Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հայտնի է, որ մկները իրենց չափերի և զանգվածի հետ համեմատ ավելի շատ սնունդ են ընդունում, քան փղերը։ Բացատրել ինչու են փոքր կենդանիները ավելի շատ սնունդ ընդունում, քան խոշորները։
    Մարմնի զանգվածի և չափերի փոքրացմանը զուգահեռ, նրա մակերեսը համապատասխանաբար աճում է, հետևաբար նաև ջերմատվությունը։ Ուստի մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար փոքր թռչուններն և կաթնասուններն ավելի շատ սնունդ են ընդունելու։ Սա բացատրում է «Բերգմանի կանոնը»՝ հյուսիսում բնակվող տեսակների մեծ չափերը հարավում բնակվողների համեմատ։ Այս ամենը բացատրվում է նաև մաթեմատիկորեն.
    1 սմ կողմով խորանարդի ծավալը հավասար է 1, իսկ մակերեսև՝ 6։ 2 սմ կողմով խորանարդի ծավալը 8 է, մակերեսը՝ 24։ Պարզ է, որ առաջին դեպքում մակերեսը 6 անգամ է գերազանցում ծավալին, իսկ երկրորդ դեպքում՝ 3։ Ուստի մեծ մակերեսից ավելի շատ էներգիայի կորուստ։

    Comment


    • #77
      AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Նավոյան ,շնորհակալ եմ հարցերիս անդրադառնալու համար,ասեմ որ 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում(Սիսակյան,Թանգամյան)գրեթե յուրաքանչյուր դասից հետո կա <<Մտածեք>>հարցադրումներ,որոնք ինքնին պրոբլեմային իրավիճակ են ստեղծում,խիստ տրամաբանական հարցեր են։Հետաքրքիր են <<Մարսողություն>> թեմային առնչվող մի քանի հարցեր,որոնք կարելի է նաև քննարկել(էջ 144-հարց 4,էջ 152 հարց2,էջ 148 հարց 1)․․․
      Հարգելի Ալինա շնորհակալ եմ հետաքրքիր քննարկումների համար։ Նշված դասագրքի «Մտածեք»-ի և «Առաջադրանքներ»-ի հատվածները շատ իմաստալից են և զարգացնող։ Անդրադառնամ նշված հարցերին.
      Էջ 144 հարց 4. Կլլման ակտը ռեֆլեքսային բնույթ ունի, որին մասնակցում են մի շարք մկաններ։ Ըմպանի և կերակրափողի վերին հատվածի մկանները միջաձիգ զոլավոր են, իսկ կերակրափողի ստորին հատվածը՝ հարթ, ոչ կամային կծկվող։ Եվ մկանների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ ռեֆլեքսը տեղի է ունենում։ Այստեղ ես առաջարկում եմ ևս մեկ հարց արյունատար համակարգից, քանի որ արդեն ուսումնասիրել են արյան հոսքը անոթներով։ Կանգնած վիճակում արյունը ստորին վերջույթներից բարձրանու՞մ է դեպի սիրտ, թե՞ երկրի ձգողության ուժի ազդեցության տակ հոսում ներքև։ Սովորողները հիշում են երակների առանձնահատկությունները(սեղմելի և առաձգական) և երակներով արյան հոսքի առանձնահատկությունները(փականային համակարգ, հոսքը բարձր ճնշման տեղամասից դեպի ցածր ճնշման տեղամաս), վերջապես հիմնավորում, որ արյունը հակառակ Երկրի ձգողական ուժի բարձրանում է դեպի սիրտ։

      Comment


      • #78
        Էջ 148 հարց 1.
        Ավիշը կատարում է տարբեր գործառույթներ և տարբեր օրգաններից հոսող ավիշն էլ ունի տարբեր բաղադրություն։ Լյարդում սինթեզվում են շատ սպիտակուցներ, ուստի լյարդից հոսող ավիշը հարուստ է սպիտակուցներով։ Մկաններում առաջանում են նյութափոխանակության արգասիքներ, հետևաբար մկաններից հոսող ավիշը հարուստ է արգասիքներով։ Աղիներից հոսող ավիշը հարուստ է ճարպերով, իսկ ներզատիչ գեղձերից հոսողը՝ հորմոններով։

        Comment


        • #79
          Էջ 152 հարց 2.
          Գիտնականները նաև պարզել են, որ որքան ստերիլ պայմաններում է ապրում օրգանիզմը, այնքան հակամարմինները քիչ են, իմունիտետն ել ցածր։ Հկառակ պարագայում օտար մասնիկների և հակամարմինների հակամարտությունը ավելի շատ է և օրգանիզմն էլ ավելի պաշտպանված։

          Comment


          • #80
            Հարգելի Նավոյան,շնորհակալ եմ հարցերին անդրադառնալու և հանգամանալից մեկնաբանություններ տալու համար,հետաքրքիր են նաև նույն դասագրքի ևս մի քանի հարցի մեկնաբանությունները․էջ41( հարց2),էջ 51( հարց 6),էջ 87( բոլորը <<Մտածեք․>> բաժնից են ընտրված)։Բոլոր գրառումներին էլ սիրով հետևում եմ,շատ հետաքրքիր են նաև մյուսների հարցադրումները և քննարկումները։Թեման իրոք արդիական է։

