Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալինա ի՞նչ առանձնահատկություն ունենպլազմոդիումները որպես միաբջիջ կենդանիներ։
    Հարգելի Անահիտ,պլազմոդիումը սպորավորների դասի միաբջիջ նախակենդանի է ,որը մակաբուծում է մարդու արյան կարմիր գնդիկներում՝ լուրջ վնաս պատճառելով մարդու առողջությանը։Պլազմոդիումի 4 տեսակ կա,բայց բոլորի զարգացումը ընթանում է միանման՝ տերափոխությամբ՝ մարդու և անոֆելես սեռի մոծակի էգի օրգանիզմում։Մարդը վարակվում է մալարիայով,երբ պլազմոդիում կրող մոծակը խայթում է մարդուն՝ արյուն ներծծելու նպատակով և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցիչի սպորոզիտները,որոնք էլ թափանցելով էրիթրոցիտ,բազմանում են շիզոգոնիայով՝ առաջացնելով մակրո- և միկրոգամետոցիտներ։
    Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս՝ կլանում է մալարիայի հարուցիչները և նրա ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ սպորոզիտներով,որոնք էլ կարող են փոխանցվել առողջ մարդուն և առաջացնել հիվանդություն՝ մալարիա։
    Ցավոք Հայաստանում ևս տարածված է այս հիվանդությունը։Այն կանխելու համար կիրառվում են համապատասխան միջոցառումներ՝ մոծակների դեմ պայքար,ճահիճների չորացում,դեղորայքային համապատասխան բուժում՝ հիվանդանոցային պայմաններում։

    Comment


    • AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Ալինա ի՞նչ առանձնահատկություն ունենպլազմոդիումները որպես միաբջիջ կենդանիներ։
      mal2.png
      Ներկայացված է մալարիայի զարգացման ցիկլը՝մարդու օրգանիզմում՝ շիզոգոնիան՝անսեռ բազմացում,իսկ մոծակի օրգանիզմում ՝ սպորոգոնիան ՝ սեռական բազմացումը։

      Comment


      • Հետաքրքիր թեմա եք սկսել,իմ թեման էլ վերաբերում է վիրուսներին՝ մասնավորապես կորոնավիրուսին,ինչ կասեք կորոնավիրուսի մասին։

        Comment


        • Հարգելի Ալինա ,ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերս մանրամասն,հանգամանալից պատասխանելու համար։Հետաքրքիր էին նաև հարցերի պատասխանները տեսահոլովակի և նկարների տեսքով։Հաճելի էր թեմայի քննարկումը այս հարթակում։

          Comment


          • Ա․Գևորգյան59-ի խոսքերից Նայել գրառումը
            Հետաքրքիր թեմա եք սկսել,իմ թեման էլ վերաբերում է վիրուսներին՝ մասնավորապես կորոնավիրուսին,ինչ կասեք կորոնավիրուսի մասին։
            Հարգելի Ա․Գևորգյան,շնորհակալություն քննարկմանը հետևելու և հետաքրքիր հարցի համար։Հարցնում եք մի թեմայից,որը վերջին ամիսներին ցնցել է ողջ աշխարհը։
            Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:
            2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը:
            Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։



            Comment


            • Հարգելի մասնակիցներ,շնորհակալ եմ իմ կողմից առաջարկած «Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները» թեմայի քննարկումներին ձեր ակտիվ մասնակցության համար,հուսով եմ կարողացել եմ բավարարել ձեր հարցադրումները,որոնց սպառիչ պատասխան տալու համար օգտվել եմ համապատասխան գրառումների տակ նշված հղումներից և ստորև ներկայացված գրականությունից․

              Արմեն Թռչունյան -«Կենդանի բջիջների աշխարհում»
              Ենգիբարյան,Կրասնիկով,Մանուչարյան -«Ուսուցողական կենսաբանություն»
              Ազնաուրյան,Բախշինյան Թումանյան - «Հյուսվածքաբանություն»
              Գևորգյան,Դանիելյան,Եսայան - «Կենսաբանություն»՝ 7-րդ,8-րդ,10-րդ դասարան
              В.Бетина - «Путишествие в страну микробов»
              В.Лысак - «Микробиология»
              «Բնագետ» ամսագրեր - 2002(3-4 ),2008 (3-4 ),2007(3-4 ),2012(1,3 ) ,2016(1 )

              Comment

              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
              Working...
              X

              Debug Information