Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քիմիայի խնդիրների լուծումները՝մանրամասն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քիմիայի խնդիրների լուծումները՝մանրամասն

    Հարգելի գործընկերներ,եթե ձեզ հետաքրքրում է դասագրքերի(և ոչ միայն) դժվար խնդիրների լուծումները,ապա ես կփորձեմ օգտակար լինել։Ուրախ կլինեմ նաև ընդունել ձեր առաջարկությունները այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ։

  • #2
    Քիմիա XI
    էջ 68,խնդիր 2*
    Երկու ալկեններ՝1:1,5 մոլային հարաբերությամբ խառնուրդի խտությունն ըստ մեթանի 2,1 է:
    Պատասխանում նշել՝
    1. մեծ մոլային զանգվածով ալկենի մոլեկուլում պարունակվող sp3 հիբրիդային վիճակում գտնվող ածխածնի ատոմների թիվը,
    2.50,4 զանգվածով սկզբնական խառնուրդում պարունակվող՝փոքր մոլային զանգվածով ածխաջրածնի զանգվածը (գ):

    Լուծում
    Քանի որ խառնուրդը կազմված է երկու ալկեններից,իսկ ալկենների ընդհանուր բանաձևն է CnH2n+2,ապա կարելի է առաջին ալկենը նշանակել CxH2x+2,իսկ երկրորդ ալկենը՝CyH2y+2
    Առաջին ալկենը մոլային զանգվածը կլինի՝12x+2x գ/մոլ
    Երկրորդ ալկենի մոլային զանգվածը՝12y+2y գ/մոլ
    Խառնուրդի միջին մոլային զանգվածի արժեքը կարող ենք գտնել հարաբերական խտությունից՝ըստ մեթանի,այն է
    D=Mխ/M(մեթան) այստեղից՝Mխ=DM(մեթան)=2,1*16=33,6 գ/մոլ
    Մյուս կողմից խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվման համար գոյություն ունի հետևյալ հավասարումը՝
    Mխ=(n1*M1+n2*M2)/(n1+n2)
    Տեղադրենք համապատասխան արժեքները և ձևափոխենք կոտորակը
    12x+2x+1,5(12y+2y)=33,6*2,5
    14x+21y=84
    Հավասարումը կարող ենք կրճատել 7-ի վրա
    2x+3y=12
    Դժվար չէ նկատել,որ այս հավասարման լուծումներից ամենապարզը հետևյալն է՝
    x=3,y=2
    Այսինքն,անհայտ ալկեններն են՝C3H6 և C2H4 (պրոպեն և էթեն)
    1.Առաջին հարցի պատասխան՝մեծ մոլային զանգվածով ալկենի մոլեկուլում կա 1 sp3 ածխածին,քանի որ պրոպենի 3 ածխածիններից 2-ը մասնակցում են կրկնակի կապի առաջացմանը(sp2),և միայն մեկն է պարզ կապով միացած այլ ածխածիններին(sp3)CH2=CH-CH3
    2.Ունենք 50,4 գ զանգվածով խառնուրդ,պետք է գտնել փոքր զանգվածով ածխաջրածնի զանգվածը:Ուշադրություն ենք դարձնում խառնուրդի մոլային հարաբերությանը,այն է 1:1,5,այստեղից՝1.5-ը կազմում է ընդհանուր խառնուրդի նյութաքանակի 60%-ը(1,5/2,5*100%)
    Գտնում ենք ընդհանուր խառնուրդի նյութաքանակը՝n=m/Mխ=50,4/33,6=1,5 մոլ
    Խառնուրդի նյութաքանակի 60 %-ը պատկանում է փոքր մոլային զանգվածով նյութին՝էթենին
    n(էթեն)=n*60/100=1.5*60/100=0.9 մոլ
    m(էթեն)=n*M=0.9*28=25.2 գ

    Պատ.՝1)1 2)25.2

    Comment


    • #3
      Վրիպակ եմ թույլ տվել՝ալկենների ընդհանուր բանաձևի CnH2n-ի փոխարեն գրել եմ CnH2n+2