            Comment


            • #81
              Կազմակերպման տարբեր եղանակներով տարատեսակ առաջադրանքներ կատարող աշակերտները բնականաբար չեն կարող միաժամանակ ավարտել իրենց աշխատանքը։ Շատ ուսուցիչներ վախենում են նման դեպքերում առաջացող «անգործության ընդմիջումներից»։Հարգելի՛ Նավոյան «Սննդառություն և մարսողություն» թեմայի ժամանակ ինչպիսի՞ պրոբլեմային առաջադրանքներ ներկայացնել սովորողներին (կարճ հանձնարարությունների ինչպիսի՞ տիպային օրինակներ ցույց կտաք, և թե ինչպես կարելի է մշակել նմանատիպ առաջադրանքներ), որպեսզի կարողանանք կանխել աշակերտների անգործ մնալը և այդ ընդմիջումները լրացնենք աշակերտների ունակությունները զարգացնելուն ուղղված աշխատանքներով կամ օգնենք նրանց հետ չմնալ:

              Comment


              • #82
                AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Նավոյան,շնորհակալ եմ հարցերին անդրադառնալու և հանգամանալից մեկնաբանություններ տալու համար,հետաքրքիր են նաև նույն դասագրքի ևս մի քանի հարցի մեկնաբանությունները․էջ41( հարց2),էջ 51( հարց 6),էջ 87( բոլորը <<Մտածեք․>> բաժնից են ընտրված)։Բոլոր գրառումներին էլ սիրով հետևում եմ,շատ հետաքրքիր են նաև մյուսների հարցադրումները և քննարկումները։Թեման իրոք արդիական է։
                Հարգելի Ալինա շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և հետաքրքիր հարցադրումների համար։Էջ 41-ի հարցը վերաբերվում է ուղեղիկի գործունեությանը։ Այն կոորդինացնում է մեր շարժումները և մենք, օրինակ չենք մտածում քայլելիս որ ոտքը երբ պարզենք, կամ նուրբ շարժումների մասին նվագելիս, պարելիս։ Ողեղիկի վնասումը բերում է կոորդինացված շարժումների խախտման,օրինակ եթե սանդուղքով բարձրանալիս մարդը ոտքը քիչ բարձրացնի, կկորցնի հավասարակշռությունը։
                Էջ 51. Ցուրտ ժամանակ մարդու աչքերն արցունքոտվում են,քանի որ արցունքը ոչ միայն խոնավացնում և մանրէազերծում է, այլ նաև տաքացնում է աչքի մակերևույթը՝ պաշտպանելով ցրտից։
                Էջ 87. Օրգանիզմի ներքին միջավայրը կազմող հեղուկներից որևէ մեկը չենք կարող բացառել, քանի որ յուրաքանչյուրն իր ֆունկցիաներն ունի։ Իսկ բնությունն ու բնական ընտրությունը ավելորդ բաներ չեն սիրում։Դրանցից որևէ մեկի ավելորդության դեպքում բնական ընտրությունն այն դուրս կնետեր։ Օրգանիզմի հոմեոստազը պահպանվում է այս երեք բաղադրիչների համաձայնեցված գործունեությամբ։

                Comment


                • #83
                  Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կազմակերպման տարբեր եղանակներով տարատեսակ առաջադրանքներ կատարող աշակերտները բնականաբար չեն կարող միաժամանակ ավարտել իրենց աշխատանքը։ Շատ ուսուցիչներ վախենում են նման դեպքերում առաջացող «անգործության ընդմիջումներից»։Հարգելի՛ Նավոյան «Սննդառություն և մարսողություն» թեմայի ժամանակ ինչպիսի՞ պրոբլեմային առաջադրանքներ ներկայացնել սովորողներին (կարճ հանձնարարությունների ինչպիսի՞ տիպային օրինակներ ցույց կտաք, և թե ինչպես կարելի է մշակել նմանատիպ առաջադրանքներ), որպեսզի կարողանանք կանխել աշակերտների անգործ մնալը և այդ ընդմիջումները լրացնենք աշակերտների ունակությունները զարգացնելուն ուղղված աշխատանքներով կամ օգնենք նրանց հետ չմնալ:
                  Հարգելի Նոնա շնորհակալ եմ հարցի համար, և խնդրում եմ նշեք թեման որերորդ դասարանի համար է նախատեսված։ Եթե բնագիտություն առարկայից է, ապա պետք է կապել բույսի, կենդանիների, սնկերի սննդառության հետ։ Օրինակ ինչպես են սնվում բույսերը կենդանիները, սնկերը։ Ինչու են բույսերը և սնկերը ներծծում ամբողջ մակերեսով(քանի որ չեն տեղաշարժվում , անսահմանափակ աճ ունեն և ամբողջ մակերեսով են ներծծում)։ Կարելի է կիրառել պրիզմայի մեթոդը, որը հնարավորություն է տալիս անհատական մտածողության։ Եթե յոթերորդ դասարանին է վերաբերվում, ապա կարելի է հանձնարարել մարսողական համակարգի էվոլյուցիայի քարտեզագրում, կամ առանձին հարցեր,օրինակ ինչու է կովը որոճում , իսկ ձին ՝ ոչ, եթե երկուսն էլ բուսակեր են։Կամ,սննդառության և մարսողության առանձնահատկությունները մակաբույծների մոտ։

