Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Շնորհակալություն, հարգելի Ալինա։

    Comment


    • #32
      Կենդանի բջիջը որպես օրգանիզմի կառուցվածքային, զարգացման միավոր ունի մի շարք հատկություններ` աճ, զարգացում, վերարտադրություն..., նաև մահ:Վերջինս կարող է առաջանալ տարբեր պատճառներից` հիվանդություն, թույների կամ ախտածին մանրեների ազդեցություն: Կա նաև <<ծրագրավորված մահ>> հասկացություն, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, արդյո՞ք վտանգավոր է, ե՞րբ է առաջանում:

      Comment


      • #33
        Հարգելի Գայանե,շնորհակալություն հետաքրքիր հարցի համար,սիրով կանդրադառնամ դրան։

        Comment


        • #34
          Gayane76;n150306[I-ի խոսքերից
          ]Կենդանի բջիջը որպես օրգանիզմի կառուցվածքային, զարգացման միավոր ունի մի շարք հատկություններ` աճ, զարգացում, վերարտադրություն..., նաև մահ:Վերջինս կարող է առաջանալ տարբեր պատճառներից` հիվանդություն, թույների կամ ախտածին մանրեների ազդեցություն: Կա նաև <<ծրագրավորված մահ>> հասկացություն, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, արդյո՞ք վտանգավոր է, ե՞րբ է առաջանում:
          [/I]

          Տարբեր օրգանիզմների կենդանի բջիջներին բնորոշ է <<ծրագրավորված մահը>>՝ ապոպտոզը ,այն հայտնաբերող գիտնականները արժանացել են Նոբելյան մրցանակի,ապոպտոզը բնորոշ և բույսերին,և կենդանիներին,ապոպտոզը սկսվում է տարբեր գործոնների ազդեցությանմբ սպիտակուցները և նուկլեինաթթուները ճեղքող որոշ ֆերմենտների ակտիվացմամբ,ԴՆԹ-ի մասնատմամբ,ինչը հանգեցնում է պլազմային թաղանթով սահմանազատված հատուկ մարմնիկների առաջացմանը,վերջիններս կենդանական օրգանիզմում մարսվում են ֆագոցիտների կողմից այնպես ,որ չի դիտվում որպես բորբոքում։Ապոպտոզի առաջացմանը մասնակցում են պլազմային թաղանթը՝ հատուկ ընկալիչներով, միտոքոնդրիումները։Ապոպտոզի պատճառով հասուն մարդու օրգանիզմում օրական մահանում է 70մլրդ բջիջ,իսկ եթե ընդունենք,որ մարդու մարմինը կազմված է 220մլրդ բջջից,ապա դա մեծ թիվ է կազմում։Պարբերաբար առաջանում են նոր բջիջներ։Չնայած բջիջների ծրագրավորված մահը շատ բարդ գործընթաց է,այն մեծ հետաքրքրության է արժանացել մեր օրերում,քանի որ տարբեր հիվանդությունների բուժման,ծերացման հիմնախնդիրների լուծման նոր հնարավորություններ է ստեղծում։Ապոպտոզը օրգանիզմի պաշտպանական մեխանիզմ է,քանի որ միանալով վիրուսով վարակված,կամ քաղցկեղածին բջիջներում , մահացած բջիջները դուրս են բերվում և փոխարինվում բնականոն կենդանի բջիջներով։

          https://www.youtube.com/watch?v=JALV81RClN0

          Comment


          • #35
            Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ կան արդյոքօրգանիզմում ոչ կենդանի բջիջներ։

