Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քիմիայի խնդիրների լուծումները՝մանրամասն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արեւ
    replied
    Taron-ի խոսքերից Նայել գրառումը
    20 աստիճան ցելսիուսում ցինկի նմուշը քլորաջրածնական թթվում լուծելիս ռեակցիան ավարտվում է 27րոպեում, իսկ 40 աստիճան ցելսիուսում նույն նմուշը լուծվում է 3 րոպեում;Հաշվեք ինչ ժամանակում այդ նույն նմուշը կլուծվի 55 աստիճան ցելսիուսում;
    Նախ գտնում ենք ջերմաստիճանային գործակիցը՝գամման։Այն նշանակում ենք x-ով և օգտվում ենք Վանտ-Հոֆֆի բանաձևից
    v2/v1=xT2-T1/10
    27/3=x40-20/10
    x2=9
    x=3
    55 աստիճանի համար կազմում ենք նոր հավասարում՝արդեն ունենալով գամմայի արժեքը և երկրորդ արագությունը նշանակելով x
    x/v1=3T2-T1/10 3/x=355-40/10 3/x=31.5 x=3/31.5 x=3/5.2=0.57 րոպե=34 վ

    Թողնել հաղորդագրություն:


  • Taron
    replied
    20 աստիճան ցելսիուսում ցինկի նմուշը քլորաջրածնական թթվում լուծելիս ռեակցիան ավարտվում է 27րոպեում, իսկ 40 աստիճան ցելսիուսում նույն նմուշը լուծվում է 3 րոպեում;Հաշվեք ինչ ժամանակում այդ նույն նմուշը կլուծվի 55 աստիճան ցելսիուսում;

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied
    Վարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվել ջրում ծանր ջրի`D2O զանգվածային բաժինը, եթե այդ խառնուրդում թթվածին տարրի զանգվածային բաժինը կազմում է 88%
    66355652_409006299714592_6490174889721331712_n.jpg

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied

    Թողնել հաղորդագրություն:


  • Վարս
    replied
    Հաշվել ջրում ծանր ջրի`D2O զանգվածային բաժինը, եթե այդ խառնուրդում թթվածին տարրի զանգվածային բաժինը կազմում է 88%

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    քիմիա

    1) 4% չայրվող խառնուկներ պարունակող 500 գ ծծմբի այրումից ստացվել է 68,8լ(ն.պ.) SO2:Որքան է ռեակցիայի ելքը :
    2) Ինչ զանգվածով (գ) Բերթողեի աղի քայքյումից ստացված թթվածինը կբավարարի4,8գ ծծումբը այրելու համար

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied
    MATI-ի խոսքերից Նայել գրառումը
    Մագնետիտ հանքաքարի նմուշում Fe3O4_ի զանգվածային բաժինը 58% է: Որքան է երկաթ տարրի զանգվածային բաժինը(%) հանքաքարի այդ նմուշում։
    Պարզության համար ենթադրենք հանքի նմուշի մեջ կա 1 մոլ Fe3O4,այսինքն՝232 գ։Քանի որ հանքաքարի մեջ երկաթի օքսիդի զանգվածային բաժինը 58 % է,հետևաբար նմուշի զանգվածը կլինի 232*100/58=400 գ
    400 գ հանքաքարի նմուշի մեջ կա 3 մոլ Fe,հետևաբար՝m(Fe)=n*M=3*56=168 գ
    Երկաթի զանգվածային բաժինը՝w(Fe)=168/400*100%=42 %

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    քիմիա Xl էջ 158 խնդիր 1

    9,25% զանգվածյին բաժնով պրոպիոնաթթվի 200 գ լուծույթը չեզոքացրել են 20 զանվածային բաժնով նտրիումի հիդրօքսիդի 150 գ լուծույթով: Հաշվել 1) ստացված աղի զանգվածային բաժինը (%) լուծույթում 2)ելանյութ ավելցուկի զանվածը (գ)

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    ինչ զանգվածով Բերթոլեյի աղի քայքայումից ստացված թթվածինը կբավարարի 4,8գ․ ծծումբն այրելու համար

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    Քիմիա

    Մագնետիտ հանքաքարի նմուշում Fe3O4_ի զանգվածային բաժինը 58% է: Որքան է երկաթ տարրի զանգվածային բաժինը(%) հանքաքարի այդ նմուշում։

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied
    Չգրանցված-ի խոսքերից Նայել գրառումը
    88–90. Նյութի այրումից առաջացել է 10 գ մետաղի(II) օքսիդ, րում մե տաղի զանգվածային բաժինը 80 % է, եւ գազ, որի խտությունն ըստ ջրածնի 32 է: Այդ գազը գունազրկել է 10 գ բրոմ պարունա կող բրոմաջուրը:
    88. Ո՞րն է մետաղի կարգաթիվը:
    89. Քա նի՞ էլեկտրոն է առկա գազ ա ռա ջաց նող տարրի ատոմում:
    90. Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) օդ է ծախսվել նյութի այրման համար:
    Պատասխաններ՝ 88-29
    89-16
    90-14
    Եթե մետաղի օքսիդի զանգվածը 10 գ է,որից 80% մետաղն է,ուրեմն 8 գ մետաղն է,իսկ 2 գ թթվածինը,մետաղի օքսիդի բանաձևն է MeO,ինչը նշանակում է,որ մետաղի ատոմների և թթվածնի ատոմների նյութաքանակները հավասար են․
    n(Me)=n(O)
    m(Me)/M(Me)=m(O)/M(O)
    M(Me)=m(Me)*M(O)/m(O)=8*16/2=64 գ/մոլ
    Անհայտ մետաղը պղինձն է,որի կարգաթիվը 29 է

    Եթե գազի խտությունը ըստ ջրածնի 32 է,ապա նրա մոլային զանգվածը կլինի 64 գ/մոլ,և քանի որ այդ գազը գունազրկում է նաև բրոմաջուրը,փաստորեն անհայտ գազն է SO2-ը,գազ առաջացնող տարրը ծծումբն է,իսկ նրա մեկ ատոմի էլեկտրոնների թիվն է ՝16

    Ելնելով վերը գրվածից դժվար չէ նկատել,որ այրվող նյուն է՝CuS

    2CuS+3O2=2CuO+2SO2
    Թթվածնի նյութաքանակը մեկ ու կես անգան շատ է պղնձի օքսիդի նյութաքանակից
    n(O2)=1.5n(CuO)=1.5*m(CuO)/M(CuO)=1.5*10/80=0.1875մոլ
    V(O2)=n*Vm=0.1875*22.4=4.2 լ
    Քանի որ օդում թթվածնի պարունակությունը (խնդիրներում) հավասար է 20 %
    ուրեմն V(օդ)=V(O2)*100%/20%=4.2*100/20=21 լ
    Վերջին խմբագրողը՝ tsaghkyan; 26-02-18, 00:30.

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied
    Եթե մետաղի օքսիդի զանգվածը 10 գ է,որից 80% մետաղն է,ուրեմն 8 գ մետաղն է,իսկ 2 գ թթվածինը,մետաղի օքսիդի բանաձևն է MeO,ինչը նշանակում է,որ մետաղի ատոմների և թթվածնի ատոմների նյութաքանակները հավասար են․
    n(Me)=n(O)
    m(Me)/M(Me)=m(O)/M(O)
    M(Me)=m(Me)*M(O)/m(O)=8*16/2=64 գ/մոլ
    Անհայտ մետաղը պղինձն է,որի կարգաթիվը 29 է

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    Քիմիա 8-րդ դասարան

    Որքան են ա-18գ բ-36գ գ-54գ զանգվածներով ջրի ա-նյութաքանակը բ-ծավալները 4 աստիճանում

    Թողնել հաղորդագրություն:


  • Guest's Avatar
    Guest replied
    Խնդիրներ ) քիմիա 8

    5.6 գ կալցիումի օքսիդը փոխազդել է 11.2 լ քլորաջրածնի հետ։
    Հաշվեք՝
    ա) փոխազդած նյութերի նյութաքանակները ( մոլ)
    բ ) ստացված աղի զանգվածը

    Թողնել հաղորդագրություն:


  • tsaghkyan
    replied
    Քիմիա XI,էջ՝138,խ․ 2
    117 գ է բենզոլը,ռեակցիայի ելքն էլ 80 % է
    Գրում եք ընթացող ռեակցիաների հավասարումները
    C6H6+Cl2=C6H5Cl+HCl
    C6H5Cl+HOH=C6H5OH+HCl
    C6H5OH+NaOH=C6H5ONa+H2O
    Քան որ ռեակցիայի ելքը 80 % ՝է ընթանում,ուրեմն 117 գ բենզոլից քլորացվել է 93,6 գ
    Հաշվում ենք այդքան բենզոլի նյութաքանակը՝n=m/M=93.6/78=1,2 մոլ
    Ըստ ռեակցիաների՝n(C6H5OH)=n(C6H5Cl)=n(C6H6)=1.2մոլ,բայց քանի որ երկրորդ ռեակցիան էլ է 80 տոկոսով ընթացել,հետրաբար 1,2 մոլի փոխարեն կստացվի նրա 80 տոկոսը՝1,2*0,8=0,96 մոլ
    Ֆենոլի զանգվածը կլինի m(C6H5OH)=n*M=0,96*94=90,24 գրամ
    Խնդրի երկրորդ պահանջի համար գտնում ենք նատրիումի հիդրօքսիդի նյութաքանակը
    Ըստ ռեակցիայի՝n(NaOH)=n(C6H5OH)=0.96 մոլ
    m(NaOH)=n*M=0.96*40=38.4 գ
    Քանի որ նատրիումի հիդրօսիդի լուծույթը 20 տոկոսանոց է,հետևաբար լուծույթի զանգվածը կլինիէ`m=38.4*100/20=192 գ

    Պատ․՝90,24 գ,192 գ

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information