Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն կենսաբանության առարկայի ուսուցիչներին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Հարգելի գործընկերներ, ինչպիսի առաջարկներ ունենք <Նուկլեինաթթուներ, ԴՆԹ, ՌՆԹ> թեմայի վերաբերյալ: Օրինակ ես օգտագործում եմ պուրինային և պիրիմիդային նուկլեոտիդների հասկացությունները քիմիական բանաձևերին մի փոքր անրադարձ կատարելով, դա օգնում է ավելի լավ պատկերացնել և հասկանալ նուկլեոտիդի կառուցվածքը:Սպասում եմ Ձեր առաջարկներին:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:56.

    Comment


    • #62
      Հարգելի Ռուբինա շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Ջուր այն կարևորագույն թեմաներից է, որի մասին կարելի է անընդհատ խոսել:Աշակերտների մեջ առավել մեծ հետաքրքրություն մտցնելու նպատակով կարելի է խոսել այն մասին,որ ջուրն ունի հիշողություն:Այնուհետև ներկայացնել ջրի յուրահատկությունները,մոլեկուլի կառուցվածքը և այլն:

      Comment


      • #63
        Ես որպես քիմիա առարկայի ուսուցիչ պետք է նշեմ, որ ամինաթթուներ և սպիտակուցներ թեմաները ուսումնասիրվում են 11-րդ դասարանի վերջում,ուստի ամինաթթուների կառուցվածքը հասանելի չէ աշակերտին և նրանք կհանդիպեն դժվարությունների երկ և բազմապեպտիդներ գրելիս :Կարելի է խոսել ամինո և կարբոքսիլային խմբերի հատկությունների մասին և այդ հատկությունները բացատրել կոնկրետ օրինակներով:

        Comment


        • #64
          Ճիշտ նկատառումներ են, ես նույնպես համաձայն եմ այդ դիտարկումներին: Իսկապես ամինաթթուներ թեման բավականին դժվար ընկալելի է 10 դասարանի աշակերտների համար: Սակայն պետք է թեթևացնելով /օրինակ առանց ռադիկալի/ ամինաթթուներով կառուվել դիպեպտիդ կամ տրիպեպտիդ:

          Comment


          • #65
            Հարգելի գործընկերներ շնորհակալ եմ արձագանքի և քննարկման համար: Իսկապես հարգելի Աննա ամինաթթուներ թեման 10 դասարանում կենսաբանություն առարկան ուսումնասիրելիս որոշակի լիարժեք չէ առանց քիմիական բանաձևերի վերլուծության և խորը ընկալման: Եթե բարեբախտաբար 9-րդ դասարանից աշակերտը որոշակի գիտելիքներ ունի, օրգանական քիմիայի տարրերին տիրապետում է, կարելի է բացատրել նաև կարբօսիլային և ամինո- խմների կառուցվածքը, ռադիկալների մասին գաղափար տալ, հատկապես ծծումբ պարունակող ամինաթթուների դեպքում:

            Comment


            • #66
              Կիսում եմ Ձեր դիտարկումները, ոչ միայն ամինաթթուներ թեման է դժվար յուրացվող 10-րդ դասարանում ածխաջրեր թեման նույնպես ունի իր դժվարությունները: Ածխաջրերի բանաձվերի ներկայացումը, նրանց դասակարգումը մոնո և պոլիշաքարների նույնպես տարբեր մոտեցումներ ունի տարբեր գրքերում: Միանշանակ է, որ քիմիա դասընթացի իմացությունը հատկապես օրգանական քիմիան բավականին կթեթևացնի և դյուրամարս կդարձնի մատուցվող նյութը:

              Comment


              • #67
                Հարգելի գործընկերներ շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիտարկումների համար: Կենսաբանության դասընթացքը անմիջական և ծատ սերտ կապեր ունի քիմիայի, ֆիզիկայի աշխարհագրության հետ, այդ առարկաների իմացությունը հետաքրքրիր և բազմակողմանի է դարձնում կենսաբանության դասընթացը և հետաքրքրություն առաջացնում աշակերտների մեջ: Առաջնահերթ ուսուցիչը ինքը պետք է տեսնի, վերհանի և արժևորի այդ միջառարկայական կապերի բացահայտումը և վերհանումը աշակերտի համար: Սա ստեղծագործական հետաքրքիր պրոցես է, որը միշտ մղում է ավելին իմանալու և բացահայտումներ կատարելու:

                Comment


                • #68
                  Սիրելի գրծընկերներ շնորհավորում եմ բոլորիդ գարնանային տոները, ցանկանում քաջ առողջությունև անսպառ եռանդ այս նվիրյալ գործում:Առաջարկում եմ քննարկել 12-րդ դասարանի բնագիտական ենթահոսքի 2-րդ կիսամայակի թեմաների հերթականությունը և
                  ժամաբաշխումը:

                  Comment


                  • #69
                    Սիրելի Ռուբինա ջան, անչափ հաճելի է այս հարթակում շփվել կենսաբանի հետ, ով ներկայացնում է կենսաբանության առարկայի վերաբերյալ հետաքրքիր քննարկումներ: Հաճույքով կմասնակցեմ քննարկումներին:

                    Comment


                    • #70
                      Սիրելի Ռուբինա, դասանյութի մատչելի բացատրության դյուրին տարբերակ եք առաջարկում, կարելի է կիրառել:

                      Comment


                      • #71
                        Կիսում եմ Ձեր կարծիքը Աննա ջան, ես նույնպես կարևորում եմ ջրի թեման կենսաբանության դասընթացում : Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում 2 ընդօրինակման դաս եմ կազմակերպել այդ թեմայի շրջանակներում՝ <<Ոսկուց էլ թանկ ջուրը>>և<<Նորին մեծություն ջուրը դպրոցում...>>խորագրերով:հանգամանալիսց ներկայացրել եմ, որ ԵՐԿԻՐ մոլորակի վրա յուրաքանչյուրս ունենք մեր տեղը այս արևի տակ, և յուրաքանչյուրս ունենք մեր ջրի չափաբաժինը: Մենք ունենք իրավունք մեր ջրի նկատմամբ, իրավունք, պահելու, պահպանելու այն: Մենք իրավունք չունենք աղտոտելու, ոչնչացնելու բնության այդ անփոխարինելի հարստությունը:Ուրեմն, եթե Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդ կարողանա պահպանել ջրի նկատմամբ իր իրավունքը, ապա նրա կյանքը ջրի նման կլինի ոչ թէ երկար, այլ՝հավերժ…
                        Հերդորել եմ տեր կանգնե՛լ մեր իրավունքին , թույլ չտա՛լ որևէ մեկին ոտնահարելու մեր իրավունքը ու թող բոլորը վերջապես հասկանան.
                        Միայն երբ վերջին ծառը կտրվի,
                        Միայն երբ վերջին գետը աղտոտվի ,
                        Միայն երբ վերջին ձկանը որսանք,
                        Նոր միայն կհասկանանք, որ փողն ուտելի չէ…
                        DSCN6547.jpgDSCN6565.jpg

                        Comment


                        • #72
                          Առարկայի թեմատիկ պլանավորումը ինձ դուր եկավ:

                          Comment


                          • #73
                            Սիրելի Ռուբինա ջան՝ գրագետ, մատչելի ու հետաքրքիր բացատրեցիք.շնորհակալություն:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X

                            Debug Information