            Comment


            • #36
              AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ կան արդյոքօրգանիզմում ոչ կենդանի բջիջներ։
              Հարգելի Անահիտ,շնորհակալություն հետաքրքիր հարցի համար,կենդանի բջիջների կյանքի տևողությունը տարբեր է ,շատ բջիջների համար դա օրեր է,մկանային ,նյարդային բջիջների համար 100 տարուց ավելի,մարդու օրգանիզմի ոչ կենդանի բջիջներ են մազերն ու եղունգները,սրանք համարվում են մաշկի եղջերային գոյացություններ,աճում են իրենց հիմքով,որտեղ բջիջները կենդանի են,այստեղ են կուտակվում կերատին սպիտակուցը,որն օժտված է մեծ ամրությամբ և նպաստում է բջիջների մահվանը։Բայց այս սպիտակուցի շնորհիվ է ,որ մազերն ու եղունգները կատարում են պաշտպանական դեր։
              Բույսերի մեխանիկական հյուսվածքը կազմված է երկարավուն մեռած բջիջներից,որոնք ունեն հաստ, փայտացած թաղանթներ,դրանք թելիկներն են,որոնք կատարում են հենարանի,կմախքի դեր։Տրախեիդները ևս մեռած բջիջներ են իրենցից ներկայացնում և ծառայում են ջրի տեղափոխման համար։Խցանը որպես ծածկող հյուսվածք կազմված է մեռած բջիջներից(Ռ․Հուկը 1665թ․առաջին անգամ խցանն է ուսումնասիրել և հայտնաբերել,որ այն կազմված է <<բջիջներից>>)։

              Comment


              • #37
                5594538-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Ալինա ինձ հետաքրքրում է , թե ջերմաստիճանային ինչպիսի պայմաններում են գոյատևում ցողունային բջիջները :

                Comment


                • #38
                  Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ,թե որն է ցողունային բջիջների դերը ,ինչ նպատակով են դրանք կիրառվում։

                  Comment


                  • #39
                    Ալինա ջան շնորհակալություն հարցիս հանգամանորեն պատասխանելու համար

                    Comment


                    • #40
                      Ուզում եմ իմանալ , թե ցողունային բջիջներից ի՞նչ օրգաններ կարելի է ստանալ

                      Comment


                      • #41
                        Ինչպես են ազդում իոնացնող ճառագայթները բջիջների կենսագործունեության վրա:

                        Comment


                        • #42
                          5594538-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ուզում եմ իմանալ , թե ցողունային բջիջներից ի՞նչ օրգաններ կարելի է ստանալ
                          Հարգելի Լիլիթ,շատ լայն հեռանկարներ կան ցողունային բջիջների կիրառման հետ կապված։Այսպես նյարդային հյուսվածքի (օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության կամ ծերունական թուլամտության ժամանակ) և ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի՝ շաքարախտի ժամանակ ,անբուժելի վնասվածքները հնարավոր կլինի վերականգնել ցողունային բջիջների <<փոխակերպվելու>> հատկության շնորհիվ,ցողունային բջիջներից հնարավոր կլինի ստանալ մարդու ցանկացած օրգան,որը կլուծի օրգանների փոխպատվաստման ամենամեծ խնդիրը՝ պատվաստած օրգանների մերժում,գենետիկները առաջարկում են անհրաժեշտ օրգանները ստեղծել մարդու սեփական բջիջներից,արդեն հաջողվել է ստանալ ոսկրածուծի,լյարդի, ենթաստամոքսային գեղձի,նույնիսկ սրտամկանի բջիջներ,2012թ․ ճապոնացի գիտնականներին հաջողվեց մկան ցողունային բջջից ստանալ ձվաբջիջ,որի բեղմնավորումից զարգացավ հասուն կենդանի։2006թ․ մարդու դեմքի կամ այլ մասի մաշկի բջջից որոշակի գեների ներմուծմամբ ճապոնացի Սինյա Յամանական ստացավ ցողունայինին նման բջիջ,որի համար 2012թ․ նա արժանացավ Նոբելյան մրցանակի։

                          Comment


                          • #43
                            AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Ալինա ուզում եմ իմանալ,թե որն է ցողունային բջիջների դերը ,ինչ նպատակով են դրանք կիրառվում։
                            Հարգելի Անահիտ ,ցողունային բջիջներից հնարավոր կլինի ստանալ մարդու ցանկացած օրգան,որը կլուծի օրգանների փոխպատվաստման ամենամեծ խնդիրը՝ պատվաստած օրգանների մերժում։ Գենետիկները առաջարկում են անհրաժեշտ օրգանները ստեղծել մարդու սեփական բջիջներից,արդեն հաջողվել է ստանալ ոսկրածուծի,լյարդի, ենթաստամոքսային գեղձի,նույնիսկ սրտամկանի բջիջներ։Սակայն հնարավոր է նաև ,որ այդ բջիջները փոխպատվաստման հետևանքով դառնան վտանգավոր,միաձուլվեն այլ բջիջների հետ ,սկզբնավորեն ոչ բնականոն,քաղցկեղային բջիջներ,դեռևս հետազոտությունները շարունակվում են,առաջընթացը նկատելի է։

