Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կենդանի բջիջները և միջավայրի ծայրահեղ պայմանները

    Հետաքրքիր են ֆորումում կազմակերպվող քննարկումները,սիրով եմ հետևում դրանց,ունեմ նախընտրած թեմա,որով ուզում եմ կիսվել մյուս մասնակիցների հետ,ակնկալում եմ հետաքրքիր քննարկում։

  • #2
    Կենդանի բջիջները և օրգանիզմները սովորաբար հարմարված են այն միջավայրերին,որտեղ նրանք ապրում են,բազմանում,որտեղ էկոլոգիական գործոնների ուժգնությունները բարենպաստ են,օպտիմալ։Ուստի այդ կենդանի բջիջներում ձևավորվել են համապատասխան գործընթացներ,զարգացել են դիմացկունության մեխանիզմներ։Միշտ էլ հետաքրքրել են կան արդյոք կենդանի բջիջներ միջավայրի ծայրահեղ պայմաններում։Ինչ ասել է<< միջավայրի ծայրահեղ պայմաններ>>․խիստ բարձր կամ ցածր ջերմաստիճան,չոր անապատ,Երկրի խորին կամ բարձր շերտեր,անօդ կամ գերթթվային միջավայրեր․․․

    Comment


    • #3
      Շրջակա միջավայրի էկոլոգիական գործոնները շատ են՝ջերմաստիճան,ճնշում,խոնավություն,թթվայնություն,լույս և այլն,որոնք երկրագնդի վրա տարբեր մասերում ունեն իրենց տարբեր ուժգնություններն ու ծայրահեղ դրսևորումները։
      Ջերմաստիճան--երկրագնդի վրա տարբեր մասերում այն ունի տարբեր արժեքներ,բաjց հաճախ կրում է էական փոփոխություններ։Ըստ ջերմության հարմարվածության կենդանի օրգանիզմները բաժանվում են ցրտասերներ(կրիոֆիլներ կամ պսիքրոֆիլներ),միջնասերներ(մեզոթերմ),ջերմասերներ(թերմոֆիլներ):Ցրտասերների համար բարենպաստ է համարվում 20 0 c-ից ցածր ջերմաստիճանը։Ցրտասերների շարքում են կաթնասունները,թռչունները,որոնց մարմինը պատված է ծածկույթով՝փետուրներով և բրդով։Կարևորվում է մաշկի տակ գտնվող ճարպային շերտը։Նյութափոխանակությունը ինտենսիվ է կատարվում,որով բջիջները <<ստեղծում են>>ջերմություն(շարունակելի)։

      Comment


      • #4
        Որոշ կենդանի օրգանիզմներում առաջանում են հակաֆրիզներ՝հակասառիչներ,որոնց շնորհիվ պաշտպանվում են սառեցումից։Կան ցրտասեր բակտերիաներ,որոնք կենսագործում են ,բազմանում ձյունածածկ տարածքներում,սառցակույտերում,ջրի սառը խորքային շերտերում,նաև սառնարաններում։Բակտերիաներ էլ կան ,որոնց կյանքի ստորին սահմանը համարվում է
        -30 0 c -ը, նույնիսկ -70 0 c-ը։
        Ջերմասերներ են համարվում այն օրգանիզմները,որոնք հարմարված են 50 0 c-ից բարձր ջերմաստիճանային պայմաններին,սրանք բացառապես բակտերիաներն ու արքեաներն են։1970թ․ ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող ազգային պարկերից մեկում հայտնաբերվել է գերջերմասեր բակտերիաների մի տեսակ,որն հարմարված է մինչև 85 0 c ջերմաստիճանին,սա բնականաբար անօդակյաց բակտերիա է ,քանի որ այս պայմաններում նվազում է թթվածնի լուծելիությունը,պակասում է թթվածնի քանակը։Հետաքրքիր է ,որ որոշ գերջերմասեր բակտերիաներ կարող են մի քանի տասնյակ ցածր ջերմաստիճանում <<ցրտահարվել>>։Գերջեմասեր բակտերիաների գենոմի ուսումնասիրությունը ենթադրում է ,որ դրանք Երկրագնդի ամենահին
        կենդանի բջիջներն են,իսկ բակտերիայի կյանքի վերին սահման ընդունված է 122 0 c ջերմաստիճանը(այս ջերմաստիճանում է ապրում մեթանաստեղծ Methanopyrus kandleri-ի մի շտամ,որը հայտնաբերված է Հնդկական օվկիանոսի հիդրոջերմային աղբյուրներում )։

        Comment


        • #5
          Հարգելի Ալինա շատ հետաքրքիր թեմա եք բարցրացնում և ես սիրով կմասնակցեմ քննարկումներին։

