Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նավոյան,շնորհակալություն հարցադրմանը պատասխանելու համար,իսկ ինչպես կարելի է մեկնաբանել որպես պրոբլեմային հարցադրում պարասիմպաթիկ նյարդային համակարգի միելինազուրկ լինելը(կապենք արդյոք միայն ցավի զգացողության դրսևորման հետ)։
    Հարգելի Ալինա վեգետատիվ նյ. համակարգը բավականին բարդ, բայց և հետաքրքիր թեմա է, հարմար է նաև պրոբլեմային ուսուցման համար։ Նախ նշեմ, որ նյարդերը ըստ միելինի առկայության լինում են երեք տեսակի՝ A,B,C։ A խումբը ընդգրկում է հաստ միելինապատ շարժիչ և զգացող նյարդաթելեր,B խումբը՝ թույլ միելինապատ վեգետատիվ նախահանգուցային թելեր, С խումբը՝ միելինազուրկ հետհանգուցային սիմպատիկ նյարդաթելեր։B տեսակի նյարդաթելերով դրդման հաղորդման արագությունը 3-18մ/վ է, իսկ С տեսակինը՝ 0,5-3 մ/վ։ Նշեմ նաև, որ պարասիմպատիկ հետհանգուցային նյարդաթելերը կարճ են նախահանգուցայինից։ Դրդումը գործող օրգանին հասնում է ավելի դանդաղ , քան մարմնական նյ. համակարգի նյարդերով, բայց սիմպատիկից էլ արագ։ ՊՆՀ-ի ազդեցությունն ավելի տեղայնացված է։ Այն թողնում է հանգստացնող, թուլացնող ազդեցություն։ Նրա ազդեցությունը հիմնականում գերակշռում է քնի և հոգեկան բավարարվածության ձևավորման գործընթացում,հոմեոստազի պահպանման գործընթացում։
    Թեմայի մեջ ուզում եմ մեկ այլ հարց ևս քննարկել. ինչպես բացատրել այն փաստը, որ սիմպատիկ նյ. համակարգը կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։
    Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՍՆՀ կմաղքային մկանները սնուցող, սիրտը սնուցող, գլխուղեղը սնուցող անոթների վրա թողնում է անոթալայնիչ ազդեցություն, հետևաբար մկաններ շատ արյուն և սնունդ է գնում։

    Comment


    • #92
      Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Նավոյան, շնորհակալություն հարցիս պատասխանելու համար, խոսքը վերաբերում էր 6-րդ դասարանցիների բնագիտության դասընթացին։
      Շնորհակալություն։

      Comment


      • #93
        Հարգելի՛ Նավոյան, մեր դասի ընթացքում հանձնարարում եմ սովորողին գրել շարադրություն (այս դեպքում՝ բնագիտական)․ շարադրությունը կարող է լինել բնության երևույթների, շրջակա միջավայրի, հետազոտողների, բժիշկների, ճանապարհորդների,գիտնականների մասին: Տվյալներ հավաքագրելու ամենադժվար, սակայն միաժամանակ ամենաապահով եղանակը գրադարանում ուսումնասիրություններ կատարելն է, թեպետ համացանցում կարելի է շատ տվյալներ գտնել, բայց դրանք ոչ միշտ են վստահելի:
        Ինչպիսի՞ պրոբլեմային հարցեր կարելի է ներկայացնել սովորողին՝ <<Օրգանիզմ և միջավայր >> վերնագրով բնագիտական շարադրության ժամանակ։

