Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն կենսաբանության առարկայի ուսուցիչներին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ձեր կողմից քննարկվող թեման կարևոր է, արդիական և հնարավորություն է տալիս մեզ ավելի լայն կերպով համագործակցել: Բավականին հետաքրքիր առաջարկ է ես նույնպես օգտագործում եմ նմանատիպ մեթդներ և հնարներ: Օրինակ 27.09.2017 թ 12-րդ դասարանում <Պոպուլյացիա> թեմայի ժամանակ կիրառեցի փոխգործուն նշանների հնարը: Քանի որ տվյալ թեման արդեն աշակերտները ուսումնասիրել էին 9և 11 դասարանում այդ հնարի օգնությամբ կարողացա ավելի կարճ ժամանակում պարզել մնացորդային գիտելքները և ավելի հետաքրքիր ձևով մատուցել նոր նյութը:

    Comment


    • #17
      Շնորհակալություն արձագանքների համար: Իսկապես հետաքրքիր է լսել նաև հարակից բնագիտական առարկաների մասնագետների կարծիքը: Հարգելի Հեղինե Թամազյան ամբողջովին համամիտ եմ, որ կենսաբանությունը ունի լայն եզրեր և շփման գոտիներ աշխարհագրության հետ: Բավականին հտաքրքիր կլինի որևէ ինտեգրված դաս ստեղծել օրինակ՝ <Կենսաբազմազամությունը և աշխարհագրական գոտիկանությունը> թեմայով: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հարգանքով Ռուբինա Հարությունյան.

      Comment


      • #18
        Հարգելի Ռուբինա Հարությունյան նշեմ որ լավ առաջարկ է, շատ հաճախ աշխարհագրության դասերի ընթացքում, հատկապես երբ աշակերտը տիրապետում է կենսաբանական գիտելիքներին, բազմաթիվ զուգահեռներ և օրինակներ են բերվում և ավելի հետաքրքիր և լիարժեք է դառնում մատուցվող թեման: Այդպիսի թեմաներից է նաև կենսաբազմազանությանը վերաբերվող և Կարմիր գրքում գրանցված, անհետացող և կրիտիկական վիժակում գտնվող օրգանիզմների մասին թեմաները:

        Comment


        • #19
          Շնորհակալություն հարգելի Հեղինե, այո, ես նունպես կենսաբանության ժամերին հաճախ եմ նկատել Ձեր նշածը: Այ, օրինակ, էկոլոգիական աբիոտիկ գործոնները բացատրելիս նույնպես խիստ զգացվում է աշխարհագրության գիտելիքների միջբերման կարիք: Կարծում եմ այս երկու առարկաները բավականին սերտ կապ ունեն:

          Comment


          • #20
            Հարգելի Անահիտ Հարությունյան առաջարկում եմ նայել < Բջջի բաժանման եղանակներ: Միտոզ> դասը տեղադրված http://lib.armedu.am/resource/10035 : Կարող եք գրել Ձեր կարծիքը:

            Comment


            • #21
              Ռուբինա-ի խոսքերից Նայել գրառումը
              Իսկապես հետաքրքիր է լսել նաև հարակից բնագիտական առարկաների մասնագետների կարծիքը: Հարգելի Հեղինե Թամազյան ամբողջովին համամիտ եմ, որ կենսաբանությունը ունի լայն եզրեր և շփման գոտիներ աշխարհագրության հետ: Բավականին հտաքրքիր կլինի որևէ ինտեգրված դաս ստեղծել օրինակ՝ <Կենսաբազմազամությունը և աշխարհագրական գոտիկանությունը> թեմայով:.
              Հարգելի Ռուբինա կենսաբանությունը շփման լայն եզրեր ունի նաև քիմիայի հետ: Քիմիայում տարրերն ուսումնասիրելիս, ,կենսաբնության հետ միջառարկայական կապերի ապահովման շնորհիվ, թեման դառնում է ամբողջական և հետաքրքիր:Օրգանական քիմիայի ուսումնասիրումն ամբողջական և լիարժեք չէ առանց կենսաբանության հետ միջառարկայական կապերի ապահովման:

              Comment


              • #22
                Հարգելի գործընկեր Anushmarg շատ շնորհակալ եմ արձագանքելու համար: Խնդրում եմ նշել Ձեր անունը, որ շփումը ավելի անմիջական ստացվի: Իհարկե կիսում եմ Ձեր կարծիքը՝ առանց քիմիայի անհնար է խորապես հասկանալ կենսաբանությունը, դրանում է հենց կենսաբանության գեղեցկությունը, որ կարողանում է ինտեգրվել և համախմբել տարբեր բնագիտական առարկաներ: Երեկ 01.10.2017 թ. 5-րդ Համահայկական Բնագիտական կոնֆերանսում մասնակիցներս բազմիցս նշեցինք այդ եզրերը և անրադարձանք դրան; իսկապես հետաքրքիր առաջարկներ և ելույթներ նշվեցին: Օրինակ սպիտակուցներ, ածխաջրեր թեման առանց քիմիայի ամբողջովին մերկ է: Այդ թեմաները ես աշխատում եմ ինտեգրված դասի ձևով կատարել: Սպասում եմ Ձեր արձագանքին:

