Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նավոյան,բրուցելոզի հարուցիչը բրուցելաների ցեղին պատկանող միկրոօրգանիզմ է ։Բրուցելաները գրամբացասական են ,անշարժ,սպոր չեն առաջացնում։Կարող են հանդիպել կոկային և ցուպիկային ձևերով։Արտաքին միջավայրի սառը պայմաններում բավական կայուն են։Ջրի մեջ այս բակտերիան պահպանվում է մինչև 5 ամիս,կաթի մեջ՝ 45 օր,աղի պանրում ՝ 60օր,սառեցրած մսի մեջ՝ 5ամիս,թարմ պանրում,մածունի մեջ,կարագում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը,աղով մշակված կաշվի մեջ՝ 2ամիս,բրդի մեջ՝ 3-4 ամիս։Եռացնելիս անմիջապես ոչնչանում են ,զգայուն են ախտահանիչ նյութերի նկատմամբ(քլորամինի լուծույթ,մեթիլ բրոմիդ,լիզոլ)՝ ոչնչանում են մի քանի ր-ում։
    Շնորհակալություն։

    Comment


    • #17
      Բարև ձեզ հարգելի Ալինա ինձ հետաքրքրեց ձեր քննարկվող թեման ։Ուզում եմ մասնակցել ձեր քննքրկումներին;

      Comment


      • #18
        Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
        Ինչպես է, որ բջիջները կարողանում են հարմարվել այդքան բարձր ջերմաստիճանային կամ գերթթվայնության պայմաններին:
        Գերջերմասեր բակտերիաների բջջաթաղանթում կան հագեցած ճարպաթթուների մեծ քանակ,իսկ բջջում ԴՆԹ-ն և սպիտակուցները ամուր կապեր են առաջացնում,որոնք էլ բարձրացնում են սպիտակուցների կայունությունը և պաշտպանում բնափոխումից։Այս հատկությունն էլ հնարավորություն է տալիս գերջերմասեր ֆերմենտներին կիրառելու կենսատեխնոլոգիական արտադրությունում։Գերջերմասեր բակտերիաները նաև թթվայնասեր են,ըստ երևույթին նման բակտերիաների բջջաթաղանթն ունի պրոտոնների փոխադրման հզոր համակարգ՝ դիմանալու գերթթվային միջավայրին։
        69238.jpg
        Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 08-02-20, 22:30.

        Comment


        • #19
          Ի՞նչ են իրենցից ներկայացնում նանոօրգանիզմները, արդյո՞ք բակտերիաների տեսակներ են և ի՞նչ դեր ունեն:

          Comment


          • #20
            Gayane76-ի խոսքերից Նայել գրառումը
            Ի՞նչ են իրենցից ներկայացնում նանոօրգանիզմները, արդյո՞ք բակտերիաների տեսակներ են և ի՞նչ դեր ունեն:
            Նանոբակտերիաները 0,1-0,3մկմ մեծությամբ կլորավուն կամ ձվաձև օրգանիզմներ են,որոնք առաջին անգամ հայտնաբերվել են 20-րդ դարի վերջին տասնամյակում Ռոբերտ Ֆոլկի կողմից,երբ հետազոտում էր երկրաջերմային աղբյուրները,հետագայում նմանատիպ վիրուսների չափսերի օրգանիզմներ հայտնաբերվեցին նաև տարբեր կենդանիներից ,մարդու օրգանիզմում մարսողական ուղու և արյան մեջ,Անտարկտիդայի և Սիբիրի տարածքում ընկած երկնաքարերում։Իրենց կառուցվածքում նանոբակտերիաները պարունակում են օրգանական միացություններ,կալցիումի ֆոսֆորաթթվային կամ ածխաթթվային մնացորդներ։Ենթադրվում է ,որ նուկլեինաթթուներից այստեղ կան ՌՆԹ-ներ,իսկ շրջակա միջավայրից կլանվում են ամինաթթուներ ու սպիտակուցներ։Բազմանում են բավական դանդաղ ,սակայն անկշռելիության պայմաններում բազմացումն արագանում է։ Նանոբակտերիաները շատ կայուն են ,նրանց վրա չեն ազդում բարձր ջերմաստիճանը,իոնացնող ճառագայթները,դիմացկուն են նաև հակաբիոտիկների նկատմամբ։Մարդու օրգանիզմ թափանցելով կարող են առաջացնել քարային հիվանդություններ տարբեր օրգաններում ,նույնիսկ կան նաև կենդանիների բջիջների մահվան դեպքեր,այսինքն հիվանդածին են։
            download.jfif
            Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 08-02-20, 22:27.