        Comment


        • #94
          Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Նավոյան, մեր դասի ընթացքում հանձնարարում եմ սովորողին գրել շարադրություն (այս դեպքում՝ բնագիտական)․ շարադրությունը կարող է լինել բնության երևույթների, շրջակա միջավայրի, հետազոտողների, բժիշկների, ճանապարհորդների,գիտնականների մասին: Տվյալներ հավաքագրելու ամենադժվար, սակայն միաժամանակ ամենաապահով եղանակը գրադարանում ուսումնասիրություններ կատարելն է, թեպետ համացանցում կարելի է շատ տվյալներ գտնել, բայց դրանք ոչ միշտ են վստահելի:
          Ինչպիսի՞ պրոբլեմային հարցեր կարելի է ներկայացնել սովորողին՝ <<Օրգանիզմ և միջավայր >> վերնագրով բնագիտական շարադրության ժամանակ։
          Հարգելի Նոնա շնորհակալ եմ հարցի համար։ Ես բազմիցս նշել եմ, որ «Բնագիտություն» առարկան շատ կարևոր է բնագիտական մտածողության և ճանաչողության զարգացման հարցում։ Իսկ «Օրգանիզմ և միջավայր» թեման շատ հարմար է զարգացնելու բնության մեջ բոլոր երևույթների կապի, օրգանիզմների հարմարվածության առաջացման էվոլյուցիոն գաղափարը։ Աշակերտը պետք է գիտակցի, որ ցանկացած օրգանիզմ, այդ թվում նաև մարդը, բնության մի մասնիկն են։ Գոյության որոշակի միջավայրում գոյատևել են ոչ թե պատահական , այլ երկարատև էվոլյուցիայի արդյունքում։ «Բնագիտություն» առարկայի շրջանակներում ես կառաջարկեմ՝
          1. Օրգանիզմների համար գոյության ինչ միջավայրեր գիտեք։
          2. Կարող է մի օրգանիզմը միջավայր հանդիսանալ մեկ այլ օրգանիզմի համար։(Այստեղ պետք է խոսեն մակաբույծների և սիմբիոնտ օրգանիզմների մասին)։
          3. Գիտենք, որ օրգանիզմները հարմարվում են միջավայրի գործոններին։ Իսկ կարող է օրգանիզմը ինքը փոխել միջավայրը, նպաստել նրա էվոլյուցիային։
          4. Ձկները ինչպես են հարմարվել ջրային միջավայրին։
          5. Մակաբուծության առաջացման ինչպիսի վարկածներ կարող եք առաջարկել։

          Comment


          • #95
            Հարգելի Նավոյան,շնորհակալություն բոլոր հարցադրումներիս անդրադառնալու համար,իսկ ինչպես կարելի է պրոբլեմային հարցադրումներով բացատրել կենսաբանական բաց կամ փակ համակարգերը 9-րդ դասարանում։

            Comment


            • #96
              AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Նավոյան,շնորհակալություն բոլոր հարցադրումներիս անդրադառնալու համար,իսկ ինչպես կարելի է պրոբլեմային հարցադրումներով բացատրել կենսաբանական բաց կամ փակ համակարգերը 9-րդ դասարանում։
              Հարգելի Ալինա , շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի համար։ Կենսաբանական բաց համակարգերին անդրադառնում ենք բջիջ, էկոհամակարգ թեմաների շրջանակներում։ Չնայած կենսոլորտ թեման 9-րդ դասարանի ծրագրային թեմա չէ, բայց ես փոքրիկ ակնարկով անդրադառնում եմ և հատկապես այդ հարցադրմամբ.«Կենսոլորտը բաց, թե փակ համակարգ է»։ 9-րդ դասարանում քննարկվում է նաև այն հարցը, թե կենդանի համակարգերում հանդիպում է արդյոք փակ համակարգ։ Եվ աշակերտները քննարկում են ինչպես միջատների հարսնյակային փուլը, այնպես էլ վիրուսները, որոնք օժտված չեն նյութափոխանակությամբ, սննդառությամբ, գրգռականությամբ և այլն։

              Comment


              • #97
                Շնորհակալություն։

                Comment


                • #98
                  Հարգելի Նավոյան,նպատակային համարում ե՞ք պրոբլեմային ուսուցումը <<Ռեֆլեքսներ >> թեմայի ուսումնասիրման ժամանակ։Եթե այո,ապա Ձեր առաջարկած մակարդակներից ո՞րն եք առավել նպատակահարմար համարում այդ թեմայի ուսումնասիրման համար։ Շնորհակալություն։

















































                  Վերջին խմբագրողը՝ Nar Oganessovna; 06-02-20, 00:12.

