Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզիկայի դասավանդման ժամանակ առաջանցիկ ուսուցման իրականացումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիզիկայի դասավանդման ժամանակ առաջանցիկ ուսուցման իրականացումը

    Այժմ դիդակտիկայում առավել արժեքավոր են ուսուցման այն մեթոդները, որոնց շրջանակում հնարավոր է լինում բովանդակային բաղադրիչի միջոցով սկիզբ դնել մի գործընթացի, որն ուղղված է տեսական գիտելիքների համակարգման ապահովմանը, դրանց ներքին զարգացմանը և ընդհանրացմանը:
    Այդ համատեքստում իրենց կարևոր դերակատարումն ունեն ֆիզիկայի ուսուցման ժամանակ միջառարկայական և ներառարկայական կապերի արդյունավետ իրականացում, որի դեպքում իրականացվում է գիտելիքների փոխանցում նախկինում անցած նյութից դեպի ընթացիկ ուսուցում: Սակայն ուսուցման գործընթացը պետք է հենվի ոչ միայն աշակերտի նախկին փորձի վրա, այլ՝ նաև կողմնորոշված լինի նրանց հետագա ուսումնական գործունեությունը:
    Ինչպե՞ս կարելի է ապահովել այդպիսի առաջանցիկ կապերը ֆիզիկայի ուսուցման ժամանակ:
Sorry, you are not authorized to view this page
Working...
X