Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման պրոցեսում ֆիզիկա առարկայի դերի և նշանակության կարևորումը:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցման պրոցեսում ֆիզիկա առարկայի դերի և նշանակության կարևորումը:

    Հայտնի է, որ ֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության օրենքներն ու օրինաչափությունները: Տեղեկատվական տեխնոլոգ­իաների արագընթաց զար­գա­ցումը, ուսուցման ժամա­նա­կակից մեթոդ­ները, սովո­րողների ինքնակրթության, ստեղծագործական մտքի զար­գացման ան­հրա­­ժեշտությունը պարտադրում է ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխ­նո­լոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունն ու որակը: Սակայն անկախ այդ ամենից գտնում եմ, որ մեր երկրում ֆիզիկա առարկայի դասավանդումը և որակի բարձրացումը պետք է լինի գերխնդիր, այն որպես զարգացող գիտություն նաև երկրի ան­վտան­գության և պաշտպանության երաշխիք է: Դպրոցական տարիքից աշակերտները ֆիզիկա առարկան ուսումնասիրելով ձեռք են բերում ճկուն մտածողություն, վերլուծելու, համեմատելու կարողություններ:: Խնդրում եմ ակտիվ քննարկենք այս թեման և տանք լուծումներ:

  • #2
    Հարգելի Շուշանիկ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆիզիկոսները տարբեր բնագավառներում ունենում են մեծ հաջողույուններ, իրենց մտածողության շնորհիվ։ Գտնում եմ, որ իսկապես շատ կարևոր է ֆիզիկայի ուսուցումը դպրոցում, սակայն դիմորդները ընդունվում են տեխնիկական բուհեր առանց ֆիզիկայի քննության, հետևաբար մասնագետների որակը ընկել է։ Սակայն դպրոցում գործնական և լաբորատոր աշխատանքների շնորհիվ կարելի է գյուտարար սերունդ մեծացնել։

    Comment


    • #3
      Ուսուց­ման գլխավոր նպատակներից է՝ աշակերտին սո­վո­րեցնել ձեռք բերած գիտելիքներն ու կարողություններն ինքնուրույն կիրառել կեն­ցաղում` տարբեր գործնական խնդիրներ լուծելիս:
      Հանրակրթության համակարգում ուսուցման կազմակերպման կարևոր ձև է գործ­նա­կան աշխատանքը: Արդի կրթական բարեփոխումները միտված են ուսուցմանը գործ­նական ուղղվածություն հաղորդելուն: Ուսուց­ման արդյունավետությունն էապես կախված է սովո­րողների ուսումնական շարժառիթներից: Կրթության նկատ­մամբ սովորողների հետա­քրքրու­թյունն ակտիվացնող լավագույն շարժառիթը գործնական աշխա­տանք­ների հե­տևո­ղական և հետաքրքիր կազմա­կերպումն է:
      Ուսման նկատմամբ հետա­քրքրու­­թյունը մասամբ կարելի է լրացնել հե­տա­­քրքրա­շարժ ուսումնական նյութի ճիշտ օգտա­գործ­մամբ, որն ունի գործնական բնույթ, քանի որ հետաքրքրաշարժ հար­ցումները և դիտար­կում­ները սրում են աշակերտների ուշադ­րու­թյունը, զար­գացնում հետաքրքրու­թյունը և նպաս­տում դասի արդյու­­նա­­վե­տու­թյան բարձ­րացմանը: Ուսուցիչը կարող է ներկայացնել դրվագներ նշանավոր ֆիզի­կոսների կյան­քից, նրանց կենսագրությունն ու գործու­նեությունը, պարզաբանել ֆիզիկային առնչվող, շրջապատում դիտ­վող երևույթներ, քննարկել գործնականում հանդիպող խնդիրներ:
      Դիտարկենք այդ բնույթի մի քանի հարց [1]:
      • Ինչո՞ւ հալոցքի ժամանակ եղանակը ցրտում է, իսկ ձյուն գալիս՝ տաքանում: (Երբ գոլորշին խտանում և ձյուն է դառնում՝ անջատվում է որոշակի ջերմաքանակ, իսկ հալոցքի ժամանակ սառույցը շրջապատից է ջերմաքանակ վերցնում:
      • Ինչո՞ւ աշնանն ամպերն ավելի ցածր են, քան ամռանը: (Աշնանը գոլորշին ավելի խիտ է, քան ամռանը և դժվար է վեր բարձրանում):
      • Ինչո՞ւ շոգն ավելի հեշտ է տանել չոր, քան խոնավ վայրերում: (Չոր վայրերում գոլորշիացումն արագ է ընթանում, քան խոնավ վայրերում, ուստի քրտնքի արագ գոլորշիացումը չոր օդում նպաստում է մարմնի հովացմանը):
      • Երբ մարդը ջրից դուրս է գալիս՝ մրսում է: Ինչո՞ւ (Գոլորշիանալիս ջուրը մաշկից ջերմաքանակ է խլում, և մարդը մրսում է):


      1. Ա. Մ. Խանբեկյան, Ն. Գ. Խրիմյան, Բ. Ա. Դավթյան, Է. Ա. Հարությունյան, Ս. Մ. Խրիմյան, «Զարմանահրաշ ֆիզիկա», <<Նոր դպրոց>>, Երևան, 1996թ. էջ 45:


      Comment

      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
      Working...
      X

      Debug Information