            Comment


            • #21
              Հետաքրքիր է Կան արդյոք բակտերիաներ երկրակեղևի մեծ խորություններում և ինչպես կարող են գոյատևել այդ պայմաններում։

              Comment


              • #22
                Gayane76;n150222[I-ի խոսքերից
                ]Ի՞նչ են իրենցից ներկայացնում նանոօրգանիզմները, արդյո՞ք բակտերիաների տեսակներ են և ի՞նչ դեր ունեն:[/I]
                Հարգելի Գայանե, նախորդ հարցադրմանդ հետ կապված ուզում եմ նաև ներկայացնել մեկ այլ նանոօրգանիզմի ՝ միկրոպլազմների մասին,որոնք համարվում են ամենափոքր կենդանի բջիջներ։Միկրոպլազմները 0,2-0,3մկմ մեծությամբ գնդաձև բջիջներ են,տարածված հողում,հոսող ջրում,ջերմային աղբյուրներում,օդակյաց և անօդակյաց պայմաններում,նաև քարածխում։Չնայած համարվում են բակտերիաներ,սակայն տարբերվում են բակտերիաներից նրանով ,որ չունեն բջջապատ,ունեն և ԴՆԹ,և ՌՆԹ,բայց գենոմը փոքր է ՝ գենետիկական տեղեկատվությունը մի քանի անգամ քիչ է աղիքային ցուպիկի համեմատ։Գենոմը գաղտնագրում է մի քանի հարյուր սպիտակուցի տեղեկատվություն։Մարդու օրգանիզմում միկրոպլազմները կարող են առաջացնել միզասեռական ուղիների,մաշկի , թոքերի ատիպիկ բորբոքումներ,տարբեր հիվանդություններ;Հիվանդություններ կարող են առաջանալ նաև բույսերի մոտ՝ գազարի, նեխուրի ,ելակի դեղնախտ,խնձորենու բնափայտի փափկեցում։

                Comment


                • #23
                  AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հետաքրքիր է Կան արդյոք բակտերիաներ երկրակեղևի մեծ խորություններում և ինչպես կարող են գոյատևել այդ պայմաններում։
                  Հարգելի Անահիտ,բակտերիաները հանդիպում են ամենուր ինչպես ես արդեն նշել եմ,բայց պարզվում է ,որ անգամ երկրակեղևի 2,8կմ խորության վրա են հայտնաբերվել դրանք՝Հարավային Աֆրիկայի տարածքում։Բնականաբար այդքան մեծ խորություններում ուր արևի ճառագայթները թափանցել չեն կարող,կյանքը հնարավոր է էներգիայի այլ աղբյուրների հաշվին։Պարզվել է ,որ այդ խորություններում կան ուրանի հանքեր,ենթադրաբար բակտերիաները օգտագործում են այդ հանքերի ճառագայթումը,օքսիդացնում են ջրածինը,սուլֆատները
                  ։Zmobilis.png
                  Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 08-02-20, 22:20.

                  Comment


                  • #24
                    Հարգելի Ալինա, կա՞ն արդյոք մեծ չափսերի բակտերիաներ (չէ որ դրանք հիմնականում մանրադիտակային չափսեր ունեն):

                    Comment


                    • #25
                      Հարքելի Գայանե,շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար,սիրով կպատասխանեմ դրանց։

                      Comment


                      • #26
                        Բջիջների համար անբարենպաստ գործոններ են լուսային և իոնացնող ճառագայթները, ցածր և բարձր ջերմաստիճանները, ակտիվ քիմիական միացությունները, վիրուսային, բակտերիային, սնկիկային վարակները, սննդի մեջ այն նյութերի անբավարարությունը, որոնք բջջին ապահովում են քիմիական էներգիայով կամ առանձնահատուկ կառուցվածքային միացություններով (անփոխարինելի ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ, միկրոտարրեր), թթվածնի անբավարարությունը և այլն։ Անբարենպաստ կարող են լինել և ներքին գործոնները, օրինակ՝ ժառանգական նյութի մուտացիաները, որոնք հանգեցնում են սպիտակուցների (մասնավորապես՝ ֆերմենտների), լիպիդների սինթեզի բնածին արատների։