                  Comment


                  • #99
                    Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

                    Comment



                    • Հարգելի՛ Նավոյան, ՛՛ Ֆոտոսինթեզ ՛՛ թեմայի շուրջ ինչպիսի՞ խնդիր կարելի է առաջարկել լուծել 6-րդ դասարանցիներին, և ինչպիսի՞ պրոբլեմային հարցեր պետք է առաջ քաշել աշակերտների մեջ ոգևորվածություն մտցնելու համար։Առաջադրանքը ոչ միայն խնդիրը լուծելն է, այլև դրան իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։Բացի գիտելիք փոխանցելուց, խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումը, նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները:
                      Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 06-02-20, 11:29.

                      Comment


                      • Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Նավոյան,նպատակային համարում ե՞ք պրոբլեմային ուսուցումը <<Ռեֆլեքսներ >> թեմայի ուսումնասիրման ժամանակ։Եթե այո,ապա Ձեր առաջարկած մակարդակներից ո՞րն եք առավել նպատակահարմար համարում այդ թեմայի ուսումնասիրման համար։ Շնորհակալություն։
















































                        Հարգելի Նարինե, շնորհակալ եմ հարցի համար։ «Ռեֆլեքս» թեման շատ հետաքրքիր թեմա է պրոբլեմային ուսուցման համար։ Կախված դասարանի ակադեմիական մակարդակից, թեման կարող ենք խնդրահարույց դարձնել ուսուցման տարբեր մակարդակներում։ Ես արդեն անդրադարձել եմ ուսուցման չորրորդ մակարդակում բբային ռեֆլեքսներին։ Կարող եմ քննարկել նաև երկրորդ մակարդակում ՝ նկարագրելով ողնուղեղային գորտի (գլխուղեղը հեռացրած գորտ) թաթը բարձրացնելու ռեֆլեքսը։
                        Երբ ողնուղեղային գորտի թաթը իջեցնենք թույլ թթվի լուծույթի մեջ, ապա գորտը այն վերև կբարձրացնի։ Այնուհետև հնչում են հարցերը.
                        1. Գլխուղեղը հեռացրած գորտը ինչպես է իրականացնում ռեֆլեքսը։
                        2. Ինչ տեղի կունենա , եթե մաշկը հեռացնենք , նոր թաթը իջեցնենք թթվի լուծույթի մեջ։
                        3. Ինչ տեղի կունենա, եթե գնդասեղը մտցնենք ողնաշարային խողովակի մեջ , ապա թաթը կրկին իջեցնենք թթվի լուծույթի մեջ։
                        Առաջին դեպքում պատասխանը պարզ է ՝ տվյալ ռեֆլեքսը ողնուղեղային ռեֆլեքս է, հետևաբար առանց գլխուղեղի այն կիրականանա։
                        2 -րդ և 3 - րդ հարցերին պատասխանելու համար սովորողները պետք է գիտենան, որ ռեֆլեկտոր աղեղի բոլոր օղակները պարտադիր անխափան գործելու են այն իրականացնելու համար։ Հետևաբար երկու դեպքում էլ ռեֆլեքսը տեղի չի ունենա , քանի որ մի դեպքում մաշկի հետ ընկալիչներն ենք հեռացնում , իսկ մյուս դեպքում ՝ ռեֆլեքսի կենտրոնն ենք քայքայում։

