններում. որդերի մի տեսակ ապրում է +1000C պայմաններում: Բացի սրանից` այս էկզոտրկ օազիսի բնակիչները դիմանում են վիթխարի ճնշմանը: Գոյություն ունի վարկած, ըստ որի` միլիոնավոր տարիներ առաջ այդ հիդրոջերմային աղբյուրները սկիզբ են դրել երկրային կյանքին:

                            Comment


                            • #89
                              Հետաքրքիր է իմանալ․
                              Մեղրը բնության կողմից մեզ տրված ամենահամեղ ուտելիքներից է և թերևս, միակը, որ երբևէ չի փչանում։ Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության` բնական մեղրը խոնավության շատ ցածր մակարդակ ունի, և շատ քիչ թվով մանրէներ ու միկրօրգանիզմներ կարող են գոյատևել այդ պայմաններում։ Շատ կարճ ժամանակում մեղրը ոչնչացնում, «խեղդում» է իր մեջ գտնվող մանրէները։ Այն փաստը, որ միկրօրգանիզմները մեղրի մեջ գոյատևել չեն կարող, նշանակում է, որ դրանք այն փչացնել էլ չեն կարող։ Մեղրը քաղցր է, բայց ի տարբերություն շաքար պարունակող այլ նյութերի, այն առանձնանում է իր թթվայնությամբ։ Մեղրի pH մակարդակը 3.26-4.28 է, և դա ևս նպաստում է վնասակար մանրէների ոչնչացմանը։ Մեղրի խոնավության ցածր մակարդակն ապահովում են նաև մեղուները, որ նեկտարից մեղր են ստանում՝ նեկտարն իրենց մարսողական համակարգի միջով անցկացնելով։ Մեղուների մարսողական համակարգում գտնվող նյութերի քիմիական բաղադրությունը ևս նպաստում է մեղրի պիտանելիության ժամկետի ավելացմանը։ Մեղուների ստամոքսում գլյոիկոզօքսիդազ տեսակի ֆերմենտներ կան, որ անցնում են նեկտարի բաղադրության մեջ։ Այդ ֆերմենտն ու նեկտարը միախառնվում ու վերածվում են գլյուկոնաթթվի և ջրածնի պերօքսիդի։ Այսպիսով` առաջացած ջրածնի պերօքսիդն էլ իր հերթին է ոչնչացնում վնասակար մանրէները։ Հայտի փաստ է, որ մեղրը հեշտությամբ լուծվում է ջրում, և որպեսզի մեղրը չփչանա, այն պետք է պահել չոր պայմաններում։

                              Comment


                              • #90
                                Շատ հետաքրքիր նյութեր եք տեղադրում Ալինա ջան, շնորհակալություն։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X