Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Բարև ձեզ։Պրոբլեմային ուսուցման դասավանդման շրջանակներում ուսուցչի դերը իրական խնդիրներ առաջադրելն է, աշակերտի հետազոտությանն աջակցելը և նրա ուսումնասիրությունը քաջալերելը: Պրոբլեմային ուսուցումը ինտենսիվացնում է բուն ուսուցումը և արագացնում վերջինիս տեմպը, ինչպես նաև մեծացնում է աշակերտների ինքնագործունեության շրջանակը, լայնացնում նրանց որոնողական՝ հետազոտական աշխատանքներ կատարելու ոլորտը, ծանոթացնում գիտական մեթոդներին:Այսօրվա աշակերտին էլ ի՞նչ հնարավորություններ է տալիս ուսուցման այս արդիական մոտեցումը հարգելի՛ Նավոյան։
    Վերջին խմբագրողը՝ Dadayan Nona 1; 25-12-19, 18:15.

    Comment

    • #17
      Dadayan Nona 1-ի խոսքերից Նայել գրառումը
      Բարև ձեզ։Պրոբլեմային ուսուցման դասավանդման շրջանակներում ուսուցչի դերը իրական խնդիրներ առաջադրելն է, աշակերտի հետազոտությանն աջակցելը և նրա ուսումնասիրությունը քաջալերելը: Պրոբլեմային ուսուցումը ինտենսիվացնում է բուն ուսուցումը և արագացնում վերջինիս տեմպը, ինչպես նաև մեծացնում է աշակերտների ինքնագործունեության շրջանակը, լայնացնում նրանց որոնողական՝ հետազոտական աշխատանքներ կատարելու ոլորտը, ծանոթացնում գիտական մեթոդներին:Այսօրվա աշակերտին էլ ի՞նչ հնարավորություններ է տալիս ուսուցման այս արդիական մոտեցումը հարգելի՛ Նավոյան։
      Հարգելի Նոնա, շնորհակալ եմ հարցի համար։ Պրոբլեմային ուսուցումը ունի երկու գործառույթ՝ զարգացնող և դաստիարակչական։Դուք նշել եք զարգացնող գործառույթը։ Իսկ դաստիարակչականը ապահովում է սովորողների ստեղծագործական հմտությունների մշակումը, ձեռք բերած գիտելիքների ստեղծագործաբար օգտագործումը։ Բացի դրանից իրենց առջև դրված խնդրի լուծման մեջ մենակ չմնալու, անհրաժեշտության դեպքում ուսուցչի կողմից օգնություն ստանալու գիտակցումը կծառայի ուսուցիչ-աշակերտ,աշակերտ-աշակերտ փոխհարաբերություններում փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը։

      Comment

      • #18
        Հարգելի գործընկերներ,ուզում եմ ներկայացնել պրոբլեմային ուսուցման կազմակերպման մի քանի մակարդակներ։
        1. Ուսումնական նյութի պրոբլեմային ներկայացում ուսուցչի կողմից։Այսպես ուսուցիչը նպաստում է սովորողի ինքնուրույն մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։ Պետք է ստեղծել պրոբլեմային իրավիճակ անսովոր հարցերի, խնդիրների, հանելուկներ գուշակելու և այլ եղանակներով։ Սովորելու նկատմամբ հետաքրքրասիրությունը խթանող ուսուցման այս ձևը պահանջում է նյութի լավ իմացություն, ուստի այն արդյունավետ կլինի կիրառել գիտելիքի ստուգման ամփոփիչ դասերին կամ ամրապնդման փուլում։
        Օրինակ 1. Ինչպես բացատրել այն հանգամանքը, որ բույսերն ունեն անսահմանափակ աճ, իսկ կենդանիները՝ սահմանափակ։ Իհարկե քննարկումների ժամանակ կարող են հնչել նաև ոչ տրամաբանական կամ պատահական պատասխաններ, բաըց, այնուամենայնիվ, սովորողները կգտնեն ճիշտ պատասխանը՝ հաշվի առնելով բույսերի և կենդանիների առանցքային տարբերությունները։ Որ բուսերը հարաբերականորեն անշարժ են և սննդառության համար պետք է ներծծող և ասիմիլացնող մեծ մակերես։