      Comment


      • #4
        Ճիշտ տեսքը հետևյալն է(վրիպակները հանած,չկարողացա տեքստը ձևափոխել)
        [QUOTE=tsaghkyan;14482]Քիմիա XI
        էջ 68,խնդիր 2*
        Երկու ալկեններ՝1:1,5 մոլային հարաբերությամբ խառնուրդի խտությունն ըստ մեթանի 2,1 է:
        Պատասխանում նշել՝
        1. մեծ մոլային զանգվածով ալկենի մոլեկուլում պարունակվող sp3 հիբրիդային վիճակում գտնվող ածխածնի ատոմների թիվը,
        2.50,4 զանգվածով սկզբնական խառնուրդում պարունակվող՝փոքր մոլային զանգվածով ածխաջրածնի զանգվածը (գ):

        Լուծում
        Քանի որ խառնուրդը կազմված է երկու ալկեններից,իսկ ալկենների ընդհանուր բանաձևն է CnH2n,ապա կարելի է առաջին ալկենը նշանակել CxH2x,իսկ երկրորդ ալկենը՝CyH2y
        Առաջին ալկենը մոլային զանգվածը կլինի՝12x+2x գ/մոլ
        Երկրորդ ալկենի մոլային զանգվածը՝12y+2y գ/մոլ
        Խառնուրդի միջին մոլային զանգվածի արժեքը կարող ենք գտնել հարաբերական խտությունից՝ըստ մեթանի,այն է
        D=Mխ/M(մեթան) այստեղից՝Mխ=DM(մեթան)=2,1*16=33,6 գ/մոլ
        Մյուս կողմից խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվման համար գոյություն ունի հետևյալ հավասարումը՝
        Mխ=(n1*M1+n2*M2)/(n1+n2)
        Տեղադրենք համապատասխան արժեքները և ձևափոխենք կոտորակը
        12x+2x+1,5(12y+2y)=33,6*2,5
        14x+21y=84
        Հավասարումը կարող ենք կրճատել 7-ի վրա
        2x+3y=12
        Դժվար չէ նկատել,որ այս հավասարման լուծումներից ամենապարզը հետևյալն է՝
        x=3,y=2
        Այսինքն,անհայտ ալկեններն են՝C3H6 և C2H4 (պրոպեն և էթեն)
        1.Առաջին հարցի պատասխան՝մեծ մոլային զանգվածով ալկենի մոլեկուլում կա 1 sp3 ածխածին,քանի որ պրոպենի 3 ածխածիններից 2-ը մասնակցում են կրկնակի կապի առաջացմանը(sp2),և միայն մեկն է պարզ կապով միացած այլ ածխածիններին(sp3)CH2=CH-CH3
        2.Ունենք 50,4 գ զանգվածով խառնուրդ,պետք է գտնել փոքր զանգվածով ածխաջրածնի զանգվածը:Ուշադրություն ենք դարձնում խառնուրդի մոլային հարաբերությանը,այն է 1:1,5,այստեղից՝1.5-ը կազմում է ընդհանուր խառնուրդի նյութաքանակի 60%-ը(1,5/2,5*100%)
        Գտնում ենք ընդհանուր խառնուրդի նյութաքանակը՝n=m/Mխ=50,4/33,6=1,5 մոլ
        Խառնուրդի նյութաքանակի 60 %-ը պատկանում է փոքր մոլային զանգվածով նյութին՝էթենին
        n(էթեն)=n*60/100=1.5*60/100=0.9 մոլ
        m(էթեն)=n*M=0.9*28=25.2 գ

        Պատ.՝1)1 2)25.2

        Comment


        • #5
          Քիմիա XI,էջ 92,խնդիր 2*

          0.1-ական մոլ հեքսանի,ցիկլոհեքսենի և բենզոլի խառնուրդին ավելացրել են բրոմաջուր:
          Պատասխանում նշել՝
          1)փոխազդած բրոմի զանգվածը(գ),
          2)չփոխազդած նյութերի զանգվածը(գ),
          3)սկզբնանյութերի խառնուրդը կատալիտիկ և լրիվ դեհիդրումից ստացված ջրածնի ծավալը(լ):

