Իսկ դուք petros59 փորձել եք թույլ աշակերտին հանձնարարել իր ուժերին ու կարողություններին համապատասխան,դեռ մի քիչ էլ նպաստեք, ուղղորդելով դրա կատարմանը և նայեք աշակերտի աչքերին,ինչքան ոգևորված և կրակոտ են այդ աչքերը: Կարծում եմ դրանով միայն կոգևորենք և մի գուցե ճիշտ ճանապարհին կդնենք աշակերտին:
Մաթեմատիկայի ուսուցչի դերը սովորողի հոգեկան աշխարհի հարստացման գործում
Collapse
X
-
Ժողովորդ պետք չէ վիճել, լուծումը վաղուց գտնված է: Աշակերտները, որոնք շարունակելու են ուսումը (90%-ը), հաճաոում են մասնավոր պարապմունքների: Նրանցով զբաղվում են կրկնուսույցները, որի համար վարձատրվում են:Ձեզ մնում է զբաղվեք մնացած աշակերտների հետ, որի համար էլ Ձեզ են վճարում:
- Մեջբերում
Comment
-
-
Սիրելի Գայանե, շնորհակալություն գրառմանն արձագանքելու համար։Ես մեջբերում եմ իմ գրառումը<<Պարզապես ցանկալի էԳայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումըԷմմա ջան, ես համամիտ եմ թույլ աշակերտներին անուշադրության չմատնելուն, բայց ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարեցնելն ուղղակի անհեթեթություն է:
Ես ինքս երբեք չեմ ունեցել մաթեմատիկան լավ սովորող այնպիսի աշակերտ, որը դրսևորի այնպիսի վարքագիծ, ինչի մասին Նունեն գրում է. «աշակերտների մի մասի մոտ, որոնք շատ լավ են լուծում խնդիրը, առաջացնում է մեծամտություն և առհամարանք մյուսների նկատմամբ, մյուսների մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և նախանձ:Պատահական չէ , որ նման դասերը առաջացնում են լարված իրավիճակ»:
Եվ կիսում եմ Պոտրոսի կարծիքը. «Մաթեմատիկան մտածողություն ուեցող աշակերտների մոտ նման որակներ չի կարող առաջանալ, թեկուզ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչինչ չգիտեն»:
դասաժամի ընթացքում երբեմն ընդգրկել նաև թույլ ընդունակություններով աշակերտներին,որպեսզի նրանք չբարդույթավորվեն
և կարողանան իրենց ունակությունների չափով ընկալել թեման և ակտիվություն ցուցաբերել։Նաև կարելի է ստեղծել առողջ
ընկերական մթնոլորտ,որպեսզի ուժեղները օգնեն թույլերին>>։Իհարկե հնարավոր չէ ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարցնել։Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։
- Մեջբերում
Comment
-
-
Էս թեմայի վերնագիր անիմաստ եմ համարում, հետևաբար քննարկելու բան էլ չեմ տեսնում։Գ.Աղեկյան
www.MathNet.am
- Մեջբերում
Comment
-
-
Համամիտ եմ, Էմմա ջան: Ասեմ ավելին՝ ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր: Հենց այդպես էլ պետք է վարվի յուրաքանչյուր ուսուցիչ, և դրա համար նա չպետք է սպասի, որ ինչ-որ մեկը իրեն այդ մասին ցուցում տա: Բայց հանուն թույլ սովորողի պետք չէ իջեցնել նշաձողը:Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի Գայանե, շնորհակալություն գրառմանն արձագանքելու համար։Ես մեջբերում եմ իմ գրառումը<<Պարզապես ցանկալի է
դասաժամի ընթացքում երբեմն ընդգրկել նաև թույլ ընդունակություններով աշակերտներին,որպեսզի նրանք չբարդույթավորվեն
և կարողանան իրենց ունակությունների չափով ընկալել թեման և ակտիվություն ցուցաբերել։Նաև կարելի է ստեղծել առողջ
ընկերական մթնոլորտ,որպեսզի ուժեղները օգնեն թույլերին>>։Իհարկե հնարավոր չէ ուսուցման ողջ պրոցեսը նրանց հարմարցնել։Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
https://lib.armedu.am/user/profile/462
- Մեջբերում
Comment
-
-
Պարոն Աղեկյան, հանկարծ նկատեցի, որ թեմայի վերնագրին ուշադրություն չեմ դարձրել, այլ միանգամից կարդացել եմ հեղինակի գրառումը...Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումըԷս թեմայի վերնագիր անիմաստ եմ համարում, հետևաբար քննարկելու բան էլ չեմ տեսնում։
Իրավացի եք:Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
https://lib.armedu.am/user/profile/462
- Մեջբերում
Comment
-
-
Սովորողի հեգեկան աշխարհը, Ուսուցչի դերը հոգեկան հարըստացման գործընթացում:
Անվտանգ հոգեբանական միջավայր հասկացությունը լայն տարածում ունի հոգեբանների և մանկավրժների շրջանում, սակայն դրա մեկնաբանությունը կատարվում է տարբեր կերպ:Ճանաչված հոգեբաններ Ի.Ա. Բաևան և Լ.Ա. Գայզովան գտնում են , որ ՙՙ Դպրոցի անվտանգ հոգեբանական միջավայր՚՚ ասելով հասկանում ենք ազատ հոգեբանական բռնություններից փոխներգործությունների միջավայր, այսինքն դրական վերաբերմունքի միջավայր:Այդ միջավայրը նպաստում է հոգեկան առողջության պահպանմանը: Այդ պայմաններում արդեն դրվում է
հոգեկան հարստության հարցը: Հարկ է նշել, որ սովորաբար եթե հոգեբանները կարևորում են հոգեբանական անվտանգության կամ հոգեկան առողջության հարցը, ապա մասնագետ- մեթոդիստները և առարկայական ուսուցիչները ավելի շատ շեշտադրում են հոգեկան հարստության խնդիրը ինչը կարևորվում է նաև ուսումնական առարկաների,մասնաորապես մաթեմատիկայի ուսուցման նպատակների շարքում:
Սովորողի հոգեկան գործընթացների ձևավորումը և զարգացումը մեծապես կախված են կրթությունից:Մեթոդական գրականության մեջ համակողմանիորեն ուսումնասիրված են մաթեմատիկայի ուսուցման և մտածողության ձևաորման ու զարգացման գործընթացների կապերը:Կարևոր է նաև, որ կամային որակների ձևավորման գործընթացըկարելի է կազմակերպել հիմնականում բուն ուսումնական նյութի ուսուցման ընթացքում, ձևավորելով համառություն, համարձակություն, հետևողականություն, հաստատակամություն,ինքնուրույնություն,նպատակասլացություն ու վճռականություն:
- Մեջբերում
Comment
-
-
Սովորողի հեգեկան աշխարհը,: Ուսուցչի դերը հոգեկան հարըստացման գործընթացում:

Կարծում եմ այո ,քանի, որ ես նշում եմ ոչ թե անհատական ուսուցում գաղափարը , այլ <<շերտավորված >> այսինքն որոշակի ձևով , սովորողի ունակությունները հաշվի առնելով:Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելիներս, մեզանից շատերն այնքան են տարվել 《շերտավորված ուսուցում》ասվածը տեղի ու անտեղի շեշտելով՝ նույնացնելով այն անհատական ուսուցմանը, որ մոռացել են՝ մենք աշխատում և դասավանդում ենք հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցումն իրականացվում է դաս_ դասարանային համակարգով , չի իրականացվում և, առավել ևս, չի կարող իրականացվել անհատական ուսուցում։ Եվ դա վերաբերում է հանրակրթական դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկայի։
Հարգելի Նունե Մարգարյան, ձեր մոտեցմամբ այս թեմայի մեջ կարելի է 《մաթեմատիկա》 առարկան փոխարինել ցանկացած այլ առարկայով և ստանալ նույն իրավիճակը...
- Մեջբերում
Comment
-
-
Իսկ Դուք, Գագիկ, ընդհանրապես գիրք կարդացած կաք:Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըԻսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:
Դավիթ Հակոբյան. «60 տարիների ընթացքում սովորել եմ երբեք չվիճել հիմարի հետ, որովհետեւ հիմարի հետ վիճելիս իջնում ես իր մակարդակին …»:Վերջին խմբագրողը՝ petros59; 11-01-18, 23:00.
- Մեջբերում
Comment
-
-
Նունե, երանի պատկերացում ունենայիք, թե ով է Գագիկ Աղեկյանը: Չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի ներդրում ունի նա մեր կրթական համակարգում: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում նրա կատարած հսկայական գործի գոնե մի չնչին մասի չափ մի բան անել, կարող է հպարտությանբ նշել, որ իր միսսիան կատարել է:Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումըԻսկ դուք , Գագիկ կարդացել եք արդյոք գրականություն ,որտեղ բացատրվում է երեխայի հոգեբանական և արժեքային համակարգի մասին:
Հ.Գ. Խորհուրդ կտամ գոնե սա ուսումնասիրեք, ի վերջո մաթեմատիկայի ուսուցիչ եք...
Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 11-01-18, 23:22.Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
https://lib.armedu.am/user/profile/462
- Մեջբերում
Comment
-
-
Չդիմացա...petros59-ի խոսքերից Նայել գրառումըԳայանե ջան, վերջը չդիմացար էլիԳայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
https://lib.armedu.am/user/profile/462
- Մեջբերում
Comment
-
Comment