Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գործնական աշխատանքներ կենսաբանությունից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Վ. Հովհաննիսյան
    replied
    Սիրելի Կարինե, շնորհակալ եմ գեղեցիկ ու անչափ ուսանելի աշխատանքների համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alisa Danielyan
    replied
    Կարինե ջան, միշտ էլ դուք մեզ օգտակար եք լինում ցանկացած հարցում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Հարգելի anahitgeorgyan, ուրախ եմ, որ պիտանի եմ եղել այդ հարցում: Կփորձեմ հետագայում էլ օգտակար լինել:

    Թողնել հաղորդագրություն:


  • anahitgeorgyan
    replied
    Հարգելի Կարինե ես ձեր հետ համաձայն եմ ,ձեր նշած կայքից արդեն օգտվում եմ ու շատեմ հավանում ,մի քիչ երևակայություն և մեր առարկայի գործնականները կարելի է շատ հետաքրքիր դարցնել։

    Թողնել հաղորդագրություն:


  • Liana Avagyan
    replied
    В эпоху развития электронных средств такое нововведение в школах оправданно. За электронным обучением будущее, потому что время не может остановиться или повернуть назад , хотим мы этого или нет.
    Уроки с использованием компьютерных технологий позволяют сделать их более интересными, продуманными, мобильными. Используется практически любой материал, нет необходимости готовить к уроку массу энциклопедий, репродукций, аудио-сопровождения - всё это уже заранее готово и содержатся на маленьком компакт-диске или на флэш-карте.

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Շնորհակալ եմ հուշելու համար, պարզապես ես դրանք դեռևս չեմ կիրառել:

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Կարինե ջան էլեկտրոնային գրատախտակի SMART Notebook ծրագրում ևս ձեր առարկայից հետաքրքիր դասեր կան:

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Ցանկալի է, որ մյուս կենսաբաններն էլ ներկայացնեն իրենց փորձը: Կարելի է միասին քննարկենք ներկայացված աշխատանքները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Եվս մեկ դասի պլան և սահիկահանդես, որը օգտակար կլինի ուսումնական տարվա ընթացքում:http://lib.armedu.am/resource/4970

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Ներկայացնում եմ գործնական դասի պլան և համապատասխան սահիկահանդես՝ http://lib.armedu.am/resource/5110

    Թողնել հաղորդագրություն:


  • Karine M
    replied
    Գործնական դասերն (և ոչ միայն) հետաքրքիր դարձնելու համար օգնության են գալիս ժամանակակից ՏՀՏ-ները, որոնք կարելի է կիրառել տարբեր կերպ: Դասապրոցեսում առավելապես օգտագործվում են Power Point ծրագրով կազմած շնորհանդեսները:
    Շատ հետաքրքիր է նաև http://esource.armedu.am/ կայքը, որը ոգևորում ու օգնում է նաև ուսուցչին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գործնական աշխատանքներ կենսաբանությունից

    Հարգելի կենսաբաններ, բոլորիս համար էլ պարզ է, որ կեսաբանությունը, լինելով բնագիտական առարկա, չի կարող հետաքրքիր լինել առանց գործնական աշխատանքների իրականացման: Գործնական աշխատանքները կենսաբանության հիմնաքարն են, որոնք առարկայի գիտական բովանդակությունը դարձնում են պարզ, մատչելի, տեսանելի ու հասկանալի: Ոչ մի գործնական աշխատանք ինքնանպատակ չի կատարվում, դրա համար էլ կարևոր է նպատակների հստակեցումն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը: Գործնական աշխատանք կատարելիս, աշակերտների մոտ ձևավորվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են աշխատանքի կուլտուրան, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները, խմբերով աշխատելիս սովորում են միմյանց հետ համագործակցել, միմյանց օգնել և այլ: Բացի այդ, գիտելիքները գործնականում կիրառելով, աշակերտները արժևորում են դրանք և առաջանում է սովորելու մոտիվացիա:
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X