Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Գաղտնիք չեն,որ էկոլոգիական տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում թերմոֆիլ(ջերմասեր) պրոկարիոտները։Ինչ հարմարանքներ ունեն նրանք ջերմաստիճանային բարձր պայմաններին դիմանալու համար։Որն է կյանքի ջերմաստիճանային վերին սահմանը,ինչ արժեք ունի այն։

    Comment


    • #47
      AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Գաղտնիք չեն,որ էկոլոգիական տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում թերմոֆիլ(ջերմասեր) պրոկարիոտները։Ինչ հարմարանքներ ունեն նրանք ջերմաստիճանային բարձր պայմաններին դիմանալու համար։Որն է կյանքի ջերմաստիճանային վերին սահմանը,ինչ արժեք ունի այն։
      Հարգելի Անահիտ,ես արդեն ունեմ գրառում թերմոֆիլ բակտերիաների առանձնահատկությունների մասին,հաջորդիվ կանդրադառնամ նաև Ձեր մյուս ենթահարցերին։

      Comment


      • #48
        Հարգելի Անահիտ,շարունակում եմ թերմոֆիլ բակտերիաների մասին Ձեր հարցադրումը ներկայացնել։ Էվոլյուցիայի ընթացքում թերմոֆիլ մանրէները ձեռք են բերել բարձր ջերմաստիճանային պայմանների նկատմամբ հարմարողականություն,որն ուղեկցվել է դրանց նյութափոխանակության որոշակի փոփոխություններով։Բավականին ջերմակայուն են այդ մանրէների ֆերմենտները և ռիբոսոմային ապարատը։ Բարձր ջերմաստիճանային պայմաններին նրանք դիմակայում են նաև ԴՆԹ-ի գերպարուրվածության և պլազմային թաղանթում հալման բարձր կետեր ունեցող և ածխածնային երկար շղթաներ պարունակող հագեցած ճարպաթթուների մեծ քանակության շնորհիվ։
        Կյանքը ընդհանրապես հնարավոր է այնտեղ ,որտեղ առկա են բավարար քանակով սննդանյութեր և հեղուկ վիճակում գտնվող ջուր։100 C-ից բարձր ջերմաստիճաններում աճող թերմոֆիլները հանդիպում են բացառապես բարձր ճնշման պայմաններում ,որտեղ ջրի եռման կետը 100C-ից բարձր է,հետևաբար այն դեռ գտնվում է հեղուկ վիճակում ։Սակայն բարձր ջերմաստիճաններում կենսաքիմիական պրոցեսները սահմանափակվում են նաև ֆիզիկզքիմիական գործոններով։Այսպես,130C ջերմաստիճանում բջջի կարևոր բաղադրատարրերը՝ԱԵՖ,ԴՆԹ ենթարկվում են ջերմային հիդրոլիզի,դրանց կիսատրոհման պարբերությունը նվազում է մինչև մի քանի րոպե ,նույնիսկ մի քանի վայրկյան,հետևաբար բջջի կենսաքիմիական ակտիվությունն այս պայմաններում քիչ հավանական է։Այսպիսով կյանքի վերին ջերմաստիճանային սահմանը ,հավանաբար,113-130C միջակայքում է։
        Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է կենդանի նյութի ճկունության աներևակայելի և դեռևս չգաղտնազերծված հնարավորությունների մասին։
        download (1).jfif download.jfif
        Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 15-02-20, 22:01.

        Comment


        • #49
          Հարգելի Ալինա, հետաքրքիր է, ինչպիսին է կենդանի բջիջների դիմացկունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Օգուտ, թե վնաս կարող են տալ դրանց ազդեցությունը:

          Comment


          • #50
            Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Ալինա, հետաքրքիր է, ինչպիսին է կենդանի բջիջների դիմացկունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Օգուտ, թե վնաս կարող են տալ դրանց ազդեցությունը:

            Հարգելի Գայանե,հաջորդիվ կանդրադառնամ Ձեր հարցի առաջին ենթակետին։
            Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 16-02-20, 22:47.

