Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն կենսաբանության առարկայի ուսուցիչներին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Հարգելի Ռուբինա շնորհակալ եմ արձագանքելու համար, կփորձեմ կիրառել նշված մոտեցումները և կգրեմ արդյունքների մասին: Սակայն միշտ չէ որ կարբոնիլայն խմբի հասկացությունը ըմբռնելի է այդ դասարանի աշակերտների համար: Սակայն մյուս հնարները հետաքրքիր են և կիրառելի:

    Comment


    • #47
      Շնորհակալություն Անահիտ ջայ: Նշեմ նաև, որ օլիգոշաքարների վերաբերյալ կա երկու մոտեցում՝ որոշ հեղինակներ երկ-շաքարները դասում եմ բազմաշաքարների խմբին, չառանձնացնելով նրանց, մյուսները համարում են դրանց օլիգոշաքարների խմբին՝ առանձնացնելով պոլիշաքարներից:

      Comment


      • #48
        Այո այդ հարցը ես նույնպես նկատել եմ, հատկապես հետաքրքրիր է նշել երկշաքարների անվանումները և կիրառությունը, մեծ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ:

        Comment


        • #49
          Իսկ ինչ կասեք սպիտակուցներ թեմայի մասին, արդյոք ամինաթթուների կառուցվածքը հասանելի է աշակերտին, որը դեռ օրգանական քիմիա չի ուսումնասիրել: Օրինակ երկ և բազմապեպտիդներ գրելիս նույնպես դժարությունների ենք հանդիպում:Слайд6.JPGСлайд11.JPGСлайд9.JPG
          Կցված ֆայլեր
          Վերջին խմբագրողը՝ manush; 20-12-17, 12:08.

          Comment


          • #50
            Սպիտակուցներ թեման քննարկելիս կարելի է մի փորք անրադարձ կատարել ամինոխմբի և կարբօսիլային խմբի հատկություններին, ԵՐԿԴԻՄԻՈՒԹՅԱՆ , բերել օրինակներ, ինչը կհեշտացնի և մատչելի կդարձնի նյութը 10 -րդ դասարանի աշակերտների համար: Առաջրկում եմ կիրառել մակետներ, գծապատկերներ, նմուշ օրինակներ, նկարներ, տեսադասեր թեման ավելի մատչելի մատուցելու համար:Слайд16.JPGСлайд18.JPGСлайд15.JPGСлайд17.JPG
            Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:28.

            Comment


            • #51
              Շնորհակալություն Ձեր դիտարկումները և ուղորդումները բավականին արդյունավետ են և օգտակա, ես փորձում եմ դրանք կիրառել:Շնորհակալություն

              Comment


              • #52
                Ուրախ եմ որ կարող եմ օգտակար լինել: Սիրելի գործընկերներ եկեք քննարկենք նաև <Ջուր և հանքային աղեր> թեմայի դասավանդման յուրահատկությունը կենսաբանության առարկայի շրջանակներում: Այս թեման շատ լայն է և կապեր ունի ոչ միայն քիմիայի այլև աշխարհագրության, ֆիզիկայի հետ:Շատ կարևոր է ֆիզիկայի գիտելիքների իմացությունը, դրանց կիրառումը այս թեմայի շրջանակներում: Ջրի հատկությունների մասին խոսելիս կարևորում եմ նշել նրա ջերմհաղորդականությունը և ջերմունակությունը, մոլեկուլի կառուցվաշքը, և յուրահատկությունները՝ սառչելիս ընդարձակվում է և ամենամեծ խտությունը ունի +4 ջերմաստիճանում: ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ և ՄՏՔԵՐՈՎ;загруженное (2).jpgWater_molecule_3D.svg.pngimages (5).jpgimages (1).jpg
                Կցված ֆայլեր
                Վերջին խմբագրողը՝ manush; 20-12-17, 12:09.

                Comment


                • #53
                  Ջուր թեմայի մասին խոսելիս ասպառ նյութ կա և հատկապես ֆիզիկայի հետ ինտեգրված դասերը շատ արդյունավետ են և դիտարժան: Առաջարկում եմ օգտագործել նաև ֆիզիկական որոշ փորձեր կապված ջուր թեմայի հետ:
                  Կցված ֆայլեր
                  Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:39.

                  Comment


                  • #54
                    Ջուր թեմայի վերաբերյալ հատկապես դիտարժան են մակերեսային լարվածության փորձերը, հալման և եռման ջերմաստիճանների վերաբերյալ դիտումները: Նաև քիմիական բամաթիվ փորձեր կան որոնք օգտակար կլինեն այս թեմայում:

                    Comment


                    • #55
                      Բավականին ընդունելի և հետաքրքիր առաջարկ է, իսկապես համաձայն եմ որ քիմիակա փորձերը միա յլ հմայք և հետաքրքրություն կհաղորդեն թեմային: Եկեք քննարկենք հատկապես ինչպիսի փորձեր նախընտրելի է կատարել այս թեմայի վերաբերյալ:Օրիակ լուծելիության մասին կամ ջրի առաջացումով փորձեր:

                      Comment


                      • #56
                        Հարգելի գործընկերներ առաջարկեմ նաև 11-րդ դասարանի գենետիկա առարկայի թեմատիկ պլանով նախատեսված գործնականը մոդիֆիկացիոն փոփոխականության և վարիացիոն շարքի և կորի մասին կատարել տերևներով շատ հետաքրքիր և պատկերավոր է ստացվում:Слайд3.JPGСлайд12.JPGСлайд7.JPGСлайд1.JPGСлайд5.JPGСлайд3.JPGСлайд12.JPGСлайд7.JPGСлайд1.JPGСлайд5.JPG
                        Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:50.

                        Comment


                        • #57
                          Նաև հետաքրքիր առաջարկ՝ գենետիկա թեման ուսումնասիրելիս աշակերտերին շատ է հետաքրքրում խիմերային օրգանիզմների մասին տեղեկությունները, առաջարկում եմ բաց դաս դնել այդ թեմայով: Մարդկանց մեջ նաև կան խիմերային օրգանիզմներ որոնք սակայն արտաքինով ոչ մի տարբերություններ չեն դրսևորում, միայն գետենիկայի տեսակետից նրանք յուրահատուկ են, քանի որ նրանց օրգանիզմի տարբեր բջիջներ տարբեր գեների հավաքակազմ են կրում:химеры.03.doc
                          Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:54.

                          Comment


                          • #58
                            Հարգելի Ռուբինա ինձ հետաքրքրեց Ձեր թեմաները և մոդիֆիկացիոն փոփոխականության մասին և խիմերային օրգանիզմների, խնդրում եմ մի քիչ մանրամասնեք այդ թեմաները:

                            Comment


                            • #59
                              Հետաքրքրիր թեմաներ են նշված, ներկայացնելը բազմաթիվ հարցեր կարելի է վեր հանել: Օրինակ մոդիֆիկացիոն փոփոխականության թեման դասավանդելիս կարելի է գործնական աշխատանք կատարել կարտոֆիլի պալարներով, ինչպես նշված է դասագրքում:Հետաքրքրական է նաև հասակի կորի կազմելը:

                              Comment


                              • #60
                                Հարգելի Հեղինե շնորհակալություն արձագանքի համար: Իսկապես նշված թեմաները բավականին հետաքրքիր են: Մոդիֆիկացիոն փոփոխականությունը թույլ է տալիս գնահատել և վեր հանել արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման և արտահայատման վրա:Օրինակ բացահայտվա է որ մարդու հասակը որոշվում է մի քանի պոլիմերային գեներով և ավելի մեծ կախվածության մեջ է գտնվում արտաքին միջավայրի գործոններից, քան օրինակ աչքերի գույնը: Տիրապետելով այս գիտելիքներին կարելի է ղեկավարել որոշհատկանիշների ֆենոտիպային դրսևորումը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information