          Լուծում
          1.Քանի որ խառնուրդի բաղադրիչ նյութերից բրոմաջրի հետ չեն փոխազդում հեքսանը և բենզոլը,ապա փոխազդած բրոմի զանգվածը հաշվելու համար պետք է հաշվի առնել միայն ցիկլոհեքսենի և բրոմի փոխազդեցությունը.
          C6H10+Br2=C6H10Br2(երկբրոմցիկլոհեքսան)
          Հավասարումից երևում է,որ
          n(C6H10)=n(Br2)=0,1 մոլ
          Հետևաբար m(Br2)=n*M=0,1*160=16 (գ)
          2.Չփոխազդած նյութերի զանգվածը գտնելու համար մնում է հաշվել 0,1-ական հեքսանի և բենզոլի զանգվածները.
          m(C6H14)=n*M=0,1*86=8,6 (գ)
          m(C6H6)=n*M=0,1*78=7,8 (գ)
          m(չփոխ)=m(C6H14)+m(C6H6)=8,6+7,8=16,4 (գ)
          3.Սկզբնախառնուրդի լրիվ դեհիդրումից ստացվող ջրածնի ծավալը հաշվելու համար պետք է նկատի ունենալ,որ դեհիդրման են ենթարկվում միայն ցիկլոհեքսենը և հեքսանը՝մինչև բենզոլ:
          C6H14----->C6H6+ 4H2
          n(H2)=4n(C6H14)=4*0,1=0,4 մոլ

          C6H10----->C6H6+ 2H2
          n(H2)=2n(C6H10)=0,2 մոլ
          Ընդհանուր անջատված ջրածնի նյութաքանակը հավասար է՝
          0,4+0,2=0,6 մոլ
          Ջրածնի ծավալը հաշվում ենք հետևյալ հավասարման օգնությամբ.
          V(H2)=n*Vm=0,6*22,4=13,44 լ

          Պատ.՝1)16, 2)16,4 3)13,44

          Comment


          • #6
            Քիմիա XI,էջ 96,խնդիր 2*
            Ցիկլոհեքսանի և ցիկլոհեքսենի խառնուրդը գունազրկում է բրոմի 320 գ 10%-ոց լուծույթը քառաքլորմեթանում:Այդ խառնուրդը լրիվ դեհիդրման ենթարկելիս ստացվում է բենզոլ և այնքան ջրածին,որը բավարարում է 11,2 լ դիվինիլի ամբողջական հիդրմանը:
            Հաշվել՝
            1)ցիկլոհեքսենի զանգվածը ելային խառնուրդում(գ),
            2)խառնուրդի դեհիդրման հետևանքով անջատված ջրածնի նյութաքանկը(մոլ),
            3)ցիկլոհեքսանի զանգվածային բաժինը ելային խառնուրդում(%):

            Լուծում
            1.Տրված երկու նյութից բրոմի հետ փոխազդում է ցիկլոհեքսենը,և փոխազդած բրոմի միջոցով կարող ենք հաշվել ցիկոհեքսենի զանգվածը.
            C6H10+Br2=C6H10Br2
            m(Br2)=w(Br2)*mլ/100%=10*320/100=32 գ
            n(Br2)=m/M=32/160=0,2 մոլ
            Ըստ ռեակցիայի հավասարման՝
            n(C6H10)=n(Br2)=0,2 մոլ
            m(C6H10)=n*M=0,2*82=16,4 գ

            2.Հաշվենք 11.2 լ դիվինիլի ամբողջական հիդրման համար անհրաժեշտ ջրածնի ծավալը.
            CH2=CH-CH=CH2+2H2----->CH3-CH2-CH2-CH3
            Ըստ ռեակցիայի հավասարման երևում է,որ
            V(H2)=2V(դիվինիլ)=2*11,2=22,4 լ
            n(H2)=V/Vm=22,4/22,4=1 մոլ

            3.Հաշվենք ինչքան ջրածին կանջատվի 0.2 մոլ ցիկլոհեքսենի դեհիդրումից.

