Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի Նավոյան ,ինչպես ցանկացած ուսումնական գործընթացի ժամանակ, այնպես էլ կենսաբանության պարապմունքները պլանավորելիս ու կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ, 5-7-րդ դասարանցիներին բնորոշ է վառ հետաքրքրասիրությունը, կենդանի օբյեկտների հետ շփվելու ցանկությունը, դիտողականությունը, որոշակի հմտությունների և կարողությունների արագ տիրապետումը, հուզականությունը, մասնավորապես' երևակայությունը: 8-10-րդ դասարանների աշակերտներին բնորոշ է ամեն ինչ հասկանալու, իմացածը համակարգելու, ընդհանրացնելու ձգտումը, ինքնուրույն սովորելու եղանակների նախընտրությունը, իրենց համար կարևոր առարկաների ընտրությունը :Ի՞նչ կարծիք ունեք պետք է պրոբլեմային ուսուցման ժամանակ հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունը:

    Comment

    • #47
      Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Նավոյան,իսկ եթե դասարանը չունի նյութի վերաբերյալ բավականաչափ պաշար,ինչպե՞ս կարելի է կազմակերպել պրոբլեմային ուսուցման այս մակարդակը, որպեսզի ապահովվի դասի արդյունավետությունը։ Շնորհակալություն։
      Հարգելի Նարինե շնորհակալ եմ հարցի համար։ Պրոբլեմային ուսուցումը կարելի է կազմակերպել դասի ցանկացած փուլում և ցանկացած տիպի դասաժամին։ Պրոբլեմային իրավիճակը լուծվում է աստիճանաբար, փուլերով։ Նախ պետք է ընկալվի պրոբլեմային հարցը,ապա անցնի տրամաբանական մտածողության փուլ և ավարտվի ճիշտ եզրահանգմամբ։ Պրոբլեմային իրավիճակը լուծվում է ունեցած գիտելիքների հիման վրա, որքան էլ դրանք բավարար չլինեն։ Հաշվի է առնվում նաև տարիքային առանձնահատկությունները և դասարանի ակադեմիական մակարդակը։ Ուստի պրոբլեմային հարցերը կարող են լինել ինչպես դասի առանցքային հարցերին վերաբերող, այնպես էլ նուրբ և լրացուցիչ ինֆորմացիա պահանջող հարցեր։

      Comment

      • #48
        barseghyan1977@bk.ru-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Նավոյան ,ինչպես ցանկացած ուսումնական գործընթացի ժամանակ, այնպես էլ կենսաբանության պարապմունքները պլանավորելիս ու կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ, 5-7-րդ դասարանցիներին բնորոշ է վառ հետաքրքրասիրությունը, կենդանի օբյեկտների հետ շփվելու ցանկությունը, դիտողականությունը, որոշակի հմտությունների և կարողությունների արագ տիրապետումը, հուզականությունը, մասնավորապես' երևակայությունը: 8-10-րդ դասարանների աշակերտներին բնորոշ է ամեն ինչ հասկանալու, իմացածը համակարգելու, ընդհանրացնելու ձգտումը, ինքնուրույն սովորելու եղանակների նախընտրությունը, իրենց համար կարևոր առարկաների ընտրությունը :Ի՞նչ կարծիք ունեք պետք է պրոբլեմային ուսուցման ժամանակ հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունը:
        Հարգելի Բարսեղյան, դուք շատ ճիշտ եք նշել սովորողների տարիքային առանձնահատկությունները։ Անշուշտ, դրանք հաշվի են առնվում պրոբլեմային ուսուցման մեջ։Պետք է նշեմ նաև, որ ծրագրային նյութը ևս կազմվում է այդ ամենը հաշվի առնելով։