            Comment


            • #51
              Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Ալինա, հետաքրքիր է, ինչպիսին է կենդանի բջիջների դիմացկունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Օգուտ, թե վնաս կարող են տալ դրանց ազդեցությունը:
              Հարգելի Գայանե,շնորհակալություն հետաքրքիր հարցի համար,թեման իրոք արդիական է,որի մասին կարելի է շատ ծավալվել։
              Հակաբիոտիկներ թարգմանաբար նշանակում է <<կյանքի հսկաներ>>,դրանք միկրոօրգանիզմների,բույսերի և կենդանիների հյուսվածքների կենսագործունեության ընթացքում առաջացող նյութեր են ,որոնք օժտված են բակտերիաները ոչնչացնելու կամ դրանց աճը ճնշելու հատկությամբ,հայտնաբերվել են 1929թ․Ֆլեմինգի կողմից,ով հայտնաբերել է պենիցիլինը։Հակաբիոտիկները տարբերվում են ծագմամբ,քիմիական բնույթով,ներգործությամբ,սրանց օգնությամբ բուժում են պալարախտով,լնդախտով,դիֆթերիայով,խոլորայով,սալմոնելոզով,սիբիրախտով,բրուցելոզով,սիֆիլիսով և շատ այլ բակտերիական հինանդություններով հիվանդներին։Հակաբիոտիկները օգտագործվում են նաև անասնաբուժության մեջ,ցողում են նաև ծառերը,մշակում են դաշտերը,ավելացվում են նաև որոշ սննդամթերքներին ՝ երկարաժամկետ պահպանումն ապահովելու համար։Սակայն չի կարելի տոնել հաղթանակ նմանատիպ հիվանդությունների նկատմամբ հակաբիոտիկների կիրառման հաջողության համար,քանի որ դեռևս կան մահացության դեպքեր ,ուր հակաբիոտիկները չեն օգնում։Հակաբիոտիկները օժտված են ընտրողականությամբ ,կան հակաբիոտիկներ ,որոնք ներգործում են ոչ միայն բակտերիաների, այլ նաև՝ կենդանի բջիջների վրա։(շարունակելի)

              Comment


              • #52
                Հարգելի Ալինա ինչ հետաքրքիր փաստեր կան ամենամեծ և ամենափոքր բջիջների մասին։

                Comment


                • #53
                  Հարգելի Գայանե ,շարունակում եմ հակաբիոտիկների նկատմամբ կենդանի բջիջների դիմացկունությանն առնչվող թեմայի քննարկումը,բնության մեջ հակաբիոտիկները կարող են առաջացնել անկանխատեսելի արդյունքներ,բակտերիաների համակեցություններում միշտ կան դրանց նկատմամբ դիմացկուն բջիջներ ,այդ դիմացկունությունը պայմանավորված է գեներով,որոնք հաճախ գտնվում են պլազմիդներում։Այդ գեներն են որոշում հակաբիոտիկները քայքայող կամ փոխակերպող ֆերմենտների հատկություններն ու ակտիվությունը։Այդ դիմացկունությունը կարող է ապահովվել տարբեր մեխանիզմներով։Եթե համակեցության մեջ չկան դիմացկունության գեները,ապա գործնականում բոլոր բակտերիաները զգայուն են հակաբիոտիկների նկատմամբ,սակայն որոշ բջիջներ էլ մուտացիաների հետևանքով կարող են ձեռք բերել դիմացկունություն։Չնայած մուտացիաները հազվադեպ են ծագում,բայց առանձին բջիջներում հայտնվում են դիմացկունության գեները՝ մեծ թվով բակտերիաների դարձնելով դիմացկուն։Այսպիսի արդյունք ստացվում է բազմացման միջոցով,երբ գեները բակտերիայի կազմում փոխանցվում են դուստր բջիջներին։
                  Պարզվել է ,որ հակաբիոտիկներն իրենք են խթանում բակտերիաների դիմացկունությունն իրենց նկատմամբ,հավանաբար նրանք մեծացնում են փոփոխականությունը և հանդես են գալիս ընտրության գործոնի դերում,որը նպաստում է դիմացկուն ձևերի գոյատևմանը։
                  Հակաբիոտիկների օգտագործումը պետք է լինի հիմնավորված և չափավորված,պետք է վերահսկվի,իսկ ավելի լավ է խուսափել վարակներից,պահպանել մաքրություն և հիգիենայի պահանջները,կոփել օրգանիզմը։
                  Շատ դեպքերում հակաբիոտիկային ակտիվություն հայտնաբերվում է դեղաբույսերում և տարբեր բույսերի պտուղներում․սրոհունդ,երիցուկ,սոխ,սխտոր,կիտրոն,չիչխան,հաղարջ և այլն։