        Comment

        • #19
          Օրինակ 2. Ինչու գիշերը կամ մթնշաղին առարկան ավելի լավ ենք տեսնում, եթե թեք ենք նայում։
          Օրինակ 3. Ինչով բացատրել այն հանգամանքը, որ բևեռային աղվեսը ֆենեկի( անապատային աղվես) համեմատությամբ ունի փոքր ականջներ, վերջույթներ, պոչ։
          Օրինակ 4. Ինչպիսի առանձնահատկություններ ունեն նստակյաց կենսակերպի օրգանիզմները։
          Օրինակ 5. Ինչպես բացատրել սպիտակուցների առկայությունը ավշի մեջ, եթե այն առաջացել է հյուսվածքային հեղուկից,որը զուրկ է սպիտակուցներից։
          Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ նաև ձեր կողմից առաջարկվող հարցերի քննարկումներ։

          Comment

          • #20
            Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Փորձի փոխանակումը շարտ կարևոր է բոլոր բնագավառներում։Ֆորումի աշխատանքները ողջունելի են մանկավարժներին այդ հնարավորությունն ընձեռելու համար։Ես ևս ուզում եմ կիսվել իմ փորձով և ակնկալում եմ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ։
            Հարգելի Նավոյան,իսկ համամի՞տ եք արդյոք այն մտքի հետ,որ պրոբլեմային իրավիճակը պետք է ունենա նաև հոգեբանական էլեմենտ' փաստերը պետք է լինեն նոր և տպավորիչ, իսկ իմացական խնդիրը' անսովոր, արտառոց, այն պետք է հետաքրքրի սովորողին և նրա մեջ առաջացնի իմացական որոնման ձգտում:
            Վերջին խմբագրողը՝ barseghyan1977@bk.ru; 26-12-19, 21:10.

            Comment

            • #21
              Հարգելի Բարսեղյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես վերևում արդեն նշել եմ, որ այս ուսուցման առանձնահատկություններից է անսովոր, ոչ ստանդարտ իրավիճակների ստեղծումը, ինչը կխթանի սովորողի ստեղծագործական աշխատանքի, քննադատական մտածողության զարգացմանը և , անշուշտ կբարձրացնի նրա ինքնագնահատականը։ Եթե աշակերտը գիրելիքը ոչ թե սովորել, այլ ջանք գործադրելով, անսովոր, երբեմն էլ նաև հակասական իրավիճակները հաղթահարելով է բացահայտել, ապա այդ գիտելիքը կայուն է և խորը։

              Comment

              • #22
                Հարգելի՛ Նավոյան, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

                Comment

                • #23
                  Չնայած պրոբլեմային դասը կարող է կենտրոնացած լինել որոշակի առարկայի շրջանակներում, հետազոտվող իրական խնդիրն ընտրվում է հենց այն պատճառով, որ դրա հանգուցալուծման համար աշակերտը ստիպված լինի խորասուզվել բազմաթիվ առարկաների ոլորտներում:Պրոբլեմային ուսուցումն օգնում է աշակերտներին դառնալ անկախ և ինքնուրույն սովորողներ:
                  Արդյո՞ք պրոբլեմային դասերի պլանավորման ժամանակ դասի նպատակները և խնդիրները այլ են հարգելի՛ Նավոյան։

                  Comment

                  • #24
                    [Հարգելի Նավոյան, պրոբլեմային ուսուցումը ո՞ր տարիքային խմբի է ավելի նպատակահարմար կիրառելը։ Ես կարծում եմ, որ և՜ մեթոդները և՜ ուսուցման տարատեսակները որոշակի վերապահումներով պետք է կիրառել՝ ըստ տարիքային առանձնահատկությունների։ Շնորհակալություն։