        Comment

        • #49
          Goharmin-ի խոսքերից Նայել գրառումը

          Հարգելի Նավոյան , բերեմ մեկ օրինակ պրոբլեմային հարցի, որոնք առաջարկել եմ դասապրոցեսի ընթացքում լուծել աշակերտներին, հետաքրքիր կլինի լսել նաև Ձեր կարծիքը.
          Կենսագործունեության գործընթացների կարգավորում թեմայի ուսումնասիրման ժամանակ ուսուցիչը ծանոթացնում է աշակերտներին մարդու օրգանիզմի գործառույթների կարգավորման եղանակներին՝ նյարդային և հումորալ: Ներկայացնում, թե ինչպես են այս երկու եղանակները փոխներգործում օրգանիզմում, տալիս <<հորմոն>> հասկացության բացատրությունը: Կարգավորման այս եղանակները մանրամասն քննարկելուց հետո հնչեցնում եմ հարց՝
          << Հայտնի է, որ միջնորդանյութերը և հորմոնները կենսաբանորեն ակտիվ նյութեր են: Կարող եք ասել, որն է նրանց տարբերությունը>>:
          Աշակերտը գիտի ինչ է հորմոնը, բայց միջնորդանյութի մասին դեռևս տեղեկություն չունի: Ուրեմն փորձում ենք արդեն ձեռք բերած գիտելիքների միջոցով գտնել ինչ է միջնորդանյութը, այնուհետև ներկայացնել նրանց տարբերությունները:
          Միջնորդանյութերը սինթեզվում են նյարդային բջիջների՝ նեյրոնների մարմնում կամ նյարդային վերջավորություններում և կարևորագույն դեր են խաղում նյարդային ազդակի հաղորդման գործում՝ դրանով իսկ ապահովելով օրգանիզմի գործառույթների նյարդային կարգավորումը: Հորմոնները սինթեզվում են ներզատական գեղձերում կամ հատուկ բջիջներում և անցնելով արյան մեջ, արյան հոսքով հասցվում են որոշակի բջիջների կամ օրգանների և փոփոխում դրանց գործունեությունը: Հորմոններն ապահովում են օրգանիզմի գործառույթների հումորալ կարգավորումը:
          Հիմա, երբ աշակերտը գիտելիքներ է ձեռք բերում այս նյութերի մասին <<Ներզատական գերձեր>> թեմայի ուսումնասիրման ժամանակ նրանք կարող են արդեն բացատրել <<նյարդամիջնորդանյութ>> հասկացությունը՝ առաձնակի ուշադրություն դարձնելով ներզատական համակարգի կենտրոնական գեղձին՝ մակուղեղին: Գտնելով նաև մեկ այլ հարցի պատասխան, թե ինչո՞ւ են մակուղեղին անվանում <<գեղձերի գեղձ>> կամ <<գեղձերի դիրիժոր>>:
          Հարգելի Գոհար, շնորհակալ եմ Ձեր տեսակետի համար։ Շատ հետաքրքին և խորը իմացություն պահանջող հարցադրում է։ Բայց ես 1. կառաջարկեի այս հարցը կամ նյարդային համակարգը ամփոփելիս հնչեցնել, կամ գոնե վեգետատիվ նյարդային համակարգը ուսումնասիրելիս, որպեսզի սովորողը գոնե միջնորդանյութից գաղափար ունենա, հետո համեմատի այդ երկու հասկացությունները։
          2. Քանի որ նյարդային հյուսվածքի կառուցվածքի մեջ թռուցիկ խոսվում է սինապսի մասին,առաջարկում եմ այդ հարցով խորացնել սինապսի մասին գիտելիքները։
          3. Թե ինչու են մակուղեղին անվանում գեղձերի գեղձ,ես կառաջարկեմ հետևյալ մոտեցումը.<< Երեխաներ, մակուղեղի և ծայրամասային ներզատիչ գեղձերի միջև գործում է ուղիղ և հետադարձ կապը։ Ինչպես եք պատկերացնում կապի այդ ձևերը,կամ ինչ մեխանիզմներ կարող եք առաջարկել այդ կապերը բացատրելու համար։>>
          Սովորողները քննարկումներով տրամաբանական մտածողությամբ կբացահայտեն ճշմարտությունը, որ մակուղեղը թրոպ հորմոնով ազդում է գեղձի վրա, և դա ուղիղ կապն է, իսկ գեղձն էլ իր հորմոնով ազդում է մակուղեղի վրա՝ նվազեցնելով թրոպ հորմոնի արտադրության քանակը։ Այս ամենից հետո ուսուցիչը ամրապնդման նպատակով բերում է կոնկրետ օրինակ։

