Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն կենսաբանության առարկայի ուսուցիչներին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ռուբինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բնագետներուզում եմ կիսվել ուրախ լուրով՝ իմ ղեկավարած հիտական նախագիծը <Նորորարությունը սկսվում է դպրոցից> արժանացել է առաջին մրցանակի և կներկայացվի Կալիֆորնիայի մրցույթին: Ուրախալի, հուզիչ պահ երբ աշխատանքդ գնահատվում է այն էլ ադպիսի մակարդակում՝ ակադեմիկոսների և գիտնականների կողմից:

    Կենսաբանությունը անսպառ և զարգացող գիտություն է և նրա ասպարեզները շատ լայն են՝ ևս մեկ անգամ ապացուցվեց այսօր:
    Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշակերտներին:
    Ամեն տարի ԱՄՆ-ում անցկացվում է International Science and Engineering Fair (Intel ISEF) միջազգային մրցույթի եզրափակիչը: ISEF-ը բարձր դասարանցի դպրոցականների գիտատեխնիկական աշխատանքների մրցույթ է:

    Հարգելի Ռուբինա, իսկ Ձեր նախագիծը ո՞ր մրցույթին պետք է ներկայացվի: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մի փոքր ավելի մանրամասնեք: Կանխավ՝ շնորհակալություն:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #32
      Հարգելի Ռուբինա, շնորհավորում եմ Ձեզ և նորանոր հաղթանակներ մաղթում:

      Comment


      • #33
        Հարգելի Ռուբինա քիմիա առարկայի դասավանդումն անհնար է պատկերացնել առանց կենսաբանության հետ միջառարկայական կապերի ստեղծման, քանի որ յուրաքանչյուր կենսաբանական պրոցեսի հիմքում ընկած է քիմիական փոխարկում:

        Comment


        • #34
          Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ բարի խոսքերի համար: Մրցույթը ԴԿՄ-ի կողմից է կազմակերպվել և նշվել որ ամփոփիչ ձուլը կկայանա Կալիֆորնիայում 2018 թ. «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ» ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ: Կարելի է դիտել հղումը՝ http://dkm.am/am/news/view/1389:

          Comment


          • #35
            Խորապես համաձայն եմ Ձեր դիրքորոշմանը, հարգելի Նաիռա: Սակայն հատկապես բնագիտական հոսքերում տասերորդ դասարանում խնդիր է քիմիայի իմացությունը, քանի որ աշակերտը այդ դասարանում ուսուցանում է անօրգանական և ընդհանուր քիմիա, իսկ կենսաբանության թեմաները միանգամայն կենսաքիմիական պրոցեսների մասին են, որոնք առանց օրգանական քիմիայի իմացության հաղթահարելը մեղմ ասած դժնար է: Եթե ունեք որևէ նկատառում այս հարցի վերաբերյալ սիրով կլսեի Ձեզ: Շնորհակալություն

            Comment


            • #36
              Շնորհավորում եմ Ռուբինա յան, նոր հաջողություններ և անպայման հաղթանակ ԱՄՆ: Մի փոքր խոսենք ձեր բարձրացրած հարցի մասին՝ այդպիսի խնդիր կա նաև աշխարհագրության մեջ: Սակայն պետք է գտնել ուղիներ հաղթահարման, օրինակ ես այդպիսի դասերին կիրառում եմ վերհիշելու, կապակցելու հնարները և անհրաժեշտության դեպքում մեջբերումներ են անում նաև այլ առարկաների տվյալ նյութին վերաբեղվող թեմաներից:

              Comment


              • #37
                Շատ զգացված եմ և շնորհակալ հարգելի գործընկերներ: Ինչ վերաբերվում է բարձրացրած հարցին դու ճիշտ նկատեցիք նմանատպ խնդիրներ կարող են լինել նաև այլ առարկաներ ուսուցանելիս, մասնավորապես աշխարհագրության և կենսաբանության մեջ աշխարհագրական գոտիականությունը և կենսաբանական բազմազանություն թեման ուսումնասիրելիս նորից բախվում ենք նման խնդրի: Ձեր նշած հնարները կիրառելի են և մենք նույնպես փորփում ենք մեղմացնել այդ անհամապատասխանությունը: Շնորհակալություն:

                Comment


                • #38
                  Այդ աշխարհագրական գոտիականության և կենսաբազմազանության թեմայի վերաբերյալ կարելի է երկար զրուցել, իսկապես դա մեծ բաց է թե աշխարհգարության թե կենսաբանության դասընթացներում, քանի որ ինտեգրված էեմայի մատուցումը ավելի հետաքրքիր և արժևորված դպարձնի երկու առարկաներն էլ աշակերտի աչերում:

                  Comment


                  • #39
                    Հարգելի գործընկերներ, շատ արդիական քննարկում է

                    Comment


                    • #40
                      Նորանոր հաղթանակներ
                      Վերջին խմբագրողը՝ Annapetrosyan; 17-10-17, 12:29.

                      Comment


                      • #41
                        Ես լիովին համաձայն եմ Հարությունյան հետ,կենսաքիմիական պրոցեսները լավ հասկանալուն օրգանական քիմիայի իմացությունը շատ է օգնում:

                        Comment


                        • #42
                          Հարգելի գործընկերներ ինչպիսի առաջարկներ ունեք օրինակ ածխաջրեր թեման դասավանդելիս, ես որոշակի դժվարություններ եմ ունենում այդ թեման դասավանդելիս հատկապես 10-րդ դասարանում, քանի որ քիմիայի ոչ լիարժեք իմացությունը խանգարում է աշակերտին լավ հասկանալ թեման:

                          Comment


                          • #43
                            Հարգելի Անահիտ, ես քիմիա առարկան դասավանդելիս շատ մեջբերումներ եմ անում և կապեր ստեղծում կենսաբանության հետ հատկապես օրգանական քիմիայի դասընթացում: 9_րդ դասարանի քիմիա առարկայի դասընթացում նախատեսված է օրգանական քիմիայի տարրեր և հասկացություններ: Կարող եք որոշակի հիշեցումներ անել այդ դասընթացին:

                            Comment


                            • #44
                              Շատ լավ նախաձեռնություն է.Հուսով եմ կօգնի շատ ուսուցիչների;

                              Comment


                              • #45
                                Հարգելի Անահիտ կարելի է կիրառել տարբեր մոտեցումներ, օրինակ սկզբում մի փոքր խոսել ածխաջրերի բանաձևի մասին՝ մեջբերելով որ նրանք պարունակում են ածխածին և ջուր, որից և անվանումը: Սակայն դասագրքի բանաձևը կարելի է ուղղել նոր մատուցել աշակերտներին՝ Cn(H20) m : Հետո ներկայացնել դասակարգումը՝ միաշաքարներ, օլիգոշաքարներ և բազմաշաքարներ, բերելով օրինակներ առօրյաից: Կառուցվածքին կարելի է քիչ անրադառնալ, քանի, որ կարբոնիլային խումբ հասկացությունը կարծում եմ դեռ խրթին է այդ դասարանի աշակերտենրի համար, սակայն եթե կա ցանկություն մի քիչ խոսեք նաև կետոններ և ալդեհիդներ տարբերությունից՝ գլյուկոզ և ֆրուկտոզի օրինակով: Ածխաջրեր.խնդիրներ.03.doc
                                Վերջին խմբագրողը՝ Ռուբինա; 19-12-17, 23:24.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information