          Comment


          • #6
            Միջավայրի թթվայնություն-սա նույնպես համարվում է կարևոր գործոն կենդանի բջջի գոյության համար,քանի որ պահպանվում է միջավայրի pH- ը որոշակի տիրույթում։pH-ի նկատմամբ հարմարվածությամբ տարբերում են թթվայնասերներ(ացիդոֆիլներ),չեզոքասերներ(նեյտրոֆիլներ),հիմնայնասերներ(ալկալիասերներ)։
            Թթվայնասերներն ապրում են թթու միջավայրում՝մինչև pH =1,հիմնայնասերները ապրում և բազմանում են մինչև pH =12։Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում,Ֆինլանդիայում և Ճապոնիայում առկա երկաթի հանքերում հայտանբերվել են արքեաներ,որոնք ապրում են pH< 1,5՝խիստ թթվային միջավայրում,սրանք ունեն շատ փոքր չափեր և պարզ կառուցվածք։Այդ արքեաները կոչվում են նանոօրգանիզմներ։Հիմնայնասերներ են համարվում նիտրիֆիկացնող և պալարաբակտերիաները,ծովային բակտերիաները։

            Comment


            • #7
              Աղի կոնցենտրացիան բակտերիաների համար----շատ բակտերիաներ զգայուն են կերակրի աղի բարձր կոնցետրացիայի նկատմամբ,որտեղ նրանք չեն աճում և մահանում են,գիտնականներին հաջողվել է պարզել այդ զգայնության կախվածությունը անօդ կամ օդակյաց պայմաններից։Բակտերիասպան հատկության հաշվին սննդամթերքը երկար ժամանակ պահելու նպատակով(սունկ,ձկնեղեն,մսամթերք)պետք է ոչ միայն աղ դնել,այլ ապահովել նաև անօդ պայման՝լավ սեղմելով։

              Comment


              • #8
                Հարգելի Ալինա, ինձ շատ հետաքրքրեց ձեր կողմից բարցրացրած թեման և ես սիրով կմասնակցեմ քննարկումներին։

                Comment


                • #9
                  Հարգելի Ալինա , ես Լիլիթն եմ , ինձ շատ հետաքրքրեց Ձեր կողմից արծարծված թեման և ես սիրով կմասնակցեմ քննարկումներին
                  Վերջին խմբագրողը՝ 5594538; 01-02-20, 20:09.

                  Comment


                  • #10
                    Հարգելի Ալինա ինձ հետաքրքրում է , թե ջերմաստիճանային ինչպիսի պայմաններում են գոյատևում ցողունային բջիջները :

                    Comment


                    • #11
                      Հարգելի Գայանե և Լիլիթ,շնորհակալ եմ քննարկվող թեմային ձեր մասնակցության համար,սիրով կպատասխանեմ առաջադրված հարցերին։

                      Comment


                      • #12
                        Հարգելի Ալինա, հետաքրքիր է , բրուցելոզի հարուցիչի համար որ պայմաններն են աննպաստ։

                        Comment


                        • #13
                          5594538-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ալինա ինձ հետաքրքրում է , թե ջերմաստիճանային ինչպիսի պայմաններում են գոյատևում ցողունային բջիջները :


                          Հարգելի Լիլիթ,ցողունային բջիջները դրանք կենդանի օրգանիզմում առկա երիտասարդ չտարբերակված բջիջներ են,հայտնաբերված են բույսերի,կենդանիների ,մարդու սաղմնային ցողունային(բնային)բջիջներ։Մարդու սաղմից ցողունային բջիջներ առաջին անգամ անջատվել է 1998թ․ամերիկացիներ Թոմպսոնի և Բեկկերի կողմից։Ցողունային(բնային)բջիջներ ստանում են ծայրամասային արյունից,ոսկրածուծից և պորտալարային արյունից։Ցողունային բջիջների սառեցումը կատարվում է աստիճանաբար ,հատուկ ծրագրային սառեցնող սարքի օգնությամբ,ինչը թույլ է տալիս առավելագույնս պահպանել բջիջների կենսունակությունը։Ցողունային բջիջների պահպանումն իրականացվում է հեղուկ ազոտում մինչև -196 0 c ջերմաստիճանի պայմաններում,այսպես կարող են պահպանվել տարիների ընթացքում առանց կենսաբանական ակտիվության կորստի՝լաբորատորիայում գործող կրիոբանկում։

                          Comment


                          • #14
                            Հարգելի Նավոյան,բրուցելոզի հարուցիչը բրուցելաների ցեղին պատկանող միկրոօրգանիզմ է ։Բրուցելաները գրամբացասական են ,անշարժ,սպոր չեն առաջացնում։Կարող են հանդիպել կոկային և ցուպիկային ձևերով։Արտաքին միջավայրի սառը պայմաններում բավական կայուն են։Ջրի մեջ այս բակտերիան պահպանվում է մինչև 5 ամիս,կաթի մեջ՝ 45 օր,աղի պանրում ՝ 60օր,սառեցրած մսի մեջ՝ 5ամիս,թարմ պանրում,մածունի մեջ,կարագում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը,աղով մշակված կաշվի մեջ՝ 2ամիս,բրդի մեջ՝ 3-4 ամիս։Եռացնելիս անմիջապես ոչնչանում են ,զգայուն են ախտահանիչ նյութերի նկատմամբ(քլորամինի լուծույթ,մեթիլ բրոմիդ,լիզոլ)՝ ոչնչանում են մի քանի ր-ում։

                            Comment


                            • #15
                              Ինչպես է, որ բջիջները կարողանում են հարմարվել այդքան բարձր ջերմաստիճանային կամ գերթթվայնության պայմաններին:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X