Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետազոտական աշխատանքներ «Ստատիկա» թեմայից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հետազոտական աշխատանքներ «Ստատիկա» թեմայից

    Ֆիզիկայի օրենքների կիրառական նշանակությունը բացահայտելու, սովորողների ստեղծագործական ունակությունները զարգացնելու նպատակով, ելնելով աշակերտների նախասիրություններից, միևնույն թեմայից տարբեր հոսքային դասարաններում կարող ենք հանձնարարել տարաբնույթ հետազոտական աշխատանքներ:
    Օրինակ՝ «Ստատիկա» թեման ուսումնասիրելուց հետո բնագիտական հոսքի դասարանի աշակերտներին որպես հետազոտական աշխատանքի թեմաներ առաջադրել եմ հետևյալ թեմաները.
     Մարդկային մարմնի հավասարակշռությունը: Մարդու քայլելն ու վազքը:
     Ինչպես ցատկել շարժվող վագոնից:
     Բադերի և սագերի շորորաքայլքը:
     Թե ինչու կատուն մեջքի վրա չի ընկնում:
     Տարբեր կենդանիների հավասարակշռությունը:
     Բույսերի և ծառերի ստատիկան:
    Իսկ ֆիզմաթ հոսքի դասարանում, կարևորելով աշակերտների իմացությունը, հանձնարարել եմ հավասարակշռության պայմանները ներկայացնել ծանոթ իրավիճակներում, մասնավորապես՝շինարարության և ճարտարապետության ոլորտում: Դասարանը նախապես բաջանել եմ 4 խմբերի, որոնք ներկայացրին
    I խումբ - Շենքեր և շինություններ:
    II խումբ – Կամուրջներ:
    III խումբ – Արձաններ:
    IV խումբ – Հեռուստաաշտարակներ:
    Հետազոտական աշխատանքները իրականացվում է երեք փուլով:
    -Հաշվի առնելով աշակերտների գիտելիքների և կարողությունների մակարդակը ձևավորել փորձարարական խմբեր, որոնցում աշակերտների միջին թիվը, միջին գնահատականները գրեթե նույն են:
    -Խմբի սովորողներին տրամադրվում են ծրագրեր, ուսումնական տեղեկատվություններ, որոնք կնպաստեն հետազոտական աշխատանքների ինքնուրույն կատարմանը:
    -Ստուգողական փուլ
    Վերջին խմբագրողը՝ Բելա Ջիվանշիրյան; 23-11-17, 00:20.

  • #2
    Հարգելի Բելա, շատ հետաքրքիր թեմաներ եք առաջադրել սովորողներին՝ որպես հետազոտական աշխատանքների նյութեր: Հետաքրքիր է, թե ինչպես են դրանք կատարել սովորողները:

    Comment


    • #3
      Հարգելի Բելա ձեր առաջարկած հետազոտական աշխատանքը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, ինքնուրույն գործունեության ունակությունները:

      Comment


      • #4
        Հարգելի Ֆլորա,աշակերտները մեծ պատասխանատվությամբ են նախապատրաստվել դասին: Համացանցը լայն հարավորություններ է ստեղծում հետաքրքասեր աշակերտի համար:

        Comment


        • #5
          Իմ կարծիքով, ընդհանրապես, այլ ոչ միայն մեկ դասաժամի համար, կապված օրվա դասանյութի հետ, պետք է նախօրոք ուսուցիչը մեկ աշակերտի հանձնարարի հետազոտական աշխատանք, որը աշակերտի կողմից կներկայացվի հաջորդ դասաժամին, ապա կարճ ժամկետում յուրաքանչյուր աշակերտի մոտ կգրանցվի առաջընթաց, հետաքրքրություն առարկայի նկատմամբ:

          Comment


          • #6
            Իրավացի եք, նմանատիպ դասերի գնահատումը կատարում եմ աշակերտների հետ միասին, վերլուծելով յուրաքանչյուր խմբի առավելություններն ու թերությունները, որը նպաստում է հաջորդ անգամ ավելի պատասխանատու գտնվել:

            Comment


            • #7
              Հարգելի Բելա,Ձեր առաջարկած թեմաները շատ հետաքրքիրեն:Ստատիկայի թեմաները հնարավորություն են ընձեռում տարբերել մարմնի հավասարակշռության տեսակները:

              Comment


              • #8
                Հարգելի Օլգա, իրավացի եք, դասապրոցեսին յուրաքանչյուր խումբ այնպիսի հետաքրքիր փաստեր էր ներկայացրել, որ ստիպված եղա ժամանակը ավելացնել: Օրինակ <<Արձաններ >> խմբի ներկայացրած նյութերը յուրօրինակ միջառարկայական կապ ստեղծեցին ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն, գրականություն առարկաների միջև:

                Comment


                • #9
                  Հարգելի Բելա, աշակերտի հետազոտական աշխատանքի մասին ցանկանում եմ ներկայացնել հետևյալը.
                  հետազոտական գործունեությունը սովորողների իմացական կարողությունները բացահայտելու և ըստ ընտրված բնագավառի զարգացնելու անփոխարինելի միջոց է:
                  Դասական մանկավարժության մեջ ընդունված է, որ նոր գիտելիքներ հիմնականում կարելի է ստանալ ուսուցիչներից՝ պատրաստի վիճակում: Սակայն ամենքին է հայտնի, որ դրանք ձեռք են բերվում նաև ինքնուրույն ճանապարհով. ընդ որում, սեփական փորձերով, դիտարկումներով, փորձարկումներով, և անհրաժեշտ հետևությունների հանգելու ճանապարհով կուտակված գիտելիքը, որպես կանոն, առավել կայուն և խոր է «տեղակայվում», քան պատրաստի վիճակով «մատուցված» տեղեկությունները:
                  Ինչպե՞ս ընտրել հետազոտության թեման
                  Հետազոտությունը սկսելու համար անհրաժեշտ է գտնել խնդիրը, որը կարելի է ուսումնասիրել և լուծել: Այդ խնդիրը կհուշի, թե ինչպես ձևակերպել հետազոտության թեման: Իսկ ի՞նչ է նշանակում գտնել խնդիրը:
                  Ինչպե՞ս հայտնաբերել խնդիրները:

                  Երբեմն խնդիրը տեսնել կարողանալը ավելի է գնահատվում, քան այն լուծելու ունակությունը:
                  Ցանկացած հետազոտողի գլխավոր խնդիրն է՝ գտնել «անսովորը» սովորականի մեջ, հայտնաբերել բարդություններ և հակասություններ այնտեղ, որտեղ մյուսների համար ամեն բան պարզ ու հասարակ է թվում: Խնդիրներ հայտնաբերելու կարողություն ձևավորվում է այն մարդկանց մեջ, ովքեր հակված են միևնույն առարկաները դիտարկել տարբեր տեսանկյուններով:
                  Հարցեր, որոնք կօգնեն ընտրել թեման: Դա բարդ աշխատանք չէ, եթե հստակ գիտես, թե տվյալ պահին ի՛նչն է քեզ հետաքրքրում, ո՛ր խնդիրն է հուզում մյուսներից առավել: Եթե չես կարողանում անմիջապես հասկանալ, թե ինչի մասին կցանկանայիր ծավալել հետազոտական աշխատանքը, փորձի՛ր ինքդ քեզ առաջադրել հետևյալ հարցերը.
                   Ի՞նչն է ինձ ամենից շատ հետաքրքիր:
                   Ինչո՞վ եմ ես ցանկանում առաջնահերթ զբաղվել /օրինակ՝ մաթեմատիկա կամ պոեզիա, աստղագիտություն կամ պատմություն/:
                   Ինչո՞վ եմ ես ավելի հաճախ զբաղվում ազատ ժամանակ:
                   Ի՞նչն է ինձ թույլ տալիս լավ գնահատականներ ստանալ դպրոցում:
                   Դպրոցում սովորածից ի՞նչն է, որ կցանկանայի ավելի խոր ուսումնասիրել:
                   Կա՞ արդյոք որևէ բան, ինչով ես հատկապես հպարտանում եմ:
                  Եթե այս հարցերը չօգնեն, հարկավոր է դիմելու սուցիչներին, հարցնել ծնողներին, այդ մասին խոսել համադասարանցիների հետ: Միգուցե որևէ մեկը հետաքրքիր միտք հուշի: Երբեք չհուսահատվել և չընկրկել:
                  Ինչպիսի՞ն կարող են լինել հետազոտման թեմաները: Գրի առնել դրանք.
                  Բոլոր թեմաները կարելի է պայմանականորեն միավորել երեք խմբում.
                  1. Ֆանտաստիկ թեմաներ՝գոյություն չունեցող, ֆանտաստիկ օբյեկտների և երևույթներիմասին:
                  2. Փորձնական թեմաներ, որոնք ենթադրում են սեփական դիտարկումների և փորձերի կատարում:
                  3. Տեսական՝ տարբեր տեսական աղբյուրներում, գրքերում, ֆիլմերում առկա տեղեկությունների, փաստերի, նյութերի ուսումնասիրման և ընդհանրացման թեմաներ:
                  Հետազոտման նպատակը
                  Սահմանել հետազոտման նպատակը, նշանակում է՝ ինքդ քեզ և մյուսներին պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք աշխատում տվյալ թեմայի ուղղությամբ:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Ֆլորա, շնորհակալություն թեմային անդրադառնալու և հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, հետագայում կօգտվեմ Ձեր խորհուրդներից: Ասեմ որ, հետազոտական աշխատանքների թեմաները ընտրելուց առաջ ես խոհրդակցում եմ աշակերտներիս հետ, պարզում նրանց հետաքրքրությունները և թեմայի կիրառական ու ակտուալ լինելը:

                    Comment


                    • #11
                      Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Ֆլորա, շնորհակալություն թեմային անդրադառնալու և հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, հետագայում կօգտվեմ Ձեր խորհուրդներից: Ասեմ որ, հետազոտական աշխատանքների թեմաները ընտրելուց առաջ ես խոհրդակցում եմ աշակերտներիս հետ, պարզում նրանց հետաքրքրությունները և թեմայի կիրառական ու ակտուալ լինելը:
                      Հարգելի Բելա, ցանկանում եմ այդ թեման շարունակել. այսպիսով՝

                      Հետազոտման խնդիրները
                      Հետազոտման խնդիրները հստակեցնում են դրա նպատակը: Եթե նպատակը ցույց է տալիս հետազոտական գործունեության ընդհանուր ուղղվածություն, ապա խնդիրները նկարագրում են հետազոտման հիմնական քայլերը:
                      Հետազոտման վարկածը / հիպոթեզը
                      Վարկածը ենթադրություն է՝ դեռևս տրամաբանորեն չապացուցված և փորձարկումով չհաստատված կանխագուշակություն: Սովորաբար հիպոթեզն սկսվում է հետևյալ բառ - կառույցներով. «ենթադրենք», «ասենք թե», «հնարավոր է», «եթե…, ապա…»: Խնդրի լուծման համար, անշուշտ, կպահանջվի մեկ կամ մի քանի վարկած /հիպոթեզ/ այսինքն՝ ենթադրություններ այն մասին, թե ինչպես կարող է լուծվել տվյալ խնդիրը: Հետազոտման արդյունքում հիպոթեզը կամ հաստատվում է, կամ ոչ:
                      Հետազոտության մատչելի մեթոդների շարք.
                       Մտածել ինքնուրույն:
                       Հետազոտվող նյութի վերաբերյալ գրքերի ուսումնասիրում:
                       ԾանոթաՊաշտպանոնալ համապատասխան ֆիլմերի:
                       Տեղեկություններ գտնել համակարգչային գլոբալ ցանցերում.
                       Հարցնել այլ մարդկանց:
                       Դիտարկել:
                       Փորձ կատարել:
                      Պաշտպանության նախապատրաստում և ներկայացում
                      Հավաքվել են բոլոր տեղեկությունները, կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ և դիտարկումներ, անցկացվել են բոլոր փորձերը: Այժմ հարկավոր է թղթի վրա համառոտ շարադրել կարևորը և ներկայացնել մարդկանց: Ըստ որում, առաջարկված բոլոր մտքերը, նոր մտահղացումները և տեղեկատվությունը պետք է փաստարկված լինեն: Այդ իմաստով է, որ գիտնականներն ասում են, որ հետազոտման արդյունքները հարկավոր է ոչ միայն զեկուցել, այլև պաշտպանել:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Ֆլորա, իրավացի եք, առաջնորդվելով Ձեր առաջարկած սխեմայով համոզված եմ, որ ավելի արագ կհասնենք մեր նպատակներին: Հետազոտական աշխատանքների արդյունքները, միշտ գերազանցում են սպասելիքները: Երբեմն վերջնաարդյունքեւմ ունենում ենք ավելին, քան պլանավորել էինք: Աշակերտները սիրում են օգտվելով համացանցից կատարել տարաբնույթ փորձեր և պատրաստել ինքնաշեն սարքերի մոդելներ:

                        Comment


                        • #13
                          Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ֆլորա, իրավացի եք, առաջնորդվելով Ձեր առաջարկած սխեմայով համոզված եմ, որ ավելի արագ կհասնենք մեր նպատակներին: Հետազոտական աշխատանքների արդյունքները, միշտ գերազանցում են սպասելիքները: Երբեմն վերջնաարդյունքեւմ ունենում ենք ավելին, քան պլանավորել էինք: Աշակերտները սիրում են օգտվելով համացանցից կատարել տարաբնույթ փորձեր և պատրաստել ինքնաշեն սարքերի մոդելներ:
                          Հարգելի Բելա, այո, հետազոտական աշխատանքը ենթադրում է այդպիսի աշխատանքներ:

                          Comment


                          • #14
                            Թեման ծավալել եք արդիական և կիրառելի : Համամմիտ եմ հարգելի ֆլորա:

                            Comment


                            • #15
                              Ստատիկա անցնելիս,աշակերտը պետք է գաղափար ունենա մարմինների էլեկտրականացման,էլեկտրական լիցքերի,տարրական լիցքի,լիցքավորված մարմինների փոխազդեցության,էլեկտրական դաշտի,հաղորդիչների չ մեկուսիչների մասին:Իմանա Կուլոնի օրենքը :

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X