                            Comment


                            • #44
                              Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ինչպես են ազդում իոնացնող ճառագայթները բջիջների կենսագործունեության վրա:
                              Հարգելի Գայանե,իոնացնող ճառագայթումները գոյություն ունեն արեգակնային համակարգի ստեղծման պահից,սակայն ոչ մարդը, ոչ որևէ այլ կենդանի օրգանիզմ օժտված չէ այդ ճառագայթումների ազդեցությունը անմիջականորեն գրանցող որևէ օրգանով կամ զգայարանով։1895թ․,երբ Ռենտգենը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները և պարզեց ,որ դրանք օժտված են մեծ թափանցելիությամբ,կարող են օգտագործվել ոսկրերի նկարահանման ,տարբեր տիպի նորագոյացությունների բուժման նպատակով,սակայն 1896թ․ հետո բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում էին այդ ճառագայթների վնասակար ներգործության մասին։Ներկայումս ակնհայտ է դարձել ,որ իոնացնող ճառագայթման ազդեցությունը բջիջների վրա երկակի է և մեծամասամբ կախված է ճառագայթման չափաբաժնից;Ճառագայթումը կարող է հանգեցնել ինչպես բջջի մահվան,այնպես էլ ՝ ձևափոխումների,վերջիններս սովորաբար վերականգնվում են։Սակայն եթե խախտվում են վերականգնման մեխանիզմի բաղադրիչները,ապա այդ փոփոխությունները կարող են մնալ չվերականգնված և եթե անգամ չհասցնեն բ ջջի մահվան ,ապա կարող են փոխանցվել բջիջների հետագա սերունդներին։Ճառագայթման նկատմամբ բջիջների առաջին տեսանելի պատասխանը միտոզի ուշացումն է,այսինքն, եթե բջիջը ճառագայթվել է ինտերֆազում՝միջափուլում ,,այն սպասվող ժամանակում չի անցնում միտոզի փուլ,և ճառագայթված բջիջների մի մասը մահանում է մինչև միտոզը սկսվելը։Այս երևույթը գրականության մեջ կոչվում է <<միջափուլային մահ>>։(շարունակելի)

                              Comment


                              • #45
                                Gayane76;n15032[I-ի խոսքերից
                                5]Ինչպես են ազդում իոնացնող ճառագայթները բջիջների կենսագործունեության վրա[/I]:
                                Ճառագայթահարման մեծ չափաբաժնի դեպքում բջիջները կորցնում են բաժանվելու ունակությունը,բայց կարող են մնալ կենսունակ,առաջանում են <<հսկա բջիջներ>>,որոնց չափերը կարող են հարյուրավոր անգամ գերազանցել չճառագայթված բջիջներին բնորոշ չափերը։Ի վերջո հսկա բջիջները ևս մահանում են։Ճառագայթահարված բջիջների մեծ մասը անցնում է միտոզի փուլ,բաժանվում է,բայց առաջին բաժանումից անմիջապես հետո ի հայտ են գալիս մահացած բջիջներ,որոնց քանակը ավելանում է յուրաքանչյուր բաժանման հետ կապված,սա կոչվում է <<վերարտադրողական մահ>>։Ճառագայթահարման ազդեցությունը բջիջների վրա կախված է այն բանից,թե բջջային ցիկլի որ փուլում է այն տեղի ունենում․,այն թույլ է ազդում G1-S անցման վրա և ընդհանրապես չի ազդում M-G2 անցման վրա,ամենազգայունը բջջային ցիկլի S փուլն է ,որի ընթացքում տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկում։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X