Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Պրոբլեմային ուսուցումը կենսաբանության մեջ

    Փորձի փոխանակումը շարտ կարևոր է բոլոր բնագավառներում։Ֆորումի աշխատանքները ողջունելի են մանկավարժներին այդ հնարավորությունն ընձեռելու համար։Ես ևս ուզում եմ կիսվել իմ փորձով և ակնկալում եմ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ։

  • #2

    Comment


    • #3
      Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Փորձի փոխանակումը շարտ կարևոր է բոլոր բնագավառներում։Ֆորումի աշխատանքները ողջունելի են մանկավարժներին այդ հնարավորությունն ընձեռելու համար։Ես ևս ուզում եմ կիսվել իմ փորձով և ակնկալում եմ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ։

      Comment


      • #4
        Պրոբլեմային ուսուցումը զարգացնող, ոչ ստանդարտ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված ուսուցում է։Այն շատ արդիական է, քանի որ սովորողը պատկերացում է կազմում այն մասին,թե ինչպես է ձևավորվում գիտական գիտելիքը,որ միջավայրը ճանաչելի է և կարող է տրամաբանական մտածողությամբ հանգել ճիշտ եզրահանգման։Իսկ ինքնուրույն ձեռք բերված գիտելիքը կայուն է,խորը և գիտակցված։Պրոբլեմային ուսուցումը հենվում է տրամաբանական և որոնողական-ճանաչողական գործողությունների վրա։

        Comment


        • #5
          Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Փորձի փոխանակումը շարտ կարևոր է բոլոր բնագավառներում։Ֆորումի աշխատանքները ողջունելի են մանկավարժներին այդ հնարավորությունն ընձեռելու համար։Ես ևս ուզում եմ կիսվել իմ փորձով և ակնկալում եմ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ։
          Հարգելի Նավոյան,պրոբլեմային ուսուցումը արդիական է ոչ միայն կենսաբանություն առարկայի մասով,այլև դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին է այն առնչվում,այդ իսկ պատճառով ինձ ևս հետաքրքիր կլինի մասնակցել քննարկումներին:
          ՊՐոբլեմային ուսուցման գերագույն նպատակը սովորողների տրամաբանական մտածողության և ստեղծագործական գործունեության զարգացումն է, որը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրներ լուծելու, պրոբլեմային իրավիճակներ հաղթահարելու միջոցով:

          Comment


          • #6
            Բարև ձեզ։Հարգելի՛ Նավոյան,սիրով կմիանամ ձեր առաջարկած թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին։Պրոբլեմային ուսուցման հնարավորությունները լայն են․այն հնարավորություն է տալիս զարգացնել թե՛ տեսողական, թե՛ քանակական օրինաչափությունների հայտնաբերման կարողությունը, օբյեկտների չափերը գտնելու և գնահատելու կարողությունը, տեղեկատվությունը վերլուծելու և մեկ ձևաչափը մյուսով փոխարինելու կարողությունը, անհրաժեշտ միջոցներ ընտրելու կարողությունը:

            Comment


            • #7
              Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ արձագանքի համար։Այո պրոբլեմային ուսուցումը լայն հնարավորություն է ստեղծում սովորողի տրամաբանական , վերյուծական մտածողության զարգացման համար։Դեռևս Սոկրատեսն էր իր սաներին սովորեցնում տրամաբանորեն մտածել։Սակայն առաջին անգամ տեսականորեն այն մշակել է ամերիկացի փիլիսոփա մանկավարժ Ջոն Դյուին։Ըստ ռուս հայտնի հոգեբան Ս.Լ. Ռուբինշտեյնի մարդու մտածողությունը կարելի է զարգացնել միայն ճանաչողական պրոբլեմների լուծման միջոցով։

              Comment


              • #8
                Ճանաչողական(կոգնիտիվ) զարգացման տեսության հիմքում ընկած են Պիաժեի, Վիգոտսկու, Բրուների հայացքները։Ըստ Վիգոտսկու գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիրը, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով։

                Comment


                • #9
                  Ջերոմ Բրուները մշակեց հերազոտական ուսուցման գաղափարը և ներկայացրեց մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝ հիմնվելով ոչ թե ինչ սովորել,այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա։
                  Ջերոմ Բրուներ.-«Այսօր բավարար չէ երեխաներին բացատրել, թե ինչ անեն։Օրակարգում այն հարցն է, թե ինչ են մտածում իրենց արածի մասին, և ինչու են դա անում»։

