Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղիները (իմ փորձից)

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Շնորհակալություն հարգելի Սոֆյա, թեմային անդրադառնալու համար: Իմ փորձից կարող եմ ասել, որ տարբեր առարկաններից ինտեգրված դասերն ու միջոցառումները շատ արդյունավետ են: Ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար կարող եմ առաջարկել հետևյալ թեմաները .
    *Հայ ֆիզիկոսներ, ովքեր ապահովել են գիտության առաջընթացը:
    *Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանություն գործում:
    * Ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը)
    *Միջուկային ֆիզիկայի պատմական հեղաշրջումը:
    *Անդրեյ Սախարովը, որպես ջրածնային ռումբի ստեղծող, որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որպես Ղարաբաղի հարցը բարձրաձայնող գիտնական:
    *Սիսիանի մետ գտնվող Զորաց քարերը բնակատեղի է, թե աստղադիտարան:

    Comment


    • #17
      Հարգելի Բելա Ջիվանշիրյան,հետաքրքիր թեմա եք ընտրել. ինտեգրված դասը թույլ կտա վերացնել տվյալ նյութի կրկնօրինակ ուսումնասիրությունը:Աշակերտների մոտ բարենպաստ պայմաններ կստեղծվի ընդհանուր գիտելիքների կարողությունների ,հմտությունների ձևավորմանը:Ձեր թուլտվությամբ ես կշարունակեմ ինտեգրված դասերի շարանը. ֆիզիկան և երաժշտությունը /ձայնային ալիքներ,երաժշտական ձայն/,ֆիզիկա և քիմիա /նյութի քանակ:Ավոգադրոյի հաստատուն/,/էլեկտրական հոսանքը էլեկտրոլիտների լուծույթում /:

      Comment


      • #18
        Շնորհակալություն, հարգելի Լիլիթ, թեմայի քննարկմանը մասնակցելու և նոր առաջարկությունների համար: Հետաքրքիր ու արդյունավետ միացիալ դասեր եմ առաջարկում կազմակերպել ավագ դպրոցի տարբեր հասքային դասարաններում: Օրինակ՝ ֆիզմաթ ենթահոսքի XI դասարանցիներին առաջարկել ներկայացնել <<Ջերմաշարժիչների տեսակները>>, իսկ բնագիտական ենթահոսքին՝<<Ջերմաշարժիչների ստեղծած էկոլոգիական խնդիրները>>:

        Comment


        • #19
          Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն հարգելի Սոֆյա, թեմային անդրադառնալու համար: Իմ փորձից կարող եմ ասել, որ տարբեր առարկաններից ինտեգրված դասերն ու միջոցառումները շատ արդյունավետ են: Ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար կարող եմ առաջարկել հետևյալ թեմաները .
          *Հայ ֆիզիկոսներ, ովքեր ապահովել են գիտության առաջընթացը:
          *Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանություն գործում:
          * Ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը)
          *Միջուկային ֆիզիկայի պատմական հեղաշրջումը:
          *Անդրեյ Սախարովը, որպես ջրածնային ռումբի ստեղծող, որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որպես Ղարաբաղի հարցը բարձրաձայնող գիտնական:
          *Սիսիանի մետ գտնվող Զորաց քարերը բնակատեղի է, թե աստղադիտարան:
          Շատ շնորհակալ եմ պատասխանելու համար , ես կօգտվեմ Ձեր առաջարկներից ` փորձելով կապ ստեղծել պատմության հետ : Հատկապես հետաքրքիր կստացվի ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը) և Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանության գործում թեմաների շուրջ կազմակեպվելիք դասերը կամ քննարկումները :

          Comment


          • #20
            Հարգելի Բելա,ֆիզիկան հնարավորություն է տալիս բավարարել մարդու անսպառ հետաքրքրասիրությունը,խնդիրներ առաջադրում անհայտ,չհետազոտված բնագավառներում,որոնց լուծումները պահանջում են ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության անընդհատ զարգացում:

            Comment


            • #21
              Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Բելա,ֆիզիկան հնարավորություն է տալիս բավարարել մարդու անսպառ հետաքրքրասիրությունը,խնդիրներ առաջադրում անհայտ,չհետազոտված բնագավառներում,որոնց լուծումները պահանջում են ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության անընդհատ զարգացում:
              Ֆիզիկան հնարավորություն է տալիս բացատրել մեր շրջապատում տեղի ունեցող երևույթները, կանխատեսումներ անել, ստեղծել նորը, հասկանալ և թափանցել անհայտ երևույթների էության մեջ: Ֆիզիկա առարկան զարգացնում է սովորողի տրամաբանական մտածողությունը, նպաստում է երևակայության զարգացմանը:

              Comment


              • #22
                Ֆիզիկան հնարավորություն է տալիս բացատրել երևույթների էությունը , իսկ մաթեմատիկան փոխարինում է այն հաշվարկների:Ածանցյալի մեխանիկական իմաստը սահմանելիս կարող ենք կարճ ասել, որ կոորդինատի ածանցյալը ըստ ժամանակի արագությունն է:Կամ էլ,որ արագության ածանցյալն ըստ ժամանակի արագացումն է: Ու բազում նման փոխկապակցվածություններ..

                https://lib.armedu.am/resource/24048

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X