                  Comment


                  • #54
                    սրոհունդ
                    download (1).jfif
                    Կցված ֆայլեր
                    Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 17-02-20, 22:09.

                    Comment


                    • #55
                      սոխ,սխտոր,կիտրոն,չիչխան,հաղարջ

                      download (3).jfifsxtor.jpgdownload (4).jfifdownload (5).jfifdownload (6).jfif

                      Comment


                      • #56
                        AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Ալինա ինչ հետաքրքիր փաստեր կան ամենամեծ և ամենափոքր բջիջների մասին։
                        Հարգելի Անահիտ,շնորհակալություն քննարկումներին մասնակցելու և հետաքրքիր հարցերի համար,որին կանդրադառնամ հաջորդիվ

                        Comment


                        • #57
                          Հակաբիոտիկների ազդեցությունը

                          Comment


                          • #58
                            Հետաքրքիր է իմանալ․


                            Մարդը հաճախ հիվանդանում է ստամոքսի և կերակրափողի լորձաթաղանթի խոցով,գրեթե հարյուր տարի այս հիվանդության պատճառ էին համարում կծու սննդի օգտագործումը,սթրեսները։Միայն 1982թ․ավստրալացի գիտնականներ Բ․Մարշալը և Ռ․ ՈՒորենը ստամոքսի խոցով հիվանդների ստամոքսում հայտնաբերեցին բակտերիա,որն էլ խոցի առաջացման պատճառն է։ Այդ բակտերիան անվանեցին Helicobakter Pylori :Խոցը սկսեցին արդյունավետ բուժել հակաբիոտիկներով,իսկ բակտերիան հայտնաբերող գիտնականներին շնորհեցին Նոբելյան մրցանակ։

                            download.jfif

                            Comment


                            • #59
                              AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Ալինա ինչ հետաքրքիր փաստեր կան ամենամեծ և ամենափոքր բջիջների մասին։
                              Կենդանի բջիջը,հարգելի Անահիտ,միշտ էլ գրավել է իր զարմանալի հատկություններով,առանձնահատկություններով,մինչև հիմա էլ դեռ կան յուրօրինակություններ ,որոնք կամ դեռ բացահայտված չեն,կամ դեռ ուսումնասիրվում են։Ներկայացնում եմ մի շարք հետաքրքիր փաստեր բջիջների առանձնահատկություններից․
                              Կան անզեն աչքով տեսանելի բջիջներ,դրանք թռչունների ձվերն են։Ամենամեծ կենդանի բջիջը ջայլամի ձուն է ,որը երկարությամբ հասնում է 20սմ,իսկ զանգվածով՝ մինչև 2կգ։Ամենափոքր բջջից այդ ձուն չափսերով մեծ է 1մլն անգամ,իսկ զանգվածով՝ 1012 անգամ։


                              200px-Vogeleier.jpgՋայլամի ձուն համեմատած հավի և լորի ձվերի հետ

                              Comment


                              • #60
                                Մարդու օրգանիզմը կազմված է 1014 բջջից,որոշ տվյալներով յուրաքանչյուր ժամ մարդու օրգանիզմում մահանում է 200մլրդ բջիջ,որոնք առողջ մարդու օրգանիզմում անմիջապես փոխարինվում են նորերով։

                                doctors-am-nerve-cell.jpg

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X