          Comment

          • #50
            Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
            Բարև ձեզ։ Հարգելի՛ Նավոյան <<Հյուսվածքներ>> թեման ուսումնասիրելիս պրոբլեմային շարադրանքն եմ ընտրում որպես նոր նյութի հաղորդման գլխավոր ձև,որի միջոցով հնարավոր է զարգացնել սովորողների գիտահետազոտական, որոնողական և ընդհանրապես նրանց մտավոր գործունեության տեսակները: Պրոբլեմային շարադրանքը սովորական շարդրանքից տարբերվում է նրանով, որ այս դեպքում ուսուցիչը բացահայտում է անհայտի որոնման ուղիները, ցույց տալիս այն դժվարությունները, որ հանդես են գալիս մտածողության ընթացքում: Շարադրանքը պրոբլեմային Է այն դեպքում, երբ պարունակում է պարզաբանող հարց:Այն է ՝ ո՞րն է կոչվում հյուսվածք,հյուսվածքների ինչպիսի՞ տեսակներ կան։ Նման շարադրանքի դեպքում խուսափում եմ երևույթների, փաստերի, իրադարձությունների էությունը բացատրելուց: Աշակերտներն իրենք են կատարում վերլուծություններ, հայտնագործում իրերի, երևույթների, իրադարձությունների ներքին էական կողմերը: Այս դեպքում բացատրում եմ փաստացի նյութը․օրինակ, որ հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։ Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝գոյացնող,ծածկող,հիմնական,փոխադրող,մեխանիկական։Սովորողների ուշադրությունը կենտրոնանում է վերջիններիս վերլուծման վրա:Նման դեպքում սովորողները ինքնուրույնաբար որոնում են պրոբլեմային հարցի լուծման ուղիներն ու միջոցները, առաջադրում հարցեր, կառուցում վարկածներ:Որպես պրոբլեմային հարց առաջարկել եմ աշակերտներին գտնել բուսական և կենդանական հյուսվածքների նմանությունները և տարբերությունները։ Հարգելի՛ Նավոյան <<Հյուսվածքներ>> թեմայի ընթացքում դուք ինչպիսի՞ պրոբլեմային հարց կառաջադրեիք սովորողներին։
            Հարգելի Նոնա, շնորհակալ եմ Ձեր տեսակետի համար։ Հյուսվածքի մասին գաղափարը տրվում է<< Բնագիտություն>> առարկայի մեջ։ Քանի որ << Բնագիտություն>> և <<Ես և շրջակա աշխարհը>> առարկաները հիմքն են բնագիտական առարկաների, ուստի առաջին հերթին պետք է հնչի հստակ հարց 1. ինչ է հյուսվածքը, 2. արդյոք այն պատահական բջիջների համախումբ է, 3. ինչու բույսը ունի գոյացնող հյուսվածք, կենդանին՝ ոչ, 4. ինչու է քլորոֆիլակիր հյուսվածքը կոչվում հիմնական, 5. Ինչպես բացատրել որ ջրիմուռները չունեն հյուսվածքներ, իսկ բարձրակարգ բույսերը՝ ունեն։

            Comment

            • #51
              Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

              Comment

              • #52
                Հարգելի Նավոյան,ծանոթացա Ձեր ներկայացրած թեմային,շատ հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել սիրով կմիանամ քննարկմանը:

                Comment

                • #53
                  Շնորհակալ եմ հարգելի Նավոյան հարցիս պատասխանելու համար:

                  Comment

                  • #54
                    Հարգելի Նավոյան,հետաքրքիր քննարկումներ են կազմակերպված,ես էլ ուզում եմ ներկայացնել իմ պրակտիկայից թեմային առնչվող մի քանի պրոբլեմային հարցեր։1․"՛Ձկներ" թեմայից եսառաջ եմ քաշում այն հարցը,թե ինչու են ձկները համարվում սառնարյուն ,եթե նրանց օրգանիզմում շրջանառում է զարկերակային արյուն։Իհարկե ցանկացած պրոբլեմային հարց առաջ քաշելուց առաջ աշակերտը ունենում է թեմայից պատկերացում,բայց գիտելիքների անբավարարության պատճառով հարցի շուրջ մղվում է հարցի պատասխանի որոնման պահանջի։Սա ստիպում է զարգացնել տրամաբանական մտածողությունը։2․"Վիրուսներ" թեմայից էլ որպես պրոբլեմային հարց առաջադրում եմ ինչու են համարվում կենդանի օրգանիզմներ,բայց կյանքի ոչ բջջային ձևեր։

                    Comment

                    • #55

                      • #56
                        AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Ալինա շնորհակալ եմ քննարկման համար։ Համաձայն եմ Ձեր հարցադրումների հետ։ Այո,ձկների հյուսվածքները ստանում են զարկերակային արյուն,բայց թթվածինն անհամեմատ քիչ է և նյութափոխանակությունն էլ դանդաղ է, անջատված էներգիան բավարարում է ակտիվ կենսակերպի համար և մարմնի ջերմաստիճանն անկայուն է՝ միջավայրից 2-3 աստիճանով բարձր։ Ձկներ թեմայից ես առաջարկում եմ էլի մի քանի հարցեր։ 1. Ինչու են ոսկրային ձկները վառ գունավորված, իսկ շնաձկները՝ ոչ։Սովորողները դա կապելու են գունավոր տեսողության հետ, որը ունեն ոսկրային ձկները։ 2. Էվոլյուցիոն ինչ նշանակություն ունեն շնաձկների էմալապատ պլակոիդ թեփուկները։ Եթե աշակերտները դեռ չգիտեն, ուսուցիչը ակնարկ է անում շնաձկների սուր, մի քանի շարքով դասավորված ատամների մասին և աշակերտները կհանգեն ճիշտ եզրահանգման։3. Ինչպես ապացուցել, որ ոսկրային ձկներն ունեն գունավոր տեսողություն։ Այս դեպքում էլ կկապեն մաշկի գունավորման հետ, բայց ուսուցիչը բերում է նաև տեսողությունը կորցրած կամբալայի օրինակը և հաստատում , որ գունավոր չտեսնելու պարագայում դառնում է գորշ և չի փոխում գույնն այլևս։
                        Իսկ վիրուսներ թեման ես բացատրում եմ հարցերով, աշակերտների միջամտությամբ։ Նախ մեկ երկու բառով ներկայացնում եմ վիրուսները որպես ժառանգական տարրեր,չունեն բջջային կառուցվածք, որ չեն սնվում, չեն աճում, օժտված չեն գրգռականությամբ,նյութափոխանակությամբ։Հնչում է հարցը, որ եթե այդքան տարբեր են , ուրեմն կենդանի օրգանիզմներ չեն, կամ այդքան տարբեր լինելով, ինչու են համարվում կենդանի օրգանիզմներ։ Քննարկումներով աշակերտներն իրենք են բացահայտում ժառանգականության, փոփոխականության , վերարտադրվելու հատկությունները։Այստեղ ես կրկին միջամտում եմ , բացատրելով բազմացման ինքնատիպ եղանակը։
                        Հարգելի Ալինա ակնկալում եմ նոր հարցերի քննարկումներ։

                        Comment

                        • #57
                          Շնորհակալություն,հարգելի Նավոյան ,ոսկրային ձկներին առնչվող նոր հետաքրքիր նյութի հաղորդման համար։Հետաքրքիր է նաև միջատների և թռչունների շնչառության առանձնահատկությանն առնչվող պրոբլեմային հարցադրումների առաջ քաշումը,որպես թռիչքին հարմարվածության առաջացում,նշում եմ ,որ թռիչքը որպես բարդ ֆիզիոլոգիական գործընթաց, պահանջում է նթփ-ի կատարելություն,որին մասնակցում է թթվածինը,որի հետ կապված շնչառությունը էլ ավելի է կատարելագործվել․․․

                          Comment

                          • #58

                            Հարգելի Ալինա, շնորհակալ եմ առաջարկի համար։Հաջորդիվ կանդրադառնամ դրան։

                            Comment

                            • #59
                              Բարև ձեզ։ Հարգելի՛ Նավոյան,<<Բույսերի աճը և զարգացումը>> թեմայի դասավանդման ժամանակ ինչպիսի՞ պրոբլեմային իրավիճակ կարելի է ստեղծել,որի հետևանքով սովորողները ինքնուրույնաբար ձևակերպեն իրենց մտահանգումներն ու եզրահանգումները, հասնեն վերջնական նպատակի՝ ուսուցչի ղեկավարությամբ:

                              Comment

                              • #60
                                Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
                                Բարև ձեզ։ Հարգելի՛ Նավոյան,<<Բույսերի աճը և զարգացումը>> թեմայի դասավանդման ժամանակ ինչպիսի՞ պրոբլեմային իրավիճակ կարելի է ստեղծել,որի հետևանքով սովորողները ինքնուրույնաբար ձևակերպեն իրենց մտահանգումներն ու եզրահանգումները, հասնեն վերջնական նպատակի՝ ուսուցչի ղեկավարությամբ:
                                Հարգելի Նոնա,նախ պետք է ներկայացնել բույսի աճի տեսակները։ Օրինակ ցողունի աճը լինում է գագաթնային(աճման կոնի շնորհիվ ), միջհանգուցային(ցորենի գարու ցողունները) և լայնական(ծառի ցողունը)։ Առանձին անդրադարձ է արվում յուրաքանչյուրին։Ապա ստեղծվում է պրոբլեմային իրավիճակ՝ 1. Ինչ փորձ կառաջարկեք ցողունի կամ արմատի գագաթնային աճը ապացուցելու համար։ 2.Բույսի գագաթնային աճի մասին իմացությունը ունի արդյոք կիրառական, գործնական նշանակություն։ 3. Ինչու ցորենի ցողունը գագաթով չի աճում, այլ միջհանգույցով։ Առաջին երկու հարցերը կապված են միմյանց։ Քննարկումների արդյունքում պետք է հասնել ճիշտ փորձերի նկարագրությանը։ Եթե կտրենք ընձյուղի գագաթը, այն երկարությամբ չի աճի, այլ կճյուղավորվի։ Կամ, եթե ջրի մեջ արմատակալած բույսի արմատի ծայրը կտրենք , այն նորից կդադարի երկարել։ Իսկ երկրորդ հարցի հետ կապում ենք գարնանային էտը ,որը նպաստում է աճի կարգավորմանը և բերքատվությանը։ Իսկ ցորենը ունի ծղոտացողուն, որի միջհանգույցների հիմքի բաժանվող բջիջների շնորհիվ միջհանգույցները երկարում են։
                                Պետք է անդրադառնալ նաև ֆիտոհորմոններին և աուքսիններին, որոնք կարգավորում են աճը։ Արդյոք բույսերը ազդում են միմյանց վրա,ինչու նույն ծաղկամանում վարդ և կակաչ, կամ տարբեր այլ բույսեր չեն աճեցնում և այլն։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X