Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միջառարկայական կապը ֆիզիկայի դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Միջառարկայական կապը ֆիզիկայի դասին

    Բնագիտական հոսքում <<Աչքը>> թեման կարելի է անցկացնել համագործակցային,հետազոտական մեթոդներով՝օգտագործելով միջառարկայական կապեր/կենսաբանություն-ֆիզիկա-առողջ ապրելակերպ/:
    Դասի կահավորումը՝անհրաժեշտ սարքեր, զննական նյութեր, տեսասահիկներ, գծապատկերներ:
    Խմբերին նախօրոք տրվել էին հետևյալ ենթաթեմաները.
    առաջին խումբ՝
    • Աչքը որպես օպտիկական համակարգ:
    • Աչքի կառուցվածքը
    • Ջրում շարժվող կենդանիների տեսողությունը
    երկրորդ խումբ
    • Ճառագայթի ընթացքը հավաքող ոսպնյակում
    • Ճառագայթի ընթացքը փոփոխական բեկման ցուցիչ ունեցող միջավայրում
    • Աչքի /ակոմոդացիա/ հարմարում
    երրորդ խումբ
    • Գունային տեսողություն /Դալտոնիզմ/
    • Տեսողության սրություն, աչքի ցանցաթաղանթ, ցուպիկներ և սրվակներ, նյարդային ազդակ, տեսողության կենտրոն
    • Աչքի հիգիենա
    չորրորդ խումբ
    • Տարածական տեսողություն
    • Կարճատեսություն և հեռատեսություն
    • Աչքի հիվանդություններ
    • Տարբեր կենդանիների աչքի կառուցվածքը և տեսողությունը

  • #2
    Հարգելի Հասմիկ, իմ կարծիքով շատ հետաքրքիր, ուսանելի դաս է կազմակերպված եղել, քանի որ թեման և ենթաթեմաները կարևոր ու հետաքրքիր են:

    Comment


    • #3
      Հարգելի Հասմիկ, թեման շատ հետաքրքիր է: Հասարակագիտության դասերին <<Զգայություններ>>թեման անցնելիս ես միջառարկայական կապ էի ստեղծել կենսաբանություն ,ֆիզիկա առարկաների հետ:

      Comment


      • #4
        Հարգելի Հասմիկ, իմ կարծիքով,դասը ավելի նպատակային ու հետաքրքիր դարձնելու համար կարելի նաև ակնաբույժի հրավիրել:

        Comment


        • #5
          Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Հասմիկ, իմ կարծիքով շատ հետաքրքիր, ուսանելի դաս է կազմակերպված եղել, քանի որ թեման և ենթաթեմաները կարևոր ու հետաքրքիր են:
          Հարգելի Ֆլորա շնորհակալություն թեմայով հետաքրքրվելու և գնահատանքի համար:

          Comment


          • #6
            Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Հասմիկ, իմ կարծիքով,դասը ավելի նպատակային ու հետաքրքիր դարձնելու համար կարելի նաև ակնաբույժի հրավիրել:
            Հարգելի Բելա, Ձեր դիտարկումը տեղին է, մյուս անգամ կարելի է հրավիրել ակնաբույժի և թեման այդ տեսանկյունից ևս լուսաբանել:

            Comment


            • #7
              Հարգելի Հասմիկ, հետաքրքիր թեմա է:Կոնկրետ ես երեխաներին ասում եմ որ ցանկացած երևույթ,որը կատարվում է Ձեր շուրջը կարելի է բացատրել ըստ ֆիզիկայի կանոների:

              Comment


              • #8
                Օլգա ջան, իսկապես, ֆիզիկան՝ ոիպես գիտություն բնության մասին, մեզ հնարավորություն է տալիս միջառարկայական կապ ստեղծել ցանկացած առարկայի հետ, որը ավելի է հեշտացնում մեր աշխատանքը մանավանդ ավագ դպրոցում, որտեղ ունենք տարբեր հոսքային դասարաններ:

                Comment


                • #9
                  Ես նույնպես կենսաբանությունից աչք թեման անցնելիս կապում եմ ֆիզիկայից ստացած գիտելիքների հետ:Հատկապես հեռատեսություն ևկարճատեսություն խանգարումները բացատրելիս անդրադառնում եմ ոսպնյակի օպտիկական ակտիվությանը,ճառագայթի ուղղության փոփոխությանը ,պատկերների ձևավորմանը:Իսկ դրանք կարևոր են ակնոցի ընտրման սկզբունքը հասկանալու համար:Կառաջարկեյի թեմայի քննարկման մեջ անդրադառնալ նաև հեռադիտակի կառուցվածքին ու հիմք դնել բիոնիկա գիտության մասին գաղափարին:
                  Վերջին խմբագրողը՝ svetlana sargsyan; 19-07-18, 20:24.

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X