            C6H10---->C6H6+2H2
            n(H2)=2n(C6H10)=2*0,2=0,4 մոլ
            Ցիկլոհեքսանի դեհիդրումից անջատված ջրածնի նյութաքանակը կլինի
            1-0.4=0.6 մոլ
            Ըստ անջատված ջրածնի նյութաքանակի գտնում ենք ցիկլոհեքսանի նյութաքանակը
            C6H12---->C6H6+3H2
            n(C6H12)=1/3n(H2)=1/3*0,6=0,2 մոլ
            Գտնում ենք խառնուրդի բաղադրիչների և ընդհանուր խառնուրդի զանգվածը.
            m(C6H10)=n*M=0,2*82=16,4 գ
            m(C6H12)=n*M=0,2*84=16,8 գ
            mխ=m(C6H10)+m(C6H12)=16,4+16,8=33,2 գ
            w(C6H12)=m(C6H12)/mխ*100%=16,8/33,2*100%=50,6 %

            Պատ.՝1)16,4 2)1 3)50,6 %

            Comment


            • #7
              Դիմորդ 2016
              Քիմիա
              Շտեմարան II,էջ 312,խ. 39-41

              39-41.Կալիումի երկու հալոգենիդների հավասարամոլային 560 գ զանգվածով խառնուրդ պարունակող լուծույթին ավելացրել են արծաթի նիտրատի լուծույթի ավելցուկ,ինչի հետևանքով անջատվել է միայն մեկ նյութի 587,5 գ նստվածք:
              39.Որքան է փոքր մոլային զանգվածով կալիումի հալոգենիդի մոլային զանգվածը (գ/մոլ):
              40.Որքան է մեծ մոլային զանգվածով կալիումի հալոգենիդի զանգվածը (գ):
              41.Ի՞նչ ծավալով (լ,նպ) քլորի հետ կփոխազդի հալոգենիդների տրված լուծույթը:

              Լուծում
              39.Կալիումի երկու հալոգենիդների հետ արծաթի նիտրատի փոխազդեցությունից,որի արդյունքում անջատվում է միայն մեկ նյութի նստվածք,պարզ է դառնում,որ հալոգենիդներից մեկը կալիումի ֆտորիդն է,քանի որ արծաթի հալոգենիդներից միայն արծաթի ֆտորիդն է ջրում լուծվող:
              Հետևաբար՝ M(KF)=39+19=58 գ/մոլ
              40.Անհայտ հալոգենիդի նյութաքանակը նշանակենք x մոլ,և քանի որ խառնուրդը հավասարամոլային է կալիումի ֆտորիդի նյութաքանակը նույնպես կլինի x մոլ:Անհայտ հալոգենի մոլային զանգվածը նշանակենք y գ/մոլ:Օգտագործելով այս նշանակումները կազմում ենք հավասարումների համակարգ.
              n(KF)=x մոլ M(KF)=58 գ/մոլ m(KF)=n*M=58x գ/մոլ
              n(KHal)=x մոլ M(KHal)=39+y գ/մոլ m(KHal)=n*M=(39+y)x գ/մոլ
              Կալիումի հալոգենիդների խառնուրդի զանգվածը հավասար է
              58x+(39+y)x=560
              Մյուս կողմից՝
              KHal+AgNO3---->AgHal(նստ)+KNO3
              Քանի որ ըստ ռեակցիայի արծաթի հալոգենիդի և կալիումի հալոգենիդի նյութաքանակները հավասար են իրար,ապա՝
              n(AgNO3)=n(KHal)=x մոլ m(AgHal)=n*m=(108+y)x գ (108+y)x=587.5
              Կազմում ենք համակարգ՝
              58x+(39+y)x=560
              (108+y)x=587,5

