Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Հետաքրքիր է իմանալ․

    Ծնվելու պահին մարդու ուղեղում կա 14մլրդ բջիջ,որոնց թվաքանակը մարդու կյանքի ողջ ընթացքում չի ավելանում,ընդհակառակը 25 տարեկանից հետո դրանց թվաքանակը կրճատվում է օրը 100000բջջով,ըստ հետազոտությունների մեկ րոպե կարդալու ընթացքում մահանում է մոտ 70բջիջ,արդեն 40 տարեկանից հետո ուղեղի բջիջների քայքայման գործընթացները ավելի ինտենսիվ են դառնում,իսկ 50 տարեկանից հետո կրճատվում է նաև ուղեղի ծավալը։

    download.jfif

    Comment


    • #62
      AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Ալինա ինչ հետաքրքիր փաստեր կան ամենամեծ և ամենափոքր բջիջների մասին։
      Ձվաբջիջը մարդու օրգանիզմի ամենախոշոր բջիջն է ,այն հասնում է մոտ 0,12միլիմետրի ,իսկ սպերմատոզոիդը 85000անգամ ավելի փոքր է ձվաբջջից։

      download (1).jfif

      Comment


      • #63
        Հարգելի Ալինա, շատ շնորհակալ եմ հարցերիս հանգամանորեն պատասխանելու համար:

        Comment


        • #64
          Հետաքրքիր փաստեր բջիջների մասին․

          Մարդու բջիջների երկարությունը 10-30միկրոն է ՝ 0,01-0,03մմ, դրանց ձևերը բազմազան են ․արյան բջիջները կլորավուն են,մաշկի և լորձաթաղանթի բջիջները՝ բազմանիստ,գեղձերի մեծ մասի բջիջները ՝ գլանաձև,մկանների բջիջները ՝ իլիկաձև կամ թելանման,նյարդային բջիջները ՝ աստղաձև։Ամենամանր բջիջները թրոմբոցիտներն են ՝ մոտ 2միկրոն երկարությամբ,ամենախոշորը ՝ ձվաբջիջը՝ 150միկրոն,իսկ նյարդաթելերի երկարությունը կարող է հասնել 1 մետր։

          download.jfif

          Comment


          • #65
            Հետաքրքիր է իմանալ․

            Ստամոքսի լորձաթաղանթի բջիջներն ապրում են մոտավորապես երեք օր,իսկ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ստամոքսի լորձաթաղանթն ամբողջությամբ թարմացվում է նոր բջիջներով։

            20110812033603671.jpg

            Comment


            • #66
              Հարգելի Ալինա շնորհակալություն հարցիս սպառիչ պատասխան տալու համար։

              Comment


              • #67
                Հարգելի Ալինա իսկ ինչպիսին են մարդու մոտ արյան ,ոսկրային բջիջների կյանքի տևողությունը։

                Comment


                • #68
                  AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Ալինա իսկ ինչպիսին են մարդու մոտ արյան ,ոսկրային բջիջների կյանքի տևողությունը։
                  Հարգելի Անահիտ, շնորհակալություն քննարկումներին ակտիվ մասնակցելու և հետաքրքիր հարցադրումների համար։
                  Ոսկրային բջիջների կյանքի տևողությունը 25 տարի է ,մարդու կյանքի ընթացքում ոսկրային հյուսվածքը պարբերաբար նորացվում է ,առավել շուտ ծերանում են ձեռքի մատների,ողնաշարի կրծքային և գոտկային բաժինների ոսկրերը։
                  Արյան տարբեր բջիջներ կյանքի տարբեր տևողություն ունեն,այսպես՝ էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120-130 օր է,լեյկոցիտներինը՝ 3-5 օր,լիմֆոցիտները ՝մինչև 20 տարի,թրոմբոցիտները՝ 5-7 օր։

                  Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 24-02-20, 17:58.

                  Comment


                  • #69
                    Հարգելի Ալինա, ինչով բացատրել այն հանգամանքը, որ նախակենդանին, որպես միաբջիջ օրգանիզմ, կարողանում է հարմարվել և քաղցրահամ ջրերում և ծովային կամ մակաբուծային կյանքին:

                    Comment


                    • #70
                      Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Ալինա, ինչով բացատրել այն հանգամանքը, որ նախակենդանին, որպես միաբջիջ օրգանիզմ, կարողանում է հարմարվել և քաղցրահամ ջրերում և ծովային կամ մակաբուծային կյանքին:
                      Հարգելի Գայանե,նախակենդանիները հարմարված են տարբեր ջրերում ապրելուն,որում մեծ դեր է կատարում կծկուն վակուոլը,որն արտազատում է օրգանիզմ թափանցած ջրի ավելցուկը։Քանի որ քաղցրահամ ջրերում օսմոտիկ ճնշումը ավելի ցածր է ,քան աղի ջրերում և տիրոջ օրգանիզմում ,որտեղ բնակվում է մակաբույծ նախակենդանին , օսմոսի մեխանիզմի համաձայն ավելի շատ ջուր միջավայրից կթափանցի բջջի ցիտոպլազմա,իսկ նախակենդանու բջիջն էլ ի պատասխան դրա կծկուն վակուոլի հաճախակի կծկման շնորհիվ աշխատում է կարգավորել ջրի քանակը։Այսպիսով նախակենդանին քաղցրահամ ջրերում հարմարվում է կծկուն վակուոլի հաճախակի կծկման շնորհիվ,իսկ աղի ջրերում կամ տիրոջ օրգանիզմում ՝ կծկուն վակուոլի ավելի դանդաղ հաճախության շնորհիվ։

                      Comment


                      • #71
                        Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Ալինա, ինչով բացատրել այն հանգամանքը, որ նախակենդանին, որպես միաբջիջ օրգանիզմ, կարողանում է հարմարվել և քաղցրահամ ջրերում և ծովային կամ մակաբուծային կյանքին:

                        Comment


                        • #72
                          Հարգելի Ալինա ինչով է բացատրվում գորտնկիթի վերին մասի ավելի մուգ գույնի դրսևորումը։Կարելի է այն համարել հարմարողականություն։

                          Comment


                          • #73
                            Հարգելի Ալինա, շատ հետաքրքիր էր հարցիս ձեր տված մեկնաբանությունը, շնորհակալություն:

                            Comment


                            • #74
                              Հարգելի Անահիտ,էվուլյուցիայի ընթացքում գորտնկիթը ձեռք է բերել հարմարողական գունավորում,քանի որ գորտը ձվադրում է ջրում,վերևից նայելիս ջրի խորքը մուգ գույն ունի,իսկ ջրի հատակից նայելիս՝ բաց գույնի է։Նման գունավորման տարբերությունը թույլ է տալիս աննկատ մնալ թշնամիների կողմից թե վերևից նայելիս,թե՝ներքևից նայելիս։Բացի այդ բեղմնավորված գորտնկիթի սաղմնային զարգացման համար անհրաժեշտ է ջերմություն,իսկ մուգ գույնի շերտը ավելի լավ է կլանում արևի ճառագայթները ,հետևաբար վերևի շերտը ավելի լավ է տաքանում։Այսպիսով ,գորտնկիթի մակերեսների տարբեր գունավորումը ունի հարմարողական նշանակություն։

                              Comment


                              • #75
                                images.jfifImage_558.jpgգորտնկիթի գունավորումը պարզ երևում է նկարում

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X