Հարգելի մասնակիցներ, այս բաժնում կարող եք ուղղել անձի հոգեբանության հետ կապված հարցեր:
Հարց հոգեբանին. պատասխանում է Չարենցավանի ավագ դպրոցի հոգեբան Ն.Մուրադյանը
Collapse
X
-
Հարգելի Ասյա, հոգեբանի աշխատանքը յուրաքանչյուր երեխայի դեպքում խիստ անհատական է: Հարկավոր է նախ հասկանալ, թե երեխայի ագրեսիվությունը տարիքային առանձնահատկություններով է պայմանավորված, որը ժամանակի ընթացքում սովորաբար նվազում է, թե կայուն անձնային գիծ է: Այդուհանդերձ, երկու դեպքում էլ կարելի է կիրառել ագրեսիվության նվազեցման որոշակի մեթոդներ, այդ թվում` խաղաթերապիա, արտթերապիա և այլն:
- Մեջբերում
Comment
-
-
Ավագ դպրոցական տարիքն ընդգրկում է անձի կյանքի 15-16 տարեկան և ավելի ժամանակահատվածը: Այսինքն` ավագ դպրոցականը գտնվում է վաղ պատանեկության փուլում, որը համարվում է ինքնուրույն, հասուն կյանքի սկիզբը: Այս տարիքում սովորաբար ընտրում են ապագա մասնագիտությունը և ձգտում գտնել իրենց տեղը հասարակության մեջ: Ձևավորվում է նաև ներքին վերաբերմունք սեփական անձի («Ո՞վ եմ ես», «Ինչպիսի՞ն պետք է լինեմ»), ուրիշների ու բարոյական արժեքների նկատմամբ: Պատանին որոշում է կայացնում, թե ինչպես պետք է օգտագործի իր ընդունակությունները աշխատանքում և կյանքում իրացվելու համար: Նա պլանավորում է իր տեղը այլ մարդկանց շրջապատում, իր գործունեությունը և, վերջին հաշվով, իր կյանքի ոճը: Իմանալով ավագ դպրոցական տարիքի հիմնական բնութագրերը` ուսուցիչները կկարողանան դրանք համադրել իրենց մանկավարժական և մասնագիտական կարողությունների հետ և ապահովել պատանիների ներդաշնակ ուսուցումն ու զարգացումը: Եվ, առհասարակ, շատ կարևոր է, որպեսզի ուսուցիչները ծանոթ լինեն աշակերտների ինչպես տարիքային, այնպես էլ անհատական հոգեբանական առանձնահատկություններին և դրանք հաշվի առնեն ուսումնական գործընթացը կազմակերպելիս:marine8-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի՛ Նարինե, ինչ խորհուրդներ կարող ես տալ ավագ դասարաններում պարապող ուսուցիչներին:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Ասյա, որպես կանոն` դպրոցի հոգեբանը դասաժամեր չի պարապում: Եվ եթե կա աշակերտի հետ անհատական աշխատանքի կարիք, ապա դա կազմակերպում է ըստ իր պլանի` հաշվի առնելով երեխայի անհատական առանձնահատկությունները և դեպքի բարդությունը: Այնպես որ, միանշանակ հնարավոր չէ ասել, թե աշակերտի հետ աշխատանքը որքան կարող է տևել:AsyaY-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի Նարինե,քանի դասաժամ տետք է զբաղվի հոգեբանը ագրեսիվ կամ դժվար դաստիարակվող աշակերտի հետ:/հիմնական դպրոցում/
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Լարիսա, իրավամբ, կարևոր հարց եք բարձրաձայնում: Կարծում եմ` շատ դպրոցներում կա սովորելու նկատմամբ աշակերտների ցածր մոտիվացվածության խնդիրը: Դա հատկապես ակնհայտ է դառնում ավագ դպրոցում և հատկապես տղաների շրջանում: Անշուշտ, հնարավոր չէ միանշանակ առաջարկել որևէ մեթոդ, որն արդյունավետ կգործի բոլորի հետ աշխատանքում: Սակայն կարծում եմ, որ եթե դասն անցկացվի հետաքրքիր, ակտիվ մեթոդներով, անընդհատ աշակերտին հարց ու պատասխանի մեջ ներառելով, հնարավոր կլինի դրական տեղաշարժ նկատել:
- Մեջբերում
Comment
-
-
Հոգեբանությունը` որպես գիտություն, անցել է զարգացման շատ երկար ճանապարհ: Հոգեբանության պատմության մեջ մասնագետներն առանձնացնում են 4 փուլ.marine8-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի՛ Նարինե, խնդրում եմ գրառել հոգեբանության զարգացման փուլերը:
1.հոգեբանությունը գիտություն է հոգու մասին (ավելի քան 2000 տարի առաջ),
2.հոգեբանությունը գիտություն է գիտակցության մասին (17-րդ դարի սկիզբ),
3.հոգեբանությունը գիտություն է վարքի մասին (20-րդ դարի սկիզբ),
4.հոգեբանությունը գիտություն է հոգեկանի մասին (20-րդ դարի 2-րդ կեսից):
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Մարինե, ընդհանրապես, հոգեբանական աշխատանքում մեթոդի ընտրությունը պայմանավորված է կոնկրետ դեպքով և Այցելուի անհատական առանձնահատկություններով: Ընդ որում, միևնույն մեթոդը տարբեր Այցելուների միևնույն դեպքի հետ աշխատելիս տալիս է տարբեր արդյունքներ, քանի որ այն բեկվում է անձի հոգեկանի և անհատական առանձնահատկությունների միջով: Ուստի միանշանակ հնարավոր չէ ասել, թե որ մեթոդը որ իրավիճակում կարող է արդյունավետ լինել:marine8-ի խոսքերից Նայել գրառումըՆարինե՛ ջան, աշակերտի հետ աշխատելիս ինչ մեթոդներ եք կիրառում, որ մեթոդը որ իրավիճակում է ավելի արդյունավետ և կիրառելի:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Աննա, հիպերակտիվությունը բավականին դժվար խնդիրների առջև է կանգնեցնում թե երեխայի ընտանիքին ու շրջապատողներին, և թե հենց իրեն` երեխային: Դպրոցում ևս այսպիսի երեխաները որոշակի անհարմարություններ են ստեղծում համադասարանցիների և ուսուցիչների համար. չեն կարողանում կենտրոնանալ, անընդհատ խոսում են, շարժվում: Սակայն երեխային կամ նրա ընտանիքին մեղադրելուց առաջ նախ կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը շատ հաճախ պայմանավորվում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով: Դա նշանակում է, որ երեխան մեղավոր չէ, որ չի կարողանում երկար ժամանակ նստած մնալ կամ ուշադրությունը կենտրոնացնել դասապրոցեսի վրա:Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Նարինե,իսկ ինչ աշխատանքներ խորհուրդ կտաք իրականացնել տարրական դասարաններում գիպերակիվ երեխայի հետ:
Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է հասկանալ խնդրի առաջացման պատճառները և ըստ այդմ որոշակի լուծման ուղիներ առաջարկել, սակայն այստեղ կարող եք գտնել մի քանի ընդհանուր մոտեցում, որոնք կարելի է կիրառել հիպերակտիվ երեխաների հետ աշխատանքում.
1.Աշխատեք հնարավորինս զսպել Ձեր զայրույթը կամ դժգոհությունը երեխայի վարքագծից:
2.Խուսափեք կտրուկ արտահայտություններից, գնահատականներից:
3.Երեխայի հետ խոսելիս հետևեք Ձեր խոսքի տոնին և բառերին:
4.Ընդգծեք երեխայի անգամ աննշան ձեռքբերումները:
5.Միաժամանակ երեխային մի տվեք մի քանի հանձնարարություն. դա լրացուցիչ լարվածություն կառաջացնի նրա համար:
6.Ինչ-որ բան բացատրելիս օգտագործեք դիդակտիկ, տեսանելի միջոցներ, որպեսզի գրավեք երեխայի ուշադրությունը:
7.Խրախուսեք, եթե երեխան կարողանում է ուշադրությունը որոշակի ժամանակ կենտրոնացած պահել որևէ գործունեության վրա:
8.Պաշտպանեք երեխային ավելորդ հոգնածությունից:
9.Պահպանեք օրվա հստակ ռեժիմ. երեխան պետք է ունենա սնվելու, քնելու, դասերը սովորելու, հանգստանալու հստակ կանոնակարգ:
10.Երեխային հնարավորություն տվեք ծախսել իր էներգիան, ուղղորդեք այն հասարակայնորեն ընդունելի ձևերի վրա:Վերջին խմբագրողը՝ Նարինե Մուրադյան; 15-03-18, 11:21.
- Մեջբերում
Comment
-
Comment