Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղիները (իմ փորձից)

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղիները (իմ փորձից)

    Ֆիզիկան որպես գիտություն բնության մասին` մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու մեր շրջապատում տեղի ունեցող երևույթների գիտական պատկերը: Որպեսզի ֆիզիկայի դասերը լինեն իմաստալից ու նպատակային՝ կախված թեմայից և հոսքային դասարանից, փորձում եմ միջառառկայական կապերի միջոցով աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ֆիզիկա առարկայի նկատմամբ:
    Օրինակ՝հումանիտար հոսքի դասսարաններում քննարկում եմ հետևյալ թեմաները.
     ստեղծագործություններ, որտեղ հաշվի չեն առնվել ֆիզիկայի օրենքները (ֆիզիկա - գրականություն)
     առակներ, բանաստեղծություններ ու ասածվածքներ, որոնք հաստատում են Նյուտոնի օրենքների իսկությունը (ֆիզիկա-գրականություն)
     Հովհաննես Թումանյանը որպես բնության երգիչ (ֆիզիկա-գրականություն)
     գույների ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը (ֆիզիկա-գրականություն, հոգեբանություն, նկարչություն)
     ֆիզիկան արվեստի լեզվով (ֆիզիկա-նկարչություն), նկարների ցուցահանդես
     օդատեսիլը որպես օպտիկական երևույթ մթնոլորտում (ֆիզիկա-աշխարհագրություն)
     երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբի կիրառումը ամերիկացիների կողմից (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն)
     ռեակտիվ հրթիռների նշանակությունը Մեծ Հայրենականում (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն) և այլն:
    Միջառարկայական կապերի իրականացումը նպաստում է այդ առարկաներից սովորողների խորը ու կայուն գիտելիքների ձեռքբերմանը, նրանց գիտական աշխարհայացքի ձևավորմանը և զարգացողական խնդիրների լուծմանը:
    Վերջին խմբագրողը՝ Բելա Ջիվանշիրյան; 23-11-17, 00:33.

  • #2
    Հարգելի Բելա, իմ կարծիքով ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ հետաքրքիր թեմաներ եք ընտրել:

    Comment

    • #3
      Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբի կիրառումը ամերիկացիների կողմից (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն)
       Ռեակտիվ հրթիռների նշանակությունը Մեծ Հայրենականում (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն) և այլն:
      Հարգելի Բելա, այնպես ինչպես Դուք եք ցանկանում, որ ֆիզիկայի դասերը լինեն իմաստալից ու նպատակային՝ կախված թեմայից և հոսքային դասարանից, ես նույնպես փորձում եմ միջառարկայական կապերի միջոցով աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել պատմություն առարկայի նկատմամբ:
      Կարծում եմ , որ միջառարկայական կապերը անհրաժեշտություն են:
      Վերջին խմբագրողը՝ manush; 14-11-17, 11:40.

      Comment

      • #4

        Լիովին համաձայն եմ, միջառարկայական կապերի իրագործումը նպաստում է գիտելիքների խոր և բազմակողմանի յուրացմանը, ինչն էլ իր հերթին ձեռք բերված գիտելիքի պրակտիկ կիրառման համար ստեղծում է նպաստավոր պայմաններ:
        Վերջին խմբագրողը՝ manush; 14-11-17, 11:40.

        Comment

        • #5
          Հարգելի Ռուզաննա, իմ կարծիքով, հենց պատմություն առարկայի մշակույթի բաժնի ուսումնասիրությունը մեծ հնարավորություն է տալիս միջառարկայական կապ ստեղծել բոլոր առարկաների հետ:

          Comment

          • #6
            Սիրելի Ռուզաննա, կարող ենք համատեղ միջոցառում կազմակերպել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ:

            Comment

            • #7
              Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Հարգելի Բելա, լիովին համամիտ եմ: ԵՎ ես փորձում եմ օգտվել այդ հնարավորությունից:

              Comment

              • #8
                Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրելի Ռուզաննա, կարող ենք համատեղ միջոցառում կազմակերպել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ:
                Դեմ չեմ, սիրով:

                Comment

                • #9
                  Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ֆիզիկան որպես գիտություն բնության մասին` մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու մեր շրջապատում տեղի ունեցող երևույթների գիտական պատկերը: Որպեսզի ֆիզիկայի դասերը լինեն իմաստալից ու նպատակային՝ կախված թեմայից և հոսքային դասարանից, փորձում եմ միջառառկայական կապերի միջոցով աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ֆիզիկա առարկայի նկատմամբ:
                  Օրինակ՝հումանիտար հոսքի դասսարաններում քննարկում եմ հետևյալ թեմաները.
                   ստեղծագործություններ, որտեղ հաշվի չեն առնվել ֆիզիկայի օրենքները (ֆիզիկա - գրականություն)
                   առակներ, բանաստեղծություններ ու ասածվածքներ, որոնք հաստատում են Նյուտոնի օրենքների իսկությունը (ֆիզիկա-գրականություն)
                   Հովհաննես Թումանյանը որպես բնության երգիչ (ֆիզիկա-գրականություն)
                   գույների ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը (ֆիզիկա-գրականություն, հոգեբանություն, նկարչություն)
                   ֆիզիկան արվեստի լեզվով (ֆիզիկա-նկարչություն), նկարների ցուցահանդես
                   օդատեսիլը որպես օպտիկական երևույթ մթնոլորտում (ֆիզիկա-աշխարհագրություն)
                   երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբի կիրառումը ամերիկացիների կողմից (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն)
                   ռեակտիվ հրթիռների նշանակությունը Մեծ Հայրենականում (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն) և այլն:
                  Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ կարելի իրագործել նաև ինտեգրված դասեր: Օրինակ ինտեգրված դաս կարելի է անցկացնել ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից ՞Աչք և ակնոց՞ թեմայից:

                  Comment

                  • #10
                    Հարգելի՛ Բելա Ջիվանշիրյան, ֆիզիկան ամբողջությամբ գեղեցիկ և զարմանահրաշ գիտություն է: Երեխայի՝ ցանկացած երևույթի բացահայտումը սեփական փորձերի միջոցով տալիս է այն ամենը, ինչը անհրաժեշտ է գիտության կամ առարկայի նկատմամաբ սեր առաջացնելը:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Մարիամ, ճիշտ է՝ ես ֆիզիկ չեմ, սակայն հետաքրքրությամբ հետևում եմ նաև այս առարկայից քննարկումներին և կարևորում եմ տեսականի ու պրակտիկ գործունեության կապը:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Անահիտ, իրավացի եք, բնագիտական հոսքի դասարաններում այդ թեմայով դաս եմ անցկացրել, անգամ ակնաբույժի եմ հրավիրել, և նա պատասխանել է աշակերտներին հուզող բոլոր հարցերին:

                        Comment

                        • #13
                          Հարգելի Ֆլորա, ֆիզիկա առարկան մեծ հնարավորություններ ունի լուծելու այդ խնդիրը: Աշակերտի ստեղծագործական ունակությունները բացահայտելու համար, երբեն որոշ լաբորատոր աշխատանքներ հանձնարարում եմ տանը կատարել:

                          Comment

                          • #14
                            Հարգելի Բելա, Ձեր դասավանդած առարկան լայն հնարավորություններ ունի՝ սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնելու առարկայի նկատմամբ՝ տեսական նյութը համադրելով գործնական աշխատանքի հետ, ինչպես նաև կազմակերպելով միջառարկայական և վերառարկայակն կապեր, ստեղծելով թեմատիկ միավորներ:

                            Comment

                            • #15
                              Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ֆիզիկան որպես գիտություն բնության մասին` մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու մեր շրջապատում տեղի ունեցող երևույթների գիտական պատկերը: Որպեսզի ֆիզիկայի դասերը լինեն իմաստալից ու նպատակային՝ կախված թեմայից և հոսքային դասարանից, փորձում եմ միջառառկայական կապերի միջոցով աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ֆիզիկա առարկայի նկատմամբ:
                              Օրինակ՝հումանիտար հոսքի դասսարաններում քննարկում եմ հետևյալ թեմաները.
                               ստեղծագործություններ, որտեղ հաշվի չեն առնվել ֆիզիկայի օրենքները (ֆիզիկա - գրականություն)
                               առակներ, բանաստեղծություններ ու ասածվածքներ, որոնք հաստատում են Նյուտոնի օրենքների իսկությունը (ֆիզիկա-գրականություն)
                               Հովհաննես Թումանյանը որպես բնության երգիչ (ֆիզիկա-գրականություն)
                               գույների ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը (ֆիզիկա-գրականություն, հոգեբանություն, նկարչություն)
                               ֆիզիկան արվեստի լեզվով (ֆիզիկա-նկարչություն), նկարների ցուցահանդես
                               օդատեսիլը որպես օպտիկական երևույթ մթնոլորտում (ֆիզիկա-աշխարհագրություն)
                               երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբի կիրառումը ամերիկացիների կողմից (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն)
                               ռեակտիվ հրթիռների նշանակությունը Մեծ Հայրենականում (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն) և այլն:
                              Շատ հետաքրքիր թեմա է : Ձեր կատարած աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտին ցանկացած դասանյութ դիտարկել դարբեր անկյուններից , որի շնորհիվ երեխան կարող է շատ արագ զարգացնել իր մտածողությունը : Ինչպիսի դաս կառաջարկեք ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար :

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X