                  Comment


                  • #10
                    Հարգելի Նավոյան,բնագիտական առարկաները հնարավորություն տալիս են յուրաքանչյուր դասը դարձնելու ինքնատիպ,լի տրամաբանական եզրահանգումներ անելու գաղափարներով,սիրով կմիանամ Ձեր առաջարկած թեմայով քննարկումներին։

                    Comment


                    • #11
                      Հարգելի Նավոյան ,ողջունելի նախաձեռնություն է։ Պրոբլեմային ուսուցման կազմակերպումը բավականին բարդ, բայց արդյունավետ դաս անցկացնելու տարբերակ է, որտեղ աշակերտը ընկալում- դասակարգում-յուրացում շղթայում հանդես է գալիս ինքնուրույն - վերլուծական մտածելակերպ դրսևորող ակտիվ մասնակից։ Սիրով միանում եմ քննարկումներին։

                      Comment


                      • #12
                        Հարգելի Alina և Nar Oganessovna շնորհակալ եմ արձագանքի համար։Պրոբլեմային ուսուցումը խթանում է սովորողի ինքնուրույնությունը, ստեղծագործական ակտիվությունը, հնարավորություն է ընձեռնում երևույթների միջև տրամաբանական կապերի բացահայտման համար։ Ուրախ կլինեմ պրոբլեմային ուսուցման կազմակերպման տարբեր մակարդակներում քննարկել ձեր կողմից առաջարկված պրոբլեմային իրավիճակները ևս։

                        Comment


                        • #13
                          Պրոբլեմային ուսուցման կարևոր պայմաններից է անսովոր, անսպասելի, թեկուզ հակասական հացերի և իրավիճակների առաջացումը։ Այս ուսուցումը կարելի է կազմակերպել դասի ցանկացած փուլում, բայց ես այն կիրառում եմ հատկապես նոր նյութի յուրացման և ամրապնդման ժամանակ։ Պրոբլեմային խնդրի լուծման ուղին ներառում է «Ընկալման, տրամաբանական մտածողության, փայլատակման» փուլերը։ Ընկալման փուլում սովորողը ընդհանուր պատկերացում է կազմում խնդրի մասին։ Տրամաբանական մտածողության փուլում արդեն բացահայտում է գործընթացների բուն էությունը։ Իսկ փայլատակման փուլուն ինքնուրույն գտնում է ելքը,ինչը բարձրացնում է սովորողի մտավոր կարողության բավարարվածության զգացումը։
                          Հարգելի գործընկերներ հաջորդիվ կներկայացնեմ պրոբլեմային ուսուցման կազմակերպման տարբեր մակարդակները։

                          Comment


                          • #14
                            Շնորհակալ եմ այս արդիական թեմայի ներկայացման համար...Համաձայն լինելով հոգեբանների այն կարծիքի հետ, որ ստեղծագործական մտածողությունն սկսվում է այն պահից,երբ մարդը հանդիպում է մտավոր խոչընդոտների, որոնք հաղթահարելու համար նրա իմացած գիտելիքները չեն բավարարում,ուստի նա վերհիշում է իմացածը, պարզում իրեն պակասող գիտելիքները և որոնողական գործողություններով փորձում է հաղթահարել առաջադիր խնդիրը, գտնում եմ, որ պրոբլենային ուսուցումը նպաստում է սովորողներին ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելուն, որն այսօր մեր կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկն է: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ թեմայի հետագա զարգացմանը...

                            Comment


                            • #15
                              Հարգելի Գոհար, շնորհակալ եմ արձագանքի համար։ Համաձայն եմ, այսօր սովորողը չի ուզում պարզապես լսողի դերում լինել։ Նա նախաձեռնող է, իրավիճակը ճշգրիտ վերլուծող, և միանշանակ արժանի է բազմակողմանի զարգացում ապահովող ուսուցմանը։
                              Հոգեբան Ա. Մ. Մատյուշկինը պրոբլեմային իրավիճակի հոգեբանական կառուցվացքում առանձնացնում է երեք բաղադրիչ.
                              1. Իմացության պահանջմունքը, որն արթնացնում է սովորողի մտավոր ակտիվությունը։
                              2. Անհայտ գիտելիքին կամ գործողության եղանակին տիրապետելու ձգտումը։
                              3. Մտավոր գործունեությունը՝ ներառյալ սովորողի կենսափորձը։
                              Պրոբլեմային ուսուցումն ունի զարգացնող և դաստիարակչական գործառույթներ՝ նպատակաուղղված ստեղծագործ անձի ձևավորմանը։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information