                        Comment


                        • Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Նավոյան, ՛՛ Ֆոտոսինթեզ ՛՛ թեմայի շուրջ ինչպիսի՞ խնդիր կարելի է առաջարկել լուծել 6-րդ դասարանցիներին, և ինչպիսի՞ պրոբլեմային հարցեր պետք է առաջ քաշել աշակերտների մեջ ոգևորվածություն մտցնելու համար։Առաջադրանքը ոչ միայն խնդիրը լուծելն է, այլև դրան իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։Բացի գիտելիք փոխանցելուց, խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումը, նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները:
                          Հարգելի Նոնա, շնորհակալ եմ հարցի համար։ Ֆոտոսինթեզը այն թեմաներից է, որ կարող ենք պրոբլեմային իրավիճակներ ստեղծել թե խնդրիների, թե լաբորատոր աշխատանքի, և թե հարցերի միջոցով։ Վեցերորդ դասարանում դեռ քիմիայից բավարար գիտելիքներ չունեն աշակերտները, հետևաբար խնդիրները շատ չեն կարող լինել։ Բայց ես առաջարկեմ գոնե մեկ տեսակ։ Նախ աշակերտներին տալիս ենք այն ինֆորմացիան, որ բույսի 1 մ. քառ.կանաչ մակերեսը 1 ժամում սինթեզում է 1 գրամ օրգանական նյութ։ Որքան օրգանական նյութ կսինթեզվի 20 մ. քառ.տերևային մակերեսի կողմից հունիս ամսվա ընթացքում(30 օր, յուրաքանչյուր օրը 15 ժամ լուսային տևողություն)։

                          20 * 30 * 15=9000 գ. օրգանական նյութ։
                          Առաջարկում եմ նաև հարցեր՝ օրինակ 1. ինչ կլինի Երկիր մոլորակի հետ , եթե վերանան կանաչ բույսերը։ Աշակերտները պետք է անդրադառնան կանաչ բույսերի նշանակությանը , մասնավորապես՝ ֆոտոսինթեզին, որպես թթվածնի և օրգանական նյութերի աղբյուր, մթնոլորտը ածխաթթու գազից մաքրելու միջոց և այլն։ 2. Ինչպես կբացատրեք ռուս գիտնական Տիմիրյազևի խոսքը՝ « Բույսերն օժտված են տիեզերական հատկությամբ »։Իհարկե կրկին կապելու են ֆոտոսինթեզի հետ, որ կանաչ քլորոֆիլը կլանում է տիեզերքից եկած արևի էներգիան և վերափոխում է այն քիմիական կապերի էներգիայի։
                          Կարելի է նաև լաբորատոր աշխատանք կատարել , որին կանդրադառնամ հաջորդիվ։

                          Comment


                          • Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցերիս լիակատար պատասխանելու համար։ Սիրով կսպասեմ այս հարցի շուրջ լաբորատոր աշխատանքների վերաբերյալ Ձեր անդրադարձին։

                            Comment


                            • Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցերիս լիակատար պատասխանելու համար։ Սիրով կսպասեմ այս հարցի շուրջ լաբորատոր աշխատանքների վերաբերյալ Ձեր անդրադարձին։
                              Ֆոտոսինթեզը և կանաչ տերևներում օսլայի առաջացումը կատարվում է լույսի տակ։ Համոզվելու համար կատարում ենք մի փորձ։Սենյակային որևէ բույս ջրելուց հետո պահել մութ պահարանի մեջ , որպեսզի օսլայազրկվի։ Այս ընթացքում տերևների օրգանական նյութը կօգտագործվի բույսի կողմից։ Այնուհետև հանել պահարանից, տերևներից մեկի վերին և ստորին մակերեսներին ամրացնել ստվարաթուղթ, որի վրա ինչ որ կտրված պատկեր կա , և թողնել բույսը լույսի տակ։ Այս ամենը կատարել դասի նախորդ օրը։Իսկ դասաժամին կտրել տերևը, հեռացնել ստվարաթուղթը, մտցնել եռացրած ջրի, ապա ՝ տաք սպիրտի մեջ։ Տերևը կգունազրկվի, լվանալ այն և ընկղմել կալիումի յոդի և յոդի ջրային լուծույթի մեջ։ Մի քանի րոպեից տերևի ստվարաթղթի կտրված մասում , որի վրա լույսն ընկել էր, առաջանում է կապույտ գունավորում։ Դա օսլան է յոդից կապտում։ Ուրեմն լույսի ազդեցությամբ կանաչ տերևում օսլա է առաջացել։ Տետրերում բացի ընթացքից և նպատակներից , կատարել նաև եզրակացություն։

                              Comment


                              • Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ անդրադարձի համար։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X