Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Goharmin-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նավոյան սովորողների հետաքրքրությունները և իմացական ակտիվությունը հաճախ կախված է նրանից, թե ինչպես է դրվում պրոբլեմը, և ինչ ճանապարհով են սովորողները մտնում պրոբլեմային իրավիճակի մեջ, կարող եք նշել դասապրոցեսի ընթացքում պրոբլեմային իրավիճակների ստեղծման ինչպիսի՞ եղանակներ կան:
    Հարգելի Գոհար,պետք է նշեմ, որ պրոբլեմային իրավիճակները անհրաժեշտ են զարգացնել աստիճանաբար։ Չնայած պրոբլեմային ուսուցման հիմքը հարցի անսպասելիությունն է, բայց սովորողը պատրաստ է լինելու այդ անսովոր ,հանկարծակի հարցին։ Բերեմ որոշ օրինակներ.
    1. Որոշ փաստերի հաղորդում, որոնք հայտնի չեն սովորողին և որոնց բացահայտման համար պետք են նոր տեղեկություններ։ Օրինակ էուկարիոտ բջիջների առաջացման սիմբիոզային և աուտոգեն վարկածները ներկայացնել և սկսել քննարկումներ. օրինակ՝ բերել փաստեր վարկածներից յուրաքանչյուրը ընդունելու օգտին։ Աշակերտները միտոքոնդրիումների և քլորոպլաստների մասին ունեցած գիտելիքների հիման վրա կառուցում են քննարկումները։ Եթե դեռ չգիտեն կամ չեն հիշում մեզոսոմները, ապա ուսուցիչը լրացուցիչ տեղեկություն է հաղորդում,կամ հիշեցնում է դրանց մասին։
    2. Հակասությունների ստեղծում սովորողի ունեցած և ստացած գիտելիքների միջև։ Օրինակ՝ուսուցիչը հարցնում է ,արդյոք ադրենալինը միշտ անոթասեղմիչ է։ Սովորողը կպատասխանի այո, և այդ դեպքում ուսուցիչը կբացատրի կմախքային մկանների վրա ունեցած նրա սնուցող դերը։
    3.Նոր նյութի վերաբերյալ տեսանյութի դիտում և պրոբլեմային հարցերի առաջադրում։Օրինակ ուսուցիչը առաջարկում է դիտել պլազմոլիզի և դեպլազմոլիզի տեսանյութը, ապա պահանջում է կարծիքներ, մեխանիզմներ երևութը բացատրելու համար։

    Comment


    • #32
      Շնորհակալ եմ հարգելի Նավոյան, իսկ ինչպիսի՞ մեթոդական հնարների պետք է տիրապետի ուսուցիչը դասապրոցեսում պրոբլեմային իրավիճակ ստեղծելու համար:

      Comment


      • #33
        Goharmin-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալ եմ հարգելի Նավոյան, իսկ ինչպիսի՞ մեթոդական հնարների պետք է տիրապետի ուսուցիչը դասապրոցեսում պրոբլեմային իրավիճակ ստեղծելու համար:
        Հարգելի Գոհար, շնորհակալ եմ հարցի համար։Այսօր աշակերտը չի ուզում դասապրոցեսին երկար ժամանակ լսողի դերում լինել, ձանձրանում է։Պրոբլեմային ուսուցումը կիրառելի է դասի տարբեր փուլերում, տարբեր տիպի դասաժամերին և տարբեր մեթոդների կիրառմամբ։ Հերևաբար, նույնիսկ նոր նյութը հաղորդելիս, ուսուցիչը պետք է հարցերով, թեկուզ հակասական իրավիճակներ ստեղծելով ներգրավի սովորողին դասապրոցեսի մեջ։Պետք է կապել ունեցած և նոր ստացվող տեղեկատվությունը այնպես,որ սովորողը լինի դրա բացահայտողը։

        Comment


        • #34
          Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

          Comment


          • #35
            Բարև ձեզ։Հարգելի՛ Նավոյան պրոբլեմային հարցին ներկայացվու՞մ են արդյոք որոշակի պահանջներ։Օրինակ,որ պրոբլեմային հարցը պետք է առաջացնի իմացածի անբավարարություն, նորը հայտնաբերելու ձգտում․․․