                  Comment


                  • #84
                    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի գործընկեր, իհարկե խմբային աշխատանքը առավել նպատակահարմար է,քանի որ շատ կարևոր դաստիարակչական գործառույթ է իրականացնում, նպաստում է առողջ քննադատական մտածողության զարգացմանը։ Ոսուցիչը դառնում է վստահելի և հուսալի ավագ գործընկեր։
                    Շնորհակալություն

                    Comment


                    • #85
                      Հարգելի Նավոյան ,շնորհակալություն հարցերին անդրադառնալու համար,հետաքրքիր է,արդյոք հայտորոշիչ թեստերում նպատակահարմար է ընդգրկել պրոբլեմային առաջադրանք պահանջող հարցեր։

                      Comment


                      • #86
                        AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Նավոյան ,շնորհակալություն հարցերին անդրադառնալու համար,հետաքրքիր է,արդյոք հայտորոշիչ թեստերում նպատակահարմար է ընդգրկել պրոբլեմային առաջադրանք պահանջող հարցեր։
                        Հարգելի Ալինա շատ տեղին է Ձեր հարցը,քանի որ պրոբլեմային ուսուցման հիմնական շեշտը դրվում է բանավոր հարցադրումների, տեսանյութերի բաց քննարկումների վրա։ Բայց հայտորոշիչ, ամփոփիչ թեստերը ևս կարող են պարունակել պրոբլեմային հարցադրումներ և իրավիճակներ։ Հատկապես, եթե հաշվի առնենք , որ թեստը պետք է եռաստիճան բարդության լինի։ Պրոբլեմային հարցը կարող է լինել համր նկարի, գծապատկերի, պրիզմայի ձևով, կամ պարզապես բաց պատասխան պահանջող հարց։
                        Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար։

                        Comment


                        • #87
                          Հարգելի գործընկերներ ներկայացնում եմ պրոբլեմային ուսուցման կազմակերպման հաջորդ մակարդակը։
                          4. Ուսուցչի առաջարկած նյութից աշակերտների կողմից պրոբլեմային իրավիճակի ստեղծում և լուծման ինքնուրույն որոնում։ Այս ձևի առանձնահատկությունը հետազոտական մոտեցումն է։ Սովորողներից պահանջվում է լրացուցիչ գրականության, անհրաժեշտ այլ ռեսուրսների ինքնուրույն որոնման հմտություններ։ Արդյունավետության համար անհրաժեշտ է նախորդ մակարդակների հատկանիշներից բացի ունենալ ստեղծագործական մտածողություն, երևույթների միջև փոխադարձ կապերի և դրանց միասնական ամբողջականություն կազմելու մեխանիզմների բացահայտման կարողություն։

                          Comment


                          • #88
                            Օրինակ՝ 1. Հայտնի է, որ ակնաբուժը ատրոպինի միջոցով լայնացնում է աչքի բիբը հետազոտման նպատակներով։ Բիբը լայնանում է նաև ցավի , վախի ժամանակ, ինճպես նաև մթության մեջ։ Ինչ մեխանիզմներով է այն կատարվում։
                            Սովորողները գիտեն , որ բբի տրամագծի փոփոխությունը պայմանավորված է ծիածանաթաղանթի օղակաձև և ճառագայթաձև մկանների միջոցով, և բբային ռեֆլեքսները վեգետատիվ ռեֆլեքս են։ Օղակաձև մկանների կծկումը բերում է բբի նեղացման, իսկ ճառագայթաձև մկանի կծկումը՝ լայնացման։ Պետք է լրացուցիչ գրականության միջոցով պարզեն ատրոպինի ազդեցությունը։Այն բլոկադայի է ենթարկում , շրջափակում է ացետիլխոլինի ազդեցությունը , ինչն էլ բերում է օղակաձև մկանների թուլացմանը և բբի լայնացմանը։ Իսկ ցավի, վախի ժամանակ արտադրված ադրենալինը բերում է ճառագայթաձև մկանների դրդում և բբի լայնացում(հումորալ կարգավորում)։ Մթության մեջ բբի լայնացումը իրականանում է նյարդային կարգավորմամբ։

                            Comment


                            • #89
                              Հարգելի Նավոյան,շնորհակալություն հարցադրմանը պատասխանելու համար,իսկ ինչպես կարելի է մեկնաբանել որպես պրոբլեմային հարցադրում պարասիմպաթիկ նյարդային համակարգի միելինազուրկ լինելը(կապենք արդյոք միայն ցավի զգացողության դրսևորման հետ)։

                              Comment


                              • #90
                                Հարգելի՛ Նավոյան, շնորհակալություն հարցիս պատասխանելու համար, խոսքը վերաբերում էր 6-րդ դասարանցիների բնագիտության դասընթացին։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information