                        Բջիջների ախտաբանության տարածված պատճառ է դրանց մեջ վիրուսների թափանցումը և բազմացումը։ Ընդ որում փոխանակության գործընթացները խանգարվում են, որովհետև ախտածին վիրուսը բջջին ստիպում է աշխատել միայն իր համար։ Նորակազմ վիրուսային մասնիկների զանգվածային առաջացումից հետո բջիջը ոչնչանում է։ Որոշ ախտածին վիրուսներ առաջացնում են բջիջների կազմափոխություն։ Վիրուսների ազդեցության արդյունք կարող է լինել մի քանի բջիջների միաձուլումը, որի հետևանքով գոյանում են բազմակորիզ հսկա բջիջներ՝ փոխանակային գործընթացների խանգարումով, որը հանգեցնում է դրանց արագ ոչնչացման։

                        Comment


                        • #27
                          Gayane76;n150237[I-ի խոսքերից
                          ]Հարգելի Ալինա, կա՞ն արդյոք մեծ չափսերի բակտերիաներ (չէ որ դրանք հիմնականում մանրադիտակային չափսեր ունեն):[/I]
                          Բակտերիաները մանրադիտակային չափսեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են,սովորաբար ունենում են տարբեր ձևեր , աչքի են ընկնում նաև տարբեր չափսերով՝ 0,5-5մկմ։Ամենամեծ բակտերիան,որ հայտնաբերվել է դա 750մկմ երկարությամբ և 80մկմ լայնությամբ Աֆրիկայի ծովերում հայտնաբերված Thiomargarita namibiensis -ն է ,իր չափսերով նա գերազանցում է շատ կենդանական և նույնիսկ բուսական բջիջներին։Այն կոչվում է ծծմբային մարգարիտ,քանի որ օքսիդացնում է սուլֆիդներ,հայտնաբերվել է 1997թ-ին։thiomargarita namibiensis.jpg
                          Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 08-02-20, 22:12.

                          Comment


                          • #28
                            Հարգելի Լիլիթ,շնորհակալություն հետաքրքիր գրառման համար,այո վիրուսները լինելով ներբջջային մակաբույծներ,իրենց գործունեությունը ծավալում են միայն թափանցելով այլ բջջի մեջ,որը երբեմն կարող է լինել անգամ բակտերիան։

                            Comment


                            • #29
                              Հարգելի Ալինա իսկ ինչպես են աղիներում մակաբուծող որդերը պայքարում մարսողական ֆերմենտների դեմ։

                              Comment


                              • #30
                                Արմենուհի Նավոյան;n150270[I-ի խոսքերից
                                ]Հարգելի Ալինա իսկ ինչպես են աղիներում մակաբուծող որդերը պայքարում մարսողական ֆերմենտների դեմ։[/I]
                                Հարգելի Նավոյան,շնորհակալություն հետաքրքիր հարցադրումների համար,մակաբույծ որդերը էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել տիրոջ օրգանիզմին հարմարվելու բազմաթիվ հարմարանքներ՝ ծծիչներ,կարթիկներ,որոշների մարմինը պատված է հաստ,պաշտպանողական կուտիկուլայի շերտով,որը չի առաջացնում օրգանիզմի կողմից իմունային ռեակցիա,որոշներն էլ ունեն այսպես ասած անտիգենային դիմակավորում,որի էությունն այն է ,որ որդի մարմնի մակերեսին սինթեզվում է տիրոջ օրգանիզմի անտիգենների նման սպիտակուցներ,որի շնորհիվ չեն ընկալվում որպես օտարածին նյութ։Աղիքային մակաբույծները օժտված են հակաֆերմենտային պաշտպանողական հատկությամբ․մակաբույծի մարմնի մակերեսային բջիջները արտազատում են հատուկ նյութեր,որոնք արգելակում են տիրոջ մարսողական նյութերի քայքայիչ ազդեցությունը։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X