Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Ալինա, շնորհակալ եմ առաջարկի համար։Հաջորդիվ կանդրադառնամ դրան։
    Հարգելի Ալինա, շատ ճիշտ եք նկատել շնչառության առանձնահատկությունների կարևորությունը միջատների և թռչունների մոտ։Թռիչքի հետ կապված նշված օրգանիզմները շատ հարմարանքներ են ձեռք բերել, բայց շնչառությունը շատ կարևոր է։ Օրինակ միջատների շնչառության հետ կապված կարելի է հարցնել, թե ինչու արյունը չի իրականացնում գազերի տրանսպորտը,չէ որ մյուս կենդանիների մոտ արյունն է այդ գործառույթը կատարում։ Այստեղ սովորողները պետք է մտածեն, թե ինչի շնորհիվ է կենդանիների արյունը գազեր տեղափոխում։ Քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ սովորողը հասկանա արյան գույնի կարևորությունը, հեմոգլոբինի, կամ հեմոցիանինի նշանակությունը, և վերջապես՝ միջատների արյունը անգույն է։ Արդյունքում շնչառությունը կատարելագործվեց։ Բացի դրանից միջատների ամբողջ օրգանիզմում ճյուղավորվում են օդով լցված տրախեաները և նպաստում թեթևությանը։

    Թռչունների կրկնակի շնչառության մեխանիզմներից և նշանակությունից բացի ես կանդրադառնամ նաև միոգլոբինին, որը ավելի մեծ խնամակցությամբ է օժտված թթվածնի նկատմամբ, քան հեմոգլոբինը։Օրինակ, ինչպես են թռչունները չուի ժամանակ մեծ բարձրություններում թռչում( սև սագը 9 կմ բարձրություններում), որտեղ թթվածնի պարցիալ ճնշումը ցածր է, կամ ինչպես առանց հանգստի կտրում անցնում են ծով կամ օվկիանոս։

    Comment

    • #62
      Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

      Comment

      • #63
        Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ պրոբլեմային ուսուցման կազմակերպման երրորդ մակարդակը։ Այն է՝ ուսուցչի կողմից պրոբլեմային իրավիճակի ստեղծում և լուծման որոնում, վերջնարդյունքի ապահովում միայն աշակերտների ինքնուրույն աշխատանքի միջոցով։ Այս դեպքում սովորողների ինքնուրույն աշխատանքին կնպաստի ուսուցչի ուղղորդած լրացուցիչ գրականության օգտագործումը։ Այս մակարդակը հարմար է ավելի հասուն տարիքի դասարաններում, որտեղ բացի ակադեմիական գիտելիքներից պահանջվում է նաև սովորողների ինքնուրույն աշխատանքի բավականաչափ փորձ։ Մասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան է պահանջվում նաև ուսուցչից, ճիշտ կողմնորոշվելու համար այնպիսի իրավիճակներում,երբ աշակերտներն են առաջարկում խնդրի լուծման արտասովոր տարբերակ։ Այս ամենը նպաստում է սովորողների հմտությունների կատարելագործմանը, փոխվստահության խորացմանը։

        Comment

        • #64
          Օրինակ՝ 1. Ինչպես եք պատկերացնում պնևմոթորաքսի բուժական,դրական նշանակությունը։ Սովորողները արդեն լրացուցիչ ինֆորմացիա ունեն թոքամզային բացասական ճնշման և պնևմոթորաքսի մասին, և ինքնուրուն կհասնեն ճիշտ եզրահանգման, որ արհեստական փակ պնևմոթորաքսի միջոցով ախտահարված թոքի շնչռական շարժումները դադարեցվում և թոքի հյուսվածքը ապաքինվում է։

          Comment

          • #65
            Օրինակ 2. Ինչու է փոշեխողովակը ծլելիս ուղղորդված շարժվում դեպի փոշեմուտք։ Սովորողները գիտեն բույսերի գրգռականության առանձնահատկությունների մասին, աճը կարգավորող ֆիտոհորմոնների մասին։ Այս ամենը կապվում է նաև փոշեմուտքի կողմից արտազատվող կենսաբանական ակտիվ նյութերի հետ և բացահայտվում դրական քեմոտրոպիզմի ևս մեկ օրինակ։

            Comment

            • #66
              Հարգելի Նավոյան ,ըստ Ձեզ ստեղծված պրոբլեմային իրավիճակից դուրս գալու համար ավելի նպատակահարմար է խմբային աշխատանքը ,թե՞ անհատական մոտեցումը:

              Comment

              • #67
                Հարգելի Նավոյան, կեսաբանության դասերին միայն հարցադրումների միջոցով կարելի է պրոբլեմային ուսուցում կազմակերպել կամ իրավիճակ ստեղծել,թ՞ե կան նաև այլընտրանքային տարբերակներ։ Շնորհակալություն։

                Comment

                • #68
                  sirsus-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Նավոյան ,ըստ Ձեզ ստեղծված պրոբլեմային իրավիճակից դուրս գալու համար ավելի նպատակահարմար է խմբային աշխատանքը ,թե՞ անհատական մոտեցումը:
                  Հարգելի գործընկեր, իհարկե խմբային աշխատանքը առավել նպատակահարմար է,քանի որ շատ կարևոր դաստիարակչական գործառույթ է իրականացնում, նպաստում է առողջ քննադատական մտածողության զարգացմանը։ Ոսուցիչը դառնում է վստահելի և հուսալի ավագ գործընկեր։

                  Comment

                  • #69
                    Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Նավոյան, կեսաբանության դասերին միայն հարցադրումների միջոցով կարելի է պրոբլեմային ուսուցում կազմակերպել կամ իրավիճակ ստեղծել,թ՞ե կան նաև այլընտրանքային տարբերակներ։ Շնորհակալություն։
                    Հարգելի Նարինե հարցադրումներով պրոբլեմային իրավիճակների ստեղծումը նպատակահարմար է ցանկացած դասաժամին, ցանկացած տիպի դասին։ Բայց կենսաբանությունը հնարավորություն է տալիս նաև տեսանյութերի միջոցով, փորձերով և գործնական աշխատանքներով ստեղծել պրոբլեմային իրավիճակներ։

                    Comment

                    • #70
                      Հարգելի Նավոյան կներկայացնեք ինչո՞վ են պրոբլեմային ուսուցման հարցերը տարբերվում են սովորական հարցից:

                      Comment

                      • #71
                        Հարգելի Գոհար յուրաքանչյուր դասին էլ սովորական հարցադրումներով ստուգվում է սովորողների իմացության աստիճանը, դասին պատրաստվածության աստիճանը, դասի անհասկանալի հատվածները։ Իսկ պրոբլեմային հարցադրուները նպաստում են ինքնուրույն քննադատական, վերլուծական մտածողության զարգացմանը։ Մտագրոհի միջոցով սովորողը պատասխանում է սերտած դասի հարցերին, իսկ պրոբլեմային հարցի պատասխանը բացահայտում է ինքնուրույն։

                        Comment

                        • #72

                          Շնորհակալություն

                          Comment

                          • #73
                            Քանի որ ցանկացած դասապրոցեսի ընթացքում կարևորվում է նաև միջառարկայական կապերի ստեղծումը, օրինակ 7-րդ դասարանում կենդանաբանություն ուսումնասիրելիս կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ շատ հարցեր կարելի է քննարկել և ներկայացնել ֆիզիկայի տեսանկյունից, կամ հակառակը՝ բարձր դասարանում ֆիզիկայի իմացությունը էլ ավելի խորացնելուց հետո ունեցած գիտելիքները կապել կենսաբանության հետ: Ներկայացնեմ 2 պրոբլեմային հարցեր.
                            1. Շունը ջրից դուրս գալուն պես թափահարվում է: Ինչ երևույթի օգնությամբ է նա մորթին ջրից ազատում: Պարզաբանել պատասխանը: - Աշակերտը սկսում է վերհիշել բոլոր ֆիզիկական երևույթները, որոնք կարող են օգնել այդ գործողությունն իրականացնելիս և բնականաբար հանգում է այն եզրակացության, որ շունը մորթին ջրից ազատում է իներցիայի հաշվին: Ջրի կաթիլներն արագություն են ձեռք բերում և, քանի որ մորթու մազերի հետ նրանց կապող ուժերը բավարար չեն նրանց շարժման ուղղությունը փոխելու համար, ցրվում են այս ու այն կողմ:
                            2. Ինչու բադն օրոր-շորոր է քայլում, իսկ աքլորը՝ ոչ: - Աշակերտները միանգամից գլխի են ընկնում, որ հարցի հիմքում ծանրության ուժն է, բայց պետք է ճիշտ հասկանալ ինչպես է դա ազդում իրենց քայլելու վրա: Բադի ծանրության կենտրոնն անցնում է ոչ թե գետնի հետ նրա թաթերի հպման մակերևույթով, այլ նրանց միջով, որը պայմանավորված է ջրում լողալու և կայուն հավասարակշռություն ունենալու պահանջով: Երբ բադը քայլելիս թաթը բարձրացնում է, ապա, որպեսզի չընկնի, ստիպված է թեքել իրանը մյուս թաթի կողմը: Իսկ աքլորի թաթերը գտնվում են հենց նրա իրանի տակ, այնպես որ նա կարող է որևէ թաթը բարձրացնել առանց թեքելու:

                            Comment

                            • #74
                              Հարգելի Նավոյան ,շնորհակալ եմ հարցերիս անդրադառնալու համար,ասեմ որ 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում(Սիսակյան,Թանգամյան)գրեթե յուրաքանչյուր դասից հետո կա <<Մտածեք>>հարցադրումներ,որոնք ինքնին պրոբլեմային իրավիճակ են ստեղծում,խիստ տրամաբանական հարցեր են։Հետաքրքիր են <<Մարսողություն>> թեմային առնչվող մի քանի հարցեր,որոնք կարելի է նաև քննարկել(էջ 144-հարց 4,էջ 152 հարց2,էջ 148 հարց 1)․․․

                              Comment

                              • #75
                                Goharmin-ի խոսքերից Նայել գրառումը
                                Քանի որ ցանկացած դասապրոցեսի ընթացքում կարևորվում է նաև միջառարկայական կապերի ստեղծումը, օրինակ 7-րդ դասարանում կենդանաբանություն ուսումնասիրելիս կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ շատ հարցեր կարելի է քննարկել և ներկայացնել ֆիզիկայի տեսանկյունից, կամ հակառակը՝ բարձր դասարանում ֆիզիկայի իմացությունը էլ ավելի խորացնելուց հետո ունեցած գիտելիքները կապել կենսաբանության հետ: Ներկայացնեմ 2 պրոբլեմային հարցեր.
                                1. Շունը ջրից դուրս գալուն պես թափահարվում է: Ինչ երևույթի օգնությամբ է նա մորթին ջրից ազատում: Պարզաբանել պատասխանը: - Աշակերտը սկսում է վերհիշել բոլոր ֆիզիկական երևույթները, որոնք կարող են օգնել այդ գործողությունն իրականացնելիս և բնականաբար հանգում է այն եզրակացության, որ շունը մորթին ջրից ազատում է իներցիայի հաշվին: Ջրի կաթիլներն արագություն են ձեռք բերում և, քանի որ մորթու մազերի հետ նրանց կապող ուժերը բավարար չեն նրանց շարժման ուղղությունը փոխելու համար, ցրվում են այս ու այն կողմ:
                                2. Ինչու բադն օրոր-շորոր է քայլում, իսկ աքլորը՝ ոչ: - Աշակերտները միանգամից գլխի են ընկնում, որ հարցի հիմքում ծանրության ուժն է, բայց պետք է ճիշտ հասկանալ ինչպես է դա ազդում իրենց քայլելու վրա: Բադի ծանրության կենտրոնն անցնում է ոչ թե գետնի հետ նրա թաթերի հպման մակերևույթով, այլ նրանց միջով, որը պայմանավորված է ջրում լողալու և կայուն հավասարակշռություն ունենալու պահանջով: Երբ բադը քայլելիս թաթը բարձրացնում է, ապա, որպեսզի չընկնի, ստիպված է թեքել իրանը մյուս թաթի կողմը: Իսկ աքլորի թաթերը գտնվում են հենց նրա իրանի տակ, այնպես որ նա կարող է որևէ թաթը բարձրացնել առանց թեքելու:
                                Հարգելի Գոհար շատ ճիշտ եք նկատել,որ պրոբլեմային ուսուցումը նաև նպաստում է միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը։ Կենդանի օրգանիզմների բազմազանությունը բնության այն հարստությունն է, որն իր կառուցվածքաֆունկցիոնալ կապերով բացատրում է շատ բնական երևույթներ։ Օրինակ ցամաքային ողնաշարավորների բազմալծակ վերջույթների և վերամբարձ կռունկի աշխատանքը, փոշեհատիկի անհարթ մակերեսը և սահքի շփման ուժը, բույսի կողմից ջուր կլանելն ու օսմոսը, և վերջապես բիոնիկան որպես գիտություն կապում է կենսաբանությունը գիտության տարբեր բնագավառների հետ։ Եվ վերջապես ես ևս առաջարկեմ մի այդպսի հարց.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X