                    Comment

                    • #25

                      Հարգելի Նոնա, ցանկացած դասի արդյունավետության համար պետք է հստակ ընդգծել դասի խնդիրները, նպատակները և մեթոդները։ Պետք է մտածել ոչ թե ինչ սովորեցնել, այլ ինչպես սովորեցնել, ինչպես զարգացնել մտածողությունը,սեփական կարծիք հայտնելու կարողությունները, միջառարկայական կապերի բացահայտումը։ Պետք է հասնել նրան, որ աշակերտը ինքն արդեն առաջարկի պրոբլեմային հարցեր։

                      Comment

                      • #26
                        Nar Oganessovna-ի խոսքերից Նայել գրառումը
                        [Հարգելի Նավոյան, պրոբլեմային ուսուցումը ո՞ր տարիքային խմբի է ավելի նպատակահարմար կիրառելը։ Ես կարծում եմ, որ և՜ մեթոդները և՜ ուսուցման տարատեսակները որոշակի վերապահումներով պետք է կիրառել՝ ըստ տարիքային առանձնահատկությունների։ Շնորհակալություն։

                        Հարգելի Նարինե, շնորհակալ եմ հարցի համար։Հաշվի առնելով պրոբլեմային ուսուցման ֆունկցիաները՝զարգացնող և դաստիարակչական, խորհուրդ է տրվում այն իրականացնել դեռ ցածր դասարաններում և շարունակել մինչև վերջ։ Այդպես, ի սկզբանե, սովորողի մոտ կձևավորվի ճիշտ առարկայական մտածողություն, որոնողական, ստեղծագործական միտք։

                        Comment

                        • #27

                          Հարգելի Նավոյան սովորողների հետաքրքրությունները և իմացական ակտիվությունը հաճախ կախված է նրանից, թե ինչպես է դրվում պրոբլեմը, և ինչ ճանապարհով են սովորողները մտնում պրոբլեմային իրավիճակի մեջ, կարող եք նշել դասապրոցեսի ընթացքում պրոբլեմային իրավիճակների ստեղծման ինչպիսի՞ եղանակներ կան:

                          Comment

                          • #28
                            Հարգելի՛ Նավոյան շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

                            Comment

                            • #29
                              Հոգեբաններն ապացուցել են, որ ստեղծագործական մտածողությունն սկսվում է այն պահից,երբ մարդը հանդիպում է մտավոր խոչընդոտների, որոնք հաղթահարելու համար նրա իմացած գիտելիքները չեն բավարարում,ուստի նա վերհիշում է իմացածը, պարզում իրեն պակասող գիտելիքները և որոնողական գործողություններով փորձում է հաղթահարել առաջադիր խնդիրը:Ո՞րն է այս պարագայում ուսուցիչի ուղղորդող դերը հարգելի՛ Նավոյան։

                              Comment

                              • #30

                                Հարգելի Նոնա, ճիշտ նկատեցիք, ուսուցչի ուղղորդող դերը մեծ է։ Ուսոցիչը միշտ պերք է հիշի, որ ուսումնադաստիարակչական աշխատանքների հաջողության առանցքը մանկավարժական վարպետությունն է։ Ես կարծում եմ, որ ուսուցիչը նախ պետք է զարգացնի առարկայական մտածողություն, երկրորդ՝ ուղղորդի տարբեր երևույթների միջև կապի բացահայտմանը, երրորդ՝ հարցադրումներով ցույց տա միջառարկայական կապերը, քանի որ հատկապես կենսաբանությունը կապված է բոլոր առարկաների հետ, չորրորդ՝ ուսուցիչը կարող է հակասող, քննադատական մոտեցմամբ ուղղորդել ճշմարտության բացահայտմանը։ Եվ այս ամենը, իհարկե, պետք է շարունակական լինի։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information