            Comment


            • #36
              Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև ձեզ։Հարգելի՛ Նավոյան պրոբլեմային հարցին ներկայացվու՞մ են արդյոք որոշակի պահանջներ։Օրինակ,որ պրոբլեմային հարցը պետք է առաջացնի իմացածի անբավարարություն, նորը հայտնաբերելու ձգտում․․․
              Հարգելի Նոնա ես վերևում արդեն խոսել եմ << ընկալման, տրամաբանական մտածողության, փայլատակման>> փուլերի մասին։ Անշուշտ, որոշ պահանջներ կան, օրինակ ունեցած և ստացվող գիտելիքների միջև կապի, երևույթների միջև կապի խորացումը։ Նշել եմ նաև, որ հարցը կամ իրավիճակը պետք է լինի անսպասելի, որը կնպաստի մտածողության զարգացմանը։ Պրոբլեմային հարցն իրենից ներկայացնում է ուսումնական - ճանաչողական հարց, որի հիմքում ընկած է հակասությունը, թերիմացությունը արդեն ունեցած և այն գիտելիքների միջև, որոնք պետք են հարցի լուծման համար։

              Comment


              • #37
                Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ պրոբլեմային ուսուցման կազմակերպման մյուս մակարդակը։
                2. Ուսուցչի կողմից պրոբլեմային իրավիճակի ստեղծում և լուծման որոնում աշակերտների հետ միասին։ Այսպիսի մոտեցման համար կարելի է հանգուցալուծմանը հասնել հուշող, ուղղորդող հարցերի միջոցով, << Շղթա>> խաղի միջոցով, երբ մեկը մեկնաբանում է հարցի մի կողմը, իսկ մյուսները լրացնում են՝ չկրկնելով իրար։Բացի ուսումնական նպատակներից, այն լուծում է նաև դաստիարակչական խնդիրներ՝ համագործակցելու, միմյանց լրացնելու, լսելու և այլն։

                Comment


                • #38
                  Բերեմ օրինակներ.
                  1. Ինչպես ապացուցել, որ բույսի արմատը շնչում է։
                  Ուսուցիչը ներկայացնում է փորձի համար անհրաժեշտ նյութերը, մեթոդիկան և ուղղորդում աշակերտների գործունեությունը։
                  2. Ինչպես բացատրել, որ գորտի գլխուղեղը ստանում է զարկերակային արյուն, եթե փորոքում այն խառնվում է։
                  Քննարկման ժամանակ կարող են հնչել նաև ոչ տրամաբանական պատասխաններ, բայց ուսուցիչը լրացնում է պակասող գիտելիքը՝ բացատրելով գորտի սրտի կառուցվածքային առանձնահատկությունները։ Այս ամենին հաջորդում է մյուս հարցը.
                  3. Արդյոք գորտի գլխուղեղը միշտ ստանում է զարկերակային արյուն։
                  Այսպիսի մոտեցումը հարմար է քննարկվող նյութի վերաբերյալ բավականաչափ պաշար ունեցող դասարաններում։

                  Comment


                  • #39
                    Հարգելի գործընկերներ,վստահ եմ , որ ձեր դասաժամերին ևս նման իրավիճակներ ստեղծվում են։ Հետաքրքիր է նաև նման իրավիճակների քննարկումը։

                    Comment


                    • #40
                      Շնորհակալություն։

                      Comment


                      • #41
                        Հարգելի Նավոյան, շատ արդիական թեմա եք ընտրել: Սիրով միանում եմ քննարկմանը:

                        Comment


                        • #42
                          Lianamkrt-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Նավոյան, շատ արդիական թեմա եք ընտրել: Սիրով միանում եմ քննարկմանը:
                          Շնորհակալություն

                          Comment


                          • #43
                            Հարգելի Նավոյան,իսկ եթե դասարանը չունի նյութի վերաբերյալ բավականաչափ պաշար,ինչպե՞ս կարելի է կազմակերպել պրոբլեմային ուսուցման այս մակարդակը, որպեսզի ապահովվի դասի արդյունավետությունը։ Շնորհակալություն։