                Comment


                • #23
                  Բարև Ձեզ սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսուցչի օրվա արթիվ: Ցանկանում եմ կիսվել իմ դիտարկումով՝ կենսաբանության դասերը իսկապես ավելի հետաքրքիր և բազմակողմանի են դառնում երբ կիրառում ես ինտեգրված դասի մեթոդները, ինտեգրելով գիտելիքները կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության ր ֆիզկուլտուրայի առողջ ապրելակերպի մասին: Բավականին հետաքրքիր էր Էռլիխի տակառի գաղափարը, ես կիրառեցի դա իմ դասին, շատ հետքրքրիր էր և մեծ արձագանք ստացավ աշակերտերի կողմից:

                  Comment


                  • #24
                    Հարգելի Ռուբինա և Անահիտ իսկապես քիմիան շատ եզրեր ունի կենսաբանության հետ:Ձեր նկարագրած Էռլիխի տակառի օրիկանը կիրառելի է նաև քիմիայի որոշ դասերի ճամանակ: Մակրո և միկրոտարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմներում յուրահատուկ թեմա է 12-րդ դասարանի քիմիայի դասընթացում: Այդ թեմայի ուսումնասիրումը հնարավորություն է ստեղծում զուգահեռներ անցկացնել կենսաբանության և քիմիա առարկաների միջև, ինչպես նաև երեխաների մոտ նաև դնել կենսաքիմիական գիտելիքների հիմքը, որը նրանց թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել կենդանի օրգանիզմների վերաբերյալ:

                    Comment


                    • #25
                      Հարգելի Սոնա Սիմոնյան շատ հետքրքիր է կապակցել կենսաբանությւոնը, քիմիան, ֆիզիկան և այլ բնագիտական առարկաների գիտելիքները: Օրինակ ածխաջրեր դասը անցնելիս հատկապես քիմիական կառուցվածքի և ֆունկցիաների մասին գիտելիքների կիրառումը ավելի ամբողջական է դարձնում պատկերը: Այս մոտեցումը և տենդենցը դիտվում է նաև ողջ աշխարհում, բավականին տեղեկություններ կան որ մոտ ապագայում նորից անցում կկատարվի <Բնագիտություն> կապակցված առարկայի ուսումնասիրմանը նաև ավագ դպրոցում, ինչպես դա հաջողությամբ արվում է հիմնական դպրոցի ծրագրում և բնագիտական առարկաները չեն դիտվի մասնատված:

                      Comment


                      • #26
                        Հարգելի գործընկերներ, հարգելի Ռուբինա, հետարքրիր մտքեր են հնչում, ես համամիտ եմ այդ միասնական գաղափարին: Առարկայի ամբողջական դիտարկումը ավելի լայն եզրեր է բացում աշակերտի առջև: Կիսվեմ իմ փորձով՝ նախորդ օրը ես նույնպես փորձեցի դասի ընթացքում կիրառել Էռլիքի տակառ հասկացությունը աշխարահագրական որոշ գոտիներում աճող բուսականության համար: Շատ անսպասելի դրական արդյունքներ ստացա, դասը շատ հետաքրքիր անցավ, շնորհակալություն գաղափարի համար, այն իսկապես կիրառելի է և արդյունավետ:

                        Comment


                        • #27
                          Հարգելի Հեղինե, ուրախ եմ, որ կարողակա օգտակար լինել և կիսվել իմ գաղափարներով: Շնորհակալություն արձագանքի և ջերմ խոսքերի համար: Հույսով եմ դեռ ավելի լայն կհամագործակցենք:

                          Comment


                          • #28
                            Հարգելի բնագետներուզում եմ կիսվել ուրախ լուրով՝ իմ ղեկավարած հիտական նախագիծը <Նորորարությունը սկսվում է դպրոցից> արժանացել է առաջին մրցանակի և կներկայացվի Կալիֆորնիայի մրցույթին: Ուրախալի, հուզիչ պահ երբ աշխատանքդ գնահատվում է այն էլ ադպիսի մակարդակում՝ ակադեմիկոսների և գիտնականների կողմից:

                            Կենսաբանությունը անսպառ և զարգացող գիտություն է և նրա ասպարեզները շատ լայն են՝ ևս մեկ անգամ ապացուցվեց այսօր:

                            Comment


                            • #29
                              Շնորհավորում եմ սիրելի գործընկեր, նորանոր նվաճումներ և հաղթանակներ եմ ցանկանում:
                              Կցանկանայի քննարկենք սպիտակուցներ թեման 10-րդ դասարանի և 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված դասընթացում, ինչպիսի եզրեր ունենք քիմիայի հետ այս թեմայում:

                              Comment


                              • #30
                                Հարգելի գործընկեր շնորհավորում եմ, նոր բարձունքներ թող նվաճեք, հաճելի է և ուրախալի ունենալ նման գործընկեր:
                                Սիմոնյան Սոնաի առաջարկին դրական եմ արձագանքում՝ իսկապես արդիական է դիտարկել սպիտակուցներ թեման: Օրինակ ես կառաջարկեի ամինաթթուների կառուցվածքը ներկայացնելիս քիմիայի լուրջ մեջբերումներ կատարել և հարստացնել նյութը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X