              58x+39x+xy=560
              108x+xy=587,5

              xy=560-97x
              xy=587,5-108x

              560-97x=587,5-108x
              11x=27,5
              x=2,5
              x-ի արժեքը տեղադրելով վերևի հավասարումներից մեկի մեջ՝ y-ի համար ստանում ենք
              y=127
              ԱՆհայտ հալոգենիդը յոդիդն է
              n(KF)=n(KI)=2,5 մոլ
              m(KI)=n*M=2,5*166=415 գ

              41.Հալոգենիդների տրված լուծույթի հետ քլորը կփոխազդի միայն KI- հետ՝
              2KI+Cl2---->2KCl+I2
              Փոխազդած քլորի ծավալը գտնելու համար նախ պետք է գտնել նրա նյութաքանակը.
              n(Cl2)=1/2n(KI)=1/2*2,5=1,25 մոլ
              V(Cl2)=n*Vm=1,25*22,4=28լ

              Comment


              • #8
                Քիմիա
                Դասագիրք,XI դասարան
                էջ 100,խնդիր 2*
                Ցիկլոհեքսան ստանալու նպատակով բենզոլի և ջրածնի գազագոլորշային խառնուրդը,որի խտությունը ըստ հելիումի 4,3 է,բաց են թողել հպումային սարքի միջոցով:Սարքից դուրս եկող գազագոլորշային խառնուրդի ծավալը կազմել է 17,024 լ,որը պարունակում է 12,544 լ ջրածին:
                Հաշվել՝
                1)սկզբնական խառնուրդում պարունակվող նյութերի գումարային նյութաքանակը(մոլ),
                2)բենզոլի փոխարկման աստիճանը (%):

                Լուծում
                1) Գտնում ենք գազագոլորշային խառնուրդի միջին մոլային զանգվածը օգտվելով հարաբերական խտության բանաձևից.
                D(He)=Mխ/M(He)
                Mխ=D(He)*M(He)=4*4,3=17,2 գ/մոլ
                Մյուս կողմից միջին մոլային զանգվածի համար ունենք Mխ=φ(H2)*M(H2)+φ(C6H6)*M(C6H6)/100
                Նշանակենք ջրածնի ծավալային բաժինը x%,և քանի որ սկզբնական խառնուրդը երկու նյութից է կազմված,հետրաբար նենզոլի ծավալին բաժինը կլինի 100-x %:Տեղադրենք այս արժեքները վերևի հավասարման մեջ՝միաժամանակ ազատվելով կոտորակից՝
                2x+78(100-x)=1720
                2x+7800-78x=1720
                76x=6080
                x=6080/76
                x=80
                Ստացվեց,որ սկզբնական խառնուրդը կազմված է 80% ջրածնից և 20% բենզոլից:
                Այժմ գազերի ծավալները գտնելու համար կրկին կատարենք նշանակում.
                Ջրածնի ամբողջ նյութաքանակը նշանակենք x մոլ
                քանի որ բենզոլը 4 անգամ ծավալով քիչ է,նյութաքանակով ևս 4 անգամ քիչ կլինի,ստացվում է որ բենզոլի նյութաքանակը կլինի x/4 մոլ
                Ուշադրություն դարձնենք բենզոլի և ջրածնի փոխազդեցության հավասարմանը.
                C6H6+3H2----->C6H12
                Գտնենք ռեակցիայից հետո մնացած ջրածնի ծավալը՝n(H2)=V/Vm=12,544/22,4=0,56 մոլ
                Փոխազդած ջրածնի նյութաքանակը կլինի x-0,56
                Փոխազդած բենզոլի նյութաքանակը ռեակցիայից երևում է որ 3 անգամ քիչ է,հետևաբար՝x-0,56/3 մոլ
                Առաջացած ցիկլոհեքսանի նյութաքանակը նույնպես կլինի x-0,56/3 մոլ:
                Մյուս կողմից հայտնի է վերջնական գազագոլորշային խառնուրդի ծավալը,որից կարող ենք գտնել ընդհանուր նյութաքանակը՝
                n=V/Vm=17,024/22,4=0,76 մոլ
                Գազագոլորշային խառնուրդը կազմված է՝
                ջրածին՝0,56 մոլ
                բենզոլ՝x/4-x-0,56/3 մոլ
                ցիկլոհեքսան՝x-0,56/3 մոլ
                Կազմում ենք հավասարում՝0,56+x/4-(x-0,56/3)+(x-0,56/3)=0,76
                x/4=0,76-0,56
                x/4=0,2
                x=0,8
                Փաստորեն՝սկզբնական խառնուրդում կար 0,8 մոլ ջրածին և 0,2 մոլ բենզոլ,իսկ ընդհանուր նյութաքանակը կազմում է 0,8+0,2=1 մոլ

                2) Բենզոլի փոխարկման աստիճանը գտնելու համար օգտվում ենք այս հավասարումից՝ η=(n(փոխ)/n(ընդհ))*100%
                n(փոխ)=x-0,56/3=0,8-056/3=0,08 մոլ
                n(ընդհ)=0,2 մոլ
                Տեղադրենք վերևի հավասարման մեջ՝
                η=(n(փոխ)/n(ընդհ))*100%=(0,08/0,2)*100%=40 %

                Պատ.՝1) 1 մոլ 2) 40%

                Comment


                • #9
                  ԽՆԴԻՐ 11-ՐԴ ԴԱԱՐԱՆ ԷՋ138

                  217գ բենզոլի քլորացումից տացվել է քլորբենզոլ որի հիմնային հիդրոլիզից առաջացել է ֆենոլ: Երկու ռեակցիաներն էլ ընթացել են ելքով
                  Որոշել ֆենոլի զանգվածը
                  նատրիումի հիդրօքիդի 20% զանգվածային բաժնով լ-թի զանգվածը, որն անհրաժեշտ է տացված ֆենոլի չեզոքացման համար:

                  Comment


                  • #10
                    Խնդրում եմ օգնել

                    88–90. Նյութի այրումից առաջացել է 10 գ մետաղի(II) օքսիդ, րում մե տաղի զանգվածային բաժինը 80 % է, եւ գազ, որի խտությունն ըստ ջրածնի 32 է: Այդ գազը գունազրկել է 10 գ բրոմ պարունա կող բրոմաջուրը:
                    88. Ո՞րն է մետաղի կարգաթիվը:
                    89. Քա նի՞ էլեկտրոն է առկա գազ ա ռա ջաց նող տարրի ատոմում:
                    90. Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) օդ է ծախսվել նյութի այրման համար:
                    Պատասխաններ՝ 88-29
                    89-16
                    90-14

                    Comment


                    • #11
                      քիմիա

                      հաշվեք նատրումի կարբոնատի զանգվածային բաժինը բյուրեղային սոդայում

                      Comment


                      • #12
                        Քիմիայի խնդիրներ

                        Գրել ածխածնի, ֆոսֆորի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները և հաշվել, թե ինչ զանգվածով թթվածին է ծախսվում 1-ական մոլ այդ նյութերի այրման ժամանակ

                        Comment


                        • #13
                          Քիմիա X

                          1.Որքան է սիլցիումի զանգվածային բաժինը դաշտային շպատում:
                          2.Սիլիցիումի ջրածնային միացությունը`սիլանը կառուցվածքով նման է մեթանին: Ինչ հիբրիդացում կարող է լինել սիլանի մոլեկուլում, եթե գիտեք, որ դա ունի քառանիստի կառուցվածք

                          Comment


                          • #14
                            Բժշկության մեջ օգտագործում են KMnO4-ի 0,5% լուծույթ:Որքան աղ և ջուր պետք է վերցնել 200գ այդպիսի լուծույթ պատրաստելու համար :

                            Comment


                            • #15
                              Ռուսաստանի նշանավոր ալմաստներից մեկի ՝<<ՇԱՀ>>-ի զանգվածը 88 կարատ է:Որոշեք՝ա)այդ նշանավոր ալմաստի զանգվածը(գ),
                              բ)ածխածնի ատոմների թիվն այդ բյուրեղում: Պատ.՝1)17.6 2)~8,83 * 10^23

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information