                            Comment


                            • #44
                              Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ,վստահ եմ , որ ձեր դասաժամերին ևս նման իրավիճակներ ստեղծվում են։ Հետաքրքիր է նաև նման իրավիճակների քննարկումը։
                              Հարգելի Նավոյան , բերեմ մեկ օրինակ պրոբլեմային հարցի, որոնք առաջարկել եմ դասապրոցեսի ընթացքում լուծել աշակերտներին, հետաքրքիր կլինի լսել նաև Ձեր կարծիքը.
                              Կենսագործունեության գործընթացների կարգավորում թեմայի ուսումնասիրման ժամանակ ուսուցիչը ծանոթացնում է աշակերտներին մարդու օրգանիզմի գործառույթների կարգավորման եղանակներին՝ նյարդային և հումորալ: Ներկայացնում, թե ինչպես են այս երկու եղանակները փոխներգործում օրգանիզմում, տալիս <<հորմոն>> հասկացության բացատրությունը: Կարգավորման այս եղանակները մանրամասն քննարկելուց հետո հնչեցնում եմ հարց՝
                              << Հայտնի է, որ միջնորդանյութերը և հորմոնները կենսաբանորեն ակտիվ նյութեր են: Կարող եք ասել, որն է նրանց տարբերությունը>>:
                              Աշակերտը գիտի ինչ է հորմոնը, բայց միջնորդանյութի մասին դեռևս տեղեկություն չունի: Ուրեմն փորձում ենք արդեն ձեռք բերած գիտելիքների միջոցով գտնել ինչ է միջնորդանյութը, այնուհետև ներկայացնել նրանց տարբերությունները:
                              Միջնորդանյութերը սինթեզվում են նյարդային բջիջների՝ նեյրոնների մարմնում կամ նյարդային վերջավորություններում և կարևորագույն դեր են խաղում նյարդային ազդակի հաղորդման գործում՝ դրանով իսկ ապահովելով օրգանիզմի գործառույթների նյարդային կարգավորումը: Հորմոնները սինթեզվում են ներզատական գեղձերում կամ հատուկ բջիջներում և անցնելով արյան մեջ, արյան հոսքով հասցվում են որոշակի բջիջների կամ օրգանների և փոփոխում դրանց գործունեությունը: Հորմոններն ապահովում են օրգանիզմի գործառույթների հումորալ կարգավորումը:
                              Հիմա, երբ աշակերտը գիտելիքներ է ձեռք բերում այս նյութերի մասին <<Ներզատական գերձեր>> թեմայի ուսումնասիրման ժամանակ նրանք կարող են արդեն բացատրել <<նյարդամիջնորդանյութ>> հասկացությունը՝ առաձնակի ուշադրություն դարձնելով ներզատական համակարգի կենտրոնական գեղձին՝ մակուղեղին: Գտնելով նաև մեկ այլ հարցի պատասխան, թե ինչո՞ւ են մակուղեղին անվանում <<գեղձերի գեղձ>> կամ <<գեղձերի դիրիժոր>>:

                              Comment


                              • #45
                                Բարև ձեզ։ Հարգելի՛ Նավոյան <<Հյուսվածքներ>> թեման ուսումնասիրելիս պրոբլեմային շարադրանքն եմ ընտրում որպես նոր նյութի հաղորդման գլխավոր ձև,որի միջոցով հնարավոր է զարգացնել սովորողների գիտահետազոտական, որոնողական և ընդհանրապես նրանց մտավոր գործունեության տեսակները: Պրոբլեմային շարադրանքը սովորական շարդրանքից տարբերվում է նրանով, որ այս դեպքում ուսուցիչը բացահայտում է անհայտի որոնման ուղիները, ցույց տալիս այն դժվարությունները, որ հանդես են գալիս մտածողության ընթացքում: Շարադրանքը պրոբլեմային Է այն դեպքում, երբ պարունակում է պարզաբանող հարց:Այն է ՝ ո՞րն է կոչվում հյուսվածք,հյուսվածքների ինչպիսի՞ տեսակներ կան։ Նման շարադրանքի դեպքում խուսափում եմ երևույթների, փաստերի, իրադարձությունների էությունը բացատրելուց: Աշակերտներն իրենք են կատարում վերլուծություններ, հայտնագործում իրերի, երևույթների, իրադարձությունների ներքին էական կողմերը: Այս դեպքում բացատրում եմ փաստացի նյութը․օրինակ, որ հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։ Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝գոյացնող,ծածկող,հիմնական,փոխադրող,մեխանիկական։Սովորողների ուշադրությունը կենտրոնանում է վերջիններիս վերլուծման վրա:Նման դեպքում սովորողները ինքնուրույնաբար որոնում են պրոբլեմային հարցի լուծման ուղիներն ու միջոցները, առաջադրում հարցեր, կառուցում վարկածներ:Որպես պրոբլեմային հարց առաջարկել եմ աշակերտներին գտնել բուսական և կենդանական հյուսվածքների նմանությունները և տարբերությունները։ Հարգելի՛ Նավոյան <<Հյուսվածքներ>> թեմայի ընթացքում դուք ինչպիսի՞ պրոբլեմային հարց կառաջադրեիք սովորողներին։
                                Